Рубрика: պատմություն

դեկտեմբերի 12-19-ը

Առաջադրանք 1

Տիգրան և Աժդահակ

Առաջադրանք

Համառոտ վերաշարադրել առասպելը, համեմատել, համադրել, գտնել անճշտություններ/«Վիպասանք» վիպաշարը, կարդալուց հետո/:

Տիգրան և Աժդահակ»-ը, որպես վեպ ստեղծվել Է մ.թ.ա VI դարում, երբ Հայաստանը պայքարում էր Մարաստանի դեմ։Տիգրանը հայոց թագավորության ամենաուժեղ և ամենախելացի թագավորն է եղել։ Նրա օրոք ծաղկում է ապրել հայոց թագավորությունը։
Աժդահակը Մարաստանի թագավորն էր ու Տիգրանի դաշնակիցը։ Աժդահակը լինելով Տիգրանի դաշնակիցը մտավախություն ուներ, որ մի օր Տիգրանը իր բազմահազարանոց հզոր զորքով հարձակում կգործի իր վրա և կկործանի իրեն։ Դրա մասին վկայում է վիպակում հիշատակված Աժդահակի երազը, որը այն մասին է, թե ինչպես է Տիգրանը կործանում Աժդահակին։ Աժդահակը, երկյուղելով հայոց Տիգրանից, երազում տեսնում է իր կործանումը և այն կանխելու նպատակով խնամիանում է Տիգրանի հետ՝ կնության առնելով նրա գեղանի քրոջը՝ Տիգրանուհուն։ Այդուհանդերձ Աժդահակը դավեր է նյութում ընդդեմ Տիգրանի։ Տիգրանուհու միջոցով դավադրությունը բացվում է․ Տիգրանն ու Աժդահակը մեծ զորքերով կռվի են ելնում իրար դեմ․ Տիգրանը սպանում է Աժդահակին, ազատում քրոջը, գերում է Աժդահակի առաջին կնոջը (Անույշին՝ իր զարմերով) և բերում բնակեցնում Մասիս լեռան արևելյան փեշերին։

Оставьте комментарий