Рубрика: Բանավոր մաթիկա

Ֆլեշմոբային քննարկում

  1. Տասը լիտր աղաջուր պատրաստելու համար անհրաժեշտ է կես կիլոգրամ աղ։
    Սովորողները Թթուդրիկին որքա՞ն աղ պետք է օգտագործեն՝ ութ ու կես լիտր
    աղաջուր պատրաստելու համար։
    Պատ․՝ 425 գ
  2. Գտնելով օրինաչափությունը՝ լրացրո՛ւ բաց թողնված թիվը՝ 8, 18, 38, 78,_,
    318:
    Պատ․՝ 158
  3. Գտի՛ր շրջանով ծածկված թիվը:

Ֆլեշմոբ նկար
Պատ․՝ 18

4. Կ, ո, դ տառերից յուրաքանչյուրին համապատասխանում է 0-ից 9
թվանշաններից որևէ մեկը: Բացի՛ր կողպեքը՝ օգտվելով հետևյալ հուշումներից․
682 թվի մեջ թվանշաններից մեկը ճիշտ է գրված և իր տեղում է (ճիշտ կարգում
է), 614 թվի մեջ թվանշաններից մեկը ճիշտ է գրված, սակայն իր տեղում չէ (ճիշտ
կարգում չէ), 260 թվի մեջ թվանշաններից երկուսը ճիշտ են գրված, սակայն
իրենց տեղերում չեն (ճիշտ կարգերում չեն), 738 թվի մեջ ճիշտ թվանշաններ
գրված չեն, 438 թվի մեջ թվանշաններից մեկը ճիշտ է գրված և իր տեղում է
(ճիշտ կարգում է):

Պատ․՝ 402

  1. Եթե բերքահավաքին հավաքած դեղձը բաժանենք 2 հավասար մասի, ապա 1
    դեղձ կավելանա։ Հետաքրքիրն այն է, որ եթե հավաքած դեղձերը բաժանենք 3,
    4, 6 կամ 7 հավասար մասերի, ապա ամեն դեպքում կավելանա ևս 1 դեղձ։ Հինգ
    հավասար մասի բաժանելու դեպքում ոչ մի դեղձ չի ավելանա։ Բերքահավաքին
    ամենաքիչը քանի՞ դեղձ հավաքեցին։
    Պատ․՝ 85
  2. Յոթ հատ 9-ի և թվաբանական գործողությունների միջոցով ստացի՛ր
    ամենափոքր եռանիշ թիվը։
    Պատ․՝ (99-9):9+99-9=100
  3. Նարնջագույն ներկ ստանալու համար պետք է իրար խառնել կարմիր և դեղին
    ներկերն այնպես, որ դեղինը 3 անգամ շատ լինի կարմիրից։ Ամենաշատը որքա՞ն
    նարնջագույն ներկ կարող ենք ստանալ, եթե ունենք 3 կգ կարմիր և 3 կգ դեղին
    ներկ
    Պատ․՝ 4 կգ ներկ

8. Առաջին արկղը երկրորդից 7 անգամ ծանր է, իսկ երկրորդը առաջինից 90 կգով թեթև է։ Գտի՛ր առաջին արկղի զանգվածը:
Պատ․՝ 105 կգ

  1. Չորսի բաժանվող քանի՞ եռանիշ թիվ կարող ես կազմել միայն 0, 1, 2, 5
    թվանշանները օգտագործելով, եթե թվերից յուրաքանչյուրի գրառման մեջ
    թվանշանները չեն կարող կրկնվել։
    Պատ․՝ 4
  2. Գտի՛ր 1000-ից փոքր այն բնական թվերի քանակը, որոնք 5-ի բաժանելիս
    մնացորդում ստացվում է 2:
    Պատ․՝ 200
Рубрика: Մայրենի

Քերականություն, 6.12-10.12

Գոյականի թիվը 
Գոյականները կարող են ցույց տալ մեկ առարկա կամ մեկից ավելի  առարկաներ: Ըստ դրա՝ գոյականները լինում են եզակի և հոգնակի: Դա գոյականի թիվն է:
Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, oրինակ՝  տուն, նկար, սար, տղա:
Հոգնակին ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ, oրինակ՝  տներ, նկարներ, տղաներ, սարեր:
Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր կամ ներ վերջավորություններով:
Եր  վերջավորություն ստանում են միավանկ բառերը, oրինակ՝  տուն-տներ, քար-քարեր Ներ վերջավորություն ստանում են բազմավանկ բառերը, oրինակ՝ հագուստ-հագուստներ, նվագ-նվագներ: Ն -ով վերջացող բազմավանկ բառերը հոգնակիում ունենում են կրկնակի ն, ինչպես՝ սեղան-սեղաններ, պաշտոն-պաշտոններ:

 Որոշ միավանկ բառեր ստանում են ներ վերջավորություն: Դրանք այն բառերն են, որոնք գրաբարում՝ հին հայերենում, վերջացել են ն -ով: Այդ բառերն են՝  բեռ, գառ, դուռ, եզ, թոռ, լեռ, ծոռ, ծունկ, ձուկ, մուկ, նուռ, մատ, հարս:
Հայերենում կան նաև մեկուկեսվանկանի բառեր, այսինքն այնպիսի բառեր, որոնց երկու վանկերից մեկը՝ երկրորդը, գաղտնավանկ է, ինչպես՝ աստ(ը)ղ: Այս բառերի հոգնակին միավանկ բառերի նման կազմվում է եր-ով. այսպես՝ ոչ թե աստղներ, այլ աստղեր: Այդ բառերն են արկղ, սանր, անգղ, վագր, կայսր, դուստր և այլն:, 

Հայերենում կան բառեր, որոնց հոգնակին կազմվում է այլ վերջավորություններով: Դրանք են մարդ և կին բառերը, որոնց հոգնակին լինում է մարդիկ, կանայք, ինչպես նաև՝ տիկնայք, պարոնայք, անձինք: Իկ -ով է կազմվում նաև այնպիսի բառերի հոգնակին, որոնք վերջում ունեն մարդ  բաղադրիչը, ինչպես՝ տղամարդ-տղամարդիկ:
  Առաջադրանքներ:

1. Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր: 

Մարմին, մշակույթներ, նյութեր, շարժում, ժամանակ, մարմիններ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ, ժամանակներ, օրացույց: 

եզակի — մարմին,շարժում,ժամանակ, ճանապարհ , դաշտ , նյութ, մշակույթ , օրացույց։

հոգնակի — մարմիններ, օրացույցներ , շարժումներ , դաշտեր , ճանապարհներ, ժամանակներ։

2. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունները: 

Ա. Ձև, արտ, հարց, սարք, զենք, դեզ, օր: 

Ա. Ձևեր, արտեր, հարցեր, սարքեր, զենքեր, դեզեր, օրեր:  Եր  վերջավորություն ստանում են միավանկ բառերը

Բ. Երկիր, տարի, գնացք, նվեր, վայրկյան, ուղևոր: 

Բ. Երկիրներ, տարիներ, գնացքներ, նվերներ, վայրկյաններ, ուղևորներ:  Ներ վերջավորություն ստանում են բազմավանկ բառերը,

Գ. Թոռ, դուռ, մուկ, ձուկ, լեռ, բեռ: 

Թոռներ, դռներ, մկներ, ձկներ, լեռներ, բեռներ։ Որոշ միավանկ բառեր ստանում են ներ վերջավորություն: Դրանք այն բառերն են,

Դ.  Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր: 

Աստղեր, արկղեր, վագրեր, անգղեր, սանրեր։ մեկուկեսվանկանի բառեր,

3. Յուրաքանչյուր բառի  իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ. գտի՛ր  երկու խմբի բառերի նմանությունն ու տարբերությունը:

Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր, լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծաղկեփունջ, միջնապատ: 

Ա խումբը հոքնակին կազմում է եր- ով

Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդակագործ: 

Բ խումբը եզակի կոչվում է ներ

4. Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր: 

Օրինակ` 

 Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ: 

Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր, լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծաղկեփունջ, միջնապատ: 

Դասագիրք — դասգրքեր, հեռագիր- հեռագրեր, արոտավայր- արոտավայրեր, լրագիր-լրագրեր, ծառաբուն-ծառաբներ, մրգաջուր-մրգաջրեր, մրջնաբույն-մրջնաբներ, ծաղկեփունջ- ծախկեփնջեր, միջնապատ- միջնաապատեր: 

Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդկագործ: 

Վիպագիրներ, մեծատուններ, զինակիրներ, ժամացույցներ, կողմնացույցներ, երգահաններ, քարահատներ, պատմագիրներ, քանդկագործներ: 

5. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն: 

Ամերիկացի-(վիճակագիր) վիճակագիրները պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են անասնապահները(անասնապահ) ու հողագործները (հողագործ):  Երկրորդ տեղում գյուղականնամակատարներն (նամակատար ) են: Հաջորդը մատուցողները( մատուցող) ու բուժքույրները (բուժքույր) են: Նրանցից  զգալիորեն քիչ են քայլում ոստիկանները (ոստիկան),հետախույզները(հետախույզ) ու պահակները(պահակ): Ամենից քիչ քայլում են նահանգապետերը(նահանգապետ) ու նախարարները(նախարար): 

6. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ: 

Կետորս, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց

Բոլոր նավապետներն էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել: 

Մեզ ասացին, որ բոլոր ժամացույցները հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս: 

Ասում են, որ շնաձուկներին արյան հոտն է հրապուրում: 

Այդ տարածքում աշխատողԿետորսներըհետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի: 

Ցուցադրվողհրացանններըայդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել: 

Рубрика: Без рубрики, Մայրենի

Հովհաննես Թումանյան: Ինքնակենսագրություն

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում:
Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

եկվոր —  Այլ տեղից եկած օտարական:

արարած — Մարդ

շռայլող — առանց խրնայելու ծախսող՝ վատնող

չոնգուր — Արևելյան երաժշտական գործիք
2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:

Գյուղում շատ ձաձրալի էր անցնում ոչինչ չկար անելու, բայց երեխաները երեկոյան գնում էին մեկի տուն և սկսում էին երգել և պարել։ հատկապես շատ դաժան էր դպրոցում որով հետև վարժամետը ծեծում եր ։


3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):

Ես նմանե եմ մայրիկս որովհետև ես նրա պես հոգատար եմ ես ինչպես մայրիկս սիրում եմ ինչ- որ մի բան պատրաստել ։Նաև ես նման եմ իմ մայրկին, երբ որ բարկանում եմ։ Իսկ հայրիկկիս նման եմ քաջությամբ և առատաձեռնությամբ։

Նախադրոցական շրջանում ես ապրում էի տատիկիս և պապիկս տանը։ Հետո մենք տեղափխվեցինք նոր բնակարան և դա ամենա տպավորիչներ իմ կյանքում


4. Տեքստում ընդգծիր հատուկ գոյականները:

Տեր Թադեոսը

Սոնա

Սհակ վարժապետ