Рубрика: Մաթեմատիկա

Պարապունք 101


1.Գտե՛ք 3,385 ,  9,42,  725,11,  823,12,  0,93,  973,14,  55,675 թվերից ամենամեծը։


2. Կատարե՛ք գործողությունը.

ա) –3,244 + 8,01=4,766
բ) 21,21 + (–4,8) = 16,41
գ) –0,34 + 7,72 = 7,38

դ) 14,62 + (–0,37) =14,25
ե) –5,3 + 1,72 = -3,58
զ) –0,85 + 9,46 = 8,61
ը)(–0,01) . 43,9 = -0,439
թ) 25,52 ։ (–5,5) = -4,64
ժ) 6,858 ։ (–0,9) = -7,62

3.Հաշվի՛ր արտահայտության արժեքը ․

ա) 12-25=-13     
բ) 0-15=-15     
գ)  -24-3=-27
դ) 15- (-18)=33
ե) -189:(-9)=21
զ)-3x(-4)=12

4 .Արտահայտիր նշված միավորով ․
ա1 սմ =  1/100 մ    
բ1ր  =  1/60  ժ       
գ1գ =   1/1000  կգ 
դ7սմ =  7/100   մ     
ե30 ր  =  1/2 ժ      
զ)100 գ = 100/1000  կգ 

5.Քառակուսու կողմը 18, 2սմ է, եթե նրա կողմը փոքրացնենք տաս անգամ, ինչքան կլինի ստացված քառակուսու պարագիծը և մակերեսը։

18,2:10=1,82
P=1,82×4=7,28
S=1,82×1,82=3,3124′

Рубрика: Անգլերեն

April 25-29

Lesson 2

Round the world alone/page 74/to read and translate

round — շուրջ

world — աշխարհ

alone — մենակ

wife — կին

son- որդի

different- տարբեր

exciting- հետաքրքիր

Hometask : ex.2/a,b,page 74

Рубрика: Բնագիտություն

ԱՊՐԻԼ ԱՄՍՎԱ ԱՄՓՈՓԻՉ ԱՇԽԱՏԱՆՔ

  1. Որ օրգանի շնոհիվ է ,որ ցանցաթաղանթի վրա շրջված տեսքով ստացված պատկերները մենք տեսնում ենք ուղիղ դիրքով։
    Գլխուղեղի շնորհիվ է պատկերը շրջվում։
    2.Որ նյութերն են բջջում համարվում էներգիայի հիմնական աղբյուրներ։
    Ածխաթթու գազ, ճարպեր, սպիտակուցը։
  2. Լուսնի վրա անհնար է որևէ ձայն լսել,մեկնաբանեք ի՞նչու։
    Լուսնի վրա թթվածին ը ջուր չկա և ձայնը չի կարողանում տարածվել։
  3. .Ջրում ձայնի արագությունը ո՞րքան է։
    1500 մ/վ
    Օդում ձայնի արագությունը ո՞րքան է։
  4. 340 մ/վ
  5. Ի՞նչ նշանակություն ունի ճարպը կենդանի օրգանիզմի վրա։
    Ճարպը բջջին տալիս է 30% էներգիա և պաշտպանում է մարմինը։
  6. Ի՞նչ քիմիական տարրերից է կազմված բջիջը։
    Ածխածին, ջրածին, թթվածին, սնդիկ, սպիտակուց, ազոտ։
  7. Ինչու են Արեգակը և աստղերը համարվում լույսի բնական ,իսկ մոմը և էլեկտրական լամպը արհեստական աղբյուրներ։
    Արեգակն ու աստղերը տալիս են լույս իրնքնուրույն, իսկ մոմը էլեկտրական լամպը մարդկանց օգնությամբ ստեղծված են։
  8. Ի՞նչու են բոլոր բջիջները մեծ քանակությամբ ջուր պարունակում։
    բոլոր բջիջները մեծ քանակությամբ են ջուր պարունակում, որպեսզի մարդու մաշկը չորանալա օրինակ՝ շրթունքները։
  9. Որ անկյուն է կոչվում բեկման անկյուն։
    բեկման անկյուն կոչվում է այն անկյունը, որ անկյունից լույսը բեկվում է։
  10. Անթափանց մարմնի գույնը ինչից է կախված։
    Անթափանց մարմնի գույնը կախված է արևի ճառագայթներից։
  11. . Թափանցիկ մարմնի գույնը ինչից է կազմված։
    Թափանցիկ մարմինները բաց են թողնում բոլոր գույների ճառագայթները։
  12. Թվարկեք արեգակնային սպեկտրի գույներն ըստ հաջորդականության։
    Կարմիր
    Նարնջագույն
    Դեղին
    Կանաչ
    Երկնագույն
    Կապույտ
    Մանուշակագույն
  13. . Ինչ է նուկլեինաթթուն։
    Նուկլեյնաթթուները օգնում են ժառնառանգ ստանալ և փոխանցել ձեր ժառանգներին։
Рубрика: պատմություն

Ապրիլի-25-29

Առաջադրանք 1

Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը I-III դարերում

Կազմել Հայաստանի առաջինից-երրորդ դարերի ժամանակագրությունը:

18-34թթ. — Զենոն-Արտաշեսի թագավորած տարիներ:

51թ. — Հռադամիզդը զավթում է գահը Արտաշատում:

51-80թթ. — Վաղարշ Առաջինի թագավորելու տարիներ:

52թ. — Վաղարշ և Տրդատ թագավորները շորքով մտնում են Հայաստան:

54թ. — Տրդատ Արշակունին կրկին փորձում է գրավել Արտաշատը:

54-68թթ. — Ներոն կայսեր թագավորած տարիներ::

58թ. — Կորբուլոնը գրավում է Արտաշատը:

61թ. — Հայաստան է ներխուժում նոր հռոմեական զորք:

64թ. — Կորբուլոնն արշավում է Հայաստան:

66-88թթ. — Տրդատ I-ի կառավարած տարիներ:

88-110թթ. — Թագավոր Սանատրուկ II-ի կառավարած տարիներ:

117-140թթ. — Վաղարշ I-ի կառավարած տարիներ:

185-198թթ. — Վաղարշ II-ի կառավարած տարիներ:

198-215թթ. — Վաղարշ II-ի որդու` Խոսրով I-ի կառավարած տարիներ:

216-252թթ. — Տրդատ II-ի գահակալած տարիները:

Բնութագրել Տրդատ Առաջինին:

Տրդատ Առաջինը թագավորել է 66-88թթ.: Իմ կարծիքով նա եղել է Հայաստանի մեծագույն արքաներից մեկը: Նրա օրոք Հայաստանում կայունացել են արտաքին և ներքին քաղաքականությունները: Կայունացել են նաև Հռոմի հետ հարաբերությունները:

Նկարագրել Հռանդեայի ճակատամարտը:

Հռանդեայի ճակատամարտ, հայ-պարթևական և հռոմեական զինված ուժերի միջև 62 թվականի գարնանը Հռանդեա կոչվող վայրում տեղի ունենցած ռազմական բախում։ Հայկական բանակն առաջնորդում էր Տրդատ Ա-ն, պարթևականը՝ Վաղարշ Ա-ն, իսկ հռոմեականը՝ Պետոսը։ Հայկական այրուձիու օգնությամբ Տրդատը 61 թվականին կարողանում է Հայկական Տավրոսի լեռներում կասեցնել հռոմեական լեգեոնների առաջխաղացումը դեպի Տիգրանակերտ։ Դրանից հետո Պետոսը ձմեռում է Հռանդեա կոչվող վայրում, որտեղ 62 թվականի գարնանը սկսվում են գլխավոր ռազմական գործողությունները։ Հայ-պարթևական ուժերը հարձակվում են հռոմեական լեգեոնների վրա, պաշարում նրանց, ապա ստիպում հանձնվել։ Հռոմեական լեգեոններն անցնում են հայերի նիզակների լծի տակով, որը ամենաստորացուցիչ պատիժն էր զինվորականի համար, ապա փախչում և հեռանում Մեծ Հայքի տարածքից։ Երկու տարի անց՝ 64 թվականին, ճակատամարտի նույն վայրում կնքվում է Հռանդեայի պայմանագիրը, որով Տրդատ Ա-ն հռչակվում է հայոց արքա և հիմնադրում հայ Արշակունիների արքայատոհմը։

Սահմանել, բացատրել «Ժամանակ անիշխանության» հասկացությունը

ժամանակաշրջան, երբ չի գործում պետական կառամարվան համակարգը:

Աղբյուրը՝ Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 113-127

Рубрика: Մաթեմատիկա

Պարապմունք 99.

Կամայական նշանի տասնորդական կոտորակներ
Խառը առաջադրանքներ.


2,1+(-3,5)
=-1, 4

(-4,9)+(-1,3)=-6,2

4,8-9,9= -5,1

6,2-(-1,7)= 7,9

-7,9-(-1,8)= -6,1

-1,2-3,5= -4,7

1,56+(-8,28)= — 6,72

-7,53-6,48=-14,01

-13,75-5=-18,75

12,51-17,23= -4,72

12,285-13,999 -1,714

13,4-17,48= — 4,08

(-1,2)x5= -6

(-4,9):7=-0,7

(-6,4):(0,8)= -8

72:(-0,6)=-120

(-4,8):0,16= -30

(-1,28):(-6,4)

4,16-5,1×3,2= 0,2

7,39-1,21:1,1= 6,29

(-44,44):11+1,1= -2,94

(-6,25):2,5+2,5= 0

0,48:1,6-4,8= — 4,5

12,5x(-4):(-2)= 25

Рубрика: Մայրենի

Վիլյամ Սարոյան: Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։
— Արա՛մ,— ասաց նա։
Անկողնից վեր թռա և լուսամուտից դուրս նայեցի։
Չէի կարող տեսածիս հավատալ։
Արևն ուր որ է պետք է դուրս նայեր երկրի ծայրից։
Դեռևս առավոտ չէր, բայց ամառ էր և բավականին լույս կար, որպեսզի զգայի, թե երազի մեջ չեմ։
Իմ զարմիկ Մուրադը նստել էր մի գեղեցիկ սպիտակ ձի։ Գլուխս լուսամուտից դուրս հանեցի և տրորեցի աչքերս։
— Այո,— ասաց նա հայերեն,— ձի է։ Դու երազի մեջ չես։ Շտապիր, եթե ուզում ես ձի հեծնել։
Ես գիտեի, որ իմ զարմիկ Մուրադը կարողանում է կյանքը վայելել ավելի լավ, քան ուրիշ որևէ մեկը, որ երբևէ սխալմամբ աշխարհ է եկել։ Բայց այս մեկին չէի կարող հավատալ նույնիսկ ես։

Նախ իմ ամենավառ հիշողությունները կապված էին ձիերի հետ, և իմ տենչանքը ձի հեծնելն էր։

Սա հրաշալի մասն էր։

Երկրորդ՝ մենք աղքատ էինք:

Սա այն մասն էր, որ թույլ չէր տալիս ինձ հավատալ իմ տեսածին։

Մենք աղքատ էինք։ Մենք փող չունեինք։ Մեր ամբողջ տոհմը ծայրահեղ աղքատ էր։ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում էին աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ։ Ոչ ոք, նույնիսկ մեր ընտանիքի ծերերը, չէին կարող հասկանալ, թե որտեղից էինք մենք բավարար փող ճարում մեր փորը ուտելիքով լցնելու համար։ Ամենակարևորը, սակայն, այն էր, որ մենք հռչակված էինք մեր ազնվությամբ։ Մենք մեր ազնվությամբ հռչակավոր էինք եղել շուրջ տասնմեկ դարեր ի վեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էինք մի երկրում, որը մեզ համար և ողջ աշխարհն էր։

Մենք նախ հպարտ էինք, հետո ազնիվ, իսկ բացի դրանից տարբերում էինք ճշմարիտն ու սուտը։ Մեզանից ոչ մեկը ոչ ոքի հաշվին օգուտ չէր արել, ուր մնաց գողություն աներ։

Հետևաբար, թեև ես տեսնում էի ձին, այնքան հրաշալի, թեև առնում էի նրա հոտը, այնքան ախորժելի, թեև լսում էի նրա շնչառությունը, այնքան արբեցնող, բայց չէի կարող հավատալ, որ ձին որևէ կապ ունենար իմ զարմիկ Մուրադի կամ ինձ, կամ մեր ընտանիքի որևէ քնած թե արթուն անդամի հետ, քանի որ Մուրադը չէր կարող ձին գնած լինել և եթե չէր կարող գնած լինել, պետք է այն գողացած լիներ, բայց ես չէի կարող հավատալ, որ նա գողացել էր։

Ղարօղլանյան ընտանիքի ոչ մի անդամ գող լինել չէր կարող։

Ես նախ նայեցի Մուրադին, հետո ձիուն։ Նրանց երկուսի տեսքն էլ անմեղորեն խաղաղ էր ու զվարճալի, որը և ուրախացրեց, և վախեցրեց ինձ։

— Մուրադ,— ասացի ես,— որտեղի՞ց գողացար այդ ձին։

— Եթե ուզում ես ձի նստել, լուսամուտից դուրս թռիր,— ասաց նա։

Ուրեմն ճիշտ էր։ Նա գողացել էր ձին։ Այդ մասին ոչ մի կասկած։ Նա եկել էր իմ հետևից, որ գնամ կամ չգնամ ձի նստելու, ինչպես որ կուզեի։

Դե, ինձ թվում էր, որ մի անգամ հեծնելու համար ձի գողանալը նույնը չէ, ինչ ուրիշ բան գողանալը, ասենք վաղը։ Ինչ իմանաս, գուցե դա բոլորովին էլ գողանալ չէր։ Եթե դու գժվում ես ձիու համար, ինչպես իմ զարմիկ Մուրադն ու ես, ապա դա գողանալ չէ։ Դա գողանալ կլիներ, եթե մենք ձին ծախեինք, մի բան, որ վստահ էի, երբեք չէինք անի։

— Սպասիր հագնվեմ,— ասացի ես։

— Լավ,— ասաց նա,— բայց շտապիր։

Ես շտապ հագա շորերս։

Հետո լուսամուտից ցատկեցի բակը և թռա ձիու գավակին՝ իմ զարմիկ Մուրադի ետևը։

Այդ տարի մենք ապրում էինք քաղաքի ծայրամասում Վոլնըտ փողոցի վրա: Անմիջապես մեր տանից հետո սկսվում էին խաղողի այգիներ, մրգաստաններ, ոռոգման առուներ և գյուղերը տանող ճանապարհներ։ Երեք րոպեից էլ շուտ մենք հասանք Օլիվ փողոցը իսկ այնուհետև ձին սկսեց արշավել։ Օդը թարմ էր և շնչելն այնպե՜ս հաճելի։ Հրաշալի է, երբ զգում ես ձիու վազքը։ Իմ զարմիկ Մուրադը, որ մեր ընտանիքի ամենախենթ անդամներից էր համարվում, սկսեց երգել: Ավելի ճիշտ՝ սկսեց գոռալ կոկորդով մեկ։

Յուրաքանչյուր ընտանիք ունենում է ինչ-որ խենթ երակ։ Իմ զարմիկ Մուրադը մեր գերդաստանի այդ խենթ երակի բնական շառավիղն էր։ Այդ հարցում նա զիջում էր միայն իմ Խոսրով քեռուն, որը մի վիթխարի, սև մազերով ծածկված հուժկու գլխով և Սան-Հոակին հովտի ամենահաստ բեղերով մարդն էր, բնավորությամբ այնքան վայրագ, այնքան դյուրաբորբոք, այնքան անզուսպ, որ կտրում էր ամենքի խոսքը բղավելով. «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու»։ Եվ միայն այդքանը, անկախ այն բանից, թե ով ինչ է խոսում։ Մի անգամ, նրա որդին՝ Առաքը, վազել էր ութ թաղամաս մինչև վարսավիրանոց, որտեղ հայրը բեղերն էր հարդարել տալիս, ասելու, որ իրենց տունն այրվում է։ Խոսրովը բարձրանում է տեղից ու բղավում, «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու»։ Սափրիչը միջամտում է. «Բայց տղան ասում է, որ ձեր տունն է այրվում»։ Այդ ժամանակ Խոսրովը բղավում է. «Հերիք է, ասում եմ վնաս չունի»։
Իմ զարմիկ Մուրադը այս մարդու բնական շառավիղն էր համարվում, թեև Մուրադի հայրը Զոհրաբն էր, որը գործնական մարդ էր և ուրիշ ոչինչ։ Այդպես էր մեր տոհմում։ Մեկը կարող է իր որդու հարազատ հայրը լինել, բայց այդ չի նշանակում, թե նրա հոգու հայրն էլ է։ Հոգեկան տարբեր խառնվածքների բաշխումը մեր ցեղում, սկզբից ևեթ, եղել է քմահաճ։
Եվ այդպես մենք ձիավարում էինք, և իմ զարմիկ Մուրադը երգում էր։ Կարծես թե մեր հին հայրենիքում լինեինք, որտեղից մեր հարևանների ասելով ծնունդ էր առել մեր ընտանիքը։
Ի վերջո Մուրադն ասաց.
— Իջիր, ուզում եմ մենակ քշեմ։
— Կթողնե՞ս, որ ես էլ մենակ հեծնեմ։
— Ոնց որ ձին կուզի,— ասաց Մուրադը։— Իջիր:
— Ձին կթողնի,— ասացի ես։
— Կտեսնենք,— պատասխանեց նա,— մի մոռացիր, որ ես ձիերի հետ վարվելու իմ ձևն ունեմ։
— Ձիերի հետ քո իմացած վարվելու ձևը ես էլ գիտեմ։
— Քո ապահովության համար, հուսանք, որ այդպես է։ Իջիր,– ասաց նա։
— Շատ լավ, բայց մի մոռացիր, որ թողնելու ես մենակ հեծնեմ։
Ես ցած իջա, և իմ զարմիկ Մուրադը կրունկներով խթանեց ձիու ու հայերեն բղավեց.
— Վազի՜ր։
Ձին կանգնեց հետևի ոտքերի վրա, խրխնջաց և առաջ սլացավ կատաղի արագությամբ. ես դրանից ավելի գեղեցիկ բան չէի տեսել:
Մուրադը ձին սրընթաց քշեց չոր խոտերի միջով դեպի ոռոգման առուն։ Նա անցավ առուն և հինգ րոպե հետո վերադարձավ քրտինքի մեջ կորած։
Արևը դուրս էր գալիս։
— Հիմա իմ հերթն է,— ասացի ես։
Մուրադը ձիուց ցած իջավ։
— Հեծիր,— ասաց նա։
Ես թռա ձիու գավակին և մի պահ անասելի սարսափ զգացի։ Ձին տեղից չէր շարժվում։
— Խփիր կողերին,— ասաց Մուրադը,— ի՞նչ ես սպասում։ Մենք պետք է ձին ետ տանենք, քանի դեռ մարդիկ չեն արթնացել։
Ես կրունկներով խփեցի ձիու կողերին։ Մի ագամ էլ նա կանգնեց հետին ոտքերի վրա, զիլ խրխնջաց և առաջ նետվեց։ Ես չգիտեի ինչ անեմ։ Փոխանակ դաշտի միջով դեպի ոռոգման առուն վազելու, ձին արշավեց ճանապարհով ցած, դեպի Տիգրան Հալաբյանի խաղողի այգին և սկսեց որթատունկերի վրայով թռչել։ Նա արդեն թռել էր յոթ որթատունկերի վրայով, երբ ես ցած ընկա։ Ձին շարունակեց վազել։
Իմ զարմիկ Մուրադը վազելով եկավ։
— Ես քո մասին չեմ մտածում,— բղավեց նա,— մենք պետք է ձին բռնենք։ Դու այս կողմով գնա, ես այն կողմով։ Եթե հանդիպես, մեղմ վարվիր: Ես մոտակայքում կլինեմ։
Ես վազեցի ճանապարհով իսկ Մուրադը գնաց դաշտի միջով՝ դեպի ոռոգման առուն:
Կես ժամում նա գտավ ձին և բերեց։
— Դե,— ասաց նա,— նստիր։ Ամբորջ աշխարհը արդեն արթուն է:
— Ի՞նչ պիտի անենք,— ասացի ես։
— Կամ պիտի վերադարձնենք, կամ պահենք մինչև վաղը առավոտ,— ասաց նա։
Մուրադը մտահոգված չէր երևում, և ես հասկացա, որ նա ձին պահելու է և ոչ թե վերադարձնելու։ Ամեն դեպքում, հիմա չի վերադարձնելու:
— Որտե՞ղ պիտի պահենք,— ասացի ես։
— Մի տեղ գիտեմ,— ասաց նա։
— Ինչքա՞ն ժամանակ է, որ ձին գողացել ես,— հարցրի ես։
Հանկարծ մտքովս անցավ, որ նա, հավանաբար, բավական ժամանակ է, ինչ վայելում է առավոտյան այդ արշավները և միայն այսօր է եկել իմ հետևից, որովհետև գիտե, թե ես ինչքան եմ սիրում ձի նստել։
— Ով ասաց, թե գողացել եմ,— ասաց նա։
— Ինչևէ, ինչքա՞ն ժամանակ է, որ դու սկսել ես ամեն առավոտ ձի հեծնել։
— Այս առավոտվանից,— ասաց նա։
— Ճի՞շտ ես ասում։
— Իհարկե ոչ,— ասաց նա,— բայց եթե բռնվենք, դու այդպես կասես։ Ես չեմ ուզում, որ մենք ստախոս լինենք։ Դու կասես, որ այս առավոտ սկսեցինք ձի հեծնել։
— Շատ լավ,— համաձայնեցի ես։
Զգուշությամբ նա ձին տարավ մի լքված այգու գոմը։ Այդ այգին մի ժամանակ Ֆեթվաջյան ազգանունով մի ագարակատիրոջ պարծանքն էր եղել։ Գոմում մի քիչ վարսակ և չոր առվույտ կար։
Այնտեղից մենք ոտքով տուն վերադարձանք։
— Հեշտ չէր ձիուն միանգամից այդքան ընտելացնել,— պարծեցավ նա,— սկզբում ուզում էր գժություններ անել, բայց, ինչպես ասացի, ես ձիու հետ վարվելու հատուկ ձև գիտեմ։ Ես կարող եմ նրան անել տալ ինչ-որ կուզեմ։ Ձիերն ինձ հասկանում են։
— Ինչպե՞ս ես անում,— ասացի ես։
— Մենք իրար լեզու հասկանում ենք,— ասաց նա։
— Հա, բայց ի՞նչ լեզու է դա։
— Պարզ և ազնիվ։
— Ես էլ կուզեի իմանալ, թե ինչպես կարելի է ձիու հետ այդպիսի լեզու գտնել,— ասացի ես։
— Դու դեռ երեխա ես, երբ տասներեք տարեկան դառնաս, կիմանաս։
Ես տուն գնացի և ախորժակով նախաճաշեցի։
Նույն օրը կեսօրից հետո մեր տան եկավ Խոսրով քեռիս՝ սուրճ խմելու և սիգարետ ծխելու: Նա բազմեց հյուրասենյակում, սուրճ խմեց, ծխեց և վերհիշեց հին երկիրը՝ հայրենիքը։ Հետո մի ուրիշ այցելու եկավ, Ջոն Բայրո անունով մի ասորի ագարակատեր, որ մենությունից հայերեն խոսել էր սովորել։ Մենավոր այցելուին մայրս սուրճ և ծխախոտ հյուրասիրեց։ Նա, փաթաթելով սիգարետը, ըմպեց սուրճը, ծխեց և հետո, վերջապես, մի տխուր հառաչ հանելով, ասաց.
— Սպիտակ ձիս, որ անցյալ ամսին գողացել էին, դեռ չի գտնվել։ Չեմ հասկանում։
Խոսրով քեռիս խիստ գրգռվեց և բղավեց.
— Վնաս չունի, ի՞նչ մեծ բան է մի ձիու կորուստը, ամբողջ հայրենի երկիրն ենք կորցրել. մի ձիու համար եկել ես լաց ես լինում։
— Քեզ համար ասելը հեշտ է, քաղաքի բնակիչ,— ասաց Ջոն Բայ֊րոն,— Բայց ի՞նչ կասես իմ սայլի մասին։ Ինչի՞ է պետք սայլն առանց ձիու:
— Կարևորություն մի տուր,— գոռաց Խոսրով քեռիս։
— Այստեղ հասնելու համար տասը մղոն ոտքով եմ եկել:
— Ոչինչ, ոտքեր ունես։

— Ձախ ոտքս ցավում է։

— Ուշադրություն մի դարձրու։

— Այդ ձին ինձ վրա վաթսուն դոլար է նստել,— ասաց Ջոն Բայրոն։

— Ես թքել եմ փողի վրա,— ասաց Խոսրով քեռիս։

Նա վեր կացավ և հպարտ դուրս եկավ մեր տնից՝ դուռը շրխկացնելով։

Մայրս սկսեց բացատրել։

— Հսկա մարդ է, բայց սիրտը շատ է քնքուշ. դա նրանից է, որ հայրենիքին է կարոտել։

Ագարակատերը հեռացավ, իսկ ես շտապեցի զարմիկիս՝ Մուրադի տունը։

Նա նստել էր դեղձենու տակ և աշխատում էր դարմանել թռչելու անզոր մի կարմրալանջի վիրավոր թևը։ Նա խոսում էր թռչունի հետ։

— Ի՞նչ կա,— հարցրեց նա։

— Ագարակատեր Ջոն Բայրոն,— ասացի ես,— մեր տուն էր եկել։ Նրան պետք է իր ձին։ Մի ամիս է, որ դու վերցրել ես: Խոստացիր, որ չես վերադարձնի, մինչև ես ձի քշել սովորեմ։

— Մի տարի է պետք, որ դու սովորես,— ասաց Մուրադը։

— Մենք կարող ենք ձին մի տարի պահել,— ասացի ես։ Իմ զարմիկ Մուրադը տեղից վեր թռավ։

— Ի՜նչ,— գոռաց նա,— դու ուզո՞ւմ ես Ղարօղլանյան ընտանիքի անդամը գողություն անի։ Ձին պետք է վերադարձվի իր իսկական տիրոջը։

— Ե՞րբ,— ասացի ես։

— Ամենաուշը վեց ամիս հետո,— ասաց նա։

Նա թռչունը օդ նետեց։ Թռչունը մեծ ճիգ գործ դրեց, երկու անգամ քիչ մնաց ընկներ, բայց ի վերջո թռավ բարձր ու ուղիղ։

Երկու շաբաթ, ամեն օր առավոտ շուտ, իմ զարմիկ Մուրադն ու ես ձին դուրս էինք բերում ավերված այգու գոմից, որտեղ թաքցնում էինք այն ու քշում։ Եվ ամեն առավոտ, երբ ձիավարելու իմ հերթն էր հասնում, ձին թռչում էր որթատունկերի և փոքր ծառերի վրայով և ինձ գետին գցելով վազում էր հեռու։ Այսուհանդերձ, ես հույս ունեի, որ ժամանակի ընթացքում կսովորեմ Մուրադ զարմիկիս պես հեծնել։

Մի առավոտ, Ֆեթվաջյանի ավերված այգու ճանապարհին, մենք դեմ-դիմաց եկանք ագարակատեր Ջոն Բայրոնին, որը քաղաք էր գնում։

— Թող ես խոսեմ,— ասաց Մուրադը,— ես ագարակատերի հետ խոսելու ձևը գիտեմ։

— Բարի լույս, Ջոն Բայրո,— ասաց իմ զարմիկ Մուրադը։ Ագարակատերն ուշադրությամբ ուսումնասիրեց ձին։

— Բարի լույս, իմ բարեկամների որդիներ,— ասաց նա,— ի՞նչ է ձեր ձիու անունը։

— «Սիրտ իմ»,— հայերեն ասաց իմ զարմիկ Մուրադը։

— Սիրուն անուն է սիրուն ձիու համար,— ասաց Ջոն Բայրոն:— Կերդվեի, որ դա շաբաթներ առաջ ինձանից գողացված ձին է։ Կարո՞ղ եմ բերանը նայել։

— Անշուշտ,— ասաց Մուրադը։

Ագարակատերը նայեց ձիու բերանը։

— Ատամ առ ատամ նման է,— ասաց նա։— Կերդվեի, որ իմ ձին է, եթե ձեր ծնողներին չճանաչեի։ Ձեր ընտանիքի ազնվության համբավը լավ հայտնի է ինձ։ Երևի այս ձին իմ ձիու երկվորյակն է։ Կասկածոտ մի մարդ ավելի շուտ իր աչքերին պիտի հավատար, քան սրտին։ Բարով մնաք, իմ պատանի բարեկամներ։

— Հաջողություն, Ջոն Բայրո,— ասաց իմ զարմիկ Մուրադը։ Հաջորդ օրը առավոտ շուտ մենք ձին տարանք Ջոն Բայրոյի այգին և թողեցինք գոմում։ Շները մեզ շրջապատած հետևեցին, առանց ձայն հանելու։

— Շները,— փսփսացի Մուրադի ականջին,— կարծում էի, որ կհաչեն։

— Ուրիշի վրա կհաչեն,— ասաց նա։— Ես գիտեմ շների հետ վարվելու ձևը։

Մուրադը փաթաթվեց ձիուն, քիթը սեղմեց նրա քթին, ափով մեղմ շոյեց, և մենք հեռացանք։

Կեսօրից հետո Ջոն Բայրոն սայլով մեր տուն եկավ և մորս ցայց տվեց գողացված ու վերադարձված ձին։

— Չգիտեմ ինչ մտածեմ,- ասաց նա,— ձին ավելի ուժեղ է, քան առաջ։ Նույնիսկ բնավորությամբ մեղմացել է։ Փառք աստծո։

Իմ Խոսրով քեռին, որ հյուրասենյակում էր, զայրացավ և բղավեց։

— Հանգի՜ստ, մա՛րդ, հանգի՜ստ։ Քո ձին վերադարձվել է, վե՛րջ, ուշադրություն մի դարձրու։
Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր: քմահաճ-  իր ցանկություններով առաջնորդվող:
2. Գողությու՞ն էր Մուրադի արածը՝ Արամի կարծիքով, քո կարծիքով: Այո ես համաձայնեմ այդ մտքի հետ , Արամը նույն պես այդ կարծիքին էր
3. Բնութագրիր Արամին: սովորող, երազող և գաղտնապահ
4. Մեղադրիր Մուրադին, արդարացրու, բնութագրիր: Ես մեղադրում եմ Մուրադին , որովհետև նա գողացել էր Ջոն Բայրոյնի ձին ։ Ես նրան արդարացնում եմ , քանի որ նա ուզեց վերադարձնել բայց Արամը չթողեց , որ ձիուն տանի փոխարենը նա ասաց միչև ես ձի քշել չսովորեմ այս ձին չի վերադառնալու։
4. Բնութագրիր Խոսրով քեռուն: բարկացկոտ և չվստահող
5. Ինչու՞ էր ձին դարձել ավելի ուժեղ ու մեղմ, քան առաջ: ձին ուրախ էր , որ վերադարձել էր իր տրոջ մոտ։

Рубрика: Մայրենի

ՓԵՐՁՈՒԹՅՈՒՆ ԸՆԿԵՐՈՋ ՎՐԱ

Ես ունեի երկու ընկեր։ Մեկի անունը Առտավազդ էր, մյուսի անունը՝ Վաչե ։ Երբ ես գնդակ էի բերում , Արտավազը իմ հետ ընկերություներ անում, իսկ երբ ես գնդակ չէի բերում, նա ինձ վիրավորում էր և իմ հետ չէր խաղում։ Իսկ Վաչեն հակառակը, եթե ես ինչ-որ դժվարության մեջ եմ, նա միշտ գալիս է օգնության։ Ես հասկացել եմ, որ պետք չէ ընկերներին փորձել, քանի որ դժվար պահերին անմիջապես երևում է , թե ով է իսկական ընկերը։

Рубрика: Մայրենի

Գործնական քերականություն

Փակագծերում տրված բառերից տեղադրեք տվյալ նախադասությանը համապատասխանողը:

1. Ես պնդում եմ, (որ, թե) նախագիծը պատրաստ է քննարկման:
2. Դասասենյակում անտանելի շոգ էր, (կարծես, կարծեմ) շոգեբաղնիքում էինք:
3. Դա ոչ թե պայքար էր իշխանության համար, (այլև, այլ) խաբված ժողովրդի զայրալից ընդվզում:
4. Միամիտս կարծում էի , (որ, թե) պատրաստ եմ քննությանը, բայց չարաչար սխալվեցի:
5. Կարդացել եմ Թումանյանի ոչ միայն հեքիաթները, (այլ, այլև) պատմվածքները:
6. Մաղթում եմ, (որ, որպեսզի) շուտ ապաքինվեք, և այսուհետ միշտ առողջ լինեք:
7. (Որպեսզի, որ) նա մեզ հովանավորի, մենք շատ պետք է սիրաշահենք ու գովերգենք նրան:

  • Հետևյալ ասացվածքներում կետերի փոխարեն գրիր ընդգծված բառերի հականիշը;
    Առաջ մտածիր, հետո խոսիր։
    Գիտունի հետ քար քաշիր, բայց անգետի հետ փլավ մի կեր։
    Հասկացողին մին ասա, անհասացողին՝ հազար ու մին։
    Մի գիժ քար գցեց հորը, քառասուն …… չկարողացան հանել։
    Մի վախենա վարար գետից, վախեցիր …… գետից։
    Մինչև հաստը բարակի, …… կկտրվի։
    Չկա չարիք՝ առանց …..։
    Փորձված թանը ……. մածունի հետ չեն փոխի
    Երբ գյուղացին նիհարում է, կալվածատերը ……. է։
    Երբ դաշտում շատ գայլ կա, սեղանի վրա միսը …… կլինի։
    Կուշտը ……. չի հասկանա։
    Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ ….։
    Հիշելով անցյալը՝ կճանաչես …..։
    Փառք ձեռք բերելը դժվար է, կորցնելը՝ ….. ։
    Փոքր մարդիկ էլ կարող են …… ցանկություններ ունենալ։
    Քիչ խոսիր, …… գործիր;

Հոմանիշների բառարանի օգնությամբ գրիր տրված բառերին մեկական հոմանիշ:
Ականակիտ
 այգաբաց
 աշտանակ
 գիրթ
 թափոր
 կտրիճ
 մահիկ
 շեղբ
սկահակ
դշխուհի
դժնի
կշտամբանք
մարտիկ
մթնշաղ

Բառաշարքում ընդգծել այն հասարակ գոյականները, որոնք նաև իբրև հատուկ անուններ են գործածվում: Շարունակել շարքը:

Ձնծաղիկ,ցայգ, կորյուն, քոթոթ, կռունկ, կաղնուտ, զինվոր, ավետիս, ամպրոպ, ռազմիկ, մատուռ, արագիլ, շանթ, երամակ, գոհար, գալուստ, հյուսն, զանգակ, վարդ, կակաչ, համբարձում, հարություն, գրիչ, մարտիկ, աղավնի, դեղին, այգեստան, արշալույս, գավիթ, գավառ, աշտարակ, բուրաստան, աղջամուղջ, սպիտակ:

Рубрика: Մշակույթ

Հայկական և Հունական Աստվածները

Զևս

Զևս՝ հին հունական առասպելաբանությունում երկնքի, որոտի, ամպրոպի և կայծակի աստված, աշխարհի տիրակալ։ «Աստվածների և մարդկանց Հայրը», ինչպես հայրը իշխում է ընտանիքում, այնպես էլ նա է իշխում Օլիմպոս լեռան բնակիչներին, ըստ հին հունական կրոնի։

Արամազդ

Արամազդ, Հայկական դիցաբանության գերագույն աստված՝ երկնքի ու երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի-Կամախում։