Рубрика: Մայրենի

Հարսանիք ճամբարում:Հին հայկական ավանդական հարսանիք

 Հնում հայկական հարսանիքներն ընդհանրապես սկսվում էին աշնան ամիսներին (որոշ շրջաններում Նավասարդից` օգոստոսի 11-ից սկսած) և ավարտվում Բարեկենդանի վերջին:Մեծ պասից մինչև հաջորդ աշուն հարսանիք չէր լինում;
Որոշ վայրերում հարսանիքների շրջանն ավարտվում էր Տըրընդեզին, այսինքն` այդ ժամանակ ավելի հստակ էր. Տեառնընդառաջից հետո հարսանիք չէին անում, թեպետ եկեղեցին թույլ էր տալիս;
Հարսանիքին նախորդում է խնամախոսությունը, որին առաջ փեսացուն չէր մասնակցում, իսկ այժմ պատգամախոսների հետ հարսնացուի տուն է գնում նաև տղան։ Հրավիրվում են մոտիկ ավագ ազգականները, խոսք առնելուց հետո որոշվում է նշանդրեքի օրը։ Այդ օրը փեսայի հարազատները նվագախմբով ու նվերներով, զարդարված սկուտեղներով կամ զամբյուղներով (խոնչաներով) գալիս են աղջկա տուն։ Հարսը հարդարվում է ընկերուհիների օգնությամբ՝ մի մեկուսացված սենյակում։ Նշանդրման հանդեսը սկսվում է, երբ քավորի կամ սեղանապետի առաջնորդությամբ հարսնացուին ընկերուհիները բերում և նստեցնում են փեսայի մոտ՝ ամենապատվավոր տեղում։ Թամադայի օրվա խորհուրդը ներկայացնող կենացներից հետո փեսացուն իր ձեռքով նշանի մատանին հագցնում է հարսնացուի մատին։ Նշանակվում է հարսանիքի օրը։…
Դե, իսկ բուն հարսանիքին հարկավոր էր լուրջ նախապատրաստվել, քանի որ այն ներառում էր բավական ծախսատար ու ժամանակատար հետևյալ քայլերը.
Հարսնացուի հարսանեկան շորերը տղայի կողմն էր պատրաստում;
Տղայի կողմն էր տանում նաև հարսի քողը և կարմիր ոտնամանները, ուստի հարսանիքին նախորդող օրերից մեկում տղայի տանն էին հավաքվում նրա բարեկամ կանայք և կատարում «բոյչափեքի» ծեսը,
Եթե փեսացուի ազգականներից կամ դրացիներից մեկը սգավոր էր լինում, հայրը կամ մայրը պարտադիր գնում է նրանց տուն և հարսանիքը երաժշտությամբ անցկացնելու թույլտվություն էր խնդրում:
Բուն արարողությունից երկու օր առաջ փեսացուի տանը «տաշտադրեքի» ծեսն էր լինում, որի ժամանակ հարսանիքի հացն էին թխում:
Հաց թխելու հաջորդ առավոտյան տեղի էր ունենում «եզմորթեքի» ծեսը:Այդ ընթացքում փեսացուի տնից մարդ էին ուղարկվում՝ բարեկամներին և ծանոթներին նույն օրվա երեկոյան հարսանիքին հրավիրվելու:Իսկ հրավերը յուրաքանչյուր շրջանում իր առանձնահատկություններն ուներ:
.Այդ օրը փեսացուն իր մի քանի ընկերների հետ գնում էր գերեզմանատուն, իր հին ու նոր ննջեցյալների հոգուն արքայություն բարեմաղթում և վերադառնում:
.Երբ հարսանքավորների մեծ մասը եկած էր լինում, մի ծերունի և մի խումբ երիտասարդներ, մի-մի վառած մեղրամոմ ձեռներին, դհոլ-զուռնայի և մի երկու ջահ բռնողների առաջնորդությամբ գնում էին քավորին բերելու:
.Քավորը կրում էր սպիտակ, կանաչ, կարմիր գույների ժապավեններով ուսկապ:Երբ նա դհոլի  դղրդոցով մտնում էր հարսանքատուն, բոլորը ոտքի էին կանգնում:
.Մինչև հարսանիքը հատուկ արարողակարգով ընտրվում էր չամուսնացած երիտասարդներից կազմված ազապների խումբ: Դրա ղեկավարը՝ ազապբաշին, միշտ պիտի փեսայի կողքին լիներ, իսկ ազապները՝ շարունակ շրջապատեին և պաշտպանեին ամուսնացող զույգին:
. Ազապներն ու ազապբաշին ընտրելուց կամ նշանակելուց հետո տեղի էր ունենում հինա — տանենքը, որը խորհուրդներով լի և բավականին գեղեցիկ ծես էր:
. Հինա տանելուց հետո տեղի էր ունենում փեսացուի շնորհօրհնեքի, սափրման և թագադրման՝ բավականին գունեղ ծեսերը:
19-րդ դարում ընդհուպ մինչև 20-րդ դարի սկզիբը հարսանեկան զգեստի համար կարևոր էր ոչ թե սպիտակ լինելը, այլ այդ շրջանին առավել բնորոշ տարազի մի նոր, հարուստ, ճոխ կարված տարբերակը: Դա պետք է լիներ հատուկ այդ օրվա համար կարված տարազ:
Մոտ 15-20 տարի առաջ կարելի էր որոշ գյուղերում գրանցել եզ մորթելու արարողությունը: Սա մեր հայկական հարսանիքի հնագույն ծեսերից մեկն է: Պահպանվել է և մեզ է հասել տան շեմի ծեսերը՝ ափսե կոտրելը, հարս ու փեսայի ուսին լավաշ գցելը, քաղցրով դիմավորելը, մեղր հյուրասիրելը և այլն:
Հայկական ամուսնական արարողությունը քրիստոնեության ընդունման օրից չի կորցրել իր կրոնական, ավանդական և իմաստային ձևը: :
Պսակադրության ընթացքում մատանիները, որոնք դրվում են փեսայի ու հարսի մատին, նրանց միության  նշանն են, իսկ վառվող մոմերը՝ հոգևոր ուրախության և աստվածատուր շնորհի:
Թագերը, որ դրվում են նորապսակների գլխինի նշան են նրանց ողջախոհության, քանզի Պսակը սուրբ է:
Գինի խմելը նշանակում է, որ նրանք իրենց համատեղ կյանքի թե՛ ուրախությունները և թե՛ դառնությունները միասին պետք է կիսեն և ճաշակեն: Եկեղեցին անհրաժեշտ է համարում, որպեսզի ամուսնանալ ցանկացող տղամարդն ու օրիորդը լինեն մկրտված: Պսակի խորհուրդն անհրաժեշտ է, որ կատարվի եկեղեցու մեջ, եկեղեցականի կողմից խաչեղբոր և ժողովրդի ներկայությամբ:

Ծանոթանալ նաև
Հարսանեկան լեզվաբանություն
Հարսանեկան խաղիկներ
Արցախի ավանդական  հարսանիքի սովորություններից

Առաջադրանք:
Ինչո՞վ են տարբերվում ավանդական և ժամանակակից հարսանիքները:
Հին հարսանիքներից  ի՞նչն  է պահպանվել  այսօր:
Մասնակցե՞լ ես ավանդական հարսանեկան ծեսին: Փորձիր պատմել:
Պատրաստիր հարցազրույց  մայրիկի, տատիկի հետ կամ տեսաֆիլմ իրենց հարսանիքների մասին:

Պատումներ՝
Մուրադյան Դավիթ, 6-4 դասարան

Рубрика: Մայրենի

Ճամբարային ուրախ հայոց լեզու

1. — Արո՛ւս, պիտակները խամրել են:  Նախկինում ի՞նչ գույն ունեին պիտակները:

 Պատասխանը թաքնված է ընդգծված նախադասության մեջ: Ա. դեղին Բ. կանաչ Գ. գորշ Դ. սպիտակ Ե. ծիրանի:

2. Պատասխանի ո՞ր տարբերակում է «թաքնվել» անուրջ-ի ընկերը: 

Ա. հաղթական Բ. գերազանցիկ Գ. պարզորոշ Դ. ոսկեշունչ Ե. հարազատ:

3. Անխնա, մուծում, մուրալ, քաղաք, պարապ բոլոր բառերն ունեն նույն զարմանալի հատկությունը, սակայն դրանցից մեկը «երկերեսանի» է։ Ո՞ր բառն է «երկերեսանի»: Ա. անխնա Բ. մուծում Գ. մուրալ Դ. քաղաք Ե. պարապ:

4.Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բադ, բակ, կաթ, մատ, հաց, կակաչ բոլոր բառերին և կկազմի նոր բառեր:
 Ն, ու, ր, յ, ե: բադ բառթ բարկ կարթ մարտ հարց կարկաչ

5. Պատասխանի տարբերակներից ո՞րն է կազմվում երկնակամար բառի բոլոր տառերով:
Ա․ ամեն կամար
 Բ․ մեկ ներկարար
 Գ․ ակամա ներկա
Դ․ երկար նամակ
 Ե․ նման երամակ

6. Հույզ, սեր, հատ, սույլ, սուր, երգ բառերից ո՞րը չկարողացավ գնալ — իչ -ի տուն։ Ա. սեր Բ. սույլ Գ. երգ Դ. սուր Ե. հատ

7. Ո՞ր բառի ընկերոջը կստանանք, եթե վարսահարդար բառից հանենք վախը,
այնուհետև ծամը։
Ա. նեղսիրտ
Բ. մեծամիտ
Գ. սիրելի
Դ. ազնիվ
Ե. չքնաղ

8. Անին լումա, լեզու, ծառա, նյութ, գրամ, ուզել, հյութ, առած, ամուլ, թույն, մարգ
բառերից տասով միևնույն օրինաչափությամբ կազմեց հինգ բառազույգ։ Ո՞ր
բառով բառազույգ չկազմվեց։
Ա. նյութ
Բ. հյութ
Գ. ուզել
Դ. ծառա
Ե. լումա