Рубрика: Կենսաբաություն 7

Tiger

Easily recognized by its coat of reddish-orange with dark stripes, the tiger is the largest wild cat in the world. The big cat’s tail is three feet long. On average the big cat weighs 450 pounds, about the same as eight ten-year-old kids.

A female tiger gives birth to a litter of three or four cubs, who she will care for until they are a year-and-a-half old. These cubs quadruple in size during their first month!

The powerful predator generally hunts alone, able to bring down prey such as deer and antelope. Tigers wait until dark to hunt. The tiger sprints to an unsuspecting animal, usually pulling it off its feet with its teeth and claws. If the prey animal is large, the tiger bites its throat to kill it; smaller prey is usually killed when the tiger breaks its neck. Tigers have been known to eat up to 80 pounds of meat in one night, but more often they consume about 12 pounds during a meal. It may take days for a tiger to finish eating its kill. The cat eats until it’s full, and then covers the carcass with leaves and dirt.

Վագրը, որը հեշտությամբ ճանաչվում է իր կարմրավուն նարնջագույն շերտով, մուգ շերտերով, ամենամեծ վայրի կատուն է աշխարհում: Մեծ կատվի պոչը երեք ոտնաչափ երկարություն ունի: Միջինում նա կշռում է 450 ֆունտ, մոտավորապես նույնը, ինչ ութ տասը տարեկան երեխաները:

Էգ վագրը ծնում է երեք-չորս ձագ, որոնց նա կխնամի մինչև նրանք դառնան մեկուկես տարեկան։ Այս ձագերը քառակի մեծանում են իրենց առաջին ամսվա ընթացքում:

Հզոր գիշատիչը հիմնականում որս է անում միայնակ՝ ի վիճակի լինելով տապալել այնպիսի զոհ, ինչպիսին են եղնիկները և անտիլոպները: Վագրերը որսի համար սպասում են մինչև մութն ընկնելը: Վագրը վազում է դեպի կենդանին՝ սովորաբար ատամներով ու ճանկերով նրան ոտքերից քաշելով։ Եթե գիշատիչ կենդանին մեծ է, վագրը կծում է նրա կոկորդը՝ սպանելու համար; ավելի փոքր որսը սովորաբար սպանվում է, երբ վագրը կոտրում է նրա վիզը: Հայտնի է, որ վագրերը մեկ գիշերվա ընթացքում ուտում են մինչև 80 ֆունտ միս, բայց ավելի հաճախ նրանք ուտում են մոտ 12 ֆունտ մեկ ուտելու ընթացքում: Վագրի համար կարող է օրեր տևել, որպեսզի վերջացնի իր սպանած կենդանուն ուտելը: Նա ուտում է այնքան ժամանակ, մինչև կշտանա, իսկ հետո ծածկում է դիակը տերևներով:

Рубрика: Կենսաբաություն 7

Մայիսի 15- 21

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք․

Թռչունների ընդհանուր բնութագիրը: Արտաքին և ներքին կառուցվածքը, նրանց ձեռք բերած տարբեր հարմարությունները՝ կապված օդային կենակերպի հետ :Թռչնի սաղմնային զարգացումը: Կարող եք գտնել հետաքրքիր կարճամետրաժ տեսանյութեր թռչունների մասին, թարգմանել և նյութ պատրաստել:

Рубрика: Կենսաբաություն 7

Մայիսի 2-7

Միջատներ՝ 1 , սարդեր, զատիկներ1

Զատիկ

Facebook

Դասվում է բզեզների դասին, ունի մոտ 4000 տեսակ: Նրա գեղեցիկ մարմնի վրա առաջանում է հեղուկ վատ հոտով այդ պատճառով էլ նրա  հակառակորդները՝ ուրիշ միջտները, և թռչունները, տեսնելով նրա վառ տեսքը, անցնում են նրան: Զատիկները տարբերվում են հիմնականում նրանով, թե քանի սև կետիկ ունեն նրանք իրենց մեջքին: Չնայած իր բարի տեսքին՝ նրանք գիշատիչներ են և հարձակվում են տարբեր միջտների վրա: Նրանք իրենց զոհին գտնում են իրենց փոքր աչքերով և բեղիկներով, որոնցով նրանք շոշափում են առարկաները, ինչպես մենք մատներով: Բռնելով իրենց զոհին՝ նրանք ծծում են իրենց զոհի մեջ եղած քաղցր հյութը: Մի զատիկը մի օրում կարող է ուտել հարյուրավոր միջատներ: Նրանք մեծ օգուտ են բերում այգիներին՝ ուտելով վնասակար միջատներին: Ինչպես և բզեզները, նրա թևերը ծածկված են պինդ ծածկով և, երբ զատիկին պետք է թռչել, այդ ծածկը բարձրանում է, այնտեղից ելնում են թափանցիկ թևերը և նա թռչում է: Վերջերս գիտնականները հայտնաբերել են, որ զատիկը կարող է ուտելիք գտնելու համար թռչել 80 կիլոմետր, այդ ճանապարհը ավտոմեքանայի սովորական արագությամբ ացնելիս անցնում է 1 ժամ: Սակայն զատիկները հաճույքով չեն թռչում, քանի որ իր կարմիր գույնը իրեն պաշտպանում է միայն գետնին իսկ թռչելուց ոչ, քանի որ իր թևերը ծածկում են կարմիր սև ծածկը և զատիկը թվում է սովորական բզեզ: Նրանք ձմեռը անցկացնում են քնած երամներով:

Սարդ

թիթեռներ, սարդեր, զատիկներ: — Միլենա Գյուլումյան

Սարդեր — սարդակերպերի  դասի հոդվածոտանիների կարգ։ Չափերը 0,7–110 մմ, գունավորումը բազմազան է։ Մարմինը կազմված է գլխակրծքից և փորիկից, որոնք միացած են կարճ ցողունիկով։ Գլխակրծքի առջևի մասում՝ մեջքի կողմից տեղադրված է սովորաբար 8 աչք։ Սարդերն ապրում են ամենուրեք՝ և՛ արևադարձային գոտիներում, և՛ տունդրայում, և՛ շոգ անապատներում ու բարձր լեռներում։ Գիշերային գիշատիչներ են։ Սնվում են հիմնականում միջատներով (նաև վնասատու) և դրանով օգուտ են տալիս մարդուն։ Սարդերը պատկանում են սարդակերպների դասի հոդվածոտանիների կարգին։ Հայտնի է մոտ 27 հազար, Հայաստանում՝ 300–350 տեսակ։ Առավել տարածված են խաչասարդը, տնային, թռչնակեր, արծաթափայլ և այլ սարդեր։Վերջավորությունները վեց զույգ են, առաջին զույգի ( խելիցերներ ) ճանկերի վրա բացվում են թունավոր գեղձերի ծորանները, երկրորդ զույգը (պեդիպալպոզներ ) հիմնականում շոշափելիքի օրգաններ են (արուների պեդիպալպոզների ծայրային հատվածը վերածվել է զուգավորման օրգանի), մնացած 4 զույգ վերջավորությունները ճանկերով վերջացող քայլող ոտքեր են։Փորիկի առջևի մասում տեղավորված են շնչառական անցքերը, իսկ ետինում՝ ոստայնագեղձերի թմբիկները կամ գորտուկները (1-4 զույգ)։ Սարդերի մարմինը (երկարությունը՝ 0,7–11 սմ) կազմված է գլխակրծքից և փորիկից, որոնք միացած են կարճ ցողունիկով։ Աչքերը (8) տեղադրված են գլխակրծքի առջևի մասում, ոստայնագեղձերի (մոտ 100) թմբիկները՝ փորիկի խոռոչում։ Թմբիկներից յուրաքանչյուրը մի քանի անցք ունի, որոնցից արտազատված հեղուկն օդում պնդանում է ու թելի տեսք ստանում. սարդն այն կարող է օգտագործել տարբեր նպատակներով։ Որոշ տեսակներ իրենց ձվերի համար «բարուրներ»՝ բոժոժներ են հյուսում, իսկ երբ փոքրիկ սարդերը դուրս են գալիս ձվից, սարդոստայնը դառնում է նրանց բույնը։ Երբեմն սարդոստայնաթելը սանդուղքի դեր է կատարում, երբեմն էլ քամին սարդոստայնն ու նրա մեջ եղած սարդի ձագին քշում, տանում է մեկ այլ տեղ (սարդոստայնը դառնում է օդանավ)։ Բոլոր սարդերը, բացի ջրային սարդից, ապրում են ցամաքում, ապրելավայրերը շատ բազմազան են։ Հիմնականում գիշերային կենդանիներ են։Գիշատիչ են, սնվում են գլխավորապես միջատներով։ Սարդն իր բռնած որսը պարուրում է սարդոստայնով, այնուհետև վրան մարսողական հյութ արտազատում, որն արագորեն փափկացնում է որսի հյուսվածքները, և այդ վիճակում ներծծում։ Բաժանասեռ են, արուները հաճախ էգերից փոքր են։ Զարգացումն ուղղակի է, առանց կերպարանափոխության։ Հայտնի է սարդերի մոտ 21 հազար (Հայաստանումում՝ շուրջ 2000) տեսակ։ Սարդերի շատ տեսակներ ոչնչացնում են վնասատու միջատներին։Լինում են նաև շատ ամուր սարդոստայնաթելեր։Սարդերի վերջավորությունների (6 զույգ) 1-ին զույգի (խելիցերներ) ճանկերի վրա բացվում են թունավոր գեղձերի ծորանները։ Տնային սարդի և խաչասարդի թույնը կարող է ճանճ սպանել։ Մարդու և ընտանի կենդանիների համար վտանգավոր է մորմը (տարանտուլ)։ Վերջինիս խայթոցն առաջացնում է ընդհանուր թունավորում։ Հայաստանումում հայտնի հարավռուսական մորմը հանդիպում է Արարատյան դաշտում. ապրում է քարերի տակ, գետնափոր բներում։ Հայտնի են նաև ուրիշ թունավոր սարդեր. օրինակ՝ չոր տափաստաններում և կիսաանապատներում տարածված կարակուրտի խայթոցը կարող է ձի սպանել։ Սարդերին հատուկ են շրջապատին հարմարվելու՝ պաշտպանական գունավորման, ձևի նմանեցման (միմիկրիա) երևույթները։

Рубрика: Կենսաբաություն 7

Ձկների արտաքին կառուցվածքը

Ձկների մարմինը մեկ ամբողջություն է, այնուհանդերձ կազմված է սահուն հաջորդող երեք բաժիններից՝

1. Գլուխ. սահմանազատվում է իրանից խռիկային կափարիչներով: Գլուխը իր վրա կրում է տեսողական զգայարանը՝ աչքը, քթանցքը, որում բացվում է հոտառական նյարդը, ծնոտներով ձևավորվող օրգանը՝ բերանը, խռիկային կափարիչները, որոնք պաշտպանում են խռիկները:

2. Իրան. սահմանազատվում է պոչից հետանցքով: Պարունակում է հիմնական ներքին օրգանները:

3. Պոչ. ձկների տեղաշարժման կարևորագույն և մկանուտ օրգաններից է: Բոլոր ձկները տեղաշարժվում են լողակներով: Լողակները կազմված են ոսկրային ճառագայթներից և դրանք պատող մաշկաթաղանթից:

Ջրի անընդհատ հոսքը դյուրացնում է դրանում շարժումը և ավելի քիչ էներգիա պահանջում:

Բոլոր ողնաշարավորների նման ձկներն ունեն զույգ վերջույթներ՝

1-ին զույգ վերջույթներ՝ կրծքային լողակներ — պահպանում են մարմնի հավասարակշռությունը ջրում:

2-րդ զույգ վերջույթներ՝ փորային լողակներ — օգնում են սուզվել, վեր բարձրանալ, շրջադարձել ջրի շերտերում:

Ձկներն ունեն նաև կարևոր կենտ լողակներ.

Մեջքային լողակ — օգնում է հաղթահարել ջրի դիմադրությունը:

Պոչային լողակ — հանդիսանում է հիմնական շարժիչ ուժ և ղեկի դեր կատարում միաժամանակ:

Ենթապոչային լողակ — մարմնին հաղորդում է կայուն դիրք:

6.jpg

Ի տարբերություն հոդվածոտանիների, որոնք ունեն արտաքին կմախք՝ խիտինային զրահ, ողնաշարավորներն ունեն ներքին ոսկրային կմախք:

Ձկան կմախքը բոլոր ողնաշարավորների նման ունի 2 կարևորագույն բաղադրիչ՝

II. Գանգ. կազմված է գանգատուփից, որը պաշտպանում է գլխուղեղը ծնոտներից, խռիկային կափարիչներից և այլ մանր ոսկրերից: Ձկան գլուխը անշարժ միացած է ողնաշարին:

III. Ողնաշար. ողնաշարը կազմված է ողնաշարային խողովակից, որում տեղակայված է ողնուղեղը: Ունի երկու բաժին՝ իրանի և պոչի:

Ոսկրային ձկների մարմնի երկարությամբ՝ գլխից մինչև պոչի լողակը, առանցքի նման ձգվում է ողնաշարը, որը կազմված է միմյանց սերտ հարող բազմաթիվ ողերից:

Ողը կազմված է գլանաձև ոսկրային մարմնից և դեպի վեր ուղղված հոծ վերին աղեղից, որը սրվում է և ավարտվում վերին՝ փուշ ելունով

Իրանային բաժնում ողնաշարի ողերին միանում են նաև կողերը կամ փշերը, որոնք պաշտպանում են ներքին օրգանները:

Рубрика: Կենսաբաություն 7

Անձևրորդի կառուցվածքը, նրա դերը բնության մեջ

Օղակավոր որդերը՝ անձրևորդի օրինակով, ունեն բավականին բարդ և ամբողջական կառուցվածք: Անձրևորդը ունի կենդանիներին բնորոշ բոլոր չորս հյուսվածքները՝ էպիթելային, շարակցական, նյարդային, մկանային: Անձրևորդի օրգան համակարգերը ավելի լավ են զարգացած, նրանց մոտ առաջին անգամ դրսևորվում է արյունատար համակարգը և մարմնի երկրորդային խոռոչը

Մարմնի երկարությունը՝ 30-150 սմ է,  կազմված է 80-300 օղակից։ Գույնը բաց մոխրագույն է կամ կարմիր։ Մաշկը հարուստ է լորձնային հյութ արտադրող գեղձային բջիջներով և մշտապես խոնավ է։

Résultat de recherche d'images pour "անձրևաորդ"

Շարժվում է խոզանների օգնությամբ, որոնք անզեն աչքով անտեսանելի են և տեղադրված են մարմնի հատվածների կողքերին։
Անձրևորդը ունի մարմնի վերականգնված մասերի ինքնավերականգնման բացառիկ ընդունակություն, որով էլ նման է աղեխորշավորներին:Հետևաբար անձրևորդը կարող է բազմանալ նաև անսեռ եղանակով: Եթե անձրևորդին մասնատենք, ապա յուրաքանչյուր հատվածից կվերաճի ամբողջական օրգանիզմի:

Դժվար է գերագնահատել անձրևավորդերի դերը հողի բերրիության համար: Դրանք փորում են հողը ու 60-80 սմ խորությամբ, իսկ խոշոր տեսակները մինչև 8 մ խորությամբ բներ են սարքում իրենց համար, ինչով խառնում և փխրեցնում են հողը։
Անձրևից հետո անձրևավորդերը դուրս են գալիս գետնի երես, քանի որ գերխոնավ միջավայրում դժվարանում են շնչել:
Անձրևավորդերը հողի մեջ շարժվում են հողը բրդբրդելով կամ կուլ տալով, սնվում են հողի մեջ կամ մակերեսին եղած փտած օրգանական մնացուկներով, որոնք, անցնելով որդի մարսողական ուղիով, դառնում են հիանալի պարարտանյութ:
Անձրևավորդերի՝ օրգանական թափոնները որպես պարարտանյութ վերամշակելու ունակությունը լայնորեն օգտագործվում է կենսահումուս արտադրելու համար:

Рубрика: Կենսաբաություն 7

Մարտի 12-19

Տփակ որդեր —նյութ

Տափակ որդերը հանդիպում են ծովերում, քաղցրահամ ջրերում, հողում, իսկ որոշ տեսակներ անցել են մակաբուծային ապրելակերպի և տեղակայվում են մարդկանց ու կենդանիների տարբեր օրգան-համակարգերում:Այս կենդանի օրգանիզմները իրենց անվանումը ստացել են այն բանի համար, որ նրանց մարմինը տափակ է մեջքափորային ուղղությամբ և հաճախ ունենում է թիթեղիկի կամ ժապավենի տեսք:Տափակ որդերն արդեն ունեն մարմնի երկկողմ համաչափություն: Դա նշանակում է, որ նրանց մարմնի աջ և ձախ կեսերը միմյանց հետ նույնական են:

Տափակ որդերին բնորոշ են հետևյալ օրգան — համակարգերը՝

  • մարսողական,
  • արտազատական,
  • նյարդային,
  • սեռական:

Մակաբուծ որդեր՝սպիտակ պլանարիա— նյութ

Թարթիչավոր որդերից ամենատարածվածը կաթնային կամ սպիտակ պլանարիան է:

genetiki-zastavili-chervey.jpg

Պլանարիան 1−2 սմ երկարությամբ տերևաձև որդ է, բնակվում է մեծամասամբ լճակներում, գետերի հատակին: Հիմնականում վարում է թաքնված կենսակերպ: Սպիտակ պլանարիա կարելի է գտնել նաև քարերի մեջ, ջրի մեջ գտնվող տերևների, կոճղերի ստորին մակերեսներին: Պլանարիայի մարմինը ամբողջությամբ պատված է թարթիչներով, որը դյուրացնում է տեղաշարժումը: Մարմնի հետևի ծայրը սուր է, իսկ առջևի հատվածը լայնացած է և կողքերին կրում է մեկական փոքրիկ շոշափուկանման ելուստ:

Սպիտակ պլանարիայի մարմնի առջևի մասում գտնվում են նրա զգայական օրգանները, որոնցից են պլանարիայի երկու սև աչքերը:

Рубрика: Կենսաբաություն 7

Մարտի 6-12

Հիդրա (Hydra), աղեխորշավորների տիպի հիդրոզոաների դասի անողնաշարավոր կենդանի։ Մարմինը գլանաձև է, երկարությունը՝ 1-1, 5 սմ։ Ապրում է քաղցրահամ ջրերում։ Վարում է նստակյաց կամ քիչ շարժուն կյանք։ Հիդրաներն օժտված են վերականգնման (ռեգեներացիա) ընդունակությամբ։

Կառուցվածքը
Հիդարայի մարմինը գլանաձև է, մարմնի առաջնային մասում գտնվում է բերանը, շրջապատված ծաղկապսակով, որը ունի 5-12 շոշափուկ։ Մարմնի հետին մասում գտնվում է ներբանը, դրա շնորհիվ նա շարժվում է և կպչում է ինչ-որ բանի։ Հիդրան ունի ճառագայթային սիմետրիա: Սիմետրայի առանցքը միացնում է մարմնի երկու բևեռները՝ բերանային բևեռը, որտեղ գտնվում է բերանը, և հետին բևեռը, որտեղ գտնվում է ներբանը։

Բազմացումը և զարգացումը
Բազմանում է սեռական ճանապարհով և բողբոջմամբ։ Հիդրայի որոշ տեսակներ բաժանասեռ են, մյուսները՝ հերմաֆրոիդիտ։ Բարենպաստ պայմաններում հիդրան բազմանում անսեռ ճանապարհով։ Նրա մարմնի վրա առաջանում է երիկամ: Վերջինս մեծանում է, այնոհետև՝ ձևավորվում են շոշափուկները և բերանը։ Երիտասարդ հիդրան առանձնանում է մայրական օրգանիզմից և վարում է ինքնուրույն կյանք։ Աշնանը հիդրան անցնում է սեռական բազմացման։ Ձվի բեղմնավորումը տեղի է ունենում մայրական օրգանիզմում։

Рубрика: Կենսաբաություն 7

Մալարիա

Ախտանիշներ- լյարդի մեծացում, սակավարյունություն և դեղնախտ 

Տարածման մեթոդները- Մալարիայի մոծակը ապրում է բոլոր կլիմայական գոտիներում, բացառությամբ արկտիկական և անապատային մասերից: Մալարիայով վարակվելու ռիսկը պահանջում է մոծակի առկայությունը (խայթոցը): Նման պայմաններ լինում են այնպիսի վայրերում, որտեղ ցածր ջերմություն չի լինում, առկա են ճահիճներ: 

 Կանխարգելումն ու բուժումը- Ամենատարածված բուժումը մալարիայի հանդիսանում է խինինը: Որոշ ժամանակ նա փոխանինվում էր քլորոքինով: Գոյություն ունի նաև այլ միջոցներ, որոնց օգտագործումը կախված է պրեպարատի հանդեպ զգայնությունից: Ներկայումս չկա պարտվաստանյութ մալարիայի դեմ: Արդեն 20 տարի է անցկացվում են ակտիվ հետազոտություններ դրա առաջացման գործում:

Рубрика: Կենսաբաություն 7

Փետրվարի 13-19

Հողաթափիկ ինֆուզորիայի կառուցվածքը և սեռական բազմացումը

Աղտոտ ջրամբարներում ապրում են նաև մեծ քանակությամբ թարթիչավոր նախակենդանիներ: Դրանցից է հողաթափիկ ինֆուզորիան:

Այն \(0,1-0,3\) մմ երկարությամբ, արտաքինից հողաթափիկի տեսք ունեցող նախակենդանի է:

l.jpg

Հողաթափիկ ինֆուզորիան ունի ցիտոպլազմայի արտաքին խիտ շերտ, որն ապահովում է նրա մարմնի հստակ ձևը: Նա արտաքինից պատված է բազմաթիվ թարթիչներով, որոնց օգնությամբ շարժվում է՝ պտտվելով բջջի առանցքի շուրջ: Հողաթափիկ ինֆուզորիան ցիտոպլազմայի արտաքին շերտում ունի նաև փոքր շշիկներ հիշեցնող կազմավորումներ, որոնք կիրառվում են պաշտպանվելիս կամ հարձակվելիս:

Հողաթափիկ ինֆուզորիա
Ունի 2 կորիզ` մեծ և փոքր:
Մեծ կորիզը կարգավորում է`
1. սննդառությունը
2. շնչառությունը
3. շարժումները
4. նյութափոխանակությունը
Փոքր կորիզը կարգավորում է բազմացումը:

Հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով:

Այսպիսով, թարթիչավորների մոտ առաջին անգամ դրսևորվում է սեռական գործընթաց:

Անսեռ բազմացումը նույնական է բոլոր միաբջիջ կենդանիներին. բարենպաստ պայմաններում կատարվում է բջջի լայնական կիսում:

Անբարենպաստ պայմաններում երկու ինֆուզորիա մոտենում են միմյանց, և փոքր կորիզը բաժանվում է երկու մասի: Ինֆուզորիաների բերանային անցքով կատարվում է կորիզանյութի ժառանգական տեղեկատվության փոխանակություն: Այս երևույթը կոչվում է կոնյուգացիա:

Рубрика: Կենսաբաություն 7

Փետրվարի 6-12

Միաբջիջ կենդանիներին անվանում են նաև պարզագույններ կամ նախակենդանիներ: Գոյություն ունի նախակենդանիների մոտ 70 հազար տեսակ, որոնք տարածված են գրեթե ամենուրեք՝ ծովերում, քաղցրահամ ջրերում, հողում:

Նախակենդանիների մի մասը ազատ ապրող հետերոտրոֆներ են: Նախակենդանիների մեջ գոյություն ունեն միքսոտրոֆ սննդառության ձևին պատկանող տեսակներ: Դրանք հիմնականում սնվում են պատրաստի օրգանական նյութերով, սակայն ունեն նաև պլաստիդներ և ունակ են կատարել ֆոտոսինթեզ: Պարզագույնների մի ստվար մաս հանդիսանում են մակաբույծներ և բնակվում են բույսերի, կենդանիների և մարդու օրգանիզմում:

img10.jpg

Նախակենդանիներին անզեն աչքով հնարավոր չէ տեսնել: Նրանք շատ փոքր են, ուստի մարդկությանը նրանց գոյությունը հայտնի դարձավ միայն մանրադիտակի հայտնագործումից հետո: Հոլանդացի Լևենհուկը առաջինն էր, որ հայտնաբերեց ոչ միայն բակտերիաներին, այլ 1680թ.-ին՝ նաև նախակենդանիներին:

Նախակենդանիների մարմինը կազմված է մեկ բջջից. դա նրանց ամենաէական տարբերությունն է բազմաբջիջ կենդանիներից, որոնց մարմինը կազմված է տարբեր կառուցվածք ունեցող և բազմազան ֆունկցիաներ կատարող բազմաթիվ բջիջներից:

Նախակենդանու մեկ բջջից կազմված մարմինը ինքնուրույն կյանք վարող օրգանիզմ է:

Այդ օրգանիզմը, կյանքի կազմավորման բջջային մակարդակի վրա գտնվելով, միաժամանակ կատարում է շնչառության, սննդառության, բազմացման, նյութափոխանակության, շարժման, գրգռականության և այլ ֆունկցիաներ:

tumblr_mpytbgQ1Rq1rk0k2jo1_500.gif

Նախակենդանիների բջիջը պատված է թաղանթով, իսկ ներսում ցիտոպլազման է և մեկ կամ մի քանի կորիզներ: Որոշ նախակենդանիների ցիտոպլազմայից արտադրվում է մարմինը պատող ծածկույթ՝ խեցի, որը կատարում է պաշտպանական ֆունկցիա: Նրանց ցիտոպլազմայում գտնվում են օրգանոիդներ, որոնք կատարում են շարժողական, մարսողական, արտազատական գործառույթներ:

Կանաչ էվգլենա

Կենսակերպը, կառուցվածքը և շարժումը

Կանաչ էվգլենան, ինչպես և սովորական ամեոբան, ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, ջրափոսերում և կանգնած ջրով այլ ջրամբարներում։ Նրա առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը՝սուր։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, այն մարմնի շուրջը առաջացնում է թաղանթ։ Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում։ Էվգլենան կարող է միայն թեթևակի կծկվել, որի հետևանքով կարճանում ու լայնանում է։ Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվում է ցիտոպլազմայի նուրբ թելանման ելուստ՝մտրակ։ Մտրակը պտուտակաձև շարժելով՝Էվգլենան խրվում է ջրի մեջ և դրա շնորհիվ լողում բութ ծայրով առաջ։ Մեկ կամ մի քանի մտրակներով տեղաշարժվող կենդանիները պատկանում են Մտրակավորների դասին։ Գիտնականները ենթադրում են, որ 1,5 միլիարդ տարի առաջ ապրած հնադարյան մտրակավորներից առաջացել են նախակենդանիների ժամանակակից դասերը։Արմատները սնվում են պատրաստի օրգանական նյութերով։Ամեոբան կեղծ ոտիկների օգնությամբ շրջապատում և կուլ է տալիս սսնդի մասնիկը:

Սննդառությունը

Էվգլենայի ցիտոպլազմայի մեջ կան 20-ից ավելի ձվաձև, կանաչ քլորոպլաստներ, որոնք նրան տալիս են կանաչ գույն։ Քլորոպլաստներում կա քլորոֆիլ։ Էվգլենան սնվում է լույսի պայմաններում, ինչպես կանաչ բույսերը, իր մարմինը կառուցելով օրգանական նյութերից, որոնք առաջանում են լույսի տակ ֆոտոսինթեզի միջոցով։ Ցիտոպլազմայում կուտակվում են օսլայի բաղադրությանը նման պաշարային սննդանյութերի մանր հատիկներ, որոնք ծախսվում են էվգլենայի սոված ժամանակ։ Եթե էվգլենային երկար ժամանակ տեղավորենք մթության մեջ, նրա քլորոֆիլը կանհետանա, նա կդառնա անգույն։ Դրա հետևանքով ֆոտոսինթեզը դադարում է, և էվգլենան սկսում է յուրացնել լուծված օրգանական նյութերը, որոնք առաջանում են մահացած տարբեր օրգանիզմների քայքայման ժամանակ։