Рубрика: Հասարակագիտություն8

Թրաֆիքինգ

Մասնակիցներ՝

  • Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Ինչ է թրաֆիքինգ
    Մարդկանց թրաֆիքինգը հանցավոր արարք է, երբ մարդիկ ապօրինի առևանգվում են, շահագործվում կամ հարկադրվում են աշխատանքի կամ ծառայության մեջ բռնության, սպառնալիքների, խաբեության կամ հարկադրանքի այլ ձևերի միջոցով:
  • Թրաֆիքինգի իրականացման եղանակները նպատակները
    Մարդկանց թրաֆիքինգի մեթոդները կարող են բազմազան լինել և կախված լինել թրաֆիքինգի նպատակներից և թիրախային լսարանից:
    Մարդիկ կարող են ստիպված լինել աշխատել անբարենպաստ պայմաններում, հաճախ ցածր վարձատրվող ոլորտներում, ինչպիսիք են շինարարությունը, գյուղատնտեսությունը և արտադրությունը:
Рубрика: Հասարակագիտություն8

Կոռուպցիա

Ինչ է կոռուպցիա

Կոռուպցիա տերմինը առաջացել է լատիներեն  «corruptus»  և  «corrumpere» բառերից, որոնք  նշանակում են փչացում, այլասերում, վարակում, ապականում, աղճատում, աղավաղում, կաշառում և այլն ։ Կոռուպցիան ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է` անձնական օգուտ ստանալու նպատակով:

Որոնք են կոռուպցիայի առաջացման պատճառները։

Կոռուպցիոն դրսևրումները տարածված են այնտեղ, ուր բացակայում է իշխանության վերահսկողությունը, ուր որոշումները գաղտնի են կայացվում, ուր քաղաքացիական հասարակությունը ամուր հիմքեր չունի, ուր մարդիկ աղքատ են , ունեցվածքը խիստ անհավասար է բաժանված: 

Կարելի է արդյոք նշել կոռուպցիայի գոյության համար մեղավորների ինչ-որ շրջանակ։ 

Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ հաջող իրականացված հակակոռուպցիոն քաղաքականությունը, որի շնորհիվ կոռուպցիան նվազեցվում է կառավարելի մակարդակի, հնարավոր է դարձնում բացահայտել մեղավորներին:

Рубрика: Հասարակագիտություն8

Առաջնորդություն

  • Բերեք հասարակական առաջնորդի օրինակ ձեր կյանքից

Իմ կյանքից հասարակական առաջնորդներից մեկն իմ հայրիկն է, քանի որ նա խելացի և հմուտ առաջնորդում է ոչ միայն աշխատանքի վայրում իր թիմը, այլև մեր ընտանիքը։

  • ներկայացրեք այն հատկանիշները, որոնց համաձայն՝ նրան ընկալում են որպես առաջնորդ։

Իմ կարծիքով առաջնորդը պետք է լինի կրթված․ խելացի, պետք է կարողանա արագ որոշումներ կայացնել ,կարողանա մարդկանց խմբին մոտիվացնել այնպես, որ միասին արագ հասնեն հիմնական նպատակներին։

Ընթացքը՝

  • Խմբային աշխատանքներ
  • Քննարումներ
  • Բանավեճեր

Արդյունքում՝ 

  • պատումներ, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ սովորողների բլոգներում 

Рубрика: Հասարակագիտություն8

Ինչ է իշխանությունը նախագիծը ներկայացնում են 8-րդ դասարանի սովորողները

  • որոնք են իշխանության դրական և բացասական կողմերը։ Իշխանությունը առավելություն է , արտոնություն ․ թե․․․
    Իշխանության դրական կողմերից է վստահությունը, փառքը, հարգանքը, ճանաչվածությունը, հարմարավետությունը բացասական կողմերից է մեծ պատասխանատվությունը, ծանրաբեռնված աշխատանքը։
    Իշխանությունը մեծ պատասխանատվություն է։
  • Ինչ միջոցներով է իշխանությունն ազդում մարդկանց վարքագծի վրա։
    Պետությունը մարդկանց վրա ազդում է օրենքներով։
  • Ինչպես, ինչ միջոցներով է պետությունը կարգ ու կանոն հաստատում և պաշտպանում։
    Պետությունը կարգ ու կանոն հաստատում է ոստիկանների միջոցով, պաշտպանում է օրենքներով։
Рубрика: Հասարակագիտություն8

Ինչ է արդարություն: Արդարության իրավական և բարոյական կողմերը

Նպատակը՝

  • Բացատրել ի՞նչ եք հասկանում արդարություն ասելով:

Արդարություն ասելով ես հասկանում եմ, որ բոլոր մարդկանց պետք է հավասար վերաբերվել։

  • Ի՞նչ եք հասկանում արդարության իրավական կողմ և արդարության բարոյական կողմ ասելով: 

արդարության իրավական կողմ ասելով ես հասկանում եմ, որ մարդիք արդար են վարվում օրենքից վախենալով։ Իսկ Բարոյականի դեպքում խճից ելնելով։

  • Բերեք օրինակներ ձեր առօրյաից:

Արդար է վոր ես օգնում եմ ընկերոջս և քանի նա ել ինձ է օգնում։

Рубрика: Հասարակագիտություն8

Ինչ է արժեքը: Մարդը որպես արժեք նախագիծը ներկայացնում են 8-րդ դասարանի սովորողներըԱզատություն

  • Բացատրել Ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:
    Արժեք ասելով ես հասկանում այն բաները, որոնք ես իմ կյանքում ամենաշատն եմ կարևորում և աժեքավորում։
  • Թվարկեք մի քանի կարևոր արժեքներ:
  • մեծահոգությունը, խելացի լինելը, ուժեղ լինելը,
  • Ձեր կարծիքով այս կամ այն արժեքը  գնահատելու, կարևորելու համար անհրաժեշտ է արդյոք գիտելիքների որոշակի պաշար կամ կենսաորձ:
    Իմ կարծիքով մարդ, եթե ունենում է հա՛մ գիտելիք հա՛մ կենսափորձ նա կսկսում է ամեն ինչ ավելի գնահատել, կարևորել և արժեքավորել։
  • Թվարկեք արժեքներ, որոնք չեն կորցնի իրենց նշանակությունը:
    Ընտանիք և սեր ։
Рубрика: Հասարակագիտություն8

Ինչ է արժեքը: Մարդը որպես արժեք

Մասնակիցներ՝

Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Բացատրել Ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:

Արժեք ասելով ես հասկանում այն բաները, որոնք ես իմ կյանքում ամենաշատն եմ կարևորում և աժեքավորում։

  • Թվարկեք մի քանի կարևոր արժեքներ:

Ազնվություն, բարիություն, հավատարմություն

  • Ձեր կարծիքով այս կամ այն արժեքը  գնահատելու, կարևորելու համար անհրաժեշտ է արդյոք գիտելիքների որոշակի պաշար կամ կենսափորձ:

Գիտելիք կամ կենսափորձ ունենալու համար մենք պետք է ունենանք ցանկություն։ Եթե մենք չունենանք ցանկություն, չենք սովորի և չէնք ունենա կենսափորձ։ Իսկ եթե ունես կենսափորձ, ուրեմն այդ ժամանակ կարողանում էս արժեքավորել այն ինչ ունես։

  • Թվարկեք արժեքներ, որոնք չեն կորցնի իրենց նշանակությունը:

Իմ կարծիքով շ, ոչ մի արժեք չի կորցնի իր նշանակությունը։

Advertisement

Ընթացքը՝

  • Խմբային աշխատանքներ
  • Քննարումներ
  • Բանավեճեր

Արդյունքում՝ 

պատումներ, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ սովորողների բլոգներում

Рубрика: Հասարակագիտություն8

Ընտանիք, ազգ, մշակույթ

  • Բացատրել ընտանիքի նշանակությունը հասարակության մեջ

Ընտանիքի դերը հասարակության մեջ փոքր չէ։ Յուրաքանչյուր ընտանիք ունի իր դերը և ազդեցությունը հասարակության մեջ։ Ընտանիքի մեջոցով է հասարակությունն իրականացնում իր համար կենսական նշանակություն ունեցող ինքնավերարտադրման գործընթացը։

  • Ի՞նչ է անհրաժեշտ ընտանիքի ամրության ու կայունության համար,ինչն է ընտանիքում միավորում մարդկանց

Ընտանիքի ամրության և կայունության համար անհրաժեշտ է փոխադարձ հարգանք ընտանիքի բոլոր անդամների հանդեպ և փոխահամաձայնություն։

  • Որո՞նք են մեծ և փոքր ընտանիքների առավելություններն ու թերությունները

Ինչպես մեծ, այնպես էլ փոքր ընտանիքներն ունեն իրենց առավելություններն ու թերությունները, որոնք կարող են տարբեր լինել ։ Բազմազավակ ընտանիքներում կարելի է ակնկալել, որ երեխաները կկիսվեն տնային պարտականություններով: Սա կարող է օգնել նրանց զարգացնել ուժեղ աշխատանքային էթիկա և պատասխանատվության զգացում: Փոքր ընտանիքների առավելությունները այն են, որ ծնողները կարող են ավելի շատ ժամանակ և ռեսուրսներ ունենալ յուրաքանչյուր երեխայի համար:

Рубрика: Հասարակագիտություն8

Մխիթար Սեբաստացու մասին

Մխիթար Սեբաստացիու իսկական անունը Մանուկ է։ Նա սովորել է Սեբաստիայի Սբ Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում: 1676 թվականի Հունվարի 17-ին, Սեբաստյա քաղաքում ծնվեց Մանուկը` Պետրոսի և Շահրիստանի զավակը: Հետագա տարիներին նա իր ծնողների շնորհիվ ստացավ բարձրորակ կրթություն, որը իրեն կպատրաստեր հետագայում ընտանեկան առևտուրը շարունակելու համար։ Դեռ վաղ տարիքից Մանուկը երա բնբ վբ վզում էր դառնալ քահանա: Նա գտավ մի ընկեր, որի հետ փախան դեպի լեռները, որտեղ ապրեցին որպես ճգնավորներ: Մանուկի ծնողները գտան նրանց և նրան տարան տուն: Այս պատահարի մասին տեղեկանալով` մոտակա վանքի` Սուրբ Նշանի վանահայրը, Մանուկին առաջարկեց վանքում հասարակական աշխատանքներ կատարել, ինչը նորից մերժվեց ծնողների կողմից: Նա սկսեց այցելել հարևան ընտանիքներից մեկի տուն, որտեղ մի մայր իր երկու դուստրերի հետ ապրում էր վանականի կյանքով: Նրա այցելությունների նպատակը նույն տանը ապրող քահանայի հետ զրուցելն էր, ով իրեն շատ բան սովորեցրեց վանական կյանքի մասին: Մահացել է ապրիլի 16, 1749 թ-ին Վենետիկ Վենետիկի հանրապետության, սուրբ ղազար կղզում։

Рубрика: Հասարակագիտություն8

Խմբեր, շերտեր, համայնքներ

1․Հասարակական խումբը սովորաբար կազմըված է այն մարդկանցից, ովքեր իրար նման են՝ նույն մաշկի գույնով, մազերի գույնով, հետաքրքրությամբ, և այլն: Խմբերի մի մասն առաջանում է ինքնաբերաբար, այսինքն՝ խմբի անդամների նախաձեռնությամբ, ինչպես, օրինակ՝ ընտանիքը: Ոմանք ստեղծվում են պետական մարմինների որոշմամբ, օրինակ՝ բանակը: Կան խմբեր, որոնք կայուն են ու գոյություն ունեն երկար ժամանակ, և խմբեր, որոնք ավելի կարճատև են:

2․Հասարակական տարբեր խմբերի գոյությունը պայմանավորված է մարդկանց ապրելակերպի, մշակույթի, հասարակական նորմերի և արժեքների բազմազանությամբ: Յուրաքանչյուր մարդ ցանկությամ դեպքում կարող է լինել այն խմբում, որտեղ իրեն զգում է անկաշկանդ, գնահատված և պաշտպանված, որտեղ կա ընդհանուր նպատակ և ակլն: Որ խմբին էլ մարդ պատկանելիս լինի, պետք է ունենա սեփական արարքների հանդեպ պատասխանատվության զգացում:

3․Ցանկացած դեպքում կարևորը ոչ թե բնակավայրի չափերն են կամ այնտեղ ապրող մարդկանց թվաքանակը, այլ այն, որ այդ մարդիկ իրենց համարեն մեկ միասնական հանրության՝ համայնքի անդամներ: Միայն այդպիսի գիտակցությամբ միավորված համայնքը տեղական և ընդհանուր հասարակական ու պետական ջանքերի զուգակցությամբ միավորված համայնքը տեղական և լուծել իր համար կենսականորեն կարևոր խնդիրներ: