Рубрика: Հասարակագիտություն8

Կոռուպցիա

Ինչ է կոռուպցիա

Կոռուպցիա տերմինը առաջացել է լատիներեն  «corruptus»  և  «corrumpere» բառերից, որոնք  նշանակում են փչացում, այլասերում, վարակում, ապականում, աղճատում, աղավաղում, կաշառում և այլն ։ Կոռուպցիան ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է` անձնական օգուտ ստանալու նպատակով:

Որոնք են կոռուպցիայի առաջացման պատճառները։

Կոռուպցիոն դրսևրումները տարածված են այնտեղ, ուր բացակայում է իշխանության վերահսկողությունը, ուր որոշումները գաղտնի են կայացվում, ուր քաղաքացիական հասարակությունը ամուր հիմքեր չունի, ուր մարդիկ աղքատ են , ունեցվածքը խիստ անհավասար է բաժանված: 

Կարելի է արդյոք նշել կոռուպցիայի գոյության համար մեղավորների ինչ-որ շրջանակ։ 

Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ հաջող իրականացված հակակոռուպցիոն քաղաքականությունը, որի շնորհիվ կոռուպցիան նվազեցվում է կառավարելի մակարդակի, հնարավոր է դարձնում բացահայտել մեղավորներին:

Оставьте комментарий