Рубрика: Без рубрики

7․  Ուղղանկյան կողմերից մեկը 14սմ է, մյուսը՝ 20 սմ: Գտիր այդ ուղղանկյան պարագիծը:

20+14+20+14=68

8.  Ուղղանկյան լայնությունը 26 սմ է,  իսկ երկարությունը 2 անգամ մեծ է լայնությունից: Գտիր այդ ուղղանկյան  պարագիծը։ 26 x 2=52 26+26+52+52= 106

9. Ծորակից 6 րոպեում հոսում է 12 լ ջուր։ Որքա՞ն ջուր է հոսում այդ ծորակից 3 ժամում։

10. Նավը 25 օրվա համար վերցրեց 3675կգ մթերք։ Օրական ամենաշատը քանի՞ կգ մթերք պետք է օգտագործվի որպեսզի եղած պաշարը բավարարի։

11. Եթե թիվը գումարենք ինքն իրեն և ավելացնենք 15, կստանանք 137։ Ո՞րն է այդ թիվը։

12. Մտապահված թվից հանեցին 6, այնուհետև ստացված թիվը բազմապատկեցին 8-ով։ Արդյունքում ստացան 72։ Ի՞նչ թիվ էր մտապահված։

13. Որ թվանշանը պետք է ձախից և աջից կցագրել 23 թվին, որպեսզի ստացված քառանիշ թիվը մեծ լինի 6000-ից և բաժանվի 3-ի։

14 Կարինեի պապիկը 66 տարեկան է։ Կարինեն իր պապիկից փոքր է 6 անգամ։ 5 տարի հետո Կարինեն քանի՞ տարով փոքր կլինի իր պապիկից։

15․Արտադրամասում 800 լ մասուրի հյութից որոշ քանակ լցրին 3 լ տարողությամբ տուփերի մեջ, և այդ տուփերը 5-ական տեղավորելով 40 արկղերի մեջ՝ ուղարկեցին խանութ: Քանի՞ լիտր հյութ մնաց արտադրամասում:

Рубрика: Մաթեմատիկա

Գյումրի մասին

Մ․թ․ա․ VIII դարի տարեգրերում հիշատակվում է որպես Էրիախի (Շիրակի, Eriani) երկիր։ Մ․թ․ա․ առաջին հազարամյակի սկզբներին բնակավայրը պատկանել է տեղի բնիկներին, ինչի մասին են վկայում տեղանքում կատարված պեղումները։ Մ․թ․ա․ VII-III դարերում, երբ Հյուսիսային Կովկասից կիմերական և սկյութական քոչվոր ցեղերը գաղթում են փոքրասիական երկրներ ու Անդրկովկաս, նրանցից որոշ ցեղախմբեր բնակություն են հաստատում Շիրակում։ Քաղաքի Կումայրի անունը կապված է կիմերների անվան հետ։ VIII դարի մատենագիր Ղևոնդ պատմիչի միջոցով մեզ են հասել Կումայրիի մասին հայերեն առաջին գրավոր տեղեկությունները, որոնց համաձայն VIII դարում բնակավայրը եղել է վարչական կենտրոն։

Կումայրիի տարածքը բնակեցված է եղել վաղեմի ժամանակներից։ Այստեղ հայտնաբերված հնագիտական նյութերը վկայում են, որ այն գոյություն է ունեցել դեռևս քարի դարաշրջանում։ Նրա տարածքում եղած երկու բազմաշերտ բնակատեղիներում՝ Կումայրիում (քաղաքի հարավային և հյուսիս-արևմտյան ծայրամասերում) և Մսի կոմբինատ թաղամասի տարածքում հայտնաբերված հնագիտական իրերը վերաբերում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակին։

Ի սկզբանե կոչվել է Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի, 1840-1924 թթ.-ին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թթ.-ին՝ Լենինական, 1990-1992 թթ.-ին Կումայրի, այժմ՝ Գյումրի։

Рубрика: Ուսումնական ձմեռ

Հայկական ժողովրդական հեքիաթներ

1․ Ոսեկեփնջիկ տղան և ոսկեփնջիկ աղջիկը

2․Օձ-մայիլը

3․Խոռի հեքիաթը

4․Լազարի ձին

5․Թարխուն թագավորը

6. Արեգ Թագավոր

7․ Աղունիկ աղջիկը

8․Լուսեղենի հեքիաթը

9․Աստվածատուր

10.Աբրահամի Հեքիաթ

Ինձ դուր եկած հետաքրքիր հատվածները:

Նրանք հասնում են իրենց մուրազի, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Երկնքից ընկնում է երք խնձոր, մեկը ասողին մյուսը լսողին, երորդնել էլ արար աշխարհին։

Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Հերոսներն են՝ Թաագավորի տղան , Լազաի ձին , Հրեղեն ձին, օձը, թագավորի աղջիկը,դերվիշը և այլն։Նրանց մի մասը բարի են, հնարամիտ,խելացի, մյուսները՝ չար ու ստախոս։

Ի՞նչ սովորեցիր կարդացածդ հեքիաթներից:

Իմ կարդացած հեքիաթներից ես սովորեցի լինել բարի ու հավատալ հրաշքներին։

Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

Հայկական ժողովրդական հեքիաթները հետաքրքիր գիրք է նոր ու չկրկնվող հեքիաթներով։ Շատ հեշտ էր կարդալը և շատ բան սովորեցի։