Рубрика: Հայոց լեզու 7

Կարդում ենք Տերյան

Նախագծի ժամկետը`փետրվարի 1-ից մարտի 13-ը
Բովանդակությունը`
Ով է Տերյանը. կենսագրական տեղեկություններ
Տերյանը` բանաստեղծ
Տերյանը` մարդ
Տերյանը երաժշտության մեջ
Տերյանական նամականի
Տրիոլետներ,

Հրով արթնացած սիրտըս՝ Տրիոլետ

Հրով արթնացած սիրտս,
Սիրտս բացված հրավարդ.
Լի՛ց քո կրակը զվարթ
Հրով արթնացած սիրտս։
Քո դեմ երկյուղած սիրտս
Կիզիր, որսկան հըպարտ,
Հրով արթնացած սիրտըս,
Սիրտս բացված հրավարդ:

Հրով — կրակով

Կիզիր— այրիր


Ոսկե հեքիաթ ժողովածու
Ակնկալվող արդյունքը`աուդիոնյութեր, տեսանյութեր,  վերլուծություններ, ընթերցումներ, հարցազրույցներ:

Առաջադրանքներ:
Վերը նշված ժողովածուներից ընտրել 2-ական բանաստեղծություն և սովորել բերանացի:
Դիտել «Վերջին ուղևորություն» փաստավավերագրական ֆիլմը:
Դիտել «Անհայտ Տերյանը» հաղորդումը:

Рубрика: Ռուսերեն

Урок 16

Читаем обсуждаем рассказ «Игрушка»

Вопросы к тексту։

  1. Почему человек не может ценить то, что имеет, а только потеряв, начинает осознавать то, что имел?!
  2. Какими словами можно описать понятие ,,дружба,, ?
  3. Может ли возникнуть дружба между человеком и другим существом — игрушкой?
  4. В какой стране и когда появились первые игрушки ?
  5. Какова роль игры или игрушки в вопросе восприятия и развития личности ребенка?
  6. Имели ли вы в детстве игрушку, которая могла вам заменить друга?
  7. Всегда ли человек может делиться , доверить человеку все то, что может доверить другому существу — игрушке или животному ?
  8. Могут ли истинными друзьями человека стать животные?

Задания для выполнения։

  1. Составьте из приведенных букв предложения։
  • И и н г у р к а в е у ш г л е н о р к а х р е н а б е н о п о м а л а м а ь к о г о ч к а․
  • Ж в е и н ы в о т е л и е д у ч о к ш р у з ь я ч е л а.

Игрушка помогла девочке.

Родители едут к дочке

2. Преобразуйте прямую речь в косвенную.

Например։ Прямая речь — Мама сказала ։ ,, Не хочу видеть твои игрушки, разбросанные по всей комнате,,

Косвенная речь — Мама сказала, что не хочет видеть мои игрушки, разбросанные по всей крмнате.

  • Прямая речь — Игрушка сказала։ ,,Не покидай меня։ мне так нужна твоя помощь,,
  • Косвенная реч-Игрушка сказала, не покинуть её, ей так нужна моя помощь,,
  • Прямая речь — Мама обняв мою игрушку ласково проговорила։ ,,Как хорошо, что ты у нас есть,,
  • Косвенная речь — Мама обняв мою игрушку ласково проговорила, что хорошо, что она у нас есть,,

Источник «Калейдоскоп»

Рубрика: Հանրահաշիվ 7

Երրորդ ուսումնական շրջան։Պարապմունք 33.


Կրկնողություն․
1.Քննարկում, լրացնում և հրապարակում ենք հետևյալ խնդիրները
բլոգում։

1. Նշված  40612027001 թվից  հինգ  թվանշան ջնջեք այնպես, որ ստացված վեցանիշ թիվը լինի ամենափոքրը։ 102001

2. Քանի՞ զրոյով է ավարտվում 1x2x3x4x…x37 արտադրյալը։ 8 զրոյով , որովհետև 1-ից մինչև 37 թվերի մեջ կա ընդամենը 34 հատ 2 և 8 հատ 5: Այսպիսով, 8 տասնյակից ավելի չի լինի։

3. Մետաղալարը, որի երկարությունը 456մ  է, բաժանեցին երեք մասի։ Առաջին մասը 4 անգամ երկար էր երրորդ մասից, իսկ երկրորդը՝ 114 մ-ով երկար էր երրորդից։ Գտեք ամենակարճ մետաղալարի երկարությունը։ Երրորդ մետաղալարը

4x+x+114+x=456մ
6x=342մ
x=57մ

4․ Արմանի և Արամի տարիքների գումարը երկու տարի առաջ հավասար էր 15-ի։ Այսօր Արմանը 13 տարեկան է։ Քանի՞ տարի հետո Արամը կլինի 9 տարեկան։ 3 տարի հետո:
Երկու տարի առաջ Արմանը 11 էր, Արամը 4:
Այժմ Արմանը 13 է, Արամը 6:
Արամը կլինի 9 տարեկան 3 տարի հետո:

5. Մանեն ամեն օր գնում է զբոսնելու, չի գնում միայն այն օրերին, եթե և՛ ձյուն է, և՛ քամի։ Դեկտեմբեր ամսին 13 օր արևային եղանակ էր և առանց քամի։ 12օր ձյուն է տեղացել և 11օր եղել է քամի։ Դեկտեմբեր ամսին Մանեն քանի՞ օր մնաց տանը։ 5 օր

31-13=18
12+11-18=5

6. Երկուշաբթի առավոտյան ջրհորում կար 1000 լիտր ջուր։Ամեն օր Արմանը ջրհորից հանում էր 600լ ջուր, իսկ գիշերը ջրհորում ջուրը ավելանում էր առավոտյան եղած ջրի կեսի չափով։ Հինգշաբթի օրը առավոտյան քանի՞ լիտր ջուր կլինի։

Երկուշաբթի 1000լ-600լ+500լ=900լ
Երեքշաբթի 900լ-600լ+450լ=750լ
Չորեքշաբթի 750լ-600լ+375լ=525լ

7. Նկարում պատկերված է նկարի շրջանակ, որը կազմված է 4 հատ իրար հավասար տախտակներից։ Ամեն մի տախտակի լայնությունը 6սմ, իսկ պարագիծը ՝ 72 սմ:  Գտեք մոխրագույն ուղղանկյան չափերը։  18սմ

Подпись отсутствует

P1=2x(a+b)=72սմ
a1+b1=36սմ
a1=30սմ

a2=30սմ
b2=30-6-6=18սմ

8. Ամիրյանի վեց որդիներից յուրաքանչյուրը նախորդից 4 տարով  մեծ է, իսկ ավագը կրտսերից ՝ 3 անգամ։ Գտեք ավագ որդու տարիքը։ 30
10, 14, 18, 22, 26, 30

9. Ջրավազանը նեղ խողովակով լցվում է 10 ժամում, իսկ լայնով ՝ 4 ժամում։ 3 ժամում լայն խողովակո՞վ է ավելի շատ ջուր անցնում, թե ՞ 8  ժամում՝ նեղ խողովակով։

նեղ խողովակով լցվում է 10 ժամում- 1/10 մեկ ժամում, 8  ժամում-8/10 կամ 16/20
լայն խողովակով լցվում է 4 ժամում- 1/4 մեկ ժամում , 3 ժամում-3/4 կամ 15/20
15/20<16/20
8 ժամում նեղ խողովակով

10. Գտեք 1+2+3+…+2023 գումարի և 2023-ի քանորդը։ 

 (N×(N+1))/2
 (2023×(2023+1))/2= 2 047 276
2 047 276 :2023=1012

Рубрика: Կենսաբաություն 7

Հունվարի 30-ից փետրվարի 5

artworks-000683351455-6yprjv-t500x500 (1)

Կանաչ էվգլենայի առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը՝սուր։ Նրա երկարությունը 0,05 մմ է, իլիկաձև է, սրացած հետևի ծայրը կայունություն է տալիս մարմնին։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, ծածկված է առաձգական ամուր թաղանթով: Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում։ Էվգլենան կարող է միայն թեթևակի կծկվել, որի հետևանքով կարճանում ու լայնանում է։ Մարմնի հետևում կա բշտաձև կորիզ, որը կարգավորում է օրգանիզմի կենսական ֆունկցիաները։ Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվում է ցիտոպլազմայի նուրբ թելանման ելուստ՝մտրակ։ Մտրակը պտուտակաձև շարժելով՝ Էվգլենան խրվում է ջրի մեջ և դրա շնորհիվ լողում բութ ծայրով առաջ։

Տարածումը 

Կանաչ էվգլենան, ինչպես և սովորական ամեոբան, ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, խոնավ հողերում, ջրափոսերում,  չհոսող ջրամբարներում։ Տարածված է ՀՀ բոլոր մարզերում։

Բազմացումը

Էվգլենան հիմնականում բազմանում է անսեռ եղանակով՝ կիսվելով:Կիսվում է մարմնի երկարությամբ, սկզբում բաժանվում է կորիզը, որի մասերը միմյանցից հեռանում են, այնուհետև մտրակի կողքին աճում է երկրորդ՝ նոր մտրակ:
Զանգվածային բազմացման ժամանակ առաջացնում է ջրի «ծաղկում», թվում է՝ ջուրը ներկված է կանաչ, կարմիր կամ այլ գույնի։

Рубрика: Հայոց լեզու 7

Թվականներ, 30.01.2023

Թվական անունը ցույց է տալիս առարկայի թիվ, քանակ, թվային կարգ, օրինակ՝ երեք գրիչ, երկրորդ կուրս, երկուական տետր և այլն։
Թվականները լինում են չորս տեսակի՝ քանակական, դասական, բաշխական, կոտորակային։
Քանակական թվականներն արտահայտում են առարկաների քանակն ամբողջ թվերով, ինչպես՝ հինգ գրիչ, տասը տուն, քսանութ քանոն և այլն։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ մեկ, երկու), արաբական թվանշաններով (1, 2, 3 և այլն), ինչպես նաև հայոց այբուբենի տառերով (Ա-1, Բ-2, Ժ-10 և այլն)։
Բառերով գրվելիս տասնմեկից մինչև իննսունինը թվականները գրվում են միասին (տասնութ, քսանհինգ, երեսունութ, հիսունհինգ և այլն), իսկ հարյուրից հետո գրվում են առանձին (օրինակ՝ հազար ինը հարյուր քառասունութ)։ Ինը և տասը թվականներն ունեն երկու ձև՝ ինը և ինն, տասը և տասն։ Ինը և տասը գրվում է, երբ նրանց հաջորդում է բաղաձայնով սկսվող բառ (օրինակ՝ ինը գիրք, քսանինը գիրք, տասը գրիչ), իսկ երբ նրանց հաջորդում է ձայնավորով սկսվող բառ, հիմնականում գրվում է ինն, տասն, բայց երբեմն, արտասանության տեմպով և տրամաբանական շեշտով պայմանավորված, կարող է գրվել նաև ինը, տասը (օրինակ՝ ինն օր, ինը օր, տասն անգամ, տասը անուն)։ Բաղադրյալ քանակական թվականների մեջ որպես առաջին կամ միջին բաղադրիչ գործածվելիս միշտ գրվում է ինն և տասն (օրինակ՝ իննսունհինգ, տասներկու, տասնչորս, հազար երկու հարյուր տասնութ)։ Երկու թվականը, երբ գոյականաբար գործածվելիս հոլովվում է, հոգնակի թվով է գործածվում կամ էլ հոդ ստանում, ունենում է երկուս ձևը, ինչպես՝ երկուսներ, երկուսի, երկուսը և այլն։
Դասական թվականները ցույց են տալիս առարկայի թվային կարգը, օրինակ՝ երկրորդ հարկ, հինգերորդ դասարան։ Այս թվականները կազմվում են քանակականներից՝ -րորդ կամ -երորդ ածանցներով. -րորդ-ով կազմվում են երկրորդ, երրորդ, չորրորդ դասական թվականները։ Որպես մեկ թվականի դասական գոր- ծածվում է առաջին բառը։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ առաջին, երկրորդ, վեցերորդ, քսաներկուերորդ, վաթսունհինգերորդ), արաբական թվանշաններով, որոնց կցվում են –ին և -րդ մասնիկները՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 48-րդ և այլն, հռոմեական թվերով՝ II, VI, IX և այլն, որոնց մասնիկ չի կցվում։ 1-ին կար- դացվում է առաջին, բայց կարող է նշանակել նաև մեկին, ինչպես՝ սեպտեմբերի 1- ին։ Դասական թվականները կարող են գրվել նաև հայոց այբուբենի տառերով, որոնցից հետո դրվում է կետ կամ փակագիծ՝ ա), բ., ինչպես նաև արաբական թվանշաններով, որոնցից հետո դարձյալ դրվում է կետ կամ փակագիծ՝ 1), 2.։ Սրանք սովորաբար գործածվում են համարակալման ժամանակ։ Կա նաև դասական թվականի իմաստ արտահայտելու այսպիսի ձև։ Երբ արաբական թվանշանը գրվում է իր լրացյալից հետո, ստանում է դասականի իմաստ։ Օրինակ՝ 5 տուն նշանակում է հինգ հատ տուն, իսկ տուն 5 նշանակում է տուն թիվ հինգ։ Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշակի թվերով, ինչպես՝ բաժանել երկուական թերթիկ, բաշխել երեք-երեք և այլն։ Բաշխական թվականները կազմվում են քանակականներից՝ -ական ածանցով (օրինակ՝ վեցական, ութական, իննական, տասական, քսանական) կամ էլ քանակական թվականի կրկնությամբ, օրինակ՝ երկու-երկու, հինգ-հինգ, ութ-ութ։ Կրկնությամբ կազմված բաշխական թվականները գրվում են գծիկով։
Կոտորակային թվականները ցույց են տալիս առարկայի քանակը մասի և ամբողջի հարաբերությամբ, օրինակ՝ մեկ հինգերորդ, երկու երրորդ։ Կոտորակային թվականները կազմվում են համարիչից (բերված օրինակներում՝ մեկ, երկու) և հայտարարից (հինգերորդ, երրորդ)։ Համարիչն արտահայտվում է քա- նակական թվականով, իսկ հայտարարը՝ դասական։ Կոտորակային թվականները գրվում են թվանշաններով, օրինակ՝ 1/2, 3/4 կամ էլ բառերով, որոնք գրվում են առանձին-առանձին, օրինակ՝ մեկ երկրորդ, երեք չորրորդ։ Չորրորդ հայտարարի փոխարեն գործածվում է նաև քառորդ բառը՝ երեք քառորդ։ Տասնորդական կոտորակների հայտարարը կազմվում է -ական ածանցով՝ զրո ամբողջ հինգ տասնորդական։ Մեկ երկրորդ-ի փոխարեն գործածվում է նաև կես բառը։ Թվականները ածականների նման կարող են գործածվել գոյականաբար, օրինակ՝ երեք աշակերտ-երեքը, ութ գրքից-ութից։

Գործնական աշխատանքներ

1.Ընդգծիր յուրաքանչյուր շարքում 5 թվական:
ա. քառապատիկ, զրովաթսունմեկերորդ, եռակի, տասներկու-տասներկույոթական, ութնյակ, չորսբոլորը, երկու հինգերորդ:
բ. թվային, տրիլիոն, երկակի, հինգ-հինգ, մեկմեկու, երեսունհինգերեք յոթերորդչորրորդ, տասնավոր
գ. վաթսունտասնմեկերորդ, հնգամյա, հիսունականհարյուրհարյուր, հնգանիստ, եռագույն, չորս քառորդհազար:

2.Ընդգծիր 3 քանակական թվական;
ա. երրորդություն, թվական, հարյուր մեկքառասուն, եռապատիկ, միլիոն:
բ. քանակական, հինգ հարյուր, յոթնապատիկ, երկու հարյուրտասը, յոթերորդ:
գ. տասնինը, քառյակ, մեկական, ութսուն, եռանիստ, հազար երկու հարյուր, միավոր:

3.Ընդգծիր 3 դասական թվական:
ա. քսանմեկերորդ, մեկ չորրորդ, հազարավոր, երեսուներկուերորդառաջին, տասնմեկ:
բ. հնգյակ, հինգերորդ, երրորդական, մեկ հարյուրերորդ, ութերորդչորրորդ:
գ. երեք քառորդ, տասնիններորդ, երկրորդական, հիսունհինգերորդերկրորդ, երրորդություն:

4.Հետևյալ բառակապակցություններից կազմիր գոյականներ:
Տասն օր- տասնօրյակ
հինգ տարի-հնգամյակ
մեկ ամիս-միամսյակ
ութ ոտք ունեցող-ութոտնուկ
հարյուր տարի-հարյուրամյակ
ութ հոգուց բաղկացած-ութնյակ
հազար տարի-հազարամյակ
չորս հոգուց բաղկացած-քառյակ
երեք ամիս-եռամսյակ
երեք հոգուց բաղկացած-եռյակ
երեք ոտք ունեցող-եռոտանի

Рубрика: Հայոց լեզու 7

ԹՎԱԿԱՆ ԱՆՈՒՆ

Թվական անունը ցույց է տալիս առարկայի թիվ, քանակ, թվային կարգ, օրինակ՝ երեք գրիչ, երկրորդ կուրս, երկուական տետր և այլն։
Թվականները լինում են չորս տեսակի՝ քանակական, դասական, բաշխական, կոտորակային։
Քանակական թվականներն արտահայտում են առարկաների քանակն ամբողջ թվերով, ինչպես՝ հինգ գրիչ, տասը տուն, քսանութ քանոն և այլն։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ մեկ, երկու), արաբական թվանշաններով (1, 2, 3 և այլն), ինչպես նաև հայոց այբուբենի տառերով (Ա-1, Բ-2, Ժ-10 և այլն)։
Բառերով գրվելիս տասնմեկից մինչև իննսունինը թվականները գրվում են միասին (տասնութ, քսանհինգ, երեսունութ, հիսունհինգ և այլն), իսկ հարյուրից հետո գրվում են առանձին (օրինակ՝ հազար ինը հարյուր քառասունութ)։ Ինը և տասը թվականներն ունեն երկու ձև՝ ինը և ինն, տասը և տասն։ Ինը և տասը գրվում է, երբ նրանց հաջորդում է բաղաձայնով սկսվող բառ (օրինակ՝ ինը գիրք, քսանինը գիրք, տասը գրիչ), իսկ երբ նրանց հաջորդում է ձայնավորով սկսվող բառ, հիմնականում գրվում է ինն, տասն բայց երբեմն, արտասանության տեմպով և տրամաբանական շեշտով պայմանավորված, կարող է գրվել նաև ինը, տասը (օրինակ՝ ինն օր, ինը օր, տասն անգամ, տասը անուն)։ Բաղադրյալ քանակական թվականների մեջ որպես առաջին կամ միջին բաղադրիչ գործածվելիս միշտ գրվում է ինն և տասն (օրինակ՝ իննսունհինգ, տասներկու, տասնչորս, հազար երկու հարյուր տասնութ)։ Երկու թվականը, երբ գոյականաբար գործածվելիս հոլովվում է, հոգնակի թվով է գործածվում կամ էլ հոդ ստանում, ունենում է երկուս ձևը, ինչպես՝ երկուսներ, երկուսի, երկուսը և այլն։
Դասական թվականները ցույց են տալիս առարկայի թվային կարգը, օրինակ՝ երկրորդ հարկ, հինգերորդ դասարան։ Այս թվականները կազմվում են քանակականներից՝ -րորդ կամ -երորդ ածանցներով. -րորդ-ով կազմվում են երկրորդ, երրորդ, չորրորդ դասական թվականները։ Որպես մեկ թվականի դասական գոր- ծածվում է առաջին բառը։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ առաջին, երկրորդ, վեցերորդ, քսաներկուերորդ, վաթսունհինգերորդ), արաբական թվանշաններով, որոնց կցվում են –ին և -րդ մասնիկները՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 48-րդ և այլն, հռոմեական թվերով՝ II, VI, IX և այլն, որոնց մասնիկ չի կցվում։ 1-ին կար- դացվում է առաջին, բայց կարող է նշանակել նաև մեկին, ինչպես՝ սեպտեմբերի 1- ին։ Դասական թվականները կարող են գրվել նաև հայոց այբուբենի տառերով, որոնցից հետո դրվում է կետ կամ փակագիծ՝ ա), բ., ինչպես նաև արաբական թվանշաններով, որոնցից հետո դարձյալ դրվում է կետ կամ փակագիծ՝ 1), 2.։ Սրանք սովորաբար գործածվում են համարակալման ժամանակ։ Կա նաև դասական թվականի իմաստ արտահայտելու այսպիսի ձև։ Երբ արաբական թվանշանը գրվում է իր լրացյալից հետո, ստանում է դասականի իմաստ։ Օրինակ՝ 5 տուն նշանակում է հինգ հատ տուն, իսկ տուն 5 նշանակում է տուն թիվ հինգ։ Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշակի թվերով, ինչպես՝ բաժանել երկուական թերթիկ, բաշխել երեք-երեք և այլն։ Բաշխական թվականները կազմվում են քանակականներից՝ -ական ածանցով (օրինակ՝ վեցական, ութական, իննական, տասական, քսանական) կամ էլ քանակական թվականի կրկնությամբ, օրինակ՝ երկու-երկու, հինգ-հինգ, ութ-ութ։ Կրկնությամբ կազմված բաշխական թվականները գրվում են գծիկով։
Կոտորակային թվականները ցույց են տալիս առարկայի քանակը մասի և ամբողջի հարաբերությամբ, օրինակ՝ մեկ հինգերորդ, երկու երրորդ։ Կոտորակային թվականները կազմվում են համարիչից (բերված օրինակներում՝ մեկ, երկու) և հայտարարից (հինգերորդ, երրորդ)։ Համարիչն արտահայտվում է քա- նակական թվականով, իսկ հայտարարը՝ դասական։ Կոտորակային թվականները գրվում են թվանշաններով, օրինակ՝ 1/2, 3/4 կամ էլ բառերով, որոնք գրվում են առանձին-առանձին, օրինակ՝ մեկ երկրորդ, երեք չորրորդ։ Չորրորդ հայտարարի փոխարեն գործածվում է նաև քառորդ բառը՝ երեք քառորդ։ Տասնորդական կոտորակների հայտարարը կազմվում է -ական ածանցով՝ զրո ամբողջ հինգ տասնորդական։ Մեկ երկրորդ-ի փոխարեն գործածվում է նաև կես բառը։ Թվականները ածականների նման կարող են գործածվել գոյականաբար, օրինակ՝ երեք աշակերտ-երեքը, ութ գրքից-ութից։

Թվականներ

1.Ընդգծիր յուրաքանչյուր շարքում 5 թվական:
ա. քառապատիկ, զրո, վաթսունմեկերորդ, եռակի, տասներկու-տասներկու, յոթական, ութնյակ, չորսբոլորը, երկու հինգերորդ:
բ. թվային, տրիլիոն, երկակի, հինգ-հինգ, մեկմեկու, երեսունհինգ, երեք յոթերորդ, չորրորդ, տասնավոր
գ. վաթսուն, տասնմեկերորդ, հնգամյա, հիսունական, հարյուր-հարյուր, հնգանիստ, եռագույն, չորս քառորդ, հազար:

2.Ընդգծիր 3 քանակական թվական;
ա. երրորդություն, թվական, հարյուր մեկ, քառասուն, եռապատիկ, միլիոն:
բ. քանակական, հինգ հարյուր, յոթնապատիկ, երկու հարյուր, տասը, յոթերորդ:
գ. տասնինը, քառյակ, մեկական, ութսուն, եռանիստ, հազար երկու հարյուր, միավոր:

3.Ընդգծիր 3 դասական թվական:
ա. քսանմեկերորդ, մեկ չորրորդ, հազարավոր, երեսուներկուերորդ, առաջին, տասնմեկ:
բ. հնգյակ, հինգերորդ, երրորդական, մեկ հարյուրերորդ, ութերորդ, չորրորդ:
գ. երեք քառորդ, տասնիններորդ, երկրորդական, հիսունհինգերորդ, երկրորդ, երրորդություն:

4.Հետևյալ բառակապակցություններից կազմիր գոյականներ:
Տասն օր- տասնօրյակ
հինգ տարի-
մեկ ամիս-
ութ ոտք ունեցող-
հարյուր տարի-
ութ հոգուց բաղկացած-
հազար տարի-
չորս հոգուց բաղկացած-
երեք ամիս-
երեք հոգուց բաղկացած-
երեք ոտք ունեցող-

Рубрика: Հայոց լեզու 7

Դթում

C. moschata— ն համարվում է է Լատինական Ամերիկայի հիմնական դդմատեսակը, սակայն ծագման ճշգրիտ վայրն անորոշ է[8]։ Այն 4000-6000 տարի աճել է Մեքսիկայում, Բելիզում, Գվատեմալայում և Պերուում, հետագայում տարածվել է Բոլիվիայի, Էկվադորի, Պանամայի, Պուերտո Ռիկոյի և Վենեսուելայի մշակովի բույսերի ցանկում։ Այն, ընդհանուր առմամբ, աճում է հորդառատ անձրևներով տաք կլիմատներում ցածր բարձրությունների վրա, սակայն որոշ սորտեր հայտնաբերվել են ավելի քան 2200 մետր (7200 ֆ) բարձրություններում։ Ֆլորիդայում է մշակվել հայտնի Սամինոլ դդմատեսակը, դեռևս մինչև Կոլոմբոսի ժամանումը։  Տերևները աճում են 20-30 սանտիմետր[9] Groups of C. moschata include Cheese, Crookneck (C. moschata), and Bell.[10]:

C. pepo— ն ամենատարեցն է, եթե ոչ ամենահին կենցաղային տեսակը, որն աճել է ամենահին հայտնի վայրերում. 8,000-10,000 տարի առաջ Օահակա, Մեքսիկա և Օքեմպո, իսկ մոտ 7000 տարի առաջ Թոմայլոպոս, Մեքսիկա բնակավայրերում։ Հայտնի է, որ այն առաջին անգամ հանդիպել է Միսուրիում (ԱՄՆ), առնվազն 4000 տարի առաջ[11][12][13][14]։ C. pepo— ի ծագման մասին բանավեճերը շարունակվում են դեռևս 1857 թվականից[15]։ Ավանդաբար եղել են երկու հակադիր տեսություններ ծագման մասին. 1) որ դա C. texana- ի ուղիղ ժառանգորդն է
2) որ C. texana- ն ուղղակիորեն նույն C. pepo-ն է[16][17][17][18][18][19][20][21]։
Կա մեկ ո՛չ ուտելի տեսակ` C. pepo var ՛՛ օվիֆերա՛՛[22]:

Рубрика: Ճամփորդություններ

Հին Գյումրիի փողոցներով

Մենք մեր ջոկատով հունվարի 20-ին ընկեր Կարինեի հետ գնացքով ճանապարհվեցինք  Գյումրի։ Գնացքում տարբեր խաղեր խաղացինք ու շատ հետաքրքիր ժամանակ անցկացրինք։ Երբ հասանք տեղ, առաջինը քայլեցիք դեպի Ձիթողցոնց թանգարան, այնտեղ շատ հետաքրիքիր էր, ցուցադրված էր Գյումրիի պատմությունը, ես առաջին անգամն էի թանգարանում և տեսա տարբեր  արհեստներին վերաբերող իրեր, գործիքներ, արհեստները ունեին իրենց դրոշները, զինանշանները: Հետաքրքիր էին հին գյումրեցիների հագուստները, գլխարկները: Մենք շատ երկար քայլեցինք հին Գյումրիում, տեսանք փողոցներ, տներ, բակեր, որտեղ նկարահանվել են մեր շատ սիրելի ֆիլմերը: Հետո մենք գնացինք հոլի խանութ-արհեստանոց, որտեղ մեզ սովորեցրին հոլ խաղալու ձևերին, այնտեղ ես գնեցի հոլ, իսկ քրոջս համար գնեցի գրիչ: Գյումրու այգիներից մեկում մենք մեր գնած հոլերով խաղացինք: Երեկոյան քայլեցին կայարան,ուղևովեցինք կայարան և գնացքով վերադարձանք Երևան։ Թեև շատ էինք քայլելև հոգնել, գնացքում անցավ մեր հոգնածությունը, ուրախ խաղեր էինք խաղում, ճիշտ է, շատ էինք աղմկում, բայց մեզ վրա չէին բարկանում:

Рубрика: Հայոց լեզու 7

Ճամփորդություն Գյումրի

Նախագծի ժամկետը` հունվարի 16-21
Ճամփորդության վայրը
` Գյումրի:
Ճամփորդության օրը`  հունվարի 20-ին, մեկնումը և վերադարձը`գնացքով:
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի ճամբարային ջոկատ:
Պատասխանատու` Կարինե Պետրոսյան
Նպատակը՝ հայրենագիտական, ճանաչողական, ուսումնական,
Ազգագրական ստուգատեսի նախագծով այցելություն Ձիթողցոնց տուն-թանգարան, ծանոթություն հայկական արհեստներին, տարազներին, երկրագործական գործիքներին:
Երևան-Գյումրի ճանապարհի ուսումնասիրում, հարցազրույցներ, պատումներ գնացքում, ուղիղ եթերներ:
Ճամփորդությամբ ուսուցում`քայլք-զբոսանք հին Գյումրիում, ծանոթացում հին ու նոր քաղաքին, հին արհեստներին:
Այցելություն  Ձիթողցոնց տուն-թանգարան
Արդյունքները՝ տեսաֆիլմերի, ձայնագրությունների, պատումների, նկարաշարերի տեսքով:

Նախապատրաստական աշխատանք

Գյումրի (ի սկզբանե Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի[2], 1840-1924 թվականներին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թվականներին՝ Լենինական, 1990-1992[3] թվականներին Կումայրի), բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Շիրակի սարահարթում, Ախուրյան գետի ձախ ափին[4]Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թվականի դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ[1], ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թվականից։

Արևմտյան մասը բարձրադիր է՝ կազմված երկու սեղանաձև բարձունքներից։ Ռելիեֆը հարթավայրային է, քիչ մասնատված, ծածկված 300 — 350 մ հաստությամբ լճագետային ու հրաբխային նստվածքներով։ Կլիման ցամաքային է, համեմատաբար տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով։ Տարեկան միջին ջերմաստիճանը 7 °C է, հունվարինը՝ — 8 °C (նվազագույնը՝ — 35 °C), հուլիսինը՝ 20 °C (առավելագույնը՝ 34 °C)։ Տարեկան տեղումները 500 մմ են։ Գտնվում է 8-9 բալանոց սեյսմիկ գոտում։ Վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին։ Նախորդ երկրաշարժը տեղի է ունեցել 1926 թվականի հոկտեմբերի 22-ին։