Рубрика: «Ուսումնական աշուն 2020», Հայրենագիտություն

Ուսումնական աշուն. Քաղաքամայր Երևանը

Ես ապրում եմ Դավթաշենի վարչական շրջանում, երևի դրա համար էլ քաղաքամայր Երևանի իմ ամենասիրելի վայրերից մեկը այստեղ գտնվող հայտնի շախմատիստ Տիգրան Պետրոսյանի արձանն ու նրա անունը կրող փողոցն է։

Ես շատ եմ սիրում շախմատ խաղալ, դրա համար սիրում եմ նաև Մոսկվա կինոթատրոնի մոտ գնտվող շախմատը։ Դա իմ մյուս սիրելի վայրն է։

Рубрика: «Ուսումնական աշուն 2020», Մայրենի

Անտառում (ստեղծագործական աշխատանք)

Ես հաճախ եմ գնում անտառ։ Այնտեղ մենք սունկ ենք հավաքում , նաև եղևնու կոներ կամ ծաղիկներ։ Անտառում կան տարբեր կենդանիներ, որոնց խորորդավոր ձայները արձագանքում են անտառում։ Աշնանային անտառը հատկապես գեղեցիկ է։ Կարմիր դեղին տերևները տերևաթափից գեղեցիկ գորգ է ստեղծում, որի վրա շատ հաճելի է քայլել։

Рубрика: «Ուսումնական աշուն 2020», Մայրենի

«Ժայռից մասուր է կաթում…»

Կարդա՛,  վերլուծի՛ր Համո Սահյանի  «Ժայռից մասուր է կաթում…» բանաստեղծությունը:

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Հարցեր և առաջադրանքներ

  • Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: սարսուռ- դող, երկնչում-վախենալ
    2. Դեղին ներկի՛ր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված: Ձորում մշուշ է: Աշուն է, ուշ է:
    3. Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված): Առուն մասուր է տանում,Առուն բարի է այնպես, Նա երկնչում է քարից, Առուն ինչպես կլռի,
    4. Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները: Առուն բարի է այնպես,
  • Հասկանալի է այնպես,Ժայռից մասուր է կաթում,Առուն մասուր է տանում,Կարմիր սարսուռ է տանում, Առուն ինչպես կլռի,

Рубрика: «Ուսումնական աշուն 2020», Մայրենի

ԱՆՏԱՌՈՒՄ

Կարդա՛, ապա փորձիր անգիր սովորել Համո Սահյանի «Անտառում»  բանաստեղծությունը:

ԱՆՏԱՌՈՒՄ

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։­

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: ծվեններ- կտորներ մշուշներ-մառախուղ կածան-նեղ ճանապարհ, խորին-խոր
  2. Բացատրի՛ր տրված փոխաբերությունները /ոչ ուղիղ իմաստով գործածված արտահայտությունները/:

ա)Անտառում ամպի ծվեններ կային:-Ամպերը իջել էին անտառի վրա։

բ)Շշուկներ կային անտառում այնքա՜ն: -Ամպերը իջել էին անտառի վրա։

գ)Օրոր էր ասում աշունն անտառին: — Անտառը քուն մտավ։

դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում:- Ցողը նստել էր սնկի վրա։

  1. Բանաստեղծության ո՞ր պատկերն է քեզ շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր: — Եղնիկի պատկերը, քանի-որ որսորդը չկարողացավ որսալ նրան:
  2. Նկարագրի՛ր բանաստեղծի ներկայացրած անտառը: Բանաստեղծությունն արձակի փոխադրի՛ր: — Գիշեր էր։Ամպերը իջել էին անտառի վրա։ Ամպերը իջել էին անտառի վրա։ Ցողը նստել էր սնկի գլխիկին։ Եղնիկի վազեց մոր հետևից,և որսորդը չկարողացավ որսալ նրան:Փայտահատը հին երգն էր երգում,անտառապահի տնակի առաջ խարույկն իր ծուխն էր ծածանում: Աշուն էր։
  3. Գրի՛ր կապույտ, մշուշ-մառախուղ, կածան-արահետ, եղյամ-ցող, հողմ-փոթորիկ, որսկան-որսորդ  բառերի հոմանիշները:  կապույտ -երկնագույն,- մշուշ, կածան, եղյամ, հողմ, որսկան
  4. Նկարի՛ր քեզ դուր եկած բանաստեղծական տունը կամ տները: