Рубрика: Ճամփորդություններ

Հին Գյումրիի փողոցներով

Մենք մեր ջոկատով հունվարի 20-ին ընկեր Կարինեի հետ գնացքով ճանապարհվեցինք  Գյումրի։ Գնացքում տարբեր խաղեր խաղացինք ու շատ հետաքրքիր ժամանակ անցկացրինք։ Երբ հասանք տեղ, առաջինը քայլեցիք դեպի Ձիթողցոնց թանգարան, այնտեղ շատ հետաքրիքիր էր, ցուցադրված էր Գյումրիի պատմությունը, ես առաջին անգամն էի թանգարանում և տեսա տարբեր  արհեստներին վերաբերող իրեր, գործիքներ, արհեստները ունեին իրենց դրոշները, զինանշանները: Հետաքրքիր էին հին գյումրեցիների հագուստները, գլխարկները: Մենք շատ երկար քայլեցինք հին Գյումրիում, տեսանք փողոցներ, տներ, բակեր, որտեղ նկարահանվել են մեր շատ սիրելի ֆիլմերը: Հետո մենք գնացինք հոլի խանութ-արհեստանոց, որտեղ մեզ սովորեցրին հոլ խաղալու ձևերին, այնտեղ ես գնեցի հոլ, իսկ քրոջս համար գնեցի գրիչ: Գյումրու այգիներից մեկում մենք մեր գնած հոլերով խաղացինք: Երեկոյան քայլեցին կայարան,ուղևովեցինք կայարան և գնացքով վերադարձանք Երևան։ Թեև շատ էինք քայլելև հոգնել, գնացքում անցավ մեր հոգնածությունը, ուրախ խաղեր էինք խաղում, ճիշտ է, շատ էինք աղմկում, բայց մեզ վրա չէին բարկանում:

Рубрика: Ճամփորդություններ

Այցելություն Էրեբունի թանգարան

Դասարանով գնացինք Էրեբունի թանգարան, այնտեղ տեսանք հին զենքեր, նախշազարդ քարեր, կառքեր, խաչքարեր։

Թանգարանում կար Արգիշտի առաջին թագավորի Էրեբունի քաղաքի հիմնադրման մասին սեպագիր արձանագրությունը քարի վրա։  Սրահներից մեկում կախված էր Էրեբունու քարտեզը, կար շատ ծանր մոտ 30 կգ-անոց վահան, որի օգնությամբ մարդիկ պաշտպանվել էին։ Տեսաք շատ հին գինու կարասներ, հին գործքիներ, որոնք թաղված են եղել հողի տակ։

Թանգարան-ամրոցը շրջապատված էր հին պարսպով, որի օգնությամբ ամրոցի բնակիչները պաշտպանվել էին թշնամուց։

Рубрика: Ճամփորդություններ

Ճամփորթություն Թեղենիս

ՄԵնք ուղևորվեցինք Թեղենս: Երբ հասանք սկսեցինք բարձրանալ սարը: Այնտեղ շատ կաղնու ծառեր կաին: Ես բավականին կաղին հավաքեցի և նրանցով տարբեր բաներ էի պատրաստում : Մենք այնտեղ շատ հետաքրքիր խաղեր էինք խաղում :Հետո սկսեցինք բրդուջները ուտել: Մտանք եկեղեցի, որտեղ շատ հետաքրքիր լուսանկարներ կային և խաչքարեր: Մենք վերադառնալիս շատ զգուշությաբ իջանք սարը: Բարձունքը հաղթահարել այդքան էլ հեշտ չէր, բայց շատ հաճելի էր