Рубрика: Հայոց լեզու 8

Գործնական աշխատանք, 8-րդ դասարան

1. Նախադասություններն ավարտի՛ր:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, բայց աքլորտը չէր համոզվում

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, թեև աքլորը չէր լսում:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին․ որը արհամահրում էր նրան:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որին ուզում էր խաբել:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որից  ուզում էր ուտելիք

Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, որովհետև ուրիշ ելք չուներ։

Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, երբ սովից մեռնում էր:

Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, որ նա տա գոնե մեկ հավ իրեն:

Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, չնայած գիտեր, որ ոչինչ չի ստացվի:

2.Նախադասություններն ավարտի´ր:

Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչին որ սպասում ենք:

Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչ որ կորցրել էինք:

Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչից որ օգուտ ենք ստանում:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, իսկ հենց նոր գտածը կորցնում ենք մեկ վայրկյանում:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, այսինքն անսպասելի։

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար գտնում ենք, բայց և այնպես շատ շուտ կորցնում ենք։

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, քանի որ կյանքը մեզ օգնում է:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, որպեսզի ուրախանանք:

3. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ նոր բարդ բառեր ստացիր:
Օրինակ՝ բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ):

ա) Ջրահարս, ծովանկար,

Ջրանկար, ծովահարս

բ) ժանգապատ, արծաթագույն

Ժանգագույմ, արծաթապատ

գ) հողմածին, ջրաղաց,

հողմաղաց, ջրածին

դ) զորագունդ, երկրամաս

զորամաս, երկրագունդ

ե) հեռախոս, գրագիր

հեռագիր, գրախոս

4. Կետերի փոխարեն գրիր ամբողջ (ողջ) կամ բոլոր (ը) դերանունները:

Բոլոր նախադասությունները ճիշտ են գրված:

Ամբողջ գիրքը մի օրում կարդաց:

Բոլոր խնդիրները փորձի´ր լուծել:

Ողջ խնդրագիրքն արդեն վերջացրել է:

Բոլորը վազում էին ինչ-որ մեկի հետևից:

Ողջ ժողովուրդն է սպասում քեզ:

Բոլոր մարդիկ ինչ-որ բանի են սպասում:

Ամբողջ հոտը շարժվեց ձայնի ուղղությամբ:

Բոլոր գառներն ու ուլերը ցրվեցին:

Ողջ աշխարհը ոտքի տակ է տվել:

Բոլոր երկրներում եղել Է:

Բոլորը նույն բանն են պնդում:

Ամբողջը հրդեհից այրվեց:

Рубрика: Հայոց լեզու 8

Գործնական աշխատանքներ, 8-րդ դասարան

Ընդգծել բառերը, որոնց մեջ կա
ուկ վերջածանցը (ընդամենը վեց բառ)
սոխուկ, մտրուկ, հանելուկ, շնաձուկ, թզուկ,  դաշտամուկ, կտրուկ, միջուկ, աղմուկ, հեղուկ
-ում վերջածանցը
ուսում, դդում, տրտում, երդում, ցասում, կերուխում, ծագում, կիսահում, հակում, սնուցում
 — ուտ վերջածանցը
բնակարանամուտ, տանձուտ, ավազուտ, մանրակուտ, ծանծաղուտ, թավուտ, եկամուտ, սոճուտ, ելումուտ, անտառուտ
-ք վերջածանցը
հոնք, վազք, հավաք, տարիք, գալիք, սրտաճաք, հոսք, ցամաք, հրաշք, պարտք, թուրք
-արան վերջածանցը
նվագարան, վառարան, բազմաշարան, տնկարան, ցատկապարան, բուժարան, անվարան, ելարան, գրադարան, ձուլարան
 -անի վերջածանցը
տեսականի, եռաժանի, մատանի, առածանի, ընտանի, եռհարկանի  գեղանի, պատանի, ընտրանի, ծիրանի
-անք վերջածանցը
բամբասանք, նազանք, ձիթհանք, մեծաջանք, հալածանք, խաբկանք, օրհնանք, վարուցանք, հրամանք, քնքշանք
-ատ վերջածանցը
թևատ, ցանկապատ, գունատ, գթառատ, կրճատ, քնատ,  ձյունապատ, քննադատ, պոչատ, կիսատ:

Յուրաքանչյուր բառաշարքում առանձնացնել 5-ական պարզ բառ:
1.Վարագույր, վայրկյան, պահակ, ամառ, ապրիլյան, բանակ, որսորդ, առավոտ, առաջ, սահնակ:
2.Կարկուտ, աչք, թավուտ, վստահ, անուն, կեսօր, քաղցր, սահուն, մառախուղ, ոտք:
3. Ամառ, եկեղեցի, արևառ, ուրբաթ, վանական, ժամանակ, առողջ, Մարիամ, միակ, միրգ:
4. Ձիավոր, դպրոց, նախորդ, պայուսակ, երաժիշտ, փողոց, պահածո,  թախիծ, դիմակ, մանուշակ:

Ո՞ր բառն է, որ հոմանիշ չէ թավ գրված բառին:
Վախենալ, սարսափել , երկնչել, հանդգնելզարհուրել:
Սրտնեղել, կազդուրվել, լավանալ,առողջանալ, ապաքինվել:
Մտածել, խորհել, մտորել, կասկածելխորհրդածել:
Խնդրել, թախանձել, հաստատել, աղերսել, պաղատել:
Զայրանալ, կատաղել, հապաղել, մոլեգնել, բարկանալ:
Փնովել, դրվատել, փառաբանել, բարեբանել, գովել:
Մարտնչել, կարողանալ, մաքառել, կռվել, պայքարել:
Աճապարել, վռազել,  փութալ, ջատագովել, շտապել:

Рубрика: Հայոց լեզու 8

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԳՐՔԻՑ

310.Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի:

Ծերունին վճռական տեսքով ասաց, որ հասավ նաև իր գործելու ժամանակը:
Նա զարմացավ, թե ի՛նչ է կրակը, ինքը չի վախենում կրակից:
Նա խնդրեց, որ նավապետը բացատրի, թե ի՛նչ է պատահել իրենց ջրին:
Խոհարարն ասաց, որ ինքը գործ չունի մեր փորձերի հետ, իրեն իսկական մաքուր ջուր է պետք:
Բարկացած ընկերոջը հանգստացնելու համար ասում էր, որ նրա նման ուրիշ մեկն էլ չկա, ու դեռ ոչ ոք այդպիսի պայմաններում չի եղել և այդպիսի բան չի արել:

Ծերունին վճռական տեսքով ասաց. “Հասավ նաև իմ գործելու ժամանակը”:
Նա զարմացավ. “Ի՛նչ է կրակը, ես չեմ վախենում կրակից”:
Նա խնդրեց. “Նավապե՝տ բացատրի՝ր, ի՛նչ է պատահել մեր ջրին”:
Խոհարարն ասաց. «Ես գործ չունեմ մեր փորձերի հետ, ինձ իսկական մաքուր ջուր է պետք»:
Բարկացած ընկերոջը հանգստացնելու համար ասում էր. «Քեզ նման ուրիշ մեկն էլ չկա, ու դեռ ոչ ոք այդպիսի պայմաններում չի եղել և այդպիսի բան չի արել»:
312.Ուղղակի խոսքերը դարձրո՛ւ անուղղակի:

Մի անգամ, քննություններից առաջ, էյնշտեյնին հարցրին.
_Դժվա՞ր են լինելու քննության հարցերը:
-Բոլորովին,- պատասխանեց էյնշտեյնը,- տալու եմ ճիշտ նույն հարցերը, ինչ անցյալ տարի:
-Սակայն եթե այդպես անեք, միևնույն պատասխանները կլսեք:
-Սխալվում եք, սիրելի գործընկեր,- ժպտալով պատասխանեց էյնշտեյնը,- անցել է ուղիղ մեկ տարի, և միևնույն հարցերի ճիշտ պատասխանները արդեն պիտի նույնը չլինեն, քանի որ այս մեկ տարում գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել:

Մի անգամ, քննություններից առաջ, էյնշտեյնին հարցրին, թե դժվա՞ր են լինելու քննության հարցերը:
Էյնշտեյնը պատասխանեց, որ բոլորավին, քանի որ տալու է ճիշտ նույն հարցերը, ինչ անցյալ տարի:
Սակայն եթե նա այդպես անի, միևնույն պատասխանները կլսի։
Էյնշտեյնը ժպտալով պատասխանեց, որ սիրելի գործընկերը սխալվում է,
անցել է ուղիղ մեկ տարի, և միևնույն հարցերի ճիշտ պատասխանները արդեն պիտի նույնը չլինեն, քանի որ այդ մեկ տարում գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել:
316.Սխալները գտի՛ր և

ա) ըստ կազմված խոսքի` կետադրությունը ճշտի՛ր.
բ) ըստ կետադրության` խոսքը ճշտի՛ր:

Մի անգամ, ուշ երեկոյան, Ռեզերֆորդը մտավ լաբորատորիա:
 Թեև ուշ էր, բայց նրա բազմաթիվ աշակերտներից մեկը հակված էր գործիքների վրա ու ինչ-որ բան էր անում:
-Ի՞նչ եք անում այսքան ուշ,- հարցրեց գիտնականը:
-Աշխատում եմ,- հետևեց պատասխանը:
Ռեզերֆորդը զարմացավ, ինչո՞ւ, ցերեկն ի՞նչ էիք անում:
-Աշակերտը պատասխանեց,- որ ցերեկն էլ է աշխատում:
-Վաղ առավոտյան է՞լ եք աշխատում:

-Այո՛, պրոֆեսո ´ր,- հաստատեց աշակերտը`հայտնի գիտնականի շուրթերից գովեստի խոսքեր լսելու հույսով:
Ռեզերֆորդը մռայլվեց ու զայրացած հարցրեց, թե իսկ ե՞րբ եք մտածու
Մի անգամ, ուշ երեկոյան, Ռեզերֆորդը մտավ լաբորատորիա:
 Թեև ուշ էր, բայց նրա բազմաթիվ աշակերտներից մեկը հակված էր գործիքների վրա ու ինչ-որ բան էր անում:
-Ի՞նչ եք անում այսքան ուշ,- հարցրեց գիտնականը:
-Աշխատում եմ,- հետևեց պատասխանը:
Ռեզերֆորդը զարմացավ.
– Ինչո՞ւ, ցերեկն ի՞նչ էիք անում:
-Աշակերտը պատասխանեց,
– Ցերեկն էլ եմ աշխատում:
-Վաղ առավոտյան է՞լ եք աշխատում:

-Այո՛, պրոֆեսո ´ր,- հաստատեց աշակերտը`հայտնի գիտնականի շուրթերից գովեստի խոսքեր լսելու հույսով:
Ռեզերֆորդը մռայլվեց ու զայրացած հարցրեց.
– Իսկ ե՞րբ եք մտածում:

Рубрика: Հայոց լեզու 8

Ուրիշի ուղղակի և անուղղակի խոսք, 8-րդ դասարան

Առաջադրանքներ:

375. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

 Մի մարդ ասում է, որ ինքը Սևանի ամբողջ ջուրը կխմի:
Մի մարդ ասում է. «Ես կխմեմ Սևանի ամբողջ ջուրը»:

Ընկերները ծաղրում են նրան ու ասում, որ նա թող իր խոսքը գործով ապացուցի:
Ընկերները ծաղրում են նրան ու ասում․ «Դու քո խոսքը գործով ապացուցիր»:

Մարդն ասում է, որ ինքը անպայման կխմի, եթե ընկերները Սևանից հանեն գետերի բերած ջուրը, չէ՞ որ ինքը չի խոստացել, որ գետերի ջուրն էլ կխմի:
Մարդն ասում է․ «Ես ամպայման կխմեմ եթե դուք Սևանի գետերից բերած ջուրը հանեք, չէ որ ես չեմ խոստացել որ գետերի ջուն էլ կխմեմ»:

376. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում, որ իր ձին գողացել են:
 Իշխանը նրա վրա բարկանում է և ասում,որ եթե չքներ, ձին չէն գողանա:
 Խելոք մարդն ասում է, որ եթե ինքն իմանար, որ երկրի տերը քնած է, ինքն  արթուն կմնար:
Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում .
-Իմ ձին գողացել են:
Իշխանը նրա վրա բարկանում է և ասում .
-Եթե չքնեիր, ձին չէին գողանա:
Խելոք մարդն ասում է .
-Եթե ես իմանայի որ երկրի տերը քնած է , ես արթուն կմանայի :

Рубрика: Հայոց լեզու 8

Կետադրել նախադասությունները և վերլուծել ձևաբանորեն:

Կհանդիպես նրան, բայց հաջողություն չեմ ակնկալում:
Կհանդիպես-բայ:
Նրան-դերանուն:
Բայց-շաղկապ:
Հաջողություն-գոյական:
Չեմ ակնկալում-բայ:

Ուսին մնացել է խոռոչաձև սպի, իսկ հոգում չսպիացող մի ցավ:
Ուսին-գոյական:
Մնացել-բայ:
Խոռոչաձև-ածական:
Սպի-գոյական:
Իսկ-շաղկապ:
Չսպիացող-բայ
Մի-վերաբերական:
Ցավ-գոյական:

Рубрика: Հայոց լեզու 8

Կրկնողություն, բայ

1.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ նախադասությանը համապատասխանողը։

ա) Երեխան երկար լաց (լինելիս, լինելուց) շնչակտուր եղավ և նվաղեց։

բ) Ցանկապատի վրայով (թռչելիս, թռնելիս) տղան ոլորեց ոտքը և ստիպված էր մի քանի օր անցկացնել անկողնում պառկած:
գ) Պարտադիր չէ՝ շշուկով խոսեք. երեխան քնած (չի, չէ):

դ) Դավադիր գնդակը թիկունքից էր (դիպել, դիպչել) նրան ու տեղնուտեղը սպանել:
ե) Այգում (զբոսնելիս, զբոսնելուց) անսպասելիորեն գտա մի քանի օր շարունակ ինձ չարչարող խնդրի լուծման ուղին

2. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Տնօրենն ավելացրեց, որ ինքը բոլորովին էլ դեմ (չէ, չի) այդ առաջարկությանը։
բ) Արդեն երեք հեքիաթ եմ պատմել, բայց երեխան դեռ քնած (չի, չէ):
գ) Բայց նա երբեք էլ կողմ (չէ, չի) եղել մեր՝ արտասահման մեկնելուն։
դ) Ես համոզվեցի, որ այդ երիտասարդը մարդ (չի, չէ) և երբեք էլ մարդ չի դառնա։

3. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Մանկամարդ աղջիկը, մոմակալը ձեռքին, միջանցքով քայլում էր շատ զգույշ, որ մոմը (չհանգեր, չհանգչեր) օդի հանդիպակաց հոսանքից։
բ) Երազում ես հաճախ (թռնում, թռչում) եմ, և դա գերագույն հաճույք է:
գ) Ճակատդ հարվածից կարմրել է, և եթե սառը թրջոց չդնես, (կուռչի, կուռի)։
դ) Հալածյալը (թռչեց, թռավ) ջրով լի խրամատի վրայով և կարողացավ խուսափել հետապնդողներից։
ե) Ոչ ոք երբևէ չի (փախչել, փախել) իր ճակատագրից, որքան էլ հեռու է եղել սնահավատությունից։

զ) Ծնողների անուշադրության պատճառով երեխան մտավ առվակը և (թռչեց, թրջեց) կոշիկներն ու գուլպաները:
է) Վիրավոր զինվորն ընկերոջը խնդրում էր իրեն (թողնել, թողել) և վերադառնալ խրամատ, բայց ընկերը ամեն կերպ ջանում էր վիրավորին օգնել:

4. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծեք ճիշտը.

ա) Քիմիական այդ նյութը (գործածվում է, գործ է ածվում) տարատեսակ օծանելիքներ պատրաստելու համար:
բ) Հարգելիս, (վեր մի՛ կաց, մի՛ վեր կաց). մենք նստած կզրուցենք:

գ) Սարեր ու ձորեր, իմ վիշտը (լացեք, լացեցեք), այս աշխարհում ինձ մխիթարող չունեմ:
դ) Գնա, քեզ հարմար ու քեզ արժանի տեղ գտիր, քեզ այս տունն այլևս (թողող, թողնող) չկա։
ե) Կրթությամբ լինելով բանասեր՝ Սուրենը անցավ վերապատրաստման դասընթաց և (դարձավ, դառավ) հաշվապահ:
զ) Կարենը դեռ դպրոցական տարիքից իր վերնաշապիկն ու գուլպաներն ինքն է (լվանում, լվում)։
է) Մենք այդ տղաներին մի քանի համապատասխան խոսք (ասեցինք, ասացինք), ու նրանք հասկացան, թե ում հետ գործ ունեն:
ը) Պետավտոտեսչության նոր որոշման համաձայն՝ (մգացված, մգեցված) ապակիներով ավտոմեքենաների երթևեկն արգելվում է:
թ) Հարգելի՛ ուղևորներ, երթուղայինների վարորդներին (մի՛ թույլ տվեք, թույլ մի՛ տվեք) մեքենայում ծխել և վնաս տալ ձեր առողջությանը։
ժ) Հեռավոր երկրներից հում մսեղեն հնարավոր է ներմուծել միայն (սառացված, սառեցված) վիճակում:
ժա) Վերջին անգամ բաժակները (լցրինք, լցրեցինք), բայց չգիտես ինչու ոչ ոք այլևս չէր ուզում ո՛չ բաժակաճառ ասել, ո՛չ խմել։
ժբ) Ա՛յ հոգուդ մեռնեմ, ինչու չես (թողում, թողնում)՝ այդ անպատկառին մի երկու լավ խոսք ասեմ, որ իմանա՝ ում հետ ինչպես պետք է խոսել։

Рубрика: Հայոց լեզու 8

Առաջադրանք հայոց լեզվից

Ընդգծել առօրյա խոսակցական բառերը, որոնց փոխարեն հաճախ օտարաբանություններ ենք գործածում:
Հեռուստացույց
, համերգ, ներկայացում, դույլ, հանդիսական, դահլիճ, աքցան, որսորդ լճափ, ապերասան, համերկրացի, ճամպրուկ, վերնաշապիկ, բաճկոն, կոճգամ, հյութ,պատշգամբ, պաղպաղակ, նարինջ, անձրևանոց, ճարպիկ, հերակալ, սուրճ, սրճեփ, սրճարան, կաթսա, թեյ, թեյնիկ, ափսե, ապակի, պատճեն, երշիկ, սոսինձ, պայուսակ, զամբյուղ, թթվասեր, կարկանդակ, խոհանոց:

Շարքում ընդգծել բուսանունները:
Թխկի
, բուրդ , եղրևանի, մատյան, գրանիշ, լորիկ, լորենի, եղերդակ, արոս, արոսենի, չվացուցակ, աստղածաղիկ, վայրի, մայրի, աթոռ, նոճի, սոճի, արևագալ, արևածաղիկ, ուխտ, ուղտափուշ, արմավենի, հիրիկ, շագրենի, պարթև, պատկառուկ, քաջազուն, քաջվարդ, կարկաչ, գիհի, վարդակակաչ, ընծա, թրաշուշան:

Դուրս գրել թռչնանունները:

Շարքացան, սերմնագռավ, սերմնացան, սարյակ, արտույտ, սոխուկ, բազեակիր, սոխակ, արծվենի, որոր, արոր, արոս, հրեա, լորիկ, սալոր, կտցար,  հավամրգի, տատրակ, ցախաքլոր,  լոռամրգի, տերեփուկ, բադակտուց, ծիծեռ, դեղձան, դեղձանիկ:

Рубрика: Հայոց լեզու 8

Հայոց լեզու

Առաջադրանք բայից

  1. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) չեն անշարժացել, շատացող, բարձրացա, վարձած

2) եկած, չեմ մոռանա, արածում է, պիտի գնայիր

3) տված, հասա, կկայունանա, խաղացած

4) դարձող, լեռնանում են, ժպտում եմ, դիմացել է

2. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) դարձե՛ք, ելա, կջանամ, մի՛ տուր

2) մոռացել եմ, պիտի կարդայինք, ցնծաց, կտոկան

3) կերանք, հոգացող, բարձրացավ, տալիս է

4) պիտի խաղա, ցնցեց, ջանում է, ցոլցլաց

3. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) մի՛ եկ, հասկացել եմ, զայրացել է, տվեց

2) ասաց, տո՛ւր, դարձի՛ր, դողաց

3) պիտի հուսանք, թողել եմ, գալիս է, վշշում է

4) եղա, հավատալ, խոսող, զղջում է

4. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ե խոնարհման:

1) չեն շարժվում, շատանում է, հիշեցի, պարում է

2) հեռացել են, շտապեցի, գովերգեցին, պիտի խոսեիր

3) փակցրած, եղավ, կերանք, վառված

4) վազեց, պատկերելու էր, գոհացի՛ր, կդիմադրի

5. Ո՞ր շարքում  բայի սխալ կազմություն կա:

1) թռչելիս, կարոտած, դիպչող, մոտեցած

2) նստեցնել, սառչած, ուրախացող, խմեցնել

3) փախչելիս, սառչող, կպած, աշխատեցնել

4) փրկված, շփոթեցնել, կառչող, խոսող

6. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ ձև կա:

1) Արշակը փորձել էր Զինայի հետ փախչել արտասահման, բայց ոստիկանությունը նրան բռնել էր և տեղեկացրել Սմբատին:

2) Սարի լանջին բուսած մանուշակները բացել էին աչիկները և ժպտում էին արևին:

3) Բժիշկը պատվիրել էր օրը երկու անգամ դեղ կաթացնել հիվանդի աչքերի մեջ:

4) Գարնանային արևը հալեցրել էր ձյունը, ու վարարած գետերը դուրս էին եկել իրենց ափերից:

7. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ  ձև կա:

1) Երբ փորձում էի նրան հիշեցնել տված խոստումները, չլսելու էր տալիս:

2) Դաշտի խաղաղության մեջ քնքշորեն բուրացող ծաղիկները մի պահ մեղմեցին նրա հոգու ցավը:

3) Անծայրածիր հեռուներում աստիճանաբար մգացող լեռների սուր կատարները ահարկու տպավորություն էին թողնում:

4) Կարդալիս հանկարծ զգում էի, որ կտրվել եմ իրականությունից ու դարձել գրքի հերոսների ուղեկիցը

8. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ ձև կա:

1) Երկրաշարժից տուժած մարդկանց օգնության ձեռք մեկնեց ողջ աշխարհը:

2) Խանութի բացման օրը բոլոր հյուրերին նվիրեցին խոնավեցնող քսուքներ:

3) Կապտավուն նժույգ հեծած ձիավորը ընթանում էր լարված և ուշադիր:

4) Շատ կարդալուց աչքի լույսը պակասել էր, ու ջահել օրերի նման այլևս մի քանի օրում մի գիրք չէր կարողանում ավարտել:

տանը

 Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ ձև կա:

1) Անձրևի կաթած տեղը մի մեծ խոռոչ էր բացվել:
Անձրևի կաթոցից մի մեծ խոռոչ էր բացվել:

2) Մթության մեջ խարխափելով` փոքրիկներն առաջ էին շարժվում ու հանկարծ իրար կպնելիս սարսափած ճչում էին ու կծկվում:
Մթության մեջ խարխափելով` փոքրիկներն առաջ էին շարժվում ու իրար կպնելիս սարսափած ճչում էին ու կծկվում:

3)Երեխայի համար գնեցինք հեքիաթներ պատմող մի տիկնիկ և խոսող շնիկ:
Երեխայի համար գնեցինք հեքիաթներ պատմող տիկնիկ և խոսող շնիկ:

4) Ես ամեն կերպ փորձում էի զգույշ դիպչել նրա վերքին, որպեսզի ցավ չպատճառեի:
Ես փորձում էի զգույշ դիպչել նրա վերքին, որպեսզի ցավ չպատճառեի:

10. Ո՞ր նախադասության մեջ բայի գործածության սխալ ձև կա:

1) Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար:
Ապրելուց քաղցր է մեռնելը քեզ համար:

2) Որևէ բան մտածելիս նա սովորաբար ձեռքը դնում է ճակատին:
Որևէ բան մտածելուց նա սովորաբար ձեռքը դնում է ճակատին:

3) Քայլելուց դիմացդ էլ չես նայում, դրա համար էլ հաճախ ես սայթաքում:
Քայլելուց դիմացդ չես նայում, դրա համար հաճախ ես սայթաքում:

4) Այսքան մտածելուց գլուխս պայթում է:
Այսքան մտածելիս գլուխս պայթում է:

11. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև չկա։

1) Եթե ես ցանկանայի փախնել, ոչ ոք ինձ չէր խանգարի:

2) Այդ միջադեպը քարոզարշավի վրա ոչ մի ազդեցություն էլ չի կարող թողել:

3) Ինքն ասաց, որ շատ կարդալուց վնաս չկա:

4) Այդ մարդը ուտելուց միշտ խոսում էր և ծիծաղում:

12. Ո՞ր նախադասության մեջ բայի խոնարհման սխալ ձև չկա:

1) Ալիքները հսկա սառցաբեկորները թռցրեցին դեպի ծովի խորքը:

2) Սարի հետևում հանգչել էին վերջին շողերը, երբ մենք շարժվեցինք դեպի վրանները:

3) Ծովի մեղմօրոր ալիքները դիպչեցին նրա մերկ սրունքներին, և նա սրթսրթաց:

4) Մի պահ միայն գրավվելով լուսնկա երեկոյով` թագուհին դարձյալ խորասուզվեց մտքերի օվկիանոսում:

13. Ո՞ր նախադասության մեջ պատճառական բայի կազմության սխալ ձև կա:

1) Երբեմն նստում էր դիմացս և խոսեցնում մեր սարերից ու լսում էր թաքուն համակրանքով:

2) Գրողի ներկայացրած մարդկային աշխարհում իշխում է գեղեցիկը:

3) Հետո տիրացուին գրել է տալիս այդ երեք անունները` նրան ուրիշ ոչինչ չհայտնելով:

4) Առաջին բուժօգնություն ցույց տալու ժամանակ պետք է անշարժեցնել վնասված վերջույթը:

14. Ո՞ր նախադասության մեջ բայի  սխալ ձև չկա։

1) Դատարանը տուժվածից ցուցմունք վերցրեց կատարվածի վերաբերյալ:

2) Շատ անսպասելի կորում է նաև տիկնոջ վերջին հույսը:

3) Դեմքի թարմ գույնը պահպանելու համար մաշկը պետք է շարունակ խոնավացնել։

4) Ջրի ցայտերը դիպչում են ապակուն ու անմիջապես սառում:

Рубрика: Հայոց լեզու 8

Պարզ և բարդ նախադասություն

Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ նախադասություններ: Մեկից ավելի ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են բարդ նախադասություններ:

Որոշիր՝ նախադասությունը պարզ է, թե բարդ:

  • Դրսում քամին դադարեց, սկսեց ձյուն տեղալ: բարդ
  • Սրթսրթալով տեղավորվեցինք մի փոքր անձավում:պարզ
  • Երեխաները ծառից խոշոր, բայց խակ սալոր էին քաղել: պարզ
  • Շրջակայքում փայտ չկար, որ խարույկ վառեինք: բարդ
  • Մինչև լույս կդիմանանք ու մեր որսը լուսաբացին կշարունակենք: բարդ
  • Աստծո հրամանով սարերն իրար են մոտեցել, լիճը հասցրել են մինչև երկինք և ազատել վիշապից: բարդ
  • Երեխաների ճիշտ դաստիարակությունն ամեն ընտանիքի առաջնային խնդիրն է: պարզ
  • է ու չորանում: — Անտառը դատարկվում էու ծառերը չորանում են: բարդ

Կետադրիր, եթե անհրաժեշտ է:

  • Թագավոր ընտրվելուց հետո բնավորությունն անմիջապես փոխեց , հպարտացավ:
  • Շուտով բոլորը հիասթափվեցին, մի խումբ ծաղիկներ նրա դեմ ըմբոստացան:
  • Իր տեղից իսկույն ելավ ու աթոռ առաջարկեց:
  • Համեցեք, խնձոր անուշ արեք, օրը շոգ է, ծարավ կլինեք:
  • Հրավերը շնորհակալությամբ ընդունեցի և ձիս կանգնեց ծառի տակ:
  • Սիսակն ընտանիքից էր բաժանվում, Միսակը` այգուց:
  • Հակոբ ապոր խնձորենիներն աճում էին ու դրանց հետ աճում էր նաև որդին:
  • Եզան մեջքն ուղիղ էր, ետևի մասը մի քիչ տափակ, վիզը հաստ էր, գլուխը դիք:
  • Զօր ու գիշեր երկինքը ցողում է և հողը խոնավ է:
  • Հայացքը գցել էր մի կետի ու սիրտը արագ բաբախում էր:
  • Այստեղ ծաղիկների հոտն էր բռնել և մի քիչ այն կողմ աղբանոցի հոտը:
Рубрика: Հայոց լեզու 8

Առաջադրանք հայոց լեզվից, 8-րդ դասարան

Կետերի փոխարեն գրի´ր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած … (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի … (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա … (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց … (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը … (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, մնացորդ, թափոն, թերմացք, ավելցուկ , թափթփուկ

ոստ, շյուղ, ճյուղ ,շիվ

մառան, նկուղ, շտեմարան,

կասկած, տարակույս, տարակուսանք, երկմտություն

նախատինք, պարսավանք, հանդիմանություն, անարգանք ,կշտամբանք