Рубрика: Ուսումնական ամառ 2021

Ջեմս Գրինդուդ Փոքրիկ Շրջմոլիկը

shrj

Ամառային արձակուրդների ընթացքում կարդացել եմ Փոքրիկ Շրջմոլիկ գիրքը։ Հեղինակը Ագլիացի Ջեմս Գրինվուդն է:

Պատմությունը փոքրիկ Ջիմմի մասին է, երբ մահանում է Ջիմմի մայրը, նրա հայրը ամուսնանում է իրենց հարևան միսիս Բերկի հետ: Միսիս Բերկը տանջում էր Ջիմմին և ստիպում, որ խնամի իր փոքր քրոջը: Նա ծախսում էր փողերը և դրանցով օղի էր գնում իր համար: Երբ Ջիմմի հայրիկը տուն էր վերադառնում, նա խաբում և ասում էր, որ փողերը Ջիմմը գողացել է և ծախսել: Հայրը ծեծում էր Ջիմմին:

Մի օր Ջիմմին չի դիմանում և փախնում է տնից,  ու այդ օրվանից սկսվում են նրա արկածները: Նա սկսում է զբաղվել գողությամբ, հետո նա ընկնոըմ շատ փորձանքների մեջ։

Խորհուրդ եմ տալիս կարդալ Փոքրիկ Շրջմոլիկը պատմվածքը: Հուսով եմ, որ ձեզ էլ դուր կգա:

Հիմա կարդում եմ Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը գիրքը։