Рубрика: Գրականություն 8

«Ելք» ստուգատես, 8-րդ դասարան

 Միջին դպրոցում անցկացրած քո տարիների մասին պատմի՛ր` ուշադրություն դարձնելով տրված հարցերին: Աշխատանքը ներկայացրու ազատ պատումի տեսքով: Աշխատանքի մեջ տեղադրիր քո դպրոցական լուսանկարներիցՎերնագրիր ինքդ:

ԻՄ սիրելի դպրոցը

Ես տեաղափոխվել եմ Միջին դպրոց Հյուսիսային դպրոցից
Մինչև Միջին դպրոց տեղափոխվելը ես մտածում էի, որ շատ հեշտ է լինելու բայց այստեղ էլ այդքան էլ հեշտ չէ։ Լավն այն է, որ ես շատ ընկերներ ձեռք բերեցի։ Իսկ թերություններ շատ չկան միայն դժավարանում եմ մի քանի դասերի հարցում։ Շատ եմ սիրում հատկապես ընտրության առառկաները , երբեմն շրջանցում եմ տնային աշխատանքները: Հատկապես առաջադիմել եմ ֆիսկուլտուրայում , հիմա ես շատ լավ դարպասապահ եմ:
Ճամփորդությունների ժամանակ ես ծանոթացա տարբեր տեսարժան վայրերի հետ , որոնց մասին առաջ չգիտեի։ Իսկ ճամբարում սովորեցի ինքնուրինություն: Միջի դպրոցում ինձ դուր են գալիս հատկապես ցուցահանդես — վաճառքները:
Բոլորը կարծում են, որ ես միջին ունակություններով սովորող եմ, ես նույնպես այդ պես եմ կարծում։

Рубрика: Գրականություն 8

Վյաչեսլավ Պրախ․ «Բառեր, որ մեզ չեն ասել մեր ծնողները»․ հատված գրքից

Մի՛ խաղա ուրիշի զգացմունքների հետ

(նրան՝ դստերս)

Իմ հեռավոր երկինք, բա՜րև։
Ինչու՞ քեզ այսպես կոչեցի։ Բանն այն է, որ երբ դու վերջապես ձեռքդ վերցնես այս գիրքը, ինձ նայելու ես էջերի ու տառերի միջով, ինչպես Խաղաղ օվկիանոսի ջրերին՝ ինքնաթիռի պատուհանից, ինչպես հարավաֆրիկյան վայրի ցեղերին, ինչպես սև-սպիտակ մի ֆիլմ․․․
Քեզ կթվա, թե ես հինավուրց, դարավոր մեկն եմ և իմ ժամանակներում մարդիկ աշխարհը տեսնում էին սև ու սպիտակ երանգներով։

Ժպտում եմ։
Ժամանակները փոխվում են, համաձայն եմ, բայց մարդկանց զգացմունքները՝ ոչ։
Ես ուզում եմ ասել քեզ, անհա՜ս իմ, որ պետք է փայփայել ամեն մարդու, որ երբևէ մտել է քո կյանք։ Դա շատ կարևոր է, հավատա՛ ինձ։ Չես սիրում, ատում ես, արհամարհում ես ողջ հոգով, ուրեմն ուղղակի բա՛ց թող։ Մի՛ խփիր, մի՛ սպանիր, մարդուն վատը մի՛ ցանկացիր՝ անիծելով։ Ուղղակի բա՛ց թող, ուղղակի մոռացի՛ր։
Այս կյանքում քեզ ի վերջո կվերադառնա բումերանգի պես ամեն բան, բարձրում սավառնող իմ, ուզես թե չուզես։ Գիտես դա, թե ոչ։ Ցավում եմ, բայց այդպես է լինելու։
Ես մի առիթով համոզվեցի, որ իմ կյանքին առնչված ամեն մարդ՝ լավ կամ վատ, գեղեցիկ կամ ոչ այնքան, հարուստ թե աղքատ, իմ ուղեկիցն է ժամանակի որոշակի ընթացքի համար։ Սա «կյանք» անունով  գլուխկոտրուկի մի մասնիկն է։ Շատ դժվար է ցավ չպատճառել, երբ այնպես մեծ է ցանկությունը։ Ծայրահեղ դժվար է երբեմն քո մեջ գտնել մարդուն։
Ես կոչ չեմ անում ձախ այտը դեմ տալ, երբ կապտակեն աջ այտիդ, տվյալ դեպքում ես խորհուրդ եմ տալիս առանց հապաղելու ջարդել քիթը։ Ես կոչ եմ անում ցավ չպատճառել այն անվնաս, անպաշտպան էակներին, որոնք մի օր կտեսնեն քո մեջ  միմիայն ամենահիասքանչը, բոլոր արժանիքներդ, այն բարի մարդկանց, որոնք կուրորեն սիրահարված կլինեն քեզ։
Մի՛ խաղա ուրիշի զգացմունքների հետ, փոքրի՜կս, անգամ եթե քո տարերքը կրակն է, իսկ նրանցը՝ օդը կամ ջուրը։ Չես սիրում, ատում ես, քանի որ հիասթափվել ես մարդուց, ուղղակի բաց թող նրան։ Ասա, որ չես կարողանա, որ չես թելադրի, որ այլևս անհնար  է հարություն տալ․․․ Ասա այնպես, ինչպես որ կա։ Բայց մի՛  ծեծիր օրեր շարունակ, մի՛ արա նրան այն, ինչ որ չէիր ցանկանա ինքդ քեզ։
Մայրդ ինձ հաճախ էր ասում ճոճանակի մասին․ որքան երկար, տևական է այն ճոճվում, այնքան ուժեղ է լինելու հաջորդած հարվածը։

Խոստմանը հավատարիմ լինելու կարևորության մասին
(նրան՝ որդուս)

Եզակի տաղանդ է տված խոստումը պահելը։ Այս վեհ կարողությունը չի ծնվում մարդու հետ, գենետիկորեն չի փոխանցվում և չի առաջանում տարիքի հետ։ Այն կարելի է միայն դաստիարակել ինքդ քո մեջ։ Ընտելացնել ինքդ քեզ՝ ապրել քո կողմից ասված բառի շուրջ։
Ամոթալի չէ ասել «ոչ», «չի ստացվում», «չեմ կարող», բայց ահա եթե մարդուն ինչ-որ բան ես խոստացել ու չես պահել խոստումդ, ուրեմն թուլություն ես ցուցաբերել։ Չպահած խոստումը առաջին հերթին թուլության նշան է, կամքի բացակայության, անպատասխանատվության։
Մարդիկ իրենց բնույթով չեն սիրում անպատասխանատու էակներին և գրեթե միշտ լուրջ չեն ընդունում այդպիսիներին։ Ուղղակի ինչ-որ մի պահի նրանք կդադարեն քեզ հետ շփվել, կխզեն բոլոր կապերը։
Խոստումը պահելն արարք է։ Արարքը՝ արդյունքն է մարդկային ջանքերի, որոնք ուղղված են որոշակի գործողությունների, նույնսիկ եթե մարդը բնավ չի ուզում գործել։ Իսկ ասել և չանել․ սա արդեն հարմարվողականություն է, պլանկտոնին բնորոշ հատկությունների արտահայտություն։ Անկեղծ լինեմ, եթե հստակ գիտես, որ չես անելու, ավելի լավ է պատասխանիր,որ չես կարող, հակառակ դեպքում քեզնից կհիասթափվեն և կսկսեն վերաբերվել լրիվ այլ կերպ։
Գիտե՞ս՝ ինչու են տղամարդկանց միջավայրում շատ գնահատում խոսքին հավատարիմ մարդկանց։ Որովհետև այդպիսով կարելի է հայտնաբերել տղամարդու ոգին կամ էլ բնավ չհայտնաբերել այն։ Կալանավայրերում խոստումը չպահող մարդկանց հայհոյում են, իսկ մեր աշխարհում անվանում են պարզապես դատարկախոս։
Հաճախ մենք տարիներ շարունակ գդալ-գդալ հավաքում ենք մեր հանդեպ հարգանքը, և մի սխալ արարքի պատճառով այն դեն նետում դույլերով։
Բառը, որդիս, ուղղակի ձայն չէ։ Խոստումը քո վերաբերմունքն է մարդուն, ում դու այն խոստացել ես։ Խոստումը քո ուժի գոյության կամ դրա բացակայության ցուցիչն է։ Խոստումը քո ոգին է, կամ էլ ուղղակի գոլորշի է քո բերանից։
Միլիոն տոկոսով համոզված եմ այն ամենում, ինչ գրում եմ հիմա․ կատարածդ խոստումներով են դատելու քո մասին։

Աղջիկները պետք է ներեն ու բաց թողեն իրենց թշնամիներին։

Իսկ տղաները պետքե պահեն նրանց խոստումը։

Рубрика: Գրականություն 8

1.Տարբերակներում նշված արտահայտություններից երեքը ենթարկվում են մեկ օրինաչափության: Ո՞ր տարբերակի արտահայտությունը չի ենթարկվում այդ օրինաչափությանը: Բացատրի՛ր օրինաչափությանը ենթարկվող արտահայտությունների իմաստները:
Ա. աչքը ջուր կտրել
Բ. գլխարկը գետնովը տալ
Գ. ժամավաճառ լինել
Դ. Ազնիվ մարդ

2.Ո՞ր նախադասության ընդգծված բառը «հարազատ» չէ մյուս ընդգծվածներին: Հիմնավորի՛ր պատասխանդ։
Ա. Նրա ջերմ խոսքերը քո մասին են:
Բ. Ընթերցածիս մասին այժմ չեմ խոսի:
Գ.Նրա մասին վատ լուրեր են պտտվում:
Դ. Մեքենայի այդ մասին ես ծանոթ եմ: 

3. Պատասխանի տարբերակներից մեկն ընտրի՛րորը կդառնա ներքոնշյալ առաջին բառի վերջը և երկրորդ բառի սկիզբը:

Օձ+ա+(…), (…) +ա+տեսակ

ձուկ
գույն
երես
ցող

4. Ստորև բերված ո՞ր դարձվածքով կարելի է բնորոշել անամոթ մարդուն:

կոպեկի համար մեռած
ոտքի կոխան դարձնել
հազար մաղով անցկացրած
գրքի մի երեսը կարդալ

5. Պատասխանի տարբերակներից ո՞րն է նախադասության մեջ գրվում փոքրատառով՝ բացի նախադասության սկզբից։

Կարեն
Գորիս
Հայաստանցի
Ներսես Շնորհալի

6. Կենդանիների ո՞ր զույգը պետք է տեղադրել, որպեսզի առածն ամբողջանա՝  «.…ի հետ …. ն է ուտում, տիրոջ հետ վա՜յ կանչում»:

աղվես, կրիա
առյուծ, արջ
շուն, կատու
գայլ, գառ

7. Պատասխանի տարբերակներում նշված բառերից ո՞րն է կազմվում «տնական» բառի բոլոր տառերով:

տնանկ
ականատ
տնկարան
աննկատ

8. Նշված բառերից որո՞ւմ ան-ը նախածանց չէ:

Անկոթ
անկում
անպոչ
անկուշտ

9. Արևմտահայերեն հատվածը աշխարհաբար փոխադրի՛ր։

ԵՐԵՔ ՀԱՐՈՒՍՏ

Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու համար կ՚երթան Խիկար իմաստունին քով.

—Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։

 —Դու՛ն խօսիր,— կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։

 —Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէր եմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։

 —Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք,—կը դիմէ երկրորդին։

 —Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց իրմէ երեք անգամ աւելի հարուստ եմ։

—Իսկ դո՛ւն ինչ կ՚ըսես,— կը դիմէ Իմաստունը երրորդին։

—Ի՞նչ ըսեմ։ Ես ո՛չ պաշտօն ունիմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ալ արտ ու դաշտ։ Ես գիտուն մարդ մըն եմ, ունեցած-չունեցածս գլխուս մէջն է։ Երեքը լսելէն յետոյ Խիկար Իմաստուն կ՚ըսէ.

—Ձեզմէ ամէնէն հարուստը գիտունն է. անոր հարստութիւնը մնայուն ու անվերջանալի է եւ ոչ ոք կրնայ զայն խլել անկէ…։

Երեք հարուստ

Երեք հարուստ վիճում են, վիճեցին ու վեճը հարթելու համար գնացին Խիկար
իմաստունին մոտ.
—Մենք եկել ենք իմանալու, թե մեզնից ո՞վ է հարուստ։
—Դու խոսիր,— դիմում է իմաստունը առաջին մարդուն։
—Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցվածքի եւ արտ ու դաշտի տեր
եմ, հարստությանս չափ ու սահման չկա։
—Հիմա դո՛ւ խոսիր տեսնենք,—դիմում է երկրորդին։
—Ես թեև թագավորի զորապետն եմ, բայց ես երեք անգամ ավելի
հարուստ եմ։
—Իսկ դո՛ւ ինչ կասես,— դիմում է Իմաստունը երրորդին։
—Ի՞նչ ասեմ։ Ես ո՛չ պաշտոն ունեմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ էլ արտ ու
դաշտ։ Ես գիտուն մարդ եմ, ունեցած-չունեցածս գլխիս մեջ է։
Երեքը լսում են հետո Խիկար Իմաստուն ասում է.
—Ձեզնից ամենից հարուստը գիտունն է. իր հարստությունը մնայուն ու
անվերջանալի է եւ ոչ ոք չի կարող այն խլել նրանից…։

10. Վերնագրերից մեկով ստեղծագործի՛ր՝

«Ոչ թե նա է ուժեղ, ով ուժ ունի, այլ նա, ով․․․»

«Ծուլությունը մեր այն արատներից է, որը․․․»

«Գովեստներն օգտակա՞ր են , թե՞ ոչ»

«Ընկերությունը նման է գրքի»

«Աշխարհում չարիքը քիչ կլիներ, եթե․․․»

Աշխարհում չարիքը քիչ կլիներ, եթե մարդիք չկռվեն երկրներում պատերազմներ չլինեն։ Մարդիք միմյանց հարգեն և օգնեն մեծահասակներին։ Դրան հասնելո համար շատ կարևոր է կրթվել և հավատալ Աստծուն։

Рубрика: Գրականություն 8

Ռ. Ագուտագավա «Գորտը»

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին շաքարեղեգի եւ որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերեւում` ամառային կապույտ երկինքն է, եւ այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջեւ կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերեւներից մեկի վրա տեղավորված եւ իրեն համալսարանական պրոֆեսոր երեւակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը եւ ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, եւ այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում:
Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը եւ քնատ թուքը կլլեց:
— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետեւաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար` գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, եւ սեւ աչքերը փայկտացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերեւի վրա բազմած գորտը, առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արեւը: Հետեւաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, եւ ջուրը, եւ խոտը, եւ ծառերը, եւ միջատները, եւ երկիրը, եւ երկինքը, եւ արեւը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համար` գորտերիս:
Հայացքը երկինք ուղղելով եւ մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
— Թող սուրբ լինի անունը քո, տեր…
Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, եւ պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Սարսափելի է, կըռ, կըռ:
Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին եւ թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռեւս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
— Եվ ջուրը, եւ խոտը, եւ ծառերը, եւ միջատները, եւ երկիրը, եւ երկինքը, եւ արեւը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում` մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր:
Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:

Առաջադրանքներ:
1. Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրիր:

լեցուն-լցված հանց-իբրև տաղտկալի-ձանձրալի պրկվեց-ձքվեց մոլեգին-կատաղի

2․Պատմվածքը այն մարդկանց մասին է, ովքեր.

  • գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով
  • տարված բնության գեղեցկությամբ, չեն նկատում վտանգը
  • եսակենտրոն են և մտածում են, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում
  • վստահում են Տիրոջը և համարում են, որ ամեն ինչ Աստծու կամքով է:

Ընտրությունը հիմնավորե՛ք:

3․ Ինչո՞ւ է անհրաժեշտ օձի դերը ստեղծագործության մեջ: Պատասխանը հիմնավորե՛ք: Օձը անրհրաժեշտ է, որ գորտերը հասկանան, որ աշխարհում նաևեվ վտանգներ գոյություն ունեն։

Рубрика: Գրականություն 8

Притча об обидах

Ученик попросил учителя:
– Ты такой мудрый. Ты всегда в хорошем настроении, никогда не злишься. Помоги и мне быть таким.
Учитель согласился и попросил ученика принести картофель и прозрачный пакет.
– Если ты на кого-нибудь разозлишься и затаишь обиду, – сказал учитель, – то возьми картофель. Напиши на нем имя человека, с которым произошёл конфликт, и положи этот картофель в пакет.
– И это всё? – недоумённо спросил ученик.
– Нет, – ответил учитель. – Ты должен всегда этот пакет носить с собой. И каждый раз, когда на кого-нибудь обидишься, добавлять в него картофель.

Ученик согласился. Прошло какое-то время. Пакет ученика пополнился картофелинами и стал достаточно тяжёлым. Его очень неудобно было всегда носить с собой. К тому же тот картофель, что он положил в самом начале, стал портиться. Он покрылся скользким гадким налётом, некоторый пророс, некоторый зацвёл и стал издавать резкий неприятный запах.

Ученик пришёл к учителю и сказал:
– Это уже невозможно носить с собой. Во-первых, пакет слишком тяжёлый, а во-вторых, картофель испортился. Предложи что-нибудь другое.

Но учитель ответил:
– То же самое происходит и с тобой. Просто ты это сразу не замечаешь. Поступки превращаются в привычки, привычки – в характер, который рождает зловонные пороки. Я дал тебе возможность понаблюдать этот процесс со стороны. Каждый раз, когда ты решишь обидеться или, наоборот, обидеть кого-то, подумай, нужен ли тебе этот груз.

Առակ դժգոհությունների մասին

Աշակերտը հարցրեց ուսուցչին.
-Դու այնքան իմաստուն ես: Միշտ լավ տրամադրություն ունես, երբեք չես բարկանում։ Օգնիր ինձ նույնպես լինել այդպիսին։

Ուսուցիչը համաձայնեց և աշակերտին խնդրեց բերել կարտոֆիլ և թափանցիկ տոպրակ:
«Եթե ինչ-որ մեկի վրա բարկանում ես և զայրանում ես,- ասաց ուսուցիչը,- ապա վերցրու կարտոֆիլը»: Դրա վրա գրեք այն անձի անունը, ում հետ կոնֆլիկտը տեղի է ունեցել, և այս կարտոֆիլը դրեք տոպրակի մեջ:

Եվ այս ամենը? – տարակուսած հարցրեց ուսանողը:
«Ոչ», — պատասխանեց ուսուցիչը: – Այս փաթեթը միշտ պետք է ձեզ հետ տանեք: Եվ ամեն անգամ, երբ ինչ-որ մեկից նեղանում եք, դրան կարտոֆիլ ավելացրեք։Աշակերտը համաձայնեց. Որոշ ժամանակ անցավ։ Ուսանողի պայուսակը լցվել էր կարտոֆիլով ու բավականին ծանրացել։Շատ անհարմար էր այն միշտ հետ կրելը։ Բացի այդ, կարտոֆիլը, որը նա դրեց հենց սկզբում, սկսեց փչանալ։ Այն ծածկվեց սայթաքուն տհաճ ծածկով, ոմանք բողբոջեցին, ոմանք ծաղկեցին և սկսեցին սուր, տհաճ հոտ արձակել:

Աշակերտը եկավ ուսուցչի մոտ և ասաց.

  • Այլևս հնարավոր չէ դա տանել: Նախ՝ պարկը շատ ծանր է, երկրորդ՝ կարտոֆիլը փչացել է։ Առաջարկեք այլ բան:
  • Բայց ուսուցիչը պատասխանեց.
  • -Ձեզ հետ նույն բանն է պատահում։ Դուք դա անմիջապես չեք նկատում: Գործողությունները վերածվում են սովորությունների, սովորությունները՝ բնավորության, ինչը ծնում է գարշելի արատներ։ Ես ձեզ հնարավորություն եմ տվել դրսից դիտարկել այս գործընթացը։ Ամեն անգամ, երբ որոշում եք վիրավորվել կամ, ընդհակառակը, ինչ-որ մեկին վիրավորել, մտածեք, թե արդյոք ձեզ պետք է այս բեռը։
Рубрика: Գրականություն 8

Եղջերուի  մահը: Հովհ. Թումանյան

Անտառը  հառաչանքով  լիքն  էր։

Աշնան  չարագույժ  ցրտերն  ու  անգութ  որսկանները  մտել  էին  նրա  մեջ։  Իր  մահաբեր  թույնը  թափելով՝  սուլում  էր  դառնաշունչ  քամին։  Նրա  շնչից  գունատված  տերևները  դողդողում  էին,  անհասկանալի  լեզվով  ցավալի  սվսվում,  դալկանում,  դեղնում  ու  իրանց-իրանց  թափվում  և  թափվելով  տխուր  շրշում,  անզոր  հառաչում  էին։  Այստեղ  ու  այնտեղ  որոտում  էր  որսկանի  հրացանի  ձայնը,  անտառը  թնդում,  արձագանք  էր  տալիս  և  ամեն  արձագանք  տալով՝  կարծես  թե  ահագին  «վա՜յ»  էր  կանչում  իր  խոր  թավուտներից։  Ճիշտ  որ  վա՜յ…

Կորչում  էին  նրա  պայծառ  օրերը,  ընկնում  էին  նրա  դալար  զարդերը,  հալածվում  ու  կոտորվում  էին  նրա  սիրուն  երեները,  և…  հառաչում  էր  նա։  Չէ՞  որ  նա  էլ  գիտե  զգալ,  չէ՞  որ  այնտեղ  էլ  կենդանության  շունչ  կա,  ցավ  ու  կսկիծ  կա։

Ահա  վերջին  տագնապի  մեջ  է  անտառի  չքնաղ  թագուհին։  Որսկանի  ձեռքից  փախած՝  նա  վայր  է  ընկել  բրնուտում։  Գնդակատեղից  դեռ  հոսում  է  նրա  արյունը,  իր  աչքով  տեսնում  է,  զգում  է  այն  սոսկալի  փոփոխությունը,  որ  կատարվում  է  իր  մեջ,  իր  շուրջն  էլ  փոխվում  է,  ինքն  էլ  այն  չի,  ինչ  որ  առավոտն  էր…  Բայց  այս  ի՛նչ  զարհուրելի  բան  է.  ինչու  էլ  այն  չի,  ինչու  էլ  չի  կարողանում  կանգնել,  փախչել…  Օրհասական  ջանքեր  է  անում,  տանջվում  է,  տանջվում  և  ճգնում  է  պարզել,  թե  ախար  ի՞նչ  պատահեց,  այն  ի՞նչ  էր…  Եվ  շփոթ  ու  աղոտ  հիշում  է,  որ  արածում  էր  իր  հորթուկի  հետ…  հանկարծ  մի  բան  որոտաց…  մի  տաքություն  զգաց  ու  վայր  ընկավ…  ականթոթափել  կանգնեց…  իր  սիրուն  հորթուկը…  Բայց  հիշողության  թելը  կորավ,  ուշքը  խառնվեց,  ուժ  չկա…

Նա  զգաց,  որ  ծարավից  պապակում  էր,  այրվում  էր  ներսը…  Հիշեց  ներքև՝  ձորակում  վազող  վտակը,  խոնարհած  ճյուղերի  տակ  կարկաչող  այն  վճիտ-պսպղուն  ալիքները…  Նրա  մտքով  կայծակի  արագությամբ  միասին  եկան  ու  անցան  հովասուն  անտառներում  անցկացրած  օրերը  և  մշուշապատ  առավոտները,  երբ  նա  առողջ  ու  թեթև  իջնում  էր  այն  ձորակն  ու  կուշտ-կուշտ  խմում  էր  սառը  ջրերից…  Այժմ  էլ  փափագում  էր  սաստի՜կ-սաստի՜կ,  բայց  որքան  աշխատում  էր՝  չէր  կարողանում  բարձրանալ։  Ամեն  շարժվելով  ճղփում  էր  նրա  տակ  լճացած  արյունը  և  կրկին  սկսում  էր  ծորել  գնդակատեղից։  Բայց  արյունը  բարակեց,  ցավն  էլ  առաջվա  նման  չէր  նեղացնում․  նա  թմրեց,  զգաց,  որ  քունը  տանում  էր  մի  տեսակ,  խավարը  թանձրանում  էր  շուրջը,  և  հետզհետե  աչքերը  մթնում  էին։

Արևն  իր  վերջին  շողերը  քաշել  էր  լեռների  ետևը։  Ամեն  ձեն  ու  ձուն  կտրել  էր  անտառում։

Գիշերվան  ցուրտն  ընկավ։  Սթափվեց  եղջերուն,  լիակուրծ  ու  ագահ  շունչ  քաշեց,  լայն-լայն  բաց  արավ  շշմած  աչքերը…  վերևը  փոքրիկ  լույսեր  ցոլացին։  Այդ  աստղերն  էին  երկնքում։  Նա  հասկացավ,  որ  գիշերը  հասել  էր։  Վերջին  ուժերը  հավաքեց,  ջանք  արավ,  շարժվեց,  մինչև  անգամ  ծնկները  բարձրացրեց  և…  կրկին  ընկավ  մի  ծանր  ու  անզոր  թառանչով։  Նա  լսեց  իր  թառանչը,  և  այդ  վերջին  ձայնն  էր,  որ  նա  լսեց  այս  աշխարհքում։

Առաջադրանքներ:
1.Դուրս գրիր անծանոթ բառերն ու բառարանով բացատրիր: չարագույժ-վատ բան հուշող, դալկանում-գունատվել, կսկիծտխրություն, բրնուտ-թփուտ, փափագում -ցանկանալ
2.Դո՛ւրս գրեք բնության նկարագրության այն հատվածները, որոնք նախապատրաստում, հուշում են սպասվելիք-կատարվելիք գործողությունները:

Աշնան  չարագույժ  ցրտերն  ու  անգութ  որսկանները  մտել  էին  նրա  մեջ։  Իր  մահաբեր  թույնը  թափելով՝  սուլում  էր  դառնաշունչ  քամին։

Ահա  վերջին  տագնապի  մեջ  է  անտառի  չքնաղ  թագուհին

Արևն  իր  վերջին  շողերը  քաշել  էր  լեռների  ետևը։  Ամեն  ձեն  ու  ձուն  կտրել  էր  անտառում։
3. Համաձա՞յն եք հետևյալ մտքերի հետ: Հիմնավորե՛ք:

  • Պատմվածքի սյուժեն հեքտաքրքիր չէ, չկային իրար հաջորդող բազմազան գործողություններ:
  • Պատմվածքը հիմնված էր հուզականության վրա, առանց սյուժետային գծի զարգացման:
  • Եղջերուի կերպարն ու ապրումները համոզիչ չեն:
  • Պատմվածքի գաղափարը մարդու ու բնության միասնականությունն է, ներդաշնակությունը։
Рубрика: Գրականություն 8

Կուզեի լինել:  Ռաբին Դրանաթ Թագոր

 Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,-  կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:

Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:

Երբ իրիկունները  վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն  ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:

Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:

Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:

Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:

Իսկ պահապանի ձեռքին երերում է  լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:

Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

Հարցարան

  1. Լրացրու տրված մտքերը.
  • «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է` Որ տղան ինչ տեսնում է ուզում է դառնալ, քանի որ մտածում է բոլորը իրանից ավելիլավ վիճակում են։
  • «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ (համաձայն եմ, համաձայն չեմ), որովհետև կարծում եմ, որ Նա պետք է շարունակի իր ուսումը որ ապագայում լավ աշխատանք գտնի։
  1. Ստեղծագործության մեջ գտիր կրկնվող արտահայտությունը: Ինչո՞վ է հիմնավորվում այդ կրկնությունը: Կուզեի ես էլ ………………… լինել կրկնությունը նրա համար է որ ցույց տա տղայի դժգոհությունը։
  2. Բնութագրիր այս ստեղծագործության հերոսին (տարիքը, զբաղմունքը, ի՞նչն է նրան հոգնեցրել, ի՞նչն է նրան գրավում մանրավաճառի, պարտիզպանի, պահապանի մոտ, ի՞նչ է նա երազում և այլն): Տղան դպրոցահսակ էր, հոգնել էր դպրոցից և ուզում էր ազտություն։
  3. Շարունակիր ստեղծագործությունը  (1 հատված)` հարազատ մնալով հեղինակի ոճին և արտահայտած գաղափարին:

Սկսիր այսպես` Կուզեի ես էլ ………………… լինել:

Կուզեի ես էլ Ֆւտբոլիստ լինել : Մտածեց տղան երբ մի օր հեռուստացույցով տեսավ Հենրիկ Մխիթարյանին։ Նրանց նման կշրջեի աշխահրով և շատ փող կվաստակեյ։

Рубрика: Գրականություն 8

Պարապմունք 54

Առաջադրանքներ։

1․ Լուծել հավասարումները․

x2 — 5x + 6 = 0
D = -52 — 4 * 1 * 6 = 1
x1 = (-5 — √1)/(2 * 1) = -6/2 = -3
x2 = (-5 + √1)/(2 * 1) = -4/2 = -2
x1 = -3, x2 = -2

6x2 + 3x — 1 = 0
D = 32 + 4 * 6 * 1 = 33
x1 = (3 — √33)/(2 * 6) = -30/12 = -2,5
x2 = (3 + √33)/(2 * 6) = 36/12 = 3
x1 = -2,5, x2 = 3

5x2 + 14x — 3 = 0
D = 142 + 4 * 5 * (-3) = 136
x1 = (14 — √136)/(2 * 5) = -122/20 = -6,1
x2 = (14 + √136)/(2 * 5) = 180/20 = 9
x1 = -6,1, x2 = 9

Рубрика: Գրականություն 8

Ինչո՞ւ են մարդիկ վիճելիս բարձրացնում ձայնը, 22.04

Մի անգամ Ուսուցիչը աշակերտներին հարցրեց.

– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:

– Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:

– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը:
Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց.
– Երբ մարդիկ վիճում են, և նրանց դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի:

Առաջադրանք:
1.Տեքստից դուրս գրիր բոլոր բայերը և կազմիր ուղիղ ձևերը:
Օրինակ՝ հարցրեց-հարցնել

բարձրացնումբարձրացնել, կորցնում են-կորցնել, ենթադրեցենթադրել,կանգնած էկանգնեցնել, թոթվեցինթոթվեցնել, գընի-գտնել, մեծացնում- մեծացրել, հեռացնում — հեռացնել, մոռացեք-մոռացել, խոսում -խոսել, իշխում-իշխել, լինում-լինել, լսեն-լսել, գտնվում-գտնվել
2.Բառարանի օգնությամբ գրիր տրված բայերի հոմանիշները:
Ենթադրել- ստորագրել
պնդել- ձգել
իշխել-տիրել
արտաբերել- արտասանել
թոթվել-շարժել
ջնջել- մաքրել
շշնջալ- շրշալ
ստիպել- պարտադրել
գոռալ- աղմըկել
վիճել- կռվել
շփոթվել- խառնվել
3.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ` բարձր — բարձրանալ:
Առաջ-առաջանալ, խիտ-խտանալ, խոր-խորանալ, նոսր-նոսրանալ, մահ-մահանալ, կույր-կուրանալ, բազում-բազմանալ, ուրախ-ուրախանալ, ծեր-ծերանալ, գեղեցիկ-գեղեցկանալ, վախ-վախենալ, կամ-կամենալ, մոտ-մոտենալ, հաս-հասնել, անց-անցնել, հագ-հագնել, թիռթռնել-, սառ-սառել, կիպ-կպնել, տես-տեսնել:

Рубрика: Գրականություն 8

Էդմոնդո դե Ամիչիս. Գրագիր Ջուլիոն

Առաջադրանքներ:
1. Քո կարծիքով հայրը որդուն պիտի սիրի միայն սովորելու՞ համար. ինչու՞: — ոչ որովհետև նա երբ մեծանա լավ աշխատանք ունենա կօգնի իր ծնողներին։
2. Ինչպե՞ս  կգնահատես Ջուլիոյի արարքը: Ես կարծում եմ նա ճիշտ վարվեց ,որ օգնեց իր հորը։
3. Ինչի՞ց եք հասկանում, որ ծնողների կողմից սիրված եք, և ե՞րբ եք ձեզ անտեսված զգում ընտանիքում: Ես սիրված եմ իմ ընտանիքի կոմից քանի որ ինձ տալս են այնի ինչ որ ես եմ ուզում։
4. Ինչպե՞ս ես աջակցում ընտանիքիդ. պատմիր: Հմնականում ես օգնում եմ ընտանիքիս գնումներ կատարելով։
5. Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը: Այս պատմություն ինձ սովորեցրեց որ միշտ օգնեմ իմ ծնողներիս։