Рубрика: Աշխարագրութուն7

Տնտեսության սպասարկման ոլորտ

  • Ո՞րոնք են տնտեսության սպասարկման ոլորտի հիմնական ճյուղերը:
    Կրթության ոլորտը, առողջապահության ոլորտը, տեղեկատվական ոլորտը, տուրիզմ։
  • Ի՞նչ կապ կա սպասարկման ոլորտի և նյութական արտադրության ոլորտների միջև:
  • Սպասարկման ոլորտի մարդիկ կարող են իրենց գիտելիքների շնորհիվ մեծ ազդեցություն ունենալ արտադրության ոլորտների վրա։

  • Ինչու՞ է տնտեսությամ մեջ անընդհատ մեծանում սպասարկման ոլորտի դերը:
    Գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը կարող են փոխարինվել ռոբոտներով, մեխանիզմներով, իսկ սպասարկման ոլորտում մարդուն չի կարելի փոխարինել ռոբոտներով։ Ինչպես նաև գյուղատնտեսության և արդյունաբերության զարգացումը նպաստում է սպասարկման ոլորտի պահանջին։ Այսինքն մարդկանց դերը ավելի շատ պետք է գալիս սպասարկման ոլորտում։
Рубрика: Աշխարագրութուն7

Տրանսպորտի միջազգային գլխավոր ուղղիները

Բաթում-Երևան երկաթուղին սպասարկող ...
  1. Ի՞նչ դեր ունի տրնասպորտը համաշխարհային տնտեսության գործում:
    Տրանսպորտի միջոցով երկրները արտասահմանից իրենց պետություն են ներկրում տարբեր հումքեր։
  2. Տնտեսության զարգացման ներկա փուլում տրանսպորտի, որ տեսակն է ամենաարագը զարգանում: Պատասխանը հիմնավորել՚:
    Տարբեր երկրներում տրանսպորտի տարբեր տեսակներ տարբեր արագությամբ են զարգանում, քանի որ տրանսպորտի պահանջը կախված է երկրի աշխարհագրական դիրքից, բայց ըստ իս ամենաարագ զարգացումը տրանսպորտի տեսակներից նավերն են։
Рубрика: Աշխարագրութուն7

Տրանսպորտ և կապ


Դասի հղումը։

Պրեզենտացիա

  1. Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:

Տրանսպորտի միջոցով
պարզապես իրականացվում է արտադրության ճյուղերի ու ձեռնարկությունների միջև հումքի
փոխադրումը, ինչպես նաև պատրաստի արտադրանքը սպառողին հասցնելը:

2․Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն

Բեռնաշրջանառություն — տրանսպորտով փոխադրվող բեռերի քանակն է որոշ ժամանակում:

Ուղևորաշրջանառություն — ավտոմոբիլով փոխադրված ուղևորների թվաքանակն է։

3,ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր, և ինչու։

ՀՀ-ում ավելի կարևոր է օդային, խողովակային և ավտոճանապարհային  տրանսպորտային միջոցները, քանի որ մարդիկ արտերկիր գնալու համար օգտվում օդային և ավտոճանարապհային տրանսպորտից, իսկ խողովակատարային ճանապարհով մենք ներմուծում ենք հումք և ապրանքներ այլ երկրներից:

Рубрика: Աշխարագրութուն7

Ձկնորսություն, անտառային տնտեսություն և որսորդություն

Շատ վատ ավարտով ձկնորսություն ...

Դասի հղումը։

Պրեզենտացիա

Այլ հղում՝ 1․ 2․

  1. Ի՞նչ տարբերություն կա նյութական արտադրության ոլորտների և ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության միջև:
    Նյութական արտադրության ոլորտից ստանում ենք ավելի քիչ եկամուտ, և այն ավելի տարածված չէ, քան ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության ոլորտները։

  1. Ի՞նչ նյութական բարիքներ է մարդուն տալիս անտառը և այդ բարիքները տնտեսության ո՞ր ճյուղերում են օգտագործվում:
    Անտառը մարդուն տալիս է փայտանյութ, պտուղներ, հատապտուղներ, սերմեր, բույսեր, որոնցից պատրաստում են զանազան դեղեր և այլն։ Այդ բարիքները օգտագործում են գյուղատնտեսությունում։

  1. Ի՞նչ հետևենաքներ են թողնում ձնկորսությունը, անտառային տնտեսությունը և որսորդությունը բնության վրա:
    Անտառային տնտեսությունը մեզ փայտ է տալիս, բայց դրանով մենք ոչնչացնում ենք մեծ քանակով ծառեր, որոնք ապահովում են մեր թթվածինը։ Որսորդության պատճառով կենդանական աշխարհը փոքրանում է։ Նաև հայտնվել են շատ որսագողեր, ովքեր ապորինի որսում են անմեղ և ինչու չէ, նաև կարմիր գրքում գրանցված կենդանիների։

  1. Նշել երկրներ, որտեղ տվյալ ճյուղերի զարգացումը համարվում է առաջնային։
Рубрика: Աշխարագրութուն7

Բուսաբուծություն

Էկոլոգիա: Ծրագիր ~ Բարի գալուստ
  1. Որո՞նք են բուսաբուծության զարգացման նախադրյալները:- Բուսաբուծության տեղաբաշխման` մշակաբույսերի աճեցման վայրի ընտրության գործում կարևորագույն գործոնը բնակլիմայական պայմաններն են:
  2. Ի՞նչ կապ ունի բուսաբուծությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ: —Բուսաբուծությունը սերտորեն կապված է անասնաբուծության հետ, քանի որ դաշտային պայմաններում մշակվող բույսերից ստացված արտադրանքի որոշ մասը կարելի է օգտագործել որպես պարեն կամ արդյունաբերության հումքի աղբյուր։
  3. Ուրվագծաին քարտեզի վրա նշել հետևյալ բույսեր մշակող առաջատար երկրները.
    Բրինձ, ցորեն, բամբակ, թեյ, սուրճ կակաո, խաղող, եգիպտացորեն։ —

Բրինձ-Չինաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա, Բանգլադեշ, Վիետնամ

Ցորեն-Չինաստան, ԱՄՆ, Հնդկաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Կանադա

Թեյ-Հնդկաստան, Չինաստան և Շրի Լանկա

Սուրճ-Բրազիլիա, Կոլումբիա

Կակաո- Գան, Սենեգալ

Խաղող-Իտալիայա, Ֆրանսիա, Իսպանիա

Եգիպտացորեն-ԱՄՆ, Չինաստան, Բրազիլիան

Рубрика: Աշխարագրութուն7

Աշխարհագրության ամփոփում

1․ Համապատասխանեցնել․ <<Մշակաբույս-արտադրության ճյուղ>>:

 Թեյ, կաուչուկատու հևեյա, բրինձ, շաքարեղեգ, վուշ, սուրճ,  եգիպտացորեն, ջութ, սուրճ, շաքարի ճակնդեղ, սիզալ, թեյ, կակաո, բամբակ, գանգրավուշ, կարտոֆիլ, ցորեն ,  ծխախոտ, արևածաղիկ։

Հացահատիկային մշակաբույսերԱռույգացնող մշակաբույսԹելատու մշակաբույսերՁիթատու մշակաբույսեր
 բրինձ,եգիպտացորեն,ցորեն , Թեյ, սուրճ, կակաո, ծխախոտ,  վուշ, բամբակ, գանգրավուշ, արևածաղիկ, եգիպտացորեն

2 Համապատասխանեցնել (երկրների անունները կրկնվում են)։

Չինաստան, Ռուսաստան, Բրազիլիա, Թուրքիա, Գերմանիա, Կորեա (Հվ․), Հնդկաստան, Ճապոնիա, Ավստրալիա, ԱՄՆ, Իրան, ՀԱՀ

Պողպատի արտադրությամբ առաջատար երկրներ Չինաստան, Ռուսաստան, Գերմանիա, Ճապոնիա, ԱՄՆ, Հնդկաստան, Հարավային Աֆրիկա 
Երկաթաքարի արդյունահանմամբ առաջատար երկրներ Ավստրալիա, Բրազիլիա, Հնդկաստան, Իրան, Ռուսաստան, Հարավային Աֆրիկա, ԱՄՆ 
Թուջի և պողպատի ձուլմամբ առաջատար երկրներ Չինաստան, Ռուսաստան, Ճապոնիա, ԱՄՆ, Հնդկաստան, Հարավային Աֆրիկա, Թուրքիա: 

3 Համապատասխանեցնել  «Արտադրանք — արդյունաբերության ճյուղ»

Արծաթ, գործիքներ, խաղող, հագուստ,  համակարգչային տեխնիկա, կաթ , սինթետիկ կաուչուկը, կենցաղային էլեկտրոնային սարքեր, բուրդ, կաշի, երկաթ, հրթիռաշինություն, պոլիմերներ, վուշ,  պղինձ, գործվածք,  պլաստմասսաներ,  բամբակ, կապար, կոշկեղեն,  լոլիկ,  սինթետիկ մանրաթելերը, անագ, շաքարի ճակնդեղ, շաքարեղեգ,  սնդիկ

Մետաղաձուլություն  Մեքենաշինություն  Քիմիական արդյունաբերություն  Թեթև արդյունաբերություն  Սննդի արդյունա- բերություն  
 Արծաթ,երկաթ,պղինձ,
կապար,անագ,
 գործիքներ,
համակարգչային տեխնիկա,կենցաղային էլեկտրոնային սարքեր,հրթիռաշինություն

սինթետիկ կաուչուկը,պոլիմերներ,
պլաստմասսաներ,սինթետիկ մանրաթելերը,շաքարի ճակնդեղ,սնդիկ
 հագուստ,բուրդ,կաշի,
վուշ,գործվածք,բամբակ
կոշկեղեն,
 խաղող,
կաթ,լոլիկ,շաքարեղեգ

4․ Ինչպիսի՞ միջոցառուների համակարգ եք առաջարկում << աղտոտ արդյունաբերությունների >> կողմից առաջացած   բնապահպանական հիմնախնդիրները կարգավորելու համար։

Աղտոտող արդյունաբերության հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրների հանգուցալուծման համար կարևոր է միջոցառումների խմբակային համակարգը, որը կներառի և՛ պետական, օրինակ, և՛ հասարակական ազդեցությունները։ Որոշ հավանական միջոցներ, որոնք կարող են ձեռնարկվել, ներառում են.

5․ Ավտոմոբիլային ընկերություն — պետություն» սկզբունքով կազմված զույգերից ընտրել սխալը.

1) «ՏՈՅՈՏԱ» — Ճապոնիա    3) «ՖՈՐԴ» — ԱՄՆ

 2) «ՊԵԺՈ» — Ֆրանսիա         4) «ՖԻԱՏ» — Իսպանիա

6 Զարգացման ագրարային փուլում գտնվող երկրներ են.

1) Մոզամբիկը և Բանգլադեշը 3) Ֆրանսիան և Իտալիան

2) Թուրքիան և Իրանը 4) Բրազիլիան և Արգենտինան

7․Ինչպիսի՞ միջոցառումների համակարգ է անհրաժեշտ գյուղատնտեսության զարգացման համար։

Ոռոգման արդիական տեխնոլոգիաների ներդրում, ժամանակակից տեխնոլոգիաներ, բարենպաստ եղանակ և այլն

Рубрика: Աշխարագրութուն7

Գյուղատնտեսություն

Image result for Գյուղատնտեսություն

Դասի հղում։

1. Որո՞նք են գյուղատնտեսության զարգացման նախադրյալները:

Գյուղատնտեսության զարգացման նախադրյալներն են՝ կլիման, աշխարագրական դիրքը, ջրի ու ցամաքի համադրությունը:

2. Ի՞նչով է գյուղատնտեսությունը տարբերվում տնտեսության այլ ճյուղերից:

Գյուղատնտեսության արտադրությունը բնական է: Իսկ մյուս ճյուղերը ոչ:

3. Ի՞նչ կապ ունի գյուղատնտեսությունը արդյունաբերության այլ ճյուղերի հետ, բերել օրինակներ:

Գյուղատնտեսությունը մեծ կապ ունի տնտեսության ուրիշ ճյուղերի հետ: Արդյունաբերության հետ կապված է նրանով, որ արդյուաբերությունը վերարտադրում է գյուղատնտեսության արտադրանքը: Օրինակ՝ գյուղատնտեսությունը արտադրում է փայտ, իսկ արդյունաբերությունը այդ փայտից պատրաստում է կահույք:

4. Ի՞նչով են իրարից տարբերվում գյուղատնտեսության զարգացման ինտենսիվ և էքստենսիվ ուղղությունները, բերել օրինակներ:

Ինտենսիվ ուղղությունը զարգացնում է աշխատանքի որակը, իսկ էքստենսիը՝ քանակը: Օրինակ՝ հավը երկու օրում ածում է մի ձու, բայց պետք է ձվերի քանակը շատացնել: Կարելի է մի հավ էլ ձեռք բերել, կամ այդ հավին ավելի լավ խնամել: Ուրիշ հավ ձեռք բերեկը էքստենսիվ ուղղությունն է, իսկ լավ խնամելը՝ ինտենսիվ:

Рубрика: Աշխարագրութուն7

Արդյունաբերության այլ ճյուղեր (քիմիական, թեթև և սննդի)

1․ Ի՞նչ դեր ունի քիմիական արդյունաբերությունը տնտեսության մեջ։

Քիմիական արդյունաբերությունը մեծ մասամբ օգտագործվում է գյուղատնտեսության մեջ և կենցաղում: Տնտեսության մեջ օգտագործվում է օրինակ՝ ծծմաբկան թթուն, իսկ կենցաղում օգտագործվում է պլասմասաներով:

2․ Նշել քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները։

Քիմիական արդյունաբերությունը ստեղծում է այն ինչ չկա բնության մեջ: Առանձնացվում են հին, նոր և նորագույն ճյուղերը: Հին ճյուղեր են, օրինակ՝ մետաղաձուլությունը, իսկ նոր ճյուղեր են էլեկտրաէներգետիկան և քիմիան:

3․ Ի՞նչ դեր ունի թեթև և սննդի արդյունաբերությունը տնտեսության մեջ։

Թեթև և սննդի արդյունաբերությունը տնտեսության մեջ մեծ դեր է զբաղեցնում։ Թեթև արդյունաբերության գլխավոր ենթաճյուղերն են տեքստիլի, կարի, տրիկոտաժի, կոշիկեղենի, գորգերի արդյունաբերությունը։ Թեթև ճյուղը մեզ ապահովում է հագուստով, կոշկեղենով, կենցաղային իրերով։ Սննդի արդյունաբերությունը գյուղատնտեսության հետ մեկտեղ ապահովում է բնակչության պահանջարկը սննդամթերքի բոլոր տեսակների գծով։

4․ Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություն ունի սննդի արդյունաբերությունը։

Սննդի արդյունաբերություն տեղաբաշխումն ունի համատարած բնույթ։ Տարբեր են միայն տարբեր տարածաշրջաններում արտադրվող պարենի տեսականին և ծավալները, որոնք պայմանավորված են հողակլիմայական պայմաններով, ինչպես նաև պահանջարկի ու սպառման գործոնով։

Рубрика: Աշխարագրութուն7

Վառելիքաէներգետիկ արդյունբերություն

1․ Քարտեզի վրա նշել նավթ, գազ և ածուխ արդյունահանող առաջատար երկրները: 

2․ Ի՞նչ դեր ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության զարգացման գործում:

Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը յուրաքանչյուր երկրի տնտեսության եւ
ընդհանրապես համաշխարհային տնտեսության զարգացման կարեւորագույն նախադրյալն ու բազային ճյուղն է: Այն բոլոր ենթաճյուղերին՝ տրանսպորտին, գյուղատնտեսությանը եւ սպասարկման ոլորտին մատակարարում է  վառելիք, իսկ քիմիական արդյունաբերությանը` հումք:

3․ Որո՞նք են վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման նախադրյալները: 

Վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման կարևոր նախադրյալներ են բնական ռեսուրսները, երկրի դիրքը, զբաղեցրած տարածքը, կլիման և մարդկանց քանակն ու որակը։

4․ Ուրվագծային քարտեզի վրա նշե՜լ էլեկտրաէներգիայի արտադրությամբ հարուստ երկրները։

Рубрика: Աշխարագրութուն7

ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

  1. Որո՞նք են տնտեսության զարգացման նախադրյալները-երկրի բնական պայմաննը ու ռեսուրսները, աշխարհագրական դիրքը, հարևան երկրների ազդեցությունը և այլն
  2. Նշեք 5 երկիր որտեղ տնտեսության առաջատար ճյուղը
    ա) գյուղատնտեսությունն է-Սոմալի, Հնդկաստան, Եթովպիա, Նեպալ, Մալի
    բ) արդյունաբերությունն է —Բրազիլիա, Սինգապուր, Մարոկկո, Թուրքիա, Ինդոնեզիա
    գ) սպասարկման ոլորտն է-Գերմանիա, ԱՄՆ,Ավստրիա,Ֆրանսիա,Դանիա
  3. Ի՞նչ ազդեցություն ունի երկրի աշխարհագրական դիրքը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:-Աշխարագրական դիրքից է կախված, թե տնտեսության որ ճյուղը ինչպես է զարգացած, օրինակ՝ եթե երկրի տարածքում ծով կա կզարգանա տուրիզմը,
  4. Ի՞նչ ազդեցություն ունեն երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:- Տնտեսությունը կարող է շատ քիչ զարգացում ունենալ, եթե երկիրը չունենա բնական պայմաաններ և ռեսուրսներ: Այսինքն կարող ենք հետևություն անել, որ երկրի համար բնական ռուսուրսները շատ մեծ ազդեցություն ունի, հատկապես արդյունաբերության ոլորտում:
  5. Ի՞նչ ազդեցություն ունի հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ: -Զարգացած տնտեսությամբ հարևան երկիրը կարող է նպաստել տվյալ երկրի տնտեսական զարգացմանը։