Рубрика: Անգլերեն 8

September 18-22

Lesson 1

What did they invent?/to read the text and translate the unknown words /page 12

Write about a famous invention that you think is useful!

In my opinion, the best invention is the computer, because it helps us in every way, you can work with a computer, develop programs, learn languages, watch movies and many interesting things.

Рубрика: Պատմություն 8

Սեպտեմբերի 18-24-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Առաջադրանք 1

«Զինված պայքարը Արցախում և Սյունիքում»

Համեմատել Արցախի և Սյունիքի զինված պայքարը և դրանց արդյունքները /գրավոր/.

18-րդ դարում հայկական զորքը ձեռնամուխ եղավԱրցախ երկրամասի ինքնապաշտպանությանը: Ճիշտ է շատ հաջողություններ չգրանցվեցին, բայց Արցախի զինված պայքարը ոգեշնչող դեր ունեցավ հայ ժողովրդի հետագա սերունդների համար` հավատ ներշնչելով սեփական ուժերի նկատմամբ:

Ի տարբերություն Արցախի՝ Սյունիքում հայկական ուժերը սկզբնական շրջանում համախմբված չէին: Անհանգստացնող հանգամանք էր նաև այնտեղ պարսկամետ ուժերի ազդեցությունը: Ինչպես Արցախում, այնպես էլ Սյունիքում զինված շարժումը նախապես ուղղված էր հյուսիսից անընդհատ արշավող լեզգի հրոսակախմբերի դեմ:

Рубрика: Գրականություն 8

Օ` Հենրի «Վերջին տերևը», 19,09

o-henry_04
Վաշինգտոն պուրակից արևմուտք ընկած փոքրիկ թաղամասում փողոցները խառնվում ու կոտրատվում են՝ վերածվելով կարճ շերտիկների, որոնք կոչվում են անցուղիներ։ Այդ անցուղիները կազմում են տարօրինակ անկյուններ և ծուռտիկ գծեր։ Այնտեղ մի փողոց նույնիսկ երկու անգամ հատում է ինքն իրեն։ Ոմն նկարչի հաջողվեց հայտնագործել այդ փողոցի հույժ արժեքավոր հատկությունը։ Ենթադրենք, թե խանութի աշխատողը ներկի, թղթի և կտավի պարտքերի ցուցակը ձեռքին այնտեղ հանդիպում է ինքն իրեն տուն վերադառնալիս՝ առանց մեկ սենթ անգամ ստանալու պարտապաններից։
Եվ ահա արվեստի մարդիկ պատահաբար ընկան Գրինվիչ֊Վիլլիջ յուրօրինակ թաղամասը՝ փնտրելով դեպի հյուսիս նայող պատուհաններ, 18-րդ դարի տանիքներ, հոլանդական ձեղնասենյակներ և էժան սենյակի վարձ։ Ապա նրանք Վեցերորդ ավենյուից այստեղ բերեցին մի քանի անագե գավաթներ, մեկ-երկու կրակարան և հիմնեցին իրենց «գաղութը»։
Սյուի և Ջոնսիի ստուդիան գտնվում էր մի աղյուսե եռահարկ տան վերևում։ Ջոնսին Ջոաննա անվան կրճատ ձևն էր։ Նրանցից մեկը եկել էր Մեյն նահանգից, մյուսը՝ Կալիֆոռնիայից։ Նրանք ծանոթացել էին Ութերորդ փողոցի մի փոքրիկ ռեստորանում, ընդհանուր սեղանի մոտ և գտել էին, որ իրենց հայացքները արվեստի, եղերդակի սալաթի և մոդայիկ թևքերի մասին լիովին համընկնում են։ Դրա հետևանքով կազմվեց ընդհանուր ստուդիան։Դա մայիսին էր։ Նոյեմբերին անբարեհամբույր այն օտարականը, որին բժիշկներն անվանում են «Թոքաբորբ», անտեսանելիորեն անցավ գաղութով, իր սառցե մատները դիպցնելով մերթ մեկին, մերթ մյուսին։ Արևելյան թաղով այդ հոգեառը քայլում էր համարձակ՝ հարվածելով տասնյակ զոհերի, բայց այստեղ, մամռածածկ նեղ փողոցների լաբիրինթոսում, նա քարշ էր գալիս քայլ առ քայլ։
Պարոն «Թոքաբորբին» ոչ մի կերպ չէր կարելի նրբակիրթ ծեր ջենտլմեն համարել։ Վտիտ աղջիկը, որ Կալիֆոռնիայի զեփյուռից արյան պակասություն ուներ, հազիվ թե արժանի հակառակորդ համարվեր կարմիր, մեծ բռունցքներով ու շնչարգելությամբ տառապող պնդակազմ ծեր բթամիտին։ Սակայն նա ցած գլորեց աղջկան, և Ջոնսին, անշարժ պառկած երկաթե, ներկած մահճակալի վրա, հոլանդական պատուհանի մանրահյուս ապակիների միջից նայում էր հարևան աղյուսե տան խուլ պարապությանը։
Մի անգամ առավոտյան մտահոգ բժիշկը միայն թավամազ, ճերմակ հոնքերի շարժումով Սյուին կանչեց միջանցք։
— Նա մեկ շանս ունի… դե, ասենք, տասի դիմաց,— ասաց նա՝ ջերմաչափը թափ տալով։— Այն էլ, եթե ինքը ցանկանա ապրել։ Մեր ամբողջ ֆարմակոպեան կորցնում է իր իմաստը, երբ մարդիկ սկսում են գործել՝ ելնելով դագաղագործի շահերից։ Ձեր փոքրիկ օրիորդը որոշել է, որ ինքն այլևս չի ապաքինվի։ Ինչի՞ մասին է մտածում նա։
-Նա… նա ուզում էր ներկերով նկարել Նեապոլի ծոցը։
— Ներկերո՞վ։ Դատարկ բան։ Նա իր հոգում չունի՞ մի այնպիսի բան, որի մասին իրոք արժեր մտածել։ Օրինակ՝ տղամարդիկ։
— Տղամարդի՞կ,— հարցրեց Սյուն, և նրա ձայնը հնչեց խիստ, ինչպես շրթհարմոնի ձայնը։— Մի՞թե տղամարդիկ արժանի են… Ա՜խ, ո՛չ, բժի՛շկ, ո՛չ մի այդպիսի բան չկա։
— Դե՛, այդ դեպքում նա ուղղակի հյուծվել է,— որոշեց բժիշկը։— Ես կանեմ այն ամենը, ինչ ի վիճակի կլինեմ՝ իբրև գիտության ներկայացուցիչ։ Բայց երբ իմ պացիենտն սկսում է հաշվել իր թաղման թափորի կառքերը, ես դեղերի բուժիչ հատկությունների հիսուն տոկոսը դեն եմ նետում։ Եթե դուք հասնեք այն բանին, որ նա թեկուզ մեկ անգամ հարցնի, թե ի՞նչ ձևի թևք են հագնելու այս ձմռանը, ես ձեզ երաշխավորում եմ, որ նա մեկ շանս կունենա հինգից՝ տասի փոխարեն։ Բժշկի գնալուց հետո Սյուն ներս ընկավ արվեստանոց և այնքան լաց եղավ, մինչև որ ճապոնական թղթե անձեռոցիկը բոլորովին ջուր կտրեց։ Ապա նա, գծագրական տախտակը ձեռքին, ռեգտայմ սուլելով, քաջաբար ներս մտավ Ջոնսիի սենյակը։ Ջոնսին պառկել էր՝ երեսը պատուհանի կողմը դարձրած, հազիվ նշմարվելով վերմակների տակից։ Սյուն թողեց սուլելը՝ կարծելով, թե Ջոնսին քնած է։Նա հարմարեցրեց տախտակը և սկսեց տուշով կատարել ժուռնալային պատմվածքի նկարազարդումները։ Երիտասարդ նկարիչների համար Արվեստի ճամփան սալարկվում է ժուռնալային պատմվածքների նկարազարդումներով՝ պատմվածքներ, որոնցով երիտասարդ հեղինակները սալարկում են դեպի Գրականություն տանող իրենց ուղին։ Ուրվագծելով պատմվածքի համար այդահոցի կովբոյի ֆիգուրան՝ պերճաշուք բրիչներով, միակնոցը աչքին՝ Սյուն կամացուկ մի շշնջյուն լսեց, որը կրկնվեց մի քանի անգամ։ Նա շտապ մոտեցավ մահճակալին։ Ջոնսիի աչքերը լայն բաց էին։ Նա նայում էր պատուհանին ու հաշվում հակառակ հերթականությամբ։
— Տասներկու,— ասաց նա, ապա քիչ հետո,— տասնմեկ, իսկ հետո՝ տասը և ինը, իսկ հետո՝ ութ և յոթ՝ համարյա միաժամանակ:Սյուն նայեց պատուհանին։ Ի՞նչ կար այնտեղ հաշվելու։ Երևում էր միայն դատարկ, տրտում բակը և քսան քայլի վրա՝ աղյուսե տան խուլ պատը։ Հանգուցավոր, արմատների մոտ փտած ծեր բաղեղը մինչև կեսը ծածկել էր աղյուսե պատը։ Աշնան սառը շունչը տերևները պոկում էր վազից, և ճյուղերի մերկացած կմախքները կառչում էին ցած թափվող աղյուսներից։
— Ի՞նչ կա այնտեղ, սիրելի՛ս,— հարցրեց Սյուն։
— Վեցը,— հազիվ լսելի պատասխանեց Ջոնսին։— Հիմա նրանք ավելի շուտշուտ են թռչում։ Երեք օր առաջ համարյա հարյուր հատ էին։ Գլուխս պտտվում էր հաշվելուց։ Իսկ հիմա հեշտ է։ Ահա, մեկն էլ թռավ։ Այժմ մնացին միայն հինգը։
— Ի՞նչ հինգ, սիրելի՛ս։ Ասա՛ քո Սյուդիին։
— Տերևներ։ Բաղեղի վրա։ Երբ վերջին տերևն ընկնի, ես կմեռնեմ։ Արդեն երեք օր է՝ գիտեմ այդ։ Մի՞թե բժիշկը քեզ չասաց։
— Առաջին անգամ եմ նման հիմարություն լսում,— հոյակապ արհամարհանքով հարվածը հետ վանեց Սյուն։— Ի՞նչ կապ կարող են ունենալ հինավուրց բաղեղի տերևները քո ապաքինվելու հետ։ Իսկ դու էլ դեռ այդպես սիրում էիր այդ բաղեղը, անպիտա՛ն աղջիկ։  Հիմարիկ մի՛ լինի։ Ախր հենց այսօր առավոտյան էր՝ բժիշկն ասաց ինձ, որ դու շուտով կառողջանաս… Սպասի՛ր, ինչպե՞ս ասաց… որ դու տասը շանս ունես մեկի դիմաց։ Իսկ դա չէ՞ որ ավելի քիչ չէ, քան մեզնից յուրաքանչյուրինը այստեղ՝ Նյու Յորքում, երբ գնում ես տրամվայով, կամ անցնում նորակառույց տան մոտով։ Փորձի՛ր մի քիչ մսաջուր խմել և թույլ տուր քո Սյուդիին ավարտել նկարը, որպեսզի նա կարողանա այն սաղացնել խմբագրի վրա և գինի առնել իր հիվանդ աղջկա ու խոզի կոտլետ՝ իր համար։
— Այլևս կարիք չկա, որ գինի առնես,— պատասխանեց Ջոնսին՝ սևեռուն նայելով պատուհանին։— Ահա՛, մեկն էլ թռավ։ Չէ՛, մսաջուր չեմ ուզում։ Ուրեմն, ընդամենը չորս հատ է մնում։ Ես ուզում եմ տեսնել, թե ինչպե՞ս է ընկնում վերջին տերևը։ Այն ժամանակ կմեռնեմ նաև ես։
— Ջոնսի՛, սիրելի՛ս,— ասաց Սյուն, խոնարհվելով նրա վրա,— խոստանո՞ւմ ես աչքերդ բաց չանել ու չնայել պատուհանին, մինչև որ ես աշխատանքն ավարտեմ։ Ես պետք է այս նկարազարդումները վաղը հասցնեմ։ Ինձ լույս է հարկավոր, այլապես վարագույրը ցած կթողնեի։
— Մի՞թե դու չես կարող մյուս սենյակում նկարել,— սառնությամբ հարցրեց Ջոնսին։
— Ես կուզենայի քեզ մոտ նստել,— ասաց Սյուն։— Բացի դրանից, չեմ ուզում, որ դու նայես այդ հիմար տերևներին։
— Երբ վերջացնես, ասա ինձ,— աչքերը փակելով շշնջաց Ջոնսին՝ գունատ և անշարժ, ինչպես ցած տապալված արձան։— Ուզում եմ տեսնել, թե ինչպես է ընկնում վերջին տերևը։ Ես հոգնել եմ սպասելուց։ Հոգնել եմ մտածելուց։ Ուզում եմ ազատվել այն ամենից, ինչ որ կաշկանդում է ինձ թռչել, թռչել ավելի ու ավելի ցածր, ինչպես այդ խեղճ, հոգնած տերևներից մեկը։  — Աշխատի՛ր քնել,— ասաց Սյուն։— Ես պետք է կանչեմ Բերմանին. ուզում եմ նրանից ոսկի որոնող մենակյաց նկարել։ Ամենաշատը մեկ րոպե կբացակայեմ։ Տե՛ս հա, մինչև գալս տեղիցդ չշարժվես։
Ծերունի Բերմանը նկարիչ էր, որն ապրում էր ներքևի հարկում, նրանց ստուդիայի տակ։ Նա արդեն վաթսունից անց էր, և մորուքը, որ Միքելանջելոյի Մովսեսի մորուքի նման ամբողջովին ծածկված էր խոպոպներով, իջնում էր նրա այծամարդի գլխից դեպի թզուկի մարմինը։ Արվեստի մեջ Բերմանը անհաջողակ էր։ Նա շարունակ պատրաստվում էր նկարել իր գլուխգործոցը, բայց նույնիսկ չէր էլ սկսել այն։ Արդեն մի քանի տարի է, ինչ ոչինչ չէր նկարում, բացի ցուցանակներից, ռեկլամներից և այդօրինակ խզմզվածքից՝ հանուն մի կտոր հացի։ Նա քիչումիչ վաստակում էր՝ իբրև բնորդ նստելով երիտասարդ նկարիչների մոտ, որոնց համար պրոֆեսիոնալ բնորդները շատ թանկ էին։ Նա թունդ խմող էր, բայց դեռ մի գլուխ խոսում էր իր ապագա գլուխգործոցից։ Իսկ այնպես, դա մի խիստ, չար ծերուկ էր, որը չարախնդում էր ամեն մի սենտիմենտալության վրա և նայում էր իրեն իբրև պահապան շան, որը հատկապես դրված էր երկու ջահել նկարչուհիների պահպանության համար։ Սյուն Բերմանին գտավ ներքնահարկի իր կիսախավար խցիկում։ Նրանից գիհու հատապտղի թունդ հոտ էր փչում։ Խցիկի մի անկյունում արդեն քսանհինգ տարի է՝ նկարչատախտակի վրա դրված էր ձեռք չտված մի կտավ՝ պատրաստ ընդունելու գլուխգործոցի առաջին գծերը։ Սյուն պատմեց ծերունուն Ջոնսիի ֆանտազիայի և իր երկյուղների մասին, թե հանկարծ նա՝ տերևի պես թեթև ու փխրուն, չթռչի իրենցից, երբ կթուլանան նրա անկայուն կապերը աշխարհի հետ։ Ծերունի Բերմանը, որի կարմիր աչքերը նկատելիորեն արցունքակալեցին, ձայնը գլուխը գցեց՝ ծիծաղելով նման ապուշային ֆանտազիայի վրա։
— Ի՞նչ,— բղավեց նա։— Հնարավո՞ր է այդպիսի անմտություն՝ մեռնել, որովհետև այդ անիծյալ բաղեղի վրայից տերևները թափվում են։ Առաջին անգամ եմ լսում։ Ո՛չ, չեմ ցանկանում նստել ձեր այդ ապուշմենակյացի համար։ Ինչպե՞ս եք թույլ տալիս նրան՝ գլուխը լցնել նման տխմարությամբ։ Ա՜խ, խե՜ղճ փոքրիկ միսս Ջոնսի։
— Նա շատ հիվանդ է ու թույլ,— ասաց Սյուն,— և տենդից զանազան ֆանտազիաներ են գալիս գլուխը։ Շա՛տ լավ, միստր Բերման, եթե չեք ուզում նստել, հարկավոր չէ։ Իսկ ես, այնուամենայնիվ ,կարծում եմ, որ դուք զզվելի ծերուկ եք… Ծեր ու զզվելի շատախոսի մեկը։
— Ա՜յ քեզ իսկական կին,— բղավեց Բերմանը։— Ո՛վ ասաց, որ չեմ ուզում նստել։ Գնանք։ Ես գալիս եմ ձեզ հետ։ Կես ժամ է՝ ասում եմ, որ ուզում եմ նստել։ Աստված իմ։ Այստեղ բոլորովին էլ տեղը չէ, որ միսս Ջոնսիի նման լավ աղջիկը հիվանդանա։ Երբևէ ես կնկարեմ իմ գլուխգործոցը, և մենք բոլորս կհեռանանք այստեղից։ Այո՛, այո՛։
Երբ նրանք բարձրացան վերև, Ջոնսին ննջում էր։ Սյուն վարագույրը ցած թողեց մինչև լուսամուտագոգը և նշան արավ Բերմանին՝ անցնելու մյուս սենյակը։ Այնտեղ նրանք պատուհանին մոտեցան և երկյուղով նայեցին ծեր բաղեղին։ Ապա նայեցին իրար՝ առանց մի խոսք ասելու։ Պաղ, համառ, ձյունախառն անձրև էր գալիս։ Բերմանը, հնամաշ կապույտ շապիկը հագին, ոսկի որոնող մենակյացի դիրքով ժայռի փոխարեն տեղավորվեց շուռ տված թեյնիկին։
Մյուս առավոտյան Սյուն, արթնանալով կարճատև քնից, տեսավ, որ Ջոնսին լայն չռած անփայլ աչքերը չի հեռացնում ցած թողած կանաչ վարագույրից։
— Բարձրացրո՛ւ վարագույրը, ես ուզում եմ նայել,— շշուկով հրամայեց Ջոնսին։
Սյուն հոգնած հնազանդվեց։
Եվ ի՜նչ։ Տեղատարափ անձրևից և քամու ուժգին պոռթկումներից հետո, որոնք ամբողջ գիշեր չդադարեցին, աղյուսե պատի վրա դեռևս երևում էր բաղեղի մի տերև՝ վերջինը։ Ցողունի մոտ՝ մուգկանաչավուն, ատամնավոր եզրերին՝ փտման ու քայքայման դեղինով մատնահարված, նա քաջաբար կպել էր ճյուղին, գետնից քսան ոտնաչափ բարձրությամբ։
— Դա վերջինն է,— ասաց Ջոնսին։— Կարծում էի, թե գիշերվա ընթացքում անպայման ցած կընկնի։ Ես լսում էի քամու ձայնը։ Նա ցած կընկնի այսօր, այն ժամանակ ես էլ կմեռնեմ։
— Դե՛, աստված քեզ հետ,— ասաց Սյուն՝ հոգնած գլուխը խոնարհելով բարձին։— Գոնե իմ մասին մտածի՛ր, եթե չես ուզում քո մասին մտածել։ Ի՞նչ կպատահի ինձ։
Բայց Ջոնսին չպատասխանեց։ Հոգին, որ պատրաստվում է խորհրդավոր հեռավոր ճամփա ընկնել, աշխարհում ամեն ինչի հանդեպ խորթանում է։ Մինչդեռ մեկը մյուսի ետևից կտրատվում էին Ջոնսիին կյանքի ու մարդկանց հետ կապող թելերը, հիվանդագին երևակայությունը ավելի ու ավելի էր տիրում նրան։ Օրն անցավ, և նույնիսկ աղջամուղջին նրանք տեսնում էին, որ բաղեղի միայնակ տերևը կպած մնում է իր ցողունին՝ աղյուսե պատի շենքի վրա։ Իսկ հետո՝ մութն ընկնելու հետ միասին, նորից հյուսիսային քամի բարձրացավ, և անձրևը անդադար ծեծում էր պատուհանները, ցած թափվելով հոլանդական ցածրիկ տանիքից։
Լուսանալուն պես անգութ Ջոնսին կարգադրեց նորից բարձրացնել վարագույրը։
Բաղեղի տերևը կրկին իր տեղում էր։
Ջոնսին, երկար պառկած, նայում էր նրան։ Հետո կանչեց Սյուին, որը գազօջախի վրա հավի մսաջուրն էր տաքացնում նրա համար։
— Ես անպիտան աղջիկ էի, Սյուդի՛,— ասաց Ջոնսին։— Երևի այդ վերջին տերևը մնացել է ճյուղին, որ ցույց տա ինձ, թե ես անպիտան աղջիկ էի։ Մեղք է իրեն մահ ցանկանալը։ Հիմա դու կարող ես մի քիչ մսաջուր տալ ինձ, իսկ հետո պորտվեյնով կաթ… Ասենք՝ չէ՛, նախ հայելին տո՛ւր ինձ, իսկ հետո մեջքիս տակ բարձեր դի՛ր, և ես կնստեմ ու կնայեմ, թե դու ինչպես ես ճաշ եփում։
Մեկ ժամ հետո նա ասաց.
— Սյուդի՛, ես հուսով եմ, որ երբևէ ներկերով կնկարեմ Նեապոլի ծոցը։
Կեսօրին բժիշկն եկավ, և Սյուն ինչոր պատրվակով նրա ետևից դուրս գնաց նախասենյակ։
— Շանսերը հավասար են,— ասաց բժիշկը՝ սեղմելով Սյուի նիհար, դողդոջուն ձեռքը։— Լավ խնամքի դեպքում դուք կհաղթեք։ Իսկ հիմա ներքևում ես պետք է այցելեմ էլի մեկ հիվանդի։ Նրա ազգանունը Բերման է։ Կարծեմ՝ նկարիչ է։ Նույնպես թոքերի բորբոքում։ Նա արդեն ծեր է և շատ թույլ, իսկ հիվանդությունը ծանր է։ Ոչ մի հույս չկա, բայց այսօր նրան կտեղափոխեն հիվանդանոց, ուր նրա համար ավելի հանգիստ կլինի։
Մյուս օրը բժիշկն ասաց Սյուին.
— Ձեր ընկերուհին վտանգից զերծ է։ Դուք հաղթեցիք։ Այժմ սնունդ ու խնամք, և ուրիշ ոչինչ պետք չէ։
Նույն օրվա երեկոյան Սյուն մոտեցավ այն մահճակալին, որի վրա պառկած Ջոնսին բավականությամբ կապում էր վառ կապույտ, բոլորովին անօգուտ շարֆը, և մի ձեռքով գրկեց նրան բարձի հետ միասին։
— Ես քեզ մի բան պետք է ասեմ, սպիտակ մկնիկ,— ասաց նա։— Միստր Բերմանն այսօր մեռավ հիվանդանոցում թոքերի բորբոքումից։ Նա ընդամենը երկու օր միայն հիվանդացավ։ Առաջին օրվա առավոտյան դռնապանը խեղճ ծերուկին գտել էր իր սենյակում՝ հատակին ընկած։ Նա գիտակցությունը կորցրել էր։ Կոշիկներն ու ամբողջ հագուստը թաց էին և սառույցի պես պաղ։ Ոչ ոք չէր հասկանում, թե նա ու՞ր էր գնացել այդ ահավոր գիշերը։ Հետո գտան լամպը, որ դեռ վառվում էր, տեղից շարժած սանդուղքը, մի քանի ցրված վրձիններ և ներկապնակը՝ դեղին ու կանաչ ներկերով։ Սիրելի՛ս, նայի՛ր պատուհանից դուրս բաղեղի վերջին տերևին։ Դու չէի՞ր զարմանում, որ նա քամուց չի դողում ու չի շարժվում։ Այո, սիրելի՛ս, հենց դա էլ Բերմանի գլուխգործոցն է. նա այդ տերևը նկարել էր այն գիշերը, երբ ընկավ վերջին տերևը։

Рубрика: Հանրահաշիվ 8

Պարապմունք 9.


Տեղադրման եղանակը։


Համակարգը լուծել տեղադրման  եղանակով, որում անհայտների գործակիցները զրոյից տարբեր են, անհրաժեշտ է՝
1) անհայտներից մեկը (օրինակ՝ y-ը) համակարգի հավասարումներից որևէ մեկից արտահայտել մյուս անհայտով,
2) ստացված արտահայտությունը տեղադրել համակարգի մյուս հավասարման մեջ y-ի փոխարեն,
3) լուծել ստացված մեկ x անհայտով հավասարումը,
4) տեղադրելով ստացված x արժեքը y-ի բանաձևի մեջ՝ գտնել y-ի արժեքը։
Հենց (x; y) թվազույգը կլինի համակարգի միակ լուծում։

Օրինակ, լուծենք այս համակարգը տեղադրման եղանակով․
{4x − 5y − 1 = 0
{7x − y + 6 = 0

համակարգի երկրորդ հավասարումից y-ն արտահայտենք x-ով՝
y = 7x + 6
  և առաջին հավասարման մեջ y-ի փոխարեն տեղադրենք
7x + 6՝
4x − 5 (7x + 6) − 1 = 0
Լուծելով  հավասարումը՝ գտնում ենք նրա միակ արմատը՝
x = −1։
Տեղադրելով x-ի արժեքը   հավասարության մեջ՝ գտնում ենք y-ի արժեքը։
y = 7x + 6 = 7․ (−1) + 6 = −1:
Նշանակում է  համակարգն ունի միակ լուծում՝ (−1; −1)
Պատասխան՝ (−1; −1)։

Առաջադրանքներ։
1. Տրված հավասարումից y-ը արտահայտեք x-ով․

ա)x+y=5 y=5-x
բ)2x+y=3 y = 2x – 3
գ)x+y-5=11 y=11-5-x
դ)y+2=3x y= 3x-2
ե)3x+5y=8 5y=8-3x
զ)-3x+2y=7
2y=7-(-3x)

2. Տրված հավասարումից x-ը արտահայտեք y-ով․

ա)x-y+3=0
բ)2x-3y+6=0
գ)13x+y-2=0
դ)x+2y-5=0
ե)3x+y=8
զ)-2x+y=-14

3. Լուծիր համակարգը տեղադրման եղանակով
ա){x-2y=4
    {x+7y=22

բ){-3x+y=5
  {y+4x=26

գ) {x − 2y = 0
    {x + 5y = 45

դ){x − 3y − 7 =0
    {x+7y=87

4. Լուծիր համակարգը տեղադրման եղանակով

ա) {x−y−1 = 0
    {x+y−5 = 0

բ) {x−y−2 = 0
    {x+y−6 = 0

Հարցեր կրկնողության վերաբերյալ․
5.Լուծեք մեկ անհայտով  հավասարումները․

ա)5x+3x-10=14
բ)-3+9y+13-5y=22
գ)(5x+3)-(2x-4)=37
դ)2x+1=12

6. Լուծեք խնդիրները կազմելով հավասարում․
Ջրով լցված լի դույլի զանգվածը  10կգ է։ Որքա՞ն է դատարկ դույլի զանգվածը, եթե հայտնի է, որ այն 9կգ-ով թեթև է նրա մեջ գտնվող ջրից։

Рубрика: Ֆիզիկա 8

Դաս 3. 

Նոր դաս

§ 5.  Ազատ անկում: Ազատ անկման արագացում: 

§ 6 . Հավասարաչափ շարժում շրջանագծով:

Քննարկվող հարցեր՝                                

1.Ձևակերպել Գալիլեյի օրենքը:

Բոլոր մարմինները երկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագացմամբ:

2.Որ երևույթն են անվանում ազատ անկում:

Ազատ անկումը մարմնի ցանկացած անկումն է, որտեղ երկրի ձգողականությունը դրա վրա ազդող միակ ուժն է։

3.Ինչպես կարելի է համոզվել, որ ազատ անկումը հավասարաչափ արագացող է:

Երկիր մոլորակի ձգողական ուժը ազդում է բոլոր մարմինների վրա և հաղորդում է նրանց նույն արագացումը, և այդ ուժը հաստատուն է։

4.Նկարագրել  Գալիլեյի օրենքի ճշմարտացիությունը հաստատող փորձերը:

Գալիլեյի օրենքի ճշմարտացիությունն ապացուցելու համար վերցնում են մոտ 1 մ երկարությամբ ապակե խողովակ, որը մի կողմից փակ է, իսկ մյուս կողմից ծորակ ունի, և որի մեջ դրված են կապարե գնդիկ, խցան և փետուր: Սկզբում  խողովակը պահում են ուղղաձիգ դիրքով, հետո այն արագ շրջում են 180°-ով:

Այնուհետև պոմպով օդը հանում են խողովակից և կրկին շրջում այն: Այս անգամ արդեն բոլոր երեք մարմինները ընկնում են միաժամանակ, ինչը և վկայում է, որ բոլոր մարմինները շարժվում են նույն արագացմամբ:

5.Ինչի է հավասար ազատ անկման արագացումը և ինչպես է այն ուղղված:

Ազատ անկման արագացումը ընդունված է նշանակել g տառով: Բազմաթիվ փորձերի արդյունքում ստացվել է, որ Երկրի միջին լայնություններում ազատ անկման արագացումը՝ g=9,8 մ/վ²: Ազատ անկման արագացման վեկտորն ուղղված է ուղղաձիգ դեպի ներքև:

6.Գրել  ազատ անկման բանաձևերը:

S=at2/2=v20/2a

v=v0–at 

7.Որ շարժումն են անվանում   շրջանագծային հավասարաչափ շարժում:

Այն շարժումը, որի հատակագիծը շրջանագիծ է։

8.Ինչ ուղղություն և մեծություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում: Բերել օրինակներ:

Շրջանագծի յուրաքանչյուր կետում մարմնի շարժման ակնթարթային ուղղությունը համընկնում է այդ կետով շրջանագծին տարված շոշափողին: Սղոցով մետաղ կտրելիս արձակվող կայծերի հետագծերն էլ են նույնը՝ պոկվելու կետում շոշափողի ուղղությամբ:

9.Ինչ է պտտման պարբերությունը:

Պտտման պարբերություն է կոչվում այն ժամանակը, որի ընթացքում շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ։

10.Ինչ է պտտման հաճախությունը,և որն է նրա միավորը: 

Պտտման հաճախականություն են անվանում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների թվին:  Պտտման պարբերությունը սովորաբար նշանակում են T տառով

11.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն

արտահայտող բանաձևը:

Այսպիսով, պտտման պարբերությունը որոշելու համար անհրաժեշտ է N թվով պտույտներ կատարելու վրա ծախսված ժամանակը բաժանել պտույտների թվի վրա.

T=t/N

12.Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախություն:                                            

Իմանալով շառավիղը մենք կստանաք շրջանագծի երկարությունը։ Այդ երկարությորը հավասար կլինի S: Պտտման պարբերությունը կամ պտտման հաճախություն հավասար կլինի t:Հետո միջին արագությունը հաշվող բանաձևի միջոցով մենք կստանաք մարմնի արագությունը։

Рубрика: Երկրաչափություն 8

Պարապմունք 6.

Թեմա՝  Բազմանկյուն

Դիտարկենք մի պատկեր, որը կազմված է AB, BC, CD, …, EF , FA հատվածներից այնպես, որ կից հատվածները, այսինքն՝ AB և BC, BC և CD, …, FA և AB հատվածները, չեն գտնվում մի ուղղի վրա, իսկ ոչ կից հատվածները ընդհանուր կետ չունեն:
Այդպիսի պատկերը կոչվում է բազմանկյուն: 

A, B, C, … E, F կետերը կոչվում են բազմանկյան գագաթներ, իսկ AB, BC, CD, …, EF հատվածները՝ կողմեր: Բոլոր կողմերի երկարությունների գումարը կոչվում է բազմանկյան պարագիծ:
n գագաթ ունեցող բազմանկյունն անվանում են n–անկյուն: Այն ունի n կողմ:
Բազմանկյան օրինակ է եռանկյունը:

Բազմանկյան մի կողմին պատկանող երկու գագաթները կոչվում են հարևան գագաթներ: Երկու ոչ հարևան գագաթները միացնող հատվածը կոչվում է բազմանկյան անկյունագիծ:
Յուրաքանչյուր բազմանկյուն հարթությունը տրոհում է երկու մասի, որոնցից մեկը կոչվում է բազմանկյան ներքին տիրույթ, իսկ մյուսը՝ արտաքին տիրույթ:Բազմանկյունը կոչվում է ուռուցիկ, եթե այն ընկած է իր ցանկացած երկու հարևան գագաթներով անցնող ուղղի մի կողմում:

Գիտենք, որ յուրաքանչյուր եռանկյան անկյունների գումարը 180 աստիճան  է, ուստի՝ A1A2A3…An բազմանկյան անկյունների գումարը, այն է՝ n – 2 եռանկյունների անկյունների գումարը, հավասար է (n – 2) ⋅ 180 աստիճան :

ԿԱՐԵՎՈՐ։
Այսպիսով՝ ուռուցիկ n–անկյան անկյունների գումարը (n – 2) ⋅ 180աստիճան է:

Հարցեր և առաջադրանքներ։

1. GEOGEBRA ծրագրով գծիր որևէ բազմանկյուն։
ա)Ցույց տուր գագաթները, նշիր կարմիրով
բ)Ցույց տուր կողմերը
A – B, B – C, C – A
գ)Ցույց տուր կից կողմերը

դ)Ցույց տուր հարևան գագաթները։
A-B, A-C, B-C

2.GEOGEBRA ծրագրով գծիր ուռուցիկ բազմանկյուն, ինչի՞ է հավասար նրա պարագիծը։
16սմ

3. GEOGEBRA ծրագրով գծիր ոչ ուռուցիկ բազմանկյուն, ցույց տուր որ այն ուռուցիկ չէ։

4. GEOGEBRA ծրագրով գծիր ուռուցիկ բազմանկյուն, նշիր նրա արտաքին և ներքին տիրույթները։  Ներքին տիրույթը ներկիր սպիտակ, արտաքին տիրույթը՝ կապույտ։

5.GEOGEBRA ծրագրով գծիր եռանկյուն։ Ինչքա՞ն է եռանկյան բոլոր անկյունների աստիճանային գումարը։
180^0

6. GEOGEBRA ծրագրով գծիր քառանկյուն։ Ինչքա՞ն է քառանկյան բոլոր անկյունների աստիճանային  գումարը։
360^2

7. GEOGEBRA ծրագրով գծիր հնգանկյուն։ Ինչքա՞ն է հնգանկյան  բոլոր անկյունների աստիճանային  գումարը։
540^0

8. GEOGEBRA ծրագրով գծիր վեցանկյուն։ Ինչքա՞ն է վեցանկյան  բոլոր անկյունների աստիճանային  գումարը։
720^0

9. Ի՞նչ բանաձևով են հաշվում բազմանկյան բոլոր անկյունների գումարը։
(n – 2) * 180

10. Դժվար։ Ապացուցիր, որ ցանկացած ուռուցիկ n–անկյան անկյունների գումարը (n – 2) ⋅ 180 աստիճան է։

Рубрика: Հանրահաշիվ 8

1. Քանի՞ լուծում ունի x-y+1=0 հավասարումը։
մեկ  լուծում x-y=-1
2. Նշեք 5x-2y=0 հավասարման x-ի, y-ի գործակիցները։
x=2y:5
y=5x:2

3. Ունենք аx+by+c=0 հավասարումը, որի ձախ մասը x, y-ի նկատմամբ բազմանդամ է․
ա) նշիր անհայտները
x, y
բ)  անհայտների գործակիցները
a,b
գ) ազատ անդամը:
c
4. Կազմիր երկու անհայտով առաջին աստիճանի հավասարում, այնպես որ անհայտների գործակիցները լինեն կենտ թվեր, իսկ ազատ անդամը լինի զույգ թիվ։
3x+7y+4=0
5x+11y+6=0
5. Հավասարումն արդյո՞ք երկու անհայտով առաջին աստիճանի հավասարում է։
ա)2x+15y+4=0 այո
բ)0x+0y=5 այո
գ)13x2-25y2=0 ոչ
դ)14x+28y+3=0 այո
6. Տրված а,b,c թվերով կազմեք առաջին աստիճանի երկու անհայտով հավասարումներ.
ա) a=2, b=3 c=4
2x+3y+4=0
բ) a=21, b=13, c=-2
21x+13y-2=0
գ) a=¼, b=-⅔ , c=-5
1/4x-2/3y-5=0
դ) a=-1, b=-1, c=-1
-x-y-c=0

2x+15y+4=0
21x+13y-2=0
2x+3y+4=0

3x + 2y-1=0 3-2-1=0
15-14-1=0
-9+10-1=0

2x-y+4=0
2+2+4=0 ոչ
0-4+4=0 այո
-4-1+4=0 ոչ
6-4+4=0 ոչ
10-0+4=0 ոչ
-4-0+4=0 այո

Рубрика: Հայոց լեզու 8

Դասարանական Աշխատանք

51.Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:

հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ,, անընկճելի,, անկոտրում, դյուրաթեք, , :

Ընչազուրկ-աղքատ

հերոսական-դյուցազնական

դյուրաբեկ- ճկուն

սրընթաց- արագընթաց

անընկճելի- անկոտրում

52.Կետերր փոխարինի՛ր փակագծում տրված այնպիսի հոմանիշով,որ տեքստի ոճն ավելի վերամբարձ դառնա:
Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին … (ձգում, հրապուրում, քաշում) ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի … (զարմանալի, զարմանահրաշ, սքանչելի, հիանալի) պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ: Սակայն ճամփորդներին ամենից ավելի (գրավում, դյութում, ձգում, հրապուրում) էր Նաբուգոդոնոսոր թագավորի … (հիասքանչ, չքնաղ, հրաշազեղ, չքնաղագեղ) պալատը: Պալատի կողքին … (բարձրանում էր, վեր էր խոյանում) ապշեցուցիչ մի … (կառույց, կառուցվածք, կերտվածք, շինվածք)կախովի այգիները: Թագավորը դրանք ... (ստեղծել էր, շինել էր, գոյության էր կոչել) իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր իր հայրենիքի … (կանաչ, զմրուխտ, անտառոտ) լեռներին ու անտառներին սովոր:… (շոգ, տոթ, տոթակեզ) ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում Էր Մեդիայի լեռնային անտառների (զեփյուռին, հովին, քամուն) ու ստվերին: Կնոջ… (տխրությունը, թախիծը, վիշտը)… (պակասեցնելու, նվազեցնելու, փարատելու) համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս … (պարգևել, ընծայել, նվիրել): Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին … (հայտնի, աշխարհահռչակ, ծանոթ) կախովի պարտեզները: Հասարակ… (մահկանացուների, հողածինների, մարդկանց) համար պարտեզներն անմատչելի էին. չէ՞որ դրանք … (թագավորական, արքայական) պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր (ահարկու, սարսափելի, ահավոր, սարսափազդու) պահակախումբը: Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք … (շատ լավ, հիանալի, հրաշալի) էին մտածված և հեքիաթային … (սիրունություն, գեղեցկություն) ունեին, իզուր չէ, որ աշխարհի յոթ հրաշալիքների շարքում էին:

53.Երկու տեքստ ստացի՛ր կետերի փոխարեն գրելով տրված հոմանիշներից նախ աոաջինը, ապա երկրորդը: Ստացված տեքստերը համեմատի՛ր:
Ամպրոպի ժամանակ եղե՞լ է այնպիսի … (առիթ, դեպք), որ կայծակի … (կարճատև, վայրկենական) … (բռնկման, բոցի) լույսով… (դիտելու, տեսնելու) աշխույժ փողոցի … (տեսարանը, տեսքը): Այդ ժամանակ … (անշուշտ, անպայման)… (նկատած, տեսած) կլինեք կայծակի մի … (տարօրինակ, անսովոր) … (առանձնահատկությունը, կողմը), փողոցը … (անշարժացած, քարացած) է թվում, ձիերը կանգ են առել …(պրկված, լարված) դիրքերով` ոտքերը օդում պահած, կառքերը կանգնել են, պարզ երևում է անիվի … (յուրաքանչյուր, ամեն մի) ճաղը…Այդ… (թվացյալ, թվացող) անշարժության պատճառը կայծակի … (աննշան, փոքր) տևողությունն է: Կայծակը, ինչպես ամեն մի էլեկտրական կայծ, … (չափազանց, շատ) կարճ է տևում, նրա տևողությունը նույնիսկ չի կարելի չափել սովորական … (եղանակներով, ձևերով):

Ամպրոպի ժամանակ եղե՞լ է այնպիսի … (առիթ, դեպք), որ կայծակի … (կարճատև, վայրկենական) … (բռնկման, բոցի) լույսով… (դիտելու, տեսնելու) աշխույժ փողոցի … (տեսարանը, տեսքը): Այդ ժամանակ … (անշուշտ, անպայման)… (նկատած, տեսած) կլինեք կայծակի մի … (տարօրինակ, անսովոր) … (առանձնահատկությունը, կողմը), փողոցը … (անշարժացած, քարացած) է թվում, ձիերը կանգ են առել …(պրկված, լարված) դիրքերով` ոտքերը օդում պահած, կառքերը կանգնել են, պարզ երևում է անիվի … (յուրաքանչյուր, ամեն մի) ճաղը…Այդ… (թվացյալ, թվացող) անշարժության պատճառը կայծակի … (աննշան, փոքր) տևողությունն է: Կայծակը, ինչպես ամեն մի էլեկտրական կայծ, … (չափազանց, շատ) կարճ է տևում, նրա տևողությունը նույնիսկ չի կարելի չափել սովորական … (եղանակներով, ձևերով):
54.Ընդգծված բաոերը փոխարինի՛ր տարբեր հոմանիշներով: Տրված և ստացված տեքստերը համեմատիր:
Հեքիաթային աշխարհ է բացվում մեծ քարանձավ ընկած մարդու առջև: Աշխարհի ամենամեծ քարանձավը ԱՄՆ-ի Կենտակի նահանգում է: Այդ քարանձավի խոր անդունդներն ապշեցնում են բոլորին: Քարանձավում ստորերկրյա լճեր ու երկու մեծ գետ կա: Այդ քարանձավն է նկարագրել Մարկ Տվենն իր «Թոմ Սոյերի արկածները» գրքում: Դրա անունը Մամոնտի քարանձավ է:
55.Սխալ կամ ոչ տեղին գործածված բաոերը գտի՛ր և ճշտի՛ր:

Բարենցի ծովի Կիլդին կղզում մի շատ հետաքրքիր լիճ կա: Նրա ջուրը հինգ շերտ ունի — կա: Առաջին շերտի` հատակի տիղմի վրայի ջուրն այնպիսին է, որ հողին է հավասարեցնում ամեն մի կենդանի բան: Դրա համար էլ ջրի այդ շերտում ոչ մի առողջ էակ չկա:
Երկրորդ շերտը ծիրանագույն մանրէներով է ցանկապատած: Այդ մանրէներն այնքան բազում են այդտեղ, որ չեն հրաժարվում,որ ցածի թունավոր գազը ոտքի ելնի, հասնի երրորդ «հարկ»: Ջրի երրորդ շերտը բնակեցվածէ ծովային ձկներով, ոզնիներով ու այլ կենդանիներով, որոնք qոյություն ունեն աղի ջրերում: Չորրորդ «հարկում» ջուրը շատ է աղի ու կյանքի համար պիտանի չէ: Իսկ վերին, հինգերորդ շերտում ջրհորի քաղցրահամ ջուր է: Դա էլ քաղցր ջրերին ուրույն կենդանիների արքայությունն է: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ տարօրինակ լճի հինգ շերտերը երբեք իրար մեջ չեն ընկնում:Հրատարակված՝ 

Рубрика: Աշխարհագրություն 8

Աշխարագրություն Մեծ Բրիտանիա

Առաջադրանքներ

  1. Բնութագրել Մեծ Բրիտանիայի աշխարհագրական դիրքը:

Ինքնիշխան պետություն Հյուսիսային Եվրոպայում։ Կարճ կոչվում է Միացյալ Թագավորություն , սկսած 1706 թվականից՝ Մեծ Բրիտանիա ։ Թագավորությունը ներառում է Մեծ Բրիտանիա կղզին, որի վրա գտնվում են 4 պատմաաշխարհագրական մարզեր՝ Անգլիան, Շոտլանդիանմ Ուելսը, Մեծ Բրիտանիա կղզու արևմտյան հարևանի՝ Իռլանդիա կղզու հյուսիս-արևելքը և բազմաթիվ այլ փոքրիկ կղզիներ՝ ներառյալ տարբեր աշծարհամասերում, որոնք ժառանգություն են մնացել գաղութատիրության ժամանակներից։ Բնակչության թվով, տարածքով ու տնտեսական ներուժով ամենամեծը Անգլիան է, այդ պատճառով էլ երբեմն սխալմամբ երկրին Անգլիա են ասում:

2. Առաջին ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի ափերը ողողող ջրային ավազաններն ու հարևան պետությունները: 

3. Որո՞նք են Մեծ Բրիտանիայի զարգացման նախադրյալները: Որո՞նք են Մեծ Բրիտանիայի տնտեսության ամենազարգացած ճյուղերը: 

Բրիտանիայիա ափերով են անցնում աշխարհի բոլոր ծայրերը ձգվող ծովային բանուկ ուղիները, ցամաքային և երկաթուղային հաղորդակցությունը նույնպես զարգացած է, և բնական է, որ սա արդեն իսկ հիմք է հանդիսանում զարգացած տնտեսության համար: Բացի այդ, Բրիտանիայի ռելիեֆը հիմնականում հարթ է, իսկ հյուսիսի շոտլանդական լեռները չեն խոչընդոտում տնտեսական զարգացմանը: Բացի այդ, Բրիտանիան եզակի եվրոպական երկիր է, որը հարուստ է նավթով, քարածխով և բնական գազով /այս առումով այն ինքնաբավ է/: Երկրի կենտրոնական հատվածը հարուստ է նաև երկաթի և մի շարք գունավոր մետաղների հանքավայրերով, թեպետ շատ երկար տարիների շահագործումը զգալիորեն նվազեցրել է դրանց չափաբաժինը, և բրիտանական ընկերությունները աշխարհով մեկ հումքի փնտրտուքի և շահագործմամբ են զբաղվում:

4. Ի՞նչ դեր ունի Մեծ Բրիտանիան ժամանակակից աշխարհում: 

19-րդ դարում և 20-րդ դարի սկզբում Բրիտանիան առաջինը թևակոխեց ինդուստրիալ հեղաշրւման փուլ, դառնալով աշխարհի ամենաարդյունաբերական երկիրը և ամենաազդեցիկը՝ միջազգային հարաբերություններում։ Իրականում, Միացյալ Թագավորությունն այսպր էլ շարունակում է մնալ գերտերություն և իր առաջատար ազդեցությունն ունի աշխարհի տնտեսության, մշակույթի, ռազմական, գիտական և քաղաքական բնագավառներում։ Այն միջուկային պետություն է և իր ռազմական ծախսերով աշխարհում չորրորդն է։

5. Երկրորդ ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքները: 

Рубрика: Պատմություն 8

Սեպտեմբերի 11-17-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Առաջադրանք 2

Դասարանական աշխատանք

Պատրաստվում ենք քննարկման

Բաժանվում ենք երկու խմբի, յուրաքանչյուր խումբ հիմնավորում է իր պատասխանը:

Ձեր կարծիքով՝ հայ գործիչները Հայաստանի ազատագրության հարցը պետք է կապեին Եվրոպայի՞, թե՞ Ռուսաստանի հետ:

Տանը

Մեկ խմբի տեսանկյունից պատասխանի հիմնավորում/մեկ էջի սահմանում/:

Հայ գործիչները Հայաստանի ազատագրության հարցը պետք է կապեին Եվրոպայի հետ, որովհետև Ռուսաստանը էլ մեր դաշնակիցը չի։ Ճիշտ է Եվրոպան նավթով կախված է Ադրբեջանից, բայց նրանք ավելի մարդասեր են և մենք այնտեղ ունենք լավ բարեկամ ինչպես օրինակ Ֆրանսիան։