Рубрика: Հայոց լեզու 7

Դեկտեմբեր ամսվա ամփոփում

Այս ամիս անցանք շատ հետաքրքիր նյութեր։ ես մի քիչ դժվարացել եմ , բայց կատարել եմ բոլոր առաջադրանքները։ իմ աշխատանքներին ծանոթանալ այս հղումներով։

Հայոց լեզվի ամփոփում

շ

Գրականության Ամփոփումը

https://davitarturi.wordpress.com/category/%d5%a3%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

Հոկտեմբեր և սեպտեմբեր ամիսների աշխատանքները կարող եք տեսնել իմ բլոգի Հայոց լեզու 7 և Գրականություն ենթաբաժիններում

Рубрика: Ռուսերեն

Урок 15

Задания для выполнения։

  1. Приведите ряд слов-синонимов к слову ,,воспоминание,, —память — ощущение — записка -эпизод — видение
  2. Приведите ряд слов-антонимов к слову ,,воспоминание,,-будущее — вчера — слепота -настоящее — прошлое : 
  3. Составьте словосочетания со словом ,,воспоминание ,, , а словосочетания, в свою очередь, превратите в предложение. Например։ приятное воспоминание- Я всегда радусь приятным воспоминаниям․ яркие воспоминания -древние воспоминания — чудесные воспоминания- ясные воспоминанияС этими местами у меня связаны чудесные воспоминания
  4. Какие пословицы вам иззестны со словом — воспоминание, приведите их․ Человек умирает тогда, когда умирает последнее воспоминание о нем. Воспоминания — дети души
Рубрика: երկրաչափություն 7

Պարապմունք 26․



1. Բացատրեք, թե որ պատկերն է կոչվումեռանկյուն: Geogebra ծրագրով գծեք եռանկյուն և ցույցտվեք նրա կողմերը, գագաթները և անկյունները: Ի՞նչ է եռանկյան պարագիծը:

Եռանկյունը երկրաչափական պատկեր է, որը կազմված է երեք հատվածներից, որոնք միացնում են նույն ուղղի վրա չգտնվող երեք կետեր:

Պարագիծը դա բոլոր կողմերի երկարությունների հանրահաշվական գումարն է:.

2. Ո՞ր եռանկյուններն են կոչվում հավասար:

երկու եռանկյուններ կոչվում են հավասար, եթե վերադրումով դրանք կարող են համընկնել:

3. Ի՞նչ է թեորեմը, և ի՞նչ է թեորեմի ապացուցումը:

թեորեմը , դա պնդում է, որը կարելի է ապացուցել նախօրոք հաստատված այլ փաստերի և ընդունված պնդումերի հիման վրա։Ապացույցն իրենից ներկայացնում է պնդման տրամաբանական հաստատումը 

4. Ձևակերպեք եռանկյունների հավասարության առաջին հայտանիշն արտահայտող թեորեմը, ցույց տվեք թեորեմը  Geogebra ծրագրով։

Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանցով կազմված անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և դրանցով կազմված անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:


 

5. Բացատրեք, թե որ հատվածն է կոչվում տրված կետից տրված ուղղին տարված ուղղահայաց: Գծագրեք Geogebra ծրագրով։

AC հատվածը կոչվում է A կետից a ուղղին տարված ուղղահայաց, եթե AC և a ուղիղները ուղղահայաց են:

6. Ձևակերպեք թեորեմ՝ տրված կետից տրված ուղղին տարված ուղղահայացի մասին:

Ուղղին չպատկանող կետից կարելի է ուղղին տանել ուղղահայաց, ընդ որում՝ միայն մեկը


7. Ո՞ր հատվածն է կոչվում եռանկյան միջնագիծ: Եռանկյունը քանի՞ միջնագիծ ունի: Գծագրեք Geogebra ծրագրով։:Եռանկյան գագաթը հանդիպակաց կողմի միջնակետի հետ միացնող հատվածը կոչվում է եռանկյան միջնագիծ:Եռանկյունն ունի երեք կողմ, հետևաբար՝ կարելի է կառուցել երեք միջնագիծ:

8. Ո՞ր հատվածն է կոչվում եռանկյան կիսորդ:

Եռանկյան կիսորդ կոչվում է եռանկյան անկյան կիսորդի վրա գտնվող այն հատվածը, որը միացնում է եռանկյան գագաթը հանդիպակաց կողմի վրա գտնվող կետի հետ:  Եռանկյունն ունի երեք անկյուն, հետևաբար՝ կարելի է կառուցել երեք կիսորդ:

Եռանկյունը քանի՞ կիսորդ ունի: Գծագրեք Geogebra ծրագրով։

9. Ո՞ր հատվածն է կոչվում եռանկյան բարձրություն: Եռանկյունը քանի՞ բարձրություն ունի: Գծագրեք Geogebra ծրագրով։Եռանկյան գագաթից հանդիպակաց կողմը պարունակող ուղղին տարված ուղղահայացը կոչվում է եռանկյան բարձրություն:Միջնագծերի և կիսորդների պես եռանկյունն ունի երեք բարձրություն:

10. Ո՞ր եռանկյունն է կոչվում հավասարասրուն:

Ինչպե՞ս են կոչվում նրա կողմերը: Գծագրեք Geogebra ծրագրով։

Եռանկյունը կոչվում է հավասարասրուն, եթե նրա երկու կողմերը հավասար են: Հավասարասրուն եռանկյան հավասար կողմերը կոչվում են սրունքներ, 

11. Ո՞ր եռանկյունն է կոչվում հավասարակողմ: Գծագրեք Geogebra ծրագրով։

Եթե եռանկյան բոլոր երեք կողմերը հավասար են, ապա եռանկյունը կոչվում է հավասարակողմ:

12. Ի՞նչ թեորեմներ գիտես հավասարասրուն եռանկյան վերաբերյալ։

1. Հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյունները հավասար են:

2. Հավասարասրուն եռանկյան հիմքին տարված կիսորդը նաև միջնագիծ է և բարձրություն:

3. Հավասարասրուն եռանկյան հիմքին տարված միջնագիծը նաև կիսորդը է և բարձրություն:

4. Հավասարասրուն եռանկյան հիմքին տարված բարձրությունը նաև կիսորդ է և միջնագիծ:

13. Գծագրեք Geogebra ծրագրով բութանկյուն, սուրանկյուն, ուղղանկյուն եռանկյուններ։


14. Ձևակերպեք եռանկյունների հավասարության երկրորդ հայտանիշն արտահայտող թեորեմը, ցույց տվեք թեորեմը  Geogebra ծրագրով։

Եթե մի եռանկյան կողմն ու նրան առընթեր երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմին և նրան առընթեր երկու անկյուններին, ապա այդ եռանկյունները հավասար են

15. Ձևակերպեք եռանկյունների հավասարության երրորդ հայտանիշն արտահայտող թեորեմը, ցույց տվեք թեորեմը  Geogebra ծրագրով։

Եթե մի եռանկյան երեք կողմերը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երեք կողմերին, ապա այդ եռանկյունները հավասար են:



Рубрика: Գրականություն

Ձմեռ պապը տարբեր լեզուներով

Բոլորս էլ հավատում  ենք Ձմեռ պապի գոյությանը: Այն հարցը, թե ով է Ձմեռ պապիկի նախնին, շատ վիճելի է: Նշենք սակայն, որ բոլորին հայտնի է, որ  Ձմեռ պապիկների բնակավայրը  Լապլանդիան է: Մի երկրում ձմեռ պապիկի նախնիները համարվում են տեղական գաճաճները, մեկ այլ երկրում` միջնադարյան շրջագայող ձեռնածուները,  իսկ մյուսում` մանկական  խաղալիքներ վաճառողները: Ձմեռ պապի կերպարը ձևավորվել է դարերի ընթացքում, և յուրաքանչյուր ազգ նրա մեջ է ներառել իր սովորույթներից ինչ-որ բան: Ձմեռ պապի կերպարների մեջ տարբերակվում է նաև միանգամայն իրական մարդու կերպար: Ձմեռ պապին ամենուր  տարբեր կերպ են անվանում:
Հայերը` Ձմեռ պապ կամ Կաղանդ պապ, ռուսները` Դեդ  Մորոզ, ֆինները` Յոուլուպուկկի, կարելները` Պակկայնե,  անգլիալեզու ժողովուրդները՝ Սանտա Կլաուս,  լիտվացիները՝ Սյանիս Շալտիս, ֆրանսիացիները՝ Պեր Նոել,  իտալացիները` Բաբբո Նատալե, Կիպրոսի հույները` Վասիլ, ադրբեջանցիները` Շախտա Բաբա, վրացիները` Թովլիս Բաբուա, ղազախները՝`Այազ Աթա, թուրքերը` Նոել Բաբա և այլն:
Ռուսաստանում նրա նախնին համարվել է արևելասլավոնական սառույցի հոգին: Այդ ժամանակվանից,երբ Ռուսաստանում սկսել են նշել Նոր տարին, տներում հայտնվում էր ծեր պապիկը` մորուքով և երկարաճիտ կոշիկներով: Մի ձեռքով նա բռնում էր պարկը` նվերներով լի, իսկ մյուսով`  իր  փայտը:  Ժամանակի ընթացքում Ձմեռ պապը թոռնիկ ունեցավ`Ձյունանուշիկին, որն էլ օգնում էր նրան բաժանել նվերները և պատմել հեքիաթներ: Ձմեռ պապիկի  զգեստը նույնպես միանգամից  չի առաջացել: Սկզբում նրան պատկերացնում էին  թիկնոցով: 19-րդ դարի սկզբներին  Հոլանդիայում  նկարեցին նրան բարեկազմ` խողովակավոր ծխնելույզին, որտեղից նա  նվերներ էր  գցում  երեխաներին: Նույն դարի վերջերին նրան հագցրեցին  կարմիր գույնի մուշտակ `մորթիով: Եվ  վերջապես անգլիացի Տենիլը ստեղծեց բարեհոգի ծերուկի կերպարը, որն այսօր հայտնի է բոլորին` մեկին` ՍանտաԿլաուս, մյուսին` Ձմեռ պապ անվանումով: Ի դեպ, նշենք նաև, որ գոյություն ունի նույնիսկ Ձմեռ պապերի ակադեմիա:Իսկական Ձմեռ պապը գիտի բազմաթիվ հումորներ և անեկդոտներ, հանելուկներ և խաղեր, երգ ու պար: Կեսգիշերի 12 զանգերի  ընթացքում նա հասցնում է մտնել բոլոր տները և դնել  նվերները բարձերի տակ, տոնածառի տակ և  ամենաանսպասելի տեղերում: Ամբողջ տարին մինչ ամանորյա գիշերը նա ապրում է հեռավոր հյուսիսում: Ու թեև ոչ բոլորն են հավատում,որ Ձմեռ պապիկ գոյություն ունի,բայց յուրաքանչյուրն էլ ուրախանում է` տեսնելով  այդ բարի ծերուկին, որը, չնայած իր տարիքին, պարում է, ուրախացնում բոլորին:
Ի դեպ, գյումրեցիները հայտնաբերել են Հայաստանի Ձմեռ պապի բնակության վայրը: Նրանք հայտարարել են, որ  հայ Ձմեռ  պապը բնակվում է Շիրակի մարզի Ամասիայի շրջանում:

Рубрика: պատմություն

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ, դեկտեմբերի 12-20

Առաջադրանք 1

Պատմել խաչակրաց արշավանքի  մասին

Խաչակրաց արշավանքները 11-րդ դարի վերջերին արևմտյան եկեղեցու հովանու ներքո դեպի արևելք՝Սուրբ երկիր կազմակերպված ռազմական արշավանք է:Խաչակրաց արշավանքները շարունակվեցին մոտ 200 տարի՝1095-1291թթ:Խաչակիրները մեծ մասամբ կաթոլիկներ էին, ովքեր կռվում էին մուսուլմանների դեմ Սուրբ երկրի համար:Խաչակիրների առաջնային խնդիրը Երուսաղեմն ազատագրելն էր մուսուլմաններից:9-րդ խաչակրաց արշավանքով ավարտվեց խաչակիրների դարաշրջանը Մերձավոր արևելքում:Սուրբ երկիրը մեծ նշանակություն ունի Քրիստոնյաների համար,քանի որ այնտեղ է ծնվել,գործել և խաչվել Հիսուս Քրիստոսը:Երուսաղեմը մեծ նշանակություն ունի նաև մուսուլմանների համար քանի-որ այնտեղից է համբառնել Մարգարե Մուհամմադը:Երուսաղեմը նաև մեծ նշանակություն ունի Հրեաների համար,քանի որ այն երկար ժամանակ եղել է Հրեական միացյալ թագավորության մայրաքաղաքը,այնտեղ նաև կառուծվել է Հրեաների գլխավոր հոգևոր կենտրոնը՝Երուսաղեմի տաճարը:Խաչակրած արշավանքները իրենց բնույթով կրոնական էին:

Կազմել իրադարձությունների ժամանակագրությունը

1095թ-Ֆրանսիայի Կլերմոն քաղաքում Ուրբանոս II պապը հավատացյալներին կոչ արեց արշավել դեպի Երուսաղեմ և անհավատներից փրկել Հիսուս Քրիստոսի գերեզմանը:

1096թ.- սկսվեց խաչակիրների առաջին արշավանքը

1096թ- դեկտեմբերին Կոստանդնուպոլիս հասան ասպետական ջոկատները և շարունակեցին երթը դեպի Երուսաղեմ:

1098թ -Խաչակիրների առաջնորդներից մեկը՝ Բալդուինը, խաբեությամբ մտավ Եդեսիա քաղաք: Նա դավադրաբար սպանեց Եդեսիայի կառավարչին՝ հայազգի Թորոս Կյուրապաղատին:

1099 թ.-նրանք գրավեցին Երուսաղեմը:

1144 թ. -Խաչակրաց արշավանքը անակնկալ էր մուսուլմանների համար: Սակայն արդեն նրանք հետ գրավեցին Եդեսիան

1187 թ -Սալահ ադ Դինը. պարտության մատնեց խաչակիրներին և հասավ իր նպատակին:

1189 թ.- սկսվեց խաչակրաց երրորդ արշավանքը:

1190 թ.- Կիլիկիայի գետերից մեկն անցնելիս խեղդվեց Ֆրիդրիխ I–ը: Գերմանացի խաչակիրները վերադարձան:

1192 թ. -Մնալով միայնակ՝ Ռիչարդը ստիպված եղավ Սալահ ադ Դինի հետ հաշտության պայմանագիր ստորագրել:

Համեմատել Սալահ ադ Դինին և խաչակրաց արշավանքների մյուս առաջնորդներին

1187 թ. Սալահ ադ Դին-Այուբին՝ Եգիպտոսի նոր սուլթանը, Հաթթինի ճակատամարտում հաղթանակ տոնելով նվաճեց Երուսաղեմը: Այսպիսով, մոտ մեկ դար ընդմիջումից հետո քաղաքը նորից անցավ մուսուլմանների ձեռքը։ Երուսաղեմի հանձնվելուց հետո, Սալահ ադ-Դինը խնայեց քրիստոնյա բնակչությանը և խաչակիրներից ստացված գումարի դիմաց չոչնչացրեց եկեղեցիները։ Ավելին, նա վերահաստատեց այն բոլոր երաշխիքները հայերի և ընդհանրապես քրիստոնյաների նկատմամբ, որը ժամանակին նրանց տվել էր Մուհամմեդ մարգարեն։Սալահ ադ Դինը հիշվում է քրիստոնեական և մուսւոլմանական աղբյուրներում, որպես մարդ, ով «միշտ հավատարիմ էր իր խոսքին»:

Рубрика: Հանրահաշիվ 7

 «Առաջին ուսումնական շրջանի ամփոփում հանրահաշիվ առարկայից»

Դավիթ Սարգսյան
Հանրահաշիվ առարկայից իմ կատարած աշխատանքները տես այստեղ https://davitarturi.wordpress.com/category/%d5%b0%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b7%d5%ab%d5%be-7


Այս ուսումնական շրջանում ուսումնասիրել ենք հետևյալ թեմաները, բայց ինձ ամենից շատ հետաքրքրել է այս թեման՝ —Նման անդամների միացումը, որովհետև այն հեշտացնում է մաթեմատիկական գործողությունները։


1.Թվային արտահայտություններ, օրինակ՝ -3+5⋅(7−4)

2.Տառային արտահայտություններ, օրինակ՝-2x+4y

3. Միանդամի հասկացություն, օրինակ՝-3a2bc

4. Միանդամների արտադրյալը, բնական ցուցիչով աստիճան, օրինակ՝-18a²b²

5.Միանդամի կատարյալ տեսքը, օրինակ՝ — 10⋅1/2abbb=5ab3

6.Նման միանդամներ, օրինակ՝ 3a2b և 2a2b

7.Բազմանդամի հասկացություն, օրինակ՝-2y2+x2y

8.Կատարյալ տեսքի բազմանդամներ, օրինակ՝-

4x3y+3x2y+2

9. Բազմանդամների գումարը և տարբերությունը, օրինակ՝-(−5x3+3y−5y2)+(8x3+5y2−2y) (−5x3+3y−5y2)+(8x3-5y2−2y)

10. Միանդամի և բազմանդամի արտադրյալը, օրինակ՝ — a⋅(a+b)

11. Բազմանդամների արտադրյալը, օրինակ՝- (3a+b)⋅(c+2d)

Рубрика: Հայոց լեզու 7

Ածականի համեմատության աստիճանները

Ածականի համեմատության աստիճանները քերականական կարգ է, որով արտահայտվում է որակական ածականի ցույց տված հատկության չափը, աստիճանը: Ածականն ունի համեմատության երեք աստիճան՝ դրական, բաղդատական ու գերադրական։

Դրական աստիճանն ածականի ուղիղ ձևն է և ցույց է տալիս առարկայի հատկությունը առանց այլ առարկաների նույն հատկության հետ համեմատելուՕրինակ` գեղեցիկ պատկերնուրբ գործվածքկարճ ճանապարհ և այլն:
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը այլ առարկայի նույն հատկության համեմատությամբ:
Ածականի բաղդատական աստիճանը կազմվում է
ա) ածականի դրական աստիճանին ավելանալով ավելի բառը, օրինակ`ավելի գեղեցիկավելի նուրբավելի կարճ:
բ)ածականի դրական աստիճանին ավելանալով նվազ կամ պակաս բառերըօրինակ` պակաս կարճ, պակաս գեղեցիկ և այլն:

Ածականի գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկանիշի գերազանցությունը ուրիշ առարկաների նույն հատկանիշից:
Գերադրական աստիճանը կազմվում է տարբեր կերպ՝
ամենա նախածանցով (օրինակ` ամենակարճ, ամենագեղեցիկ)
ագույն վերջածանցով (օրինակ` լավագույն, գեղեցկագույն)
ամենից
բառով (օրինակ` ամենից լավ, ամենից գեղեցիկ):
Ուշադրություն:
Ոչ բոլոր ածականներից կարելի է կազմել գերադրական աստիճան  -ագույն վերջածանցով:
Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ: Դրանք են` ամայի, ամուրի, ամուլ, ստերջ, անոթի, արու, էգ, փակ, բաց, զույգ, կաղ, կույր, համր, խուլ, ձրի, հղի, բոբիկ, ճաղատ, մերկ, տկլոր, վերջին, նախկին:

Առաջադրանքներ:
1.Կազմել տրված ածականների բաղդատական և գերադրական աստիճանները:
Խոշոր- խոշորագույն ամենախոշոր ամենիցխոշոր
բարձր- ամենաբարձր ամենիցբարձր բարձրագույն
նոր- նարագույն ամենանոր ամենիցնոր
ազնիվ- ազնվագույն ամենազիվ ավելիազնիվ
գեղեցիկ- ամենագեղեցիկ գեղեցկագույն
հին-
քաջ- ավելիքաջ
խոր-
ուժեղ-
խելացի-
2. Բառաշարքում ընդգծել գերադրական աստիճանով ածականները:
Միագույն, խստագույն, ամենախոշոր, մանուշակագույն, ամենաթույլ, փոքրագույն, բոցագույն, ամենափրկիչ, ամենալավ, մշուշագույն,  ամենազգաց,  կարևորագույն, հզորագույն, արևագույն, բարձրագույն, ամենանուրբ, դժվարագույն:

Առաջադրանք հայոց լեզվից, լրացուցիչ աշխատանք,16.12

1.Ընդգծիր  վեց բառ, որոնցում կա 
    -ակ վերջածանցը:
Մահակ,  գնդակ, բանակ, գիտակ,  բռնակ, կատակ, թիակ, հատակ, սահնակ, վահանակ:
— որդ վերջածանցը
:
Հինգերորդ, հաճախորդ, անձրևորդ, դիտորդ, որսորդ, չորրորդ, առաջնորդ, երիզորդ, վարորդ, գնորդ:
-ուկ վերջածանցը:
Բազուկ, մժղուկ, ձագուկ, մանուկ, արդուկ, բամբուկ, թզուկ, տաղտուկ, հորթուկ, քերուկ:
 -գին վերջածանցը:
Էժանագին, լալագին, գլխագին, ուժգին, ահագին, ցավագին, փրկագին, սրտագին, թախանձագին, թանկագին:
-եղ վերջածանցը:
Ասեղ, զորեղ, անմեղ, գունեղ, մարմնեղ, պղպեղ, ահեղ, համեղ, տունուտեղ, հնչեղ:

2. Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:
ա) Գոտեմարտիկ-ըմբիշ

բերկրանք-հրճվանք,

կողով-զամբյուղ,

ատելություն-հակակրանք,

ուժ-զորություն,

երաշխիք,գրավա

բ) Արահետ-կածան

թագավոր-գահակալ,

անուրջ-երազանք

հարգանք-, ակնածանք:

դրախտ-եդեմ

երեկո-մթնշաղ


Рубрика: Ֆիզիկա 7

Ֆիզիկա

Հավասարաչափ արագացող շարժում, արագացող շարժման արագություն, ճանապարհը:

Ազատ անկում, ազատ անկման արագացում:

Հավասարաչափ արագացող շարժումը՝ անհավասարաչափ շարժում է, որովհետև հավասարաչափ շարժման դեպքում արագությունը չի փոխվում, հաստատուն է ողջ շարժման ընթացքում: Մարմնի շարժումը կոչվում է հավասարաչափ արագացող, եթե այդ շարժման արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցում փոխվում է նույն չափով:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավսար է մարմնի շարժման արագության փոփողության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը, որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում:

Հավասարաչափ արագացող ժարժման դեպքում արագացումը հաստատուն չէ փոխվում:
Որպես հավասարաչափ արագացող շարժման արագացման միավորն ընդունվում է այլ մարմնի արագացման միավոր

Կինեմատիկա Դինամիկա և ստատիկա: Կինեմատիկա բաժնում ուսումնասիրում է մարմնի շարժումները առանց դրանց պատճառների ուսմնասիրությամբ: Դինամիկա բաժնում ուսումնասիրվում է մարմնի արագության փոփոխության պատճառը: Ստատիկան ուսումնասիրում է մարմինների անշարժության պայմանները: Մարմինը կատարում է մեխանիկական շարժում եթե այլ մարմինների նկատմամբ փոխում է իր դիրքը: Այն գիծը որը մարմինը թողում է իրենից հետո շաժման ընթացքում անվանում են հետագիծ: Հետագծերը լինում են երկու տեսակ` կորագիծ  ուղղագիծ և բեկյալ: Ըստ շարժման ձևի շարժումները լինում են ուղղագիծ հավասրաչափ և ուղագիծ անհավասարաչափ: Հետագծի երկարության չափը ժամանակի ընթացքում երկարության միավորներում մարմնի
Այն շարժումը որի դպքում մարմինը ցանկացած հավասար ժամանակամիջո
ցով անցնում է հավասար ճանապարհ:

Միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհը բնութագրվում է մի մեծությամբ որին անվանում են հավասարաչափ շարժման արագություն