Рубрика: «Ուսումնական աշուն 2020», Մայրենի

Անտառում (ստեղծագործական աշխատանք)

Ես հաճախ եմ գնում անտառ։ Այնտեղ մենք սունկ ենք հավաքում , նաև եղևնու կոներ կամ ծաղիկներ։ Անտառում կան տարբեր կենդանիներ, որոնց խորորդավոր ձայները արձագանքում են անտառում։ Աշնանային անտառը հատկապես գեղեցիկ է։ Կարմիր դեղին տերևները տերևաթափից գեղեցիկ գորգ է ստեղծում, որի վրա շատ հաճելի է քայլել։

Рубрика: «Ուսումնական աշուն 2020», Մայրենի

«Ժայռից մասուր է կաթում…»

Կարդա՛,  վերլուծի՛ր Համո Սահյանի  «Ժայռից մասուր է կաթում…» բանաստեղծությունը:

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Հարցեր և առաջադրանքներ

  • Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: սարսուռ- դող, երկնչում-վախենալ
    2. Դեղին ներկի՛ր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված: Ձորում մշուշ է: Աշուն է, ուշ է:
    3. Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված): Առուն մասուր է տանում,Առուն բարի է այնպես, Նա երկնչում է քարից, Առուն ինչպես կլռի,
    4. Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները: Առուն բարի է այնպես,
  • Հասկանալի է այնպես,Ժայռից մասուր է կաթում,Առուն մասուր է տանում,Կարմիր սարսուռ է տանում, Առուն ինչպես կլռի,

Рубрика: Մաթեմատիկա

Կատակ հարցեր

1․ Աշոտի մայրն ունի երեք որդի։ Մեծ որդու անունն Արմեն է, իսկ փոքրինը՝ Արայիկ։ Ինչպե՞ս են անվանում նրա մյուս՝ երրոդ որդուն։ Աշոտ

2․ Խանութ բերեցին 5 տակառ կաթ և վաճառեցին երեք տակառի կաթը։ Քանի՞ տակառ մնաց խանութում։ 5 տակառ

3․ Վանդակում կա 3 ճագար։ Երեք քույրերից յուրաքանչյուրին տվեցին մեկական ճագար, սակայն վանդակում մեկ ճագար էլ մնաց։ Ինչպե՞ս կարող է դա պատահել։

4․ Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մոր և եղբոր հետ գնացին սունկ հավաքելու։ Ընդամենը քանի՞ հոգի գնաց սունկ հավաքելու։ 3 հոգի

5․ Հայր ու որդի երկու ժամ թենիս խաղացին։ Քանի՞ ժամ խաղաց նրանցից յուրաքանչյուրը։ երկու ժամ

6․ Երկու ձուն եփվում է 10 րոպեում։ Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն։ 10 րոպեում

7․ Սագը երկու ոտքի վրա կանգնած 2կգ է։ Քանի՞ կիլոգրամ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա։ 2կգ

8․ Սեղանին կար 10 խնձոր։ Բացի 7-ից բոլորը կերան։ Քանի՞ խնձոր մնաց սեղանին։ 7խնձոր

Рубрика: Մաթեմատիկա

Տեքստային խնդիրներ

1 Գնացքը կայարանից դուրս եկավ ժամը 6․40-ին և տեղ հասավ նույն օրը՝ ժամը 20․15-ին։ Ինչքա՞ն ժամանակ էր գնացքը գտնվում ճանապարհին։  20ժ 15ր = 19ժ 75ր   19ժ 75ր — 6ժ 40ր = 13ժ 35ր

2 Զբոսաշրջիկներն արշավը սկսել են հունիսի 13-ին՝ ժամը 12-ին, և ճանապարհին են գտնվել 8օր 19ժ։ Ամսի քանիսի՞ն են նրանք հասել որոշված վայրը։ 13 + 8 =21օր 12 +19= 31ժամ 1օր=24ժամ 21+1=22  հունիսի 22-ին

3 Մի ձմերուկի զանգվածը 4կգ 700գ է, մյուսինը՝ երկու անգամ ավելի։ Որքա՞ն է երկու ձմերուկների զանգվածը։  4կգ 700գ x 2 = 8կգ 1400գ         4կգ 700գ + 8կգ 1400գ =  12կգ 2100գ  = 14կգ100գ     

4 Ինքնաթիռը թռչում է 720կմ/ժ արագությամբ։ Քանի՞ կիլոմետր կանցնի ինքնաթիռը 1 րոպեում և քանի՞ մետր՝ 1 վայրկյանում։  

1 ժ= 60 ր 720 : 60 = 12 կմ

1ր = 60վ 12 կմ = 12000մ 12000: 60 200 մ

5 Քամու արագությունը 5մ/վ է։ Ինչքա՞ն կլինի նրա արագությունը՝ արտահայտված կիլոմետր-ժամերով։ 

1ր-5×60=300մ

1ժ-300 x60-18000( մ )-18կմ

18կմ/ժ

Рубрика: Ռուսերեն

«Главные реки»

  1. Что было задано на дом?  Было задано выучить кусочек из одного стихотворения Некрасова и главные реки Америки.
  2. Почему мальчик не выполнил домашнего задания?, Вместо того чтобы учиться, он запускал во дворе змея в космос. 
  3. Кого вызвала к доске Раиса Ивановна? Кораблева
  4. Почему у мальчика испортилось настроение? Потому что он вспомнил, что забыл приготовить уроки.
  5. Как попытался Петя помочь Кораблёву? Петька Горбушкин показывал какую-то длинную газетную ленту, и на ней что-то било намалевано чернилами.
  6. Какую клятву дал себе мальчик? Он дал клятву, что будет учить уроки всегда. До глубокой старости.
  1. К данным словам подберите из текста слова с противоположным значением.
    Скучно — Весело , попрощаться-Поздороваться, невоспитанный — воспитанный, поднялось настроение — испортилось настроение, забыть — вспомни ,
    шум — тишина, первый — последний (ряд), никогда -всегда

Рубрика: «Ուսումնական աշուն 2020», Մայրենի

ԱՆՏԱՌՈՒՄ

Կարդա՛, ապա փորձիր անգիր սովորել Համո Սահյանի «Անտառում»  բանաստեղծությունը:

ԱՆՏԱՌՈՒՄ

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։­

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: ծվեններ- կտորներ մշուշներ-մառախուղ կածան-նեղ ճանապարհ, խորին-խոր
  2. Բացատրի՛ր տրված փոխաբերությունները /ոչ ուղիղ իմաստով գործածված արտահայտությունները/:

ա)Անտառում ամպի ծվեններ կային:-Ամպերը իջել էին անտառի վրա։

բ)Շշուկներ կային անտառում այնքա՜ն: -Ամպերը իջել էին անտառի վրա։

գ)Օրոր էր ասում աշունն անտառին: — Անտառը քուն մտավ։

դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում:- Ցողը նստել էր սնկի վրա։

  1. Բանաստեղծության ո՞ր պատկերն է քեզ շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր: — Եղնիկի պատկերը, քանի-որ որսորդը չկարողացավ որսալ նրան:
  2. Նկարագրի՛ր բանաստեղծի ներկայացրած անտառը: Բանաստեղծությունն արձակի փոխադրի՛ր: — Գիշեր էր։Ամպերը իջել էին անտառի վրա։ Ամպերը իջել էին անտառի վրա։ Ցողը նստել էր սնկի գլխիկին։ Եղնիկի վազեց մոր հետևից,և որսորդը չկարողացավ որսալ նրան:Փայտահատը հին երգն էր երգում,անտառապահի տնակի առաջ խարույկն իր ծուխն էր ծածանում: Աշուն էր։
  3. Գրի՛ր կապույտ, մշուշ-մառախուղ, կածան-արահետ, եղյամ-ցող, հողմ-փոթորիկ, որսկան-որսորդ  բառերի հոմանիշները:  կապույտ -երկնագույն,- մշուշ, կածան, եղյամ, հողմ, որսկան
  4. Նկարի՛ր քեզ դուր եկած բանաստեղծական տունը կամ տները:
Рубрика: Մաթեմատիկա

Լրացուցիչ առաջադրանքների փաթեթ (5-րդ դասարան)

10 Խանութպանը պետք է 28 մետր ժապավենը բաժանի 2 կտորի այնպես, որ կտորներից մեկը մյուսից 8 մետրով երկար լինի: Կտորներից յուրաքանչյուրը քանի՞ մետր կստացվի: 28։2=14  14+8=22  14-8=6

9 Հինգ աշակերտ որոշեցին միավորել իրենց դրամները և պարզվեց, որ բոլորով միասին ունեն 1100 դրամ։ Մեկ կարկանդակը խանութում արժե 230 դրամ։ Կարո՞ղ է արդյոք նրանցից յուրաքանչյուրը գնել մեկ կարկանդակ։ 230×5=1150 1150>1100