Рубрика: Աշխարհագրություն 8

ԱՄՆ

  1. Բնութագրեք ԱՄՆ- աշխարհագրական դիրքը:

ԱՄՆ-ի տարածքը գտնվում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքում։ Այն բաղկացած է երեք հիմնական մասերից։

  1. Որո՞նք են ԱՄՆ- զարգացման նախադրյալները: 

ԱՄՆ-ի տարածքում հայտնաբերվել են օգտակար հանածոների տարբեր տեսակների հարուստ պաշարներ։

  1. Որո՞նք են ԱՄՆ-ի խոշոր Ագլոմերացիաները:

ԱՄՆ-ի խոշոր քաղաքներն են՝ Նյու Յորքը, Լոս Անջելեսը, Չիկագոն, Ֆիլադելֆիան, Դետրոյթը։ Դրանցից յուրաքանչյուրում բնակվում է մի քանի միլիոն մարդ, իսկ Նյու Յորքում՝ 8 մլն։

  1. Ինչպես է ամենրիկացի ազգը:

Ժամանակակից ամերիկյան ազգը ձևավորվել է բազմաթիվ ժողովուրդների և ռասաների միախառնումից։ Այժմ ներգաղթը կրճատված է, և ներկայիս բնակչության 90%-ից ավելին արդեն ԱՄՆ-ում ծնվածներն են։

Рубрика: Աշխարհագրություն 8

Բրազիլյա

  1. Բնութագրեք Բրազիլիայի աշխարհագրական դիրքը: Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՎ Ամերիկայի երլրնրեը։

Բրազիլիան գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում ՝ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Գրավում է մայրցամաքի արևելյան և կենտրոնական մասը։

Որո՞նք են Բրազիլայի զարգացման նախադրյալները: 

Բրազիլիայում կան հանքաքարերի մեծ կանակություն, որոնք են երկաթը, մանգանը, քրոմը, տիտանը, վոլֆրամը, անագը և այլ հանքաքարեր։

  1. Որո՞նք են Բրազիլայի տնտեսության առաջատար ճյուղերը

Բրազիլիայի տնտեսության առաջատար ճյուղերն են՝ մեքենաշինությունը, բուսաբուծությունը, թեթև և սննդի արդյունաբերությունները և էներգետիկան։

Հարավային Ամերիկա

Рубрика: Աշխարհագրություն 8

Կենտրոնական Ասիա

1.Քարտեզի վրա նշել Կենտրոնական Ասիայի երկրները ու դրնաց ափերը ողողող րային ավազանները: 

2.Որոնք են Կենտրոնկան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:

Կենտրոնական-Ասիան զարգացման նախադրյալները դրանք հանքային նյութերն են և նրանց շատ մեծ քանակությունը, օրինակ Ուզբեկստանում կա աշխարհի մոտ 1/10 ոսկին : Գյուղատնտեսությունը տնտեսության հիմքն է: Այնտեղ մշակում են ջուր, սուրճ ու գետնանուշ:

3.Ինչ դեր ունի Կենտրոնական Ասիան համաշխարհային տնտեսության մեջ:

Կենտրոնական-Ասիան համարյա դեր չի խաղում համաշխարային տնտեսության մեջ, որովհետև տնտեսության շատ զարգացած չի, նույնիսկ Հայաստանի տնտեսությունը ավելի զարգացած է քան Կենտրոնական-Ասիայում շատ անապատներ կան և կլիման տաք է դա շատ է խանգարում տնտեսությանը զարգանալ։

Рубрика: Աշխարհագրություն 8

Իրան

1.Թվարկել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Իրանի հարևան պետություններն են Հայաստանը, Իրաքը, Քուվեյթը, Թուրքմենստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Աֆղանստանը, իսկ ափերը ողողող ջրային ավազաններն են Կասպից ծով, Պարսից ծոց, Օմանի ծոց։

2.Բնութագրեք Իրանի աշխարհագրական դիրքը:

Իրանի տարածքը ձգվում է Կասպից ծովից մինչև Պարսից և Օմանի ծոցերը և Թուրքիայի և Իրաքի սահմաններից մինչև Աֆղանստան և Պակիստան։Առանձնահատկությունը այն է,որ Իրանը գտնվում է Պարսից ծոցում և հենց այնտեղ է նավթի 67 տոկոսը։

3.Ի՞նչ դեր ունի Իրանը Հարավարևմտյան Ասիայում:

Իրանը տարածքի առումով դոմինանտ է և դրա պատճառով կարող է հվ-արմ Ասիայում գտնվող որոշ պետությունների թելադրել իր քաղաքականությունը։ Իրանը չունի հզոր մեքենաշինություն, բայց ունի շատ մեծ նավթի ,բնական գազի պաշարներ և այդ ամենը վաճառելով գնում է կամ արտադրում է լավ որակի զինտեխնիկա,որը շատ կարևոր է այժմյան բոլոր երկրների համար։

4.Որո՞նք են Իրանի տնտեսության զարգացման նախադրյալները:

Ընդերքում Իրանը ունի շատ մեծ պաշարներ։ Իրանի ընդերքում են գտնվում նավթը, բնական գազը, տարբեր շինանյութեր, մետաղային պաշարներ։ Զարգացման նախադրյալներից է տարբեր տեսարժան վայրերը ունենալը, որոնցից է մայրաքաղաք Թեհրանը, Սպահանը, Շիրազը և այլ գեղեցիկ քաղաքներ։

Рубрика: Աշխարհագրություն 8

Մարտի 4-10-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Առաջադրանք 1

Հայ ազգային -քաղաքական կյանքի վերելքը 1917թ.-ին

  • Նկարագրել 1917թ. սկզբին Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխությունները:

1917 թվականին Ռուսաստանի վիճակը շատ վատ էր,քանի որ անկում էր ապրում տնտեսությունը և առաջ էր գալիս սովը։Փետրվարի վերջին սկսվեց հեղափոխությունը։Ռոմանովների միապետությունը տապալվեց և նրանք տեղը եկավ ժամանակավոր կառավարությունը։Ժամանակավոր կառավարությունը կազմված էր գյուցանիներից,զինվորներից,բանվորներից,որոնք կառավարում էին Ռուսաստանի հետագա գործունեությունը։Սակայն նրանց չհաջողվեց լուծել երկրի խնդիրները և դրա հետ մեկտեղ հեղինակազրկվեց։

  • Համեմատել հայերի նկատմամբ ցարիզմի և ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը:

Ցարիզմի նույնինքը միապետություն ժամանակ Ռոմանովների միապետությունը ինչ,որ առավելություններ չէր տալիս հայերին և օգտագործում էր հայերին որպես զինվոր,բայց փաստերով Մեծ Եղեռնը կատարվել է հենց Ռոմանովների միապետության ժամանակ,ինչը նշանակում է,որ նրանք մեզ ուղղակի չեն կարողացել կամ չեն ցանկացել պաշտպանել թշնամուց։

Ժամանակավոր կառավարություն ժամանակ կարող ենք փաստել,որ հայերին վերաբերվել են ավելի լավ,քանի որ ստեղծվել է վարչական առանձին միավոր Թուրքահայաստան անվանումով։

Արդյունքում հասկանում ենք,որ Ժամանակավոր քաղաքականությունը վարում էր ավելի հայանպաստ քաղաքականությունը քան ցարիզմի ժամանակաշրջանում։

  • Համեմատել, համադրել, արևմտահայերի, արևելահայերի հրավիրված առաջին համագումարների բովանդակությունը:

Արևմտահայերի հրավիրված առաջին համագումարի բովանդակությունը դա Հայրենիքի վերաբնակեցման,տնտեսական,կրթական,Հայաստանում ազգային վարչություն կազմակերպելու մասին էր որտեղ ընդունվեցին թվարկածս թեմաների մասին որոշ կարևոր որոշումներ

Рубрика: Աշխարհագրություն 8

Հարավ-արևմտյան Ասիա

1.Ինչպիսի՞ն է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը։
Դա Եվրասիայի այն տարածքն է, որը գտնվում է Միջերկրական, Սև, Կասպից, Արաբական, Կարմիր ծովերի և Պարսից ծոցի արանքը։ Այդ տարածաշրջանում 20 երկիր կա։

2.Ի՞նչ գործոններով է պայմանավորված Հարավարևմտյան Ասիայի ՏԱԴ-ի և ՔԱԴ-ի առանձնահատկությունները , ՀՀ համար դրանք ի՞նչ նշանակություն ունի։
Հայաստանի համար վատ է այն, որ նրա տարածքում չկան ծովային նավահանգիստներ։ Հայաստանը լեռնային երկիր է, և չունի այդքան շատ տափաստաններ։ Բայց փոխարենը Հայաստանը հարուստ է քարի պաշարներով։

3.Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել Հարավարրևմտյան Ասիա տարածաշրջանի մեջ մտնող պետություններըև դրանց ափերը ողողող ջրային ավազանները։

4.Որո՞նք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները։
Խթանիչներ՝ Հարավ-արևմտյան Ասիայի երկրներում գտնվում է նավթի համաշխարհային պաշարների 2/3%, գազի պաշարների 1/4%։ Այդ տարածաշրջանը հարուստ է նաև մետաղներով և այլ օգտակար հանածոներով։
Խոչընդոտներ՝ անապատային և լեռնային տարածքներ, որոնք բարենպաստ չեն գյուղատնտեսության, նաև տրանսպորտի զարգացման համար։ Տարածաշրջանը անկայուն է, շատ են պատերազմները ու հակամարտությունները, տարածաշրջանի խոշոր և հարուստ երկրները միապետություններ են, ինչը խանգարում է տնտեսության և գիտության զարգացմանը։

5.Ի՞նչ ներդրում ունի Հարավ-արևմտյան Ասիան քաղաքաքկրթության մեջ, ո՞րն է հայերի ունեցած ավանդը։
Տարածաշրջանում կան հնագույն, հազարամյակների պատմություն ունեցող ազգեր, քաղաքներ։ Դրանցից են Երուսաղեմը, Թեհրանը, Երևանը, Պերսեպոլիսը, Բեյրույթը, Պալմիրան և այլն․․․ Դրանց կողքին կան նաև ժամանակակից նոր քաղաքներ, երկրաքերերով և գեր ժամանակակից ինֆրակառուցվածքով, ինչպես օրինակ՝ Դոհան, Դուբայը։

6.Ինչո՞վ է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը։
Տարածաշրջանի երկների մեծ մասը ավանդական մահմեդական երկրներ են, որտեղ կրոնը շատ կարևոր է։ Այդ հասարակություններում գոյություն ունի տղամարդու պաշտամունք։ Այդ պատճառով բարձր է սեռարական սկզբունքով հղիության ընդհատման դեպքերը։

Рубрика: Աշխարհագրություն 8

Իտալիա

Դասի հղում։

  1. Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները

Իտալիան Հարավային Եվրոպայի ամենազարգացած երկրներից է, որին նպաստում են մի շարք հագամանքներ՝ աշխարհագրական դիրքը, որի տարածքը կազմված է մայրցամաքային թերակղզային և կղզային մասերից:

Իտալիան աղքատ է օգտակար հանածոներով: Կան ծծմբի,մարմարի,ալյումինի և սնդիկի որոշակի պաշարներ:

  1. Նշել Իտալիայի բնական պայմանների առավելություններն ու թերությունները:

Կլիման միջերկրածովային է՝ ձամեռը տաք, ամռանը շոգ:

Իտալիան Հարավային Եվրոպայի ամենազարգացած երկրներից է, որին նպաստում են մի շարք հագամանքներ՝ աշխարհագրական դիրքը, որի տարածքը կազմված է մայրցամաքային թերակղզային և կղզային մասերից:

  1. Ի՞նչ դեր ունի Իտալիան ժամանակակից աշխարհում:

Իտալիայի տնտեսություններից շատ զարգացած է տուրիզմը, որը օգնում է մարդկանց հանգստանալու առումով:

  1. Ուրվագծային քարտեզի վրա նշել Իտալիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները, արդյունաբերական խոշոր կենտրոնները:
0d72c-italy..

Рубрика: Աշխարհագրություն 8

ԱՄՆ

Դասի հղում։

  1. Բնութագրեք ԱՄՆ-ի աշխարհագրական դիրքը:

ԱՄՆ- ը բաղկացած է 50 նահանգից և 1 դաշնային օկրուգից ։ Դա Կոլումբիա օկրուգն է, որտեղ գտնվում է պետության մայրաքաղաք Վաշինգտոնը ։

  1. Նշել ԱՄՆ-ի ափերը ողողող ջրային ավազանները, գլխավոր գետերը և լճերը։

ԱՄՆ- ի խոշորագույն գետ Միսիսիպին ունի մեծ տնտեսական, հատկապես տրանսպորտային նշանակություն ։ Նրա ավազանում է ԱՄՆ- ի տարածքի գրեթե կեսը ։Երկրի արևմտյան մասում գետեր քիչ կան. դրանցից համեմատաբար խոշորներն են Կոլորադոն և Կոլումբիան, որոնք հոսում են չորային շրջաններով և ունեն ոռոգիչ ու էներգետիկ նշանակություն ։

  1. Որո՞նք են ԱՄՆ- զարգացման նախադրյալները: 

Աշխարհագրական դիրը շատ նպաստավոր է։Խոշոր քարածխի հանքավայրեր, Ապալաչներում նավթի և գազի հարուստ պաշարներ՝ Կալիֆոռնիայում, Մեքսիկական ծոցի ափերի երկաթի հանքաքարի հարուստ կուտակումներ։ Վերին լճի շրջանում կան պղնձի, ցինկի, կապարի, մոլիբդենի, ուրանի, ոսկու պաշարներ, որոնք ժայռոտ լեռներում են:

  1. Որո՞նք են ԱՄՆ-ի խոշոր Ագլոմերացիաները:

Միացյալ նահանգներ Նյու Յորքի ագլոմերացիան զբաղեցնում է երկրի տարածքի միայն 0.2% -ը, բայց տալիս է ՀՆԱ-ի 11% -ը: Ապրանքների և ծառայությունների գնով այն գերազանցում է ամբողջ Կանադան:

Рубрика: Աշխարհագրություն 8

Եվրոպա․ Ընդհանուր աշխարհագրական ակնարկ

ԵՎՐԱՍԻԱ | Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Դասի հղումը։

  1. Ընդհանուր կողմերով տալ Եվրոպայի տեղը քաղաքակրթության և մարդկության առաջընթացի գործում:

Եվրոպան քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական, ռազմական, ֆինանսական շատ բարդ մարմին է, բազմաբովանդակ համակարգ, համաշխարհային տնտեսության «եվրակենտրոն» մոդելի բնօրրանը: 

  1. Սահմանել Եվրոպական խորհրդարան, Եվրոպական միության խորհուրդ,Եվրոպական հանձնաժողով, Եվրոպական դատարան, ԵԱՀԿ հասկացությունները:

Եվրոպական խորհրդարանը Եվրոպական միության միակ մարմինն է, որը ձևավորվում է ուղղակի ընտրությունների միջոցով: Այն ներկայումս ունի 736 պատգամավոր, որոնք ընտրվում են մասնակից 27 երկրի կողմից հինգ տարի ժամկետով:

Եվրոպական միության խորհուրդը հիմնական որոշումներ ընդունող մարմին է: Այն կազմված է անդամ երկրների մեկական նախարարներից: Յուրաքանչյուր
նախարար, ներկայացնելով իր կառավարությանը, քվեարկության ժամանակ ունենում է ոչ թե միայն մեկ ձայն, այլ երկրի բնակչության թվին համապատասխան նախօրոք որոշված ձայների քանակ:

Եվրոպական դատարանը թիվ 11 արձանագրությամբ փոփոխված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով հիմնադրվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Այն կազմված է անդամ պետությունների թվին հավասար դատավորներից

Եվրոպական հանձնաժողովը Եվրախորհրդի անդամ երկրներից անկախ մարմին է, որը պաշտպանում է Եվրամիության, որպես միջազգային անկախ կազմակերպության շահերը, արտաքին աշխարհում հանդես է գալիս նրա անունից, պատասխանատու է Խորհրդարանի և Միության խորհրդի որոշումների իրականացման համար: Հանձնաժողովը նիստեր է հրավիրում շաբաթը մեկ անգամ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում:

ԵԱՀԿ-ն անվտանգության հարցերով զբաղվող աշխարհի ամենախոշոր տարածաշրջանային քաղաքական կազմակերպություններից է, որին անդամակցում են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի 57 պետություններ:

Рубрика: Աշխարհագրություն 8

Բրազիլիա

Դասի հղում։

  1. Բնութագրեք Բրազիլիայի աշխարհագրական դիրքը: Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՎ Ամերիկայի երկրները։

Բրազիլիան գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում ՝ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Գրավում է մայրցամաքի արևելյան և կենտրոնական մասը։ՀՎ Ամերիկայի երկրներն են՝ Գվինեա, Սուրինամ, Գայանա, Վենեսուելա, Կոլումբիա, Պերու, Բոլիվիա, Պարագվա, Արգենտինա և Ուրուգվայ:

2.Որո՞նք են Բրազիլայի զարգացման նախադրյալները:

Բրազիլիայում կան հանքաքարերի մեծ քանակություն, որոնք են երկաթը, մանգանը, քրոմը, տիտանը, վոլֆրամը, անագը և այլ հանքաքարեր։

3.Որո՞նք են Բրազիլայի տնտեսության առաջատար ճյուղերը։

Բրազիլիայի տնտեսության առաջատար ճյուղերը արդյունաբերությունը և գյուղատնտեսությունն են։