Рубрика: պատմություն

Պատմության Ամփոփում

1. Ովքեր էին սելջուկ-թուրքերի։ Երբ հայտնվեցին մեր տարածաշրջանում։

Սելջուկ-թուրքերի նախնիներն ապրում էին Չինաստանից հյուսիս ընկած տարածքներում և Միջին Ասիայում: Նրանք զբաղվում էին քոչվորական անասնապահությամբ և տեղից տեղ էին շարժվում իրենց ընտանիքների ու հոտերի հետ միասին: Թուրքերի մի մասը, իրենց առաջնորդ Սելջուկի ժառանգների ղեկավարությամբ, XI դ. սկզբներին գրավեց Պարսկաստանը և մոտեցավ Հայաստանի սահմաններին:

1047թ. սելջուկ-թուրքերի 20-հազարանոց բանակն առաջին անգամ արշավեց Հայաստան: Այն ներխուժեց Վասպուրական և հասավ մինչև Բասեն գավառ: Ճանապարհին նրանք ավերեցին հայկական գավառները, գերեվարեցին հազարավոր մարդկանց: Թշնամին Հայաստանում գրեթե դիմադրության չհանդիպեց: Հայերը փաստորեն զինաթափված էին, իսկ բյուզանդացիները բացահայտորեն խուսափեցին պատասխան ռազմական գործողություններից:

2.Ինչ քայլեր ձեռնարկեց Բյուզանդիան Հայաստանում Անիի թագավորության անկումից հետո։

3.Թվարկել էյուրք-սելջուկների արշավանքները, նրանց հետեւանքները։

1047թ. սելջուկ-թուրքերի 20-հազարանոց բանակն առաջին անգամ արշավեց Հայաստան: Այն ներխուժեց Վասպուրական և հասավ մինչև Բասեն գավառ: Ճանապարհին նրանք ավերեցին հայկական գավառները, գերեվարեցին հազարավոր մարդկանց: Թշնամին Հայաստանում գրեթե դիմադրության չհանդիպեց: Հայերը փաստորեն զինաթափված էին, իսկ բյուզանդացիները բացահայտորեն խուսափեցին պատասխան ռազմական գործողություններից:

Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048թ.: Միևնույն ճանապարհով մուտք գործելով երկիր՝ սելջուկները կենտրոնացան Բասենում ու Կարնո դաշտում: Այստեղից նրանք տարածվեցին դեպի երկրի բոլոր կողմերը: Թշնամին ամենուրեք մահ ու ավերածություն սփռեց՝ չխնայելով անգամ ծերերին ու երեխաներին:

Բյուզանդական բանակն անգործության էր մատնված և սկզբում չփորձեց անգամ դիմադրել թշնամուն: Սելջուկները հարձակվեցին Կարինի մոտ գտնվող վաճառաշահ անպարիսպ Արծն քաղաքի վրա: Նրանք հրկիզեցին ու կործանեցին Արծնը, թալանեցին և գերի տարան բնակչության մեծ մասին:

Բյուզանդացիները դուրս եկան իրենց թաքստոցներից միայն այն ժամանակ, երբ սելջուկները պատրաստվում էին վերադառնալ Ատրպատական: Իրենց միացնելով հայկական ու վրացական զինուժը՝ բյուզանդացիները սելջուկներին ճակատամարտ տվեցին Բասենում: Սակայն բյուզանդական բանակը ծայրաստիճան անմիաբան էր, ուստի ծանր պարտություն կրեց:

Բյուզանդական իշխանությունները հասկացան իրենց սխալը և մի պահ սթափվեցին: Նրանք սկսեցին հայ բնակչությանը սիրաշահելու, հարկերը թեթևացնելու քաղաքականություն վարել: Սակայն հայկական զինուժն այդպես էլ չվերականգնվեց, և սելջուկ-թուրքերի օրավուր աճող ճնշմանն այլևս անհնարին դարձավ դիմագրավել:

1054թ. սելջուկ-թուրքերի երրորդ արշավանքը ղեկավարում էր նրանց սուլթան Տուղրիլը: Այս անգամ թշնամուն համառորեն դիմադրեցին Կարս քաղաքի պաշտպանները: Նրանցից Թաթուլ անունով մի հայ զորական մահացու վիրավորեց Տուղրիլի երիտասարդ ազգականներից մեկին, բայց գերի ընկավ: Թիկնեղ ու հաղթանդամ հայ ռազմիկն իր տեսքով հիացրեց Տուղրիլին, և նա խոստացավ ազատ արձակել Թաթուլին, եթե վիրավոր թուրքը փրկվի մահից: Հպարտ զինվորականը համարձակորեն պատասխանեց, որ եթե հարվածն իրենն է, ապա հակառակորդն անպայման կմեռնի:

4.Որտեղ ե երբ տեղի ունեցավ վճռական ճակատամարտը բյուզանդացիների ե սելջուկների միջև, ինչ արդյունք ունեցավ այն։

Տեղի ունեցավ Մանազկերտում 1071 թվականի օգոստոսի 26-ին, այդ ճակատամարտում Բյուզանդիան կրեց ջաղջաղիչ պարտություն։

5.Ինչպես զարգացան հայ-վրացական հարաբերությունները Դավիթ Շինարարի օրոք։

XII դ․ սելջուկների դեմ պայքարում ձևավորվեց հարևան քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի ու վրացիների ռազմական դաշինքը։ Հայ-վրացական զինակցությունը նոր փուլ թևակոխեց վրաց Բագրատունի թագավոր Դավիթ Շինարարի օրոք։

6.Ներկայացրեք Զաքարյանների ազատագրական պայքարի արդյունքները։

Սելջուկների ու մուսուլման այլ զավթիչներից ազատագրված հայկական հողերում Զաքարյանները և նրանց ենթակա հայ իշխանապետությունը։ Իրենց կալվածքում նրանք պահում էին զորք, ծավալում տնտեսական ազատ գործունեություն և այլն։

7.Մոնղոլական ցեղերը ում գլխավորությամբ միավորվեցին։ Ինչ տարածքներ նվաճեցին մոնղոլները։

XIII դ. սկզբին մոնղոլական տափաստանների ռազմաշունչ քոչվոր ցեղերը, միավորվելով իրենց առաջնորդ Չինգիզ խանի շուրջը, իրականացրին լայնածավալ նվաճումներ: Նրանք հարևան Չինաստանից հասան Հայկական լեռնաշխարհի սահմաններին: Մոնղոլները դաժան դատաստան էին տեսնում նվաճված երկրների բնակչության հետ:

1220 թ. աշնանը մոնղոլական զորքերն անցան Արաքսը և մտան Զաքարյան Հայաստանի տարածքը: Ապա նրանք Արցախի հարավարևելյան սահմանով ներթափանցեցին Վահրամյաններին ենթակա գավառներ և շարժվեցին դեպի Վրաց մայրաքաղաք Տփղիս: Թշնամու դեմ դուրս եկան վրացական գորքերը՝ արքա Գեորգի Լաշայի և նոր ամիրսպասալար նշանակված Հովհաննես Զաքարյանի գլխավորությամբ։

Մոնղոլները, դիմելով կեղծ նահանջի, հայ– վրացական ուժերին ծուղակի մեջ գցեցին Կոմանի դաշրում և հաղթանակ տարան։

8.Ինչպիսին էր Հայաստանի վիճակը XVդարում։Հայկական ինչ իշխանություններ կային այդ ժամանակ։

XIV դար Հայաստանը թևակոխեց սոցիալ–տնտեսական ու քաղաքական ծանր պայմաններում: Օտար տիրապետությանը գումարվեց 1319 թ. ավերիչ երկրաշարժը, հիմնահատակ ավերվեց ու անմարդաբնակ դարձավ Հայաստանի երբեմնի փառահեղ մայրաքաղաք Անին։ XIV դ. Արցախում շարունակում էին իրենց ազդեցությունը պահպանել Հասանլալյանները, Սյունիքում՝ Օրբելյանները, Սասունում՝ Թոռնիկյանները և այլն։

9.Մեկնաբանել

Չինգիզ խան

Կուրմանի ճակատամարտ

Լենկ ԹեմուրԳեորգի Լաշա

Рубрика: պատմություն

Վահան Թոթովենց: Մայրս

Հատված «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վիպակից

Մայրս առողջ էր, ժիր և սիրուն։
Մորս հիշելիս՝ ես միշտ հիշում եմ նաև մեր պարտեզի նոճին։ Նրան շատ էր նման։
Նա բռնում էր ջրով լցված տաշտը, վեր էր բարձրացնում և, առանց ճիգի, միայն դաստակների ուժով, թափում էր։ Մի որևէ սեղան, մի ծանր առարկա տեղափոխելիս՝ չէր կանչի ո՛չ ոքին օգնության։ Բոլորն ինքն էր անում, անում էր թեթև, կարծես մի փոքրիկ ճյուղ էր տեղափոխում։Ծննդաբերությունից միայն կես ժամ առաջ նա հրաժարվում էր աշխատելուց, դեմքի վրա հազիվ նշմարվում էր ցավագին ինչ֊որ ծամածռություն, ապա ժպտում էր ջինջ, գնում, առանձնանում, բռնում կողերը, և ահա ծնված էր լինում մեզանից մեկնումեկը։

Ասում էին, որ մեզանից մեկ֊երկուսը դեռ ամբողջովին լույս չտեսած, ոտները մորս մարմնի մեջ, սկսել են ճչալ։ Անզուսպ, առողջ մանուկներ, որոնց արյունն այնքան շատ էր լինում երբեմն, որ վախենում էին խեղդվելուց։ Մեզանից մեկն այդպես էլ խեղդվել էր մեկ֊երկու ամսական եղած ժամանակ։

Մա՜յր, հիշում եմ քո երջանկությունը, մայրական բերկրանքը, երբ ես և եղբայրներս ըմպում էինք կաթը քո մարմնի արևային խորությունից։
Նստել եմ շատ գրկեր, բայց ո՛չ մի գիրկ, մա՜յր, չի օրորել ինձ այնպես անուշ, ինչպես քո գրկի քնարը։

Մայրը՝ դա հավիտենական, մշտաթարմ և մշտադալար լիրիկան է, դա ոսկյա ծառն է երկնքի կապույտ դաշտում բուսած։

Ամենամռայլ թախիծն է պատում ինձ այժմ, երբ հիշում եմ, որ մի քանի անգամ կաթկթել են մորս արցունքներն իմ անառակությունների պատճառով։

Ես ուզում եմ, որ այժմ մեկն ինձ դաժան կերպով խոշտանգի այդ անառակությունների համար, որպեսզի հանգստանա իմ թշվառ հոգին, որպեսզի խաղաղի մշտնջենական ողբն իմ ողբագին հոգում։

Իջնում է թանձրակարմիր և մեծաթև մի վերջալույս իմ ճակատի վրա։ Կոծում են հողմերը։ Աշխարհը ցուրտ է։
Փակեցե՛ք դուռը աշխարհի դեմ։

Բայց մայրս ժպտում է մեր կապույտ լեռներից բարձրացող արևի միջից, տեսնում եմ նրա ծամերը արևի շողերին խառնված և լսում եմ նրա շողերի ձայնը․

«Տուր թախիծդ ինձ, մանո՜ւկ իմ, ե՜րգն իմ կողերի, ցնծա գարնան մեջ, գարո՜ւն իմ ցնծագին, վազի՛ր բաց և դալար դաշտերում, իմ եղնի՜կ թեթևասույր, սուրա՛ փրփրադեզ ալիքների վրա, ժպտա, ջերմագին է աշխարհը, իմ զավա՜կ, իմ ծա՜ռ երկնասլաց, իմ խնդությո՜ւն, իմ սե՜ր»։

Եվ բացվում է մի մեծ առավոտ, որի թևերը ոսկեզօծում են իմ հոգու մռայլ ափունքները։

Սավառնում է տիեզերական ցնծությունը։

Արևի միջից լսում եմ նրա ձայնը։

Արևը ինքը՝ մայր է խարտյաշ աչքերով և ոսկյա մազերով։ Թափվում է կանաչների վրա նրա ոսկեհնչյուն երգը։

Առաջադրանքներ:
1.Կարդալ հատվածը, անհասկանալի բառերը բացատրել բառարանի օգնությամբ: նոճին — մշտադալար ծառ անառակություն — վատ արարք մշտնջենական —ընդմիշտ

2.Ո՞վ է մայրը հեղինակի համար: Ինչպե՞ս է նա ներկայացնում մորը: Մայրը՝ դա հավիտենական, մշտաթարմ և մշտադալար լիրիկան է, դա ոսկյա ծառն է երկնքի կապույտ դաշտում բուսած։

3.Ո՞վ է մայրը քեզ համար: Նկարագրիր և բնութագրիր մայրիկիդ:

Ես շատ եմ սիրում իմ մայրիկին ու առանց նրա իմ կյանքը չեմ պատկերացնում։ Իմ մայրիկը ինձ օգնում է, երբ ես ինչ որ դժվարության մեջ եմ ընկնում ։ Նա շատ աշխատասեր է և ամեն ինչ աշխատում է ինքնուրույն անել։

Рубрика: պատմություն

Առաջադրանք 2

Հայաստանը և մոնղոլները 

Պատմիր մոնղոլների, նրանց նվաճումների մասին:

Դեռևս 10-րդ դարից սկսած որոշ շրջաններ Մոնղոլիայում, Մանջուրիայում և Հյուսիսային Չինաստանում եղել են Լյաո դինաստիայի տիրապետության տակ։ 1125 թվականին ջունչենները ստեղծել են Քին դինաստիան, որը գահընկեց է արել Լյաո դինաստիային և փորձել է իր տիրապետության տակ առնել Մոնղոլիայում Լյաոների բոլոր տիրույթները։ 1130-ական թվականներին Քին դինաստիայի թագավորները, ովքեր հայտնի էին Ոսկե թագավորներ անունով, հաջողությամբ դիմադրել են Մոնղոլական ցեղերի միությանը (Խամագ մոնղոլների միություն)։ Այս միության ղեկավարը Խաբուլ խանն էր՝ Չինգիզ խանի մեծ պապը։

Քին դինաստիայի ղեկավարները, հետևելով «բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքին, խրախուսում էին հակամարտությունները ցեղերի միջև, մասնավորապես թաթարների և մոնղոլների։ Նպատակն էր ներքին խնդիրներով շեղել քոչվոր ցեղերի ուշադրությունը Քին դինաստիայից։ Խաբուլին հաջորդել է Ամբաղայ խանը, ում թաթարները դավաճանել են՝ նրան հանձնելով ջուրչեններին, ովքեր գլխատել են խանին։ Մոնղոլները ի պատասխան փորձել են ասպատակել առաջնագիծը, սակայն այս ամենն ավարտվել է 1143 թվականին ջուրչենների անհաջող հակագրոհով։

1147 թվականին Քին դինաստիան որոշ չափով փոխել է իր քաղաքականությունը՝ մոնղոլների հետ հաշտության պայմանագիր կնքելով և հեռանալով մի շարք ամրոցներից։ Այնուհետև մոնղոլները վերսկսել են հարձակումները թաթարների վրա՝ ցանկանալով վրեժ լուծել իրենց սպանված խանի համար։ Սա դարձել է թշնամության և պատերազմական գործողությունների մի երկար ժամանակաշրջանի սկիզբ։ Թաթարները և Քին դինաստիայի զորքերը 1161 թվականին կարողացել են պարտության մատնել մոնղոլներին։

Ներկայացրու հայերի  դրությունը,իրադարձությունների ժամանկագրությունը  մոնղոլական նվաճումների ժամանակ:

Մոնղոլական նվաճումներն ու տիրապետությունը հայերին մարդկային հսկայական կորուստ ու նյութական վնաս հասցրեցին: Ավերվեցին բազմաթիվ բնակավայրեր, տնտեսությունը խսիտ հետադիմեց: Նյութական ծանր պայմանների և կյանքի ու գույքի անապահովության հետևանքով  սկսվեց բնակչության արտագաղթը:

Ներկայացրու հետաքրքիր փաստեր մոնղոլների մասին:

Մոնղոլները, ի սկզբանե քոչվոր լինելով, կռվում էին ձիերին հեծած ու գրեթե անընդհատ: Նրանց համար ձիերը մեծ նշանակություն ունեին և երբեմն որպես զենք էին ընդունվում մոնղոլների կողմից: Նրանք օգտագործում էին տեգեր, մականներ, դաշույններ, սրեր: Նրանք նույնիսկ վառոդ էին օգտագործում պայթուցիկներ ու ռումբեր ստանալու համար:
Նրանք կարճ ու երկար աղեղներ էին օգտագործում` դրանց հետ տարբեր տեսակի նետեր արձակելով (կախված կոնկրետ իրավիճակից): Մոնղոլների ամենահայտնի նետը սուլոց հանոց նետն էր, որի մեջ բացված անցքը նետի սլանալու հետ սուլոց էր արձակում ու վախեցնում թշնամուն: Երբեմն այս նետերը արձակում էին նույնիսկ իրենց իսկ ռազմական ընկերներին ազդանշան ուղարկելու համար: Վաղ շրջանում մոնղոլները զրահներ չէին օգտագործում ու նախընտրում էին թեթև կաշվե զրահ, որը նրանք պատրաստում էին ձիու մեզի մեջ պահելով: Նրանք նաև կաշե զրահներ էին հագցնում իրենց ձիերին:

Рубрика: պատմություն

ապրիլի 17-23

Առաջադրանք 1

Հայ ժողովրդի պայքարն հայ նվաճողների դեմ: Զաքարյաններ:

Պատմեք քոչվորների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի մասին:

Անիի Բագրատունյաց թագավորության անկումից երկու տարի անց, սելջուկները ներխուժեցին Հայաստան: Վասպուրականում բյուզանդացիները փաստորեն որևէ փորձ չկատարեցին թյուրքերին կանգնեցնելու համար: Սելջուկները մոտավորապես հասան Հայաստանի կենտրոնական գավառներ և զորքը մասերի բաժանելով, սկսեցին ավիրել երկիրը: Նրանք հայ բնակչության սոսկալի կոտորած կազմակերպեցին Բարձր Հայքում՝Մանանիղի գավառում: 1048թվականին նրանք նույն դաժանությամբ վարվեցին Կարինի հարևանությամբ, Արծն քաղաքի բնակչության հետ: Այդ քաղաքը հռչակված էր իր աշխույժ շուկաներով: Պաշտպանական պարիսպներ չունենալով՝քաղաքի բնակիչները որևէ դիմադրություն չցուցաբերեցին քոչվոր սելջուկներին, սակայն դա նրանց չփրկեց: Արծնը հիմնահատակ ավերեց ամբողջ բնակչությունը:

Թվարկեք հայկական պետության վերականգնման փորձերի ձախողման պատճառները:

Իմ կարծիքովգլխավոր պատճառը պատերազմներն էին, որոնց պաճառով անչափ շատ զոհեր և ավերածություններ էին լինում և վերականգման փորձերը ձախոցվում էին: 

Համեմատեք Բագրատունյաց Հայաստանը և Զաքարյանների իշխանապետությունը:

Եվ՛ Զաքարյանների իշխանապետությունը, և՛  Բագրատունիները  ցանկացած կերպով դուրս են եկել դժվար իրավիճակներից, Բագրատունիներից Աշոտ Ա-ն քայլեր ձեռնարկեց հայկական տարածքներն իր իշխանության ներքո միավորելու համար, իսկ Զաքարյանների իշխանապետության օրոք կառուցվում են նորանոր վանքեր ու եկեղեցիներ, ամրոցներ ու բերդեր, շունչ են տրվում հայկական միջնադարյան քաղաքներին։ Որպես քաղաք՝ նոր զարգացում է ապրում Երևանը: 

Рубрика: պատմություն

Առաջադրանք 2

Անիի թագավորության տրոհումն ու անկումը

Թվարկիր Բագրատունյաց կենտրոնացված պետության թուլացման պատճառները:

Բագրատունյաց թագավորության թուլացման պատճառը եղավ Գագիկ 1-ի որդիների միջև պայքարը և երկրի մասնատվելը երկու եղբայրների միջև: Բացի այդ իրենց կալվածքներում հայ իշխաններն հաճախ այնքան էին հզորանում, որ հաշվի չէին նստում հայոց թագավորների հետ։ Նրանց անջատողական քայլերը խրախուսվում էին հարևան թշնամական պետությունների կողմից ։ Խալիֆայությունը չէր հրաժարվում Հայաստանը վերանվաճելու իր մտադրությունից, իսկ Բյուզանդիան, իրեն ներկայացնելով հայերի շահերի պաշտպան, իրականում ձգտում էր յուրացնելու հայկական տարածքները ։ Այս ամենի հետևանքով X դարի սկզբից ի հայտ եկան Բագրատունյաց թագավորության մասնատման երևույթներ ։

:

Рубрика: պատմություն

ապրիլի 3-9

Կազմել 10-րդ  դարում Հայաստանում կատարվող պատմական իրադարձությունների ժամանակագրությունը:

908–1021 թթ. — Վասպուրականի թագավորությունը

914–928 թթ. — Աշոտ II Երկաթի գահակալությունը

921 թ. — Արաբների պարտությունը Սևանի ճակատամարտում (Ծովամարտ)

922 թ. — Աշոտ Երկթի ճանաչվելը Հայաստանի շահնշահ

928–953 թթ. — Աբաս Բագրատունու գահակալությունը

948 թ. — Կաթողիկոսական աթոռի տեղափոխումը Աղթամարից Արգինայի վանք

953–977 թթ. — Աշոտ III Ողորմածի գահակալությունը

961 թ. — Անիի հռչակվելը մայրաքաղաք

961–1003 թթ.— Գրիգոր Նարեկացի

963–1065 թթ.— Կարսի (Վանանդի) թագավորությունը

977–990 թթ. — Սմբատ II Բագրատունու գահակալությունը

978–1113 թթ. — Տաշիր— Ձորագետի (Լոռիի) թագավորությունը

987 թ. — Դվինի ամիրայության ջախջախումը և միացումը Անիի Բագրատունյաց թագավորությանը

987–1170 թթ. — Սյունիքի թագավորությունը

990–1020 թթ. — Գագիկ I Բագրատունու գահակալությունը

998 թ. — Ատրպատականի ամիրայի զորքերի ջախջախումը Ծումբի ճակատամարտում

1001 թ. — Տայքի կյուրապաղատության բռնակցումը Բյուզանդիային

1001 թ. — Անիի Կաթողիկե մայր տաճարի կառուցման ավարտը

Համեմատիր Աշոտ 3-րդ Ողորմածի և Գագիկ Առաջինի արտաքին , ներքին քաղաքականությունը:

Աշոտ 3-րդ Ողորմածի գահակալման հենց սկզբից երկիրը ծաղկում էր ապրում։ Նա ավելի շատ ուշադրություն էր դարձնում երկրի ներքին գործերին, բայց չէր անտեսում նաև արտաքին քաղաքականությունը։

Գագիկ Առաջինը ավելի շատ ուշադրություն էր դարձնում երկրի արտաքին քաղաքականությանը, քանի որ Գագիկի օրոք տեղի ունեցան մեծ ճակատամարտեր։Գագիկը շարունակեց իր նախորդների շինարարական լայն գործունեությունը։ Նրա ժամանակ Անին հասավ նոր ծաղկման։

Փաստերով հիմնավորիր կամ հերքիր, արդյոք  Գագիկ Առաջին արքայի օրոք Բագրատունյաց թագավորության հզորությունը հասել էր իր  գագաթնակետին:

Գագիկ Առաջինի օրոք Բագրատունիները հասան իրենց ծաղկման գագաթնակետին։ Դա ապացուցում են հետևյալ փաստերը։ Գագիկը կրում էր շահնշահ հայոց պատվատիտղոսը, 1001 թ. Տաշիր–Ձորագետի (Լոռի) թագավոր Դավիթն ապստամբեց Գագիկ I–ի դեմ և հրաժարվեց ճանաչել Անիի Բագրատունիների գերիշխանությու նը։ Գագիկը հարձակվեց այդ թագավորության վրա և կարճ ժամանակում գրավեց այն, 998 թ. Հայաստան ներխուժեց Ատրպատականի ամիրան։ Թագավորը հայոց սպարապետ, նշանավոր զորավար Վահրամ Պահլավունու հետ Ապահունիք գավառում կանգնեցրեց թշնամուն, Գագիկը շարունակեց իր նախորդների շինարարական լայն գործունեությունը։ Նրա ժամանակ Անին հասավ նոր ծաղկման։ 1001 թ. ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի՝ Կաթողիկեի կառուցումը։

Рубрика: պատմություն

Առաջադրանք 2

  • Քաղաքական ինչ իրավիճակում Աշոտ Երկաթը գահ բարձրացավ:

Երբ Աշոտ II Երկաթը գահ բարձրացավ Հայաստանում ծանր իրավիճակ էր։ Ատրպատականի Յուսուֆ ամիրայի զորքը ներխուժել էր Հայաստան և սպառնում էր վերացնել երկրի անկախությունը։

  • Բնութագրել Աշոտ Երկաթին:

Աշոտ Երկաթը շատ քաջ էր, ուժեղ և խելացի: Նրա գահակալության տարիների մեծ մասը անցկացրեց պատերազմներում և ունեցել է բազում հաղթանակներ: Քաջության համար ժողովուրդը նրան կոչեց Երկաթ

  • Պատմիր Աշոտ Երկաթի օրոք  արաբների դեմ պայքարի ընթացքի, արդյունքների մասին:

921 թ. Աշոտ Երկաթը, խուսափելով թշնամուց, ամրացավ Սևանա կղզում։ Արաբ զորավար Բեշիրի զորքը շրջապատեց կղզին։ Հայոց թագավորը հրամայեց հայ զինվորներին նավակներով մոտենալ ափին՝ տպավորություն ստեղծելով, թե իրենք անզեն են և պատրաստվում են անձնատուր լինել։ Սակայն դեռ ափ չհասած՝ Աշոտի զինվորները հանեցին իրենց թաքցրած նետ ու աղեղները և նետահարեցին հանկարծակիի եկած արաբներին։ Սևանի հաղթանակը մեծ ոգևորություն առաջացրեց երկրում։ Սևանից նահանջող արաբները Գառնիի մոտ նոր պարտություն կրեցին զորավար Գևորգ Մարզպետունու փոքրաթիվ ջոկատից։ Երկու ծանր պարտությունից հետո արաբները մինչև 925 թ. իրենց զորքերն ամբողջությամբ դուրս բերեցին Հայաստանից։

  • Պատմիր Երազգավորս միջնադարյան քաղաքի մասին/քարտեզում գտիր՝որտեղ է գտնվում/;

Աշոտ Երկաթի թագադրության վայրը՝ Երազգավորսն էր, որը  ընդարձակվեց և դարձավ մայրաքաղաք։ VII դարում այն սովորական գյուղ էր, իսկ IX դարի վերջերին, մատենագիրների արտահայտությամբ, գյուղաքաղաք, քաղաքագյուղ։ Մայրաքաղաք դառնալուց հետո Երազգավորսը վերածվում է քաղաքի։ Սակայն այն մնում է ֆեոդալական ոչ մեծ քաղաքի շրջանակներում։ Դրա հիմնական պատճառը ոչ հեռու գտնվող Անիի արագ առաջադիմությունն էր, որ դեպի իրեն էր ձգում Բագրատունիների թագավորության բոլոր թելերը և այն, որ Աշոտ 2–րդի եղբայր Աբասը (928 — 953) թագավորության աթոռը Երազգավորսից տեղափոխեց Կարս։

Երազգավորսն ունեցել է իր բերդը, որը շրջափակված է եղել պաշտպանական պարիսպներով։ Գյուղաքաղաքի ամենահայտնի կառույցը, սակայն, ս. Փրկիչ կամ Ամենափրկիչ տաճարն էր, որ կառուցել էր Սմբատ 1-ինը 897 թվականին և այդ եկեղեցում էլ ինքը Գևորգ կաթողիկոսի ձեռքով օծվել Հայոց թագավոր։ Եկեղեցին «բարձր գմբեթով» էր և ամբողջովին կառուցված էր սրբատաշ քարերով։ Տաճարը XX դարի սկզբին կիսակործան էր, իսկ այժմ փաստորեն կանգուն է միայն մի պատը, այն էլ ոչ լրիվ, իսկ մյուս պատերը, տանիքը և գմբեթը վերածվել են ավերակների կույտի։

Рубрика: պատմություն

Առաջադրանք, 7-րդ դասարան, մարտի 13-20-ը

Առաջադրանք 1

Բագրատունիների թագավորություն/885-1045թթ./

  • Գրավոր ներկայացրու Հայաստանի անկախության վերականգնման ընթացքի մասին:

862 թ․ Աշոտ Բագրատունու իշխանաց իշխան հռչակվելուց հետո նրան տրվեց հարկահավաքի իրավուն ՝ խիստ կրճատվեցին խալիֆայությանը տրվող հարկերը։  Աշոտ Բագրատունին ազդեցիկ էր ոչ միայն Հայաստանում, նա իր ազդեցությունը տարածեց նաև աղվանաց և վրաց իշխանների վրա։ Աշոտը վերակազմեց բանակը, նրա թիվը հասցրեց 40 հազարի, իր եղբորը՝ Աբասին, նշանակեց սպարպետ։ Աշոտի հետ սկսեցին հաշվի նստել արաբական ամիրաները։ Բագրատունիների ձեռքն անցավ երկրի ամբողջ վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը։ Արաբական տիրա պետությունը միայն ձևական էր։ Աշոտը թեև չէր կրում արքայական թագ, բայց փաստորեն ինքնավար թագավորության տերն էր՝ Արմինիա փոխարքայության կազմում։ Այսպիսով՝ 855 թ. Հայաստանը ձեռք բերեց փաստական անկախություն.։

  • Թվարկիր  Բագրատունյաց Հայաստանի ստեղծման պատճառները

Հայաստանը բաժանված էր տարբեր նահանգների և չուներ թագավոր։ Հայաստանի համար շատ բարենպաստ պայմաններ ստեղծվեցին, քանի որ նրա երկու հարևան պետությունները Խալիֆությունը և Բյուզանդիան իրար հետ թշնամացան և օգտվելով առիթից հայերը բարեկամացան Բյուզանդիայի թագավոր Վասիլի (Բարսեղ) հետ, ով ուներ հայկական արմատներ։

  • Պատմիր Բագրատունիների  ծագումնաբանության մասին: Ներկայացրու դրոշը ,զինանշանը:

Քաղաքի զինանշանի ներքևի կամ առաջին աստիճանը կազմում է բարձր շրջանակով ընդհանուր պատից առանձնացված երկհարկ եկեղեցատիպ ուղղանկյուն շրջանակը։ Առաջին հարկի կամ մեծ ուղղանկյան մեջ արձանային եղանակով քանդակված է գլխով դեպի ձախ ուղղված հովազ՝ վարգի պահին։ Հովազի մարմինը երկայնակի ձգված է, երկար վիզը ձգված է վեր, մեջքը ճկված է ներքև, առջևի ձախ թաթը հետ է ընկած, հետևի նույն ոտքը՝ առաջ, որով ապահովված է հավաստի վարգը, պոչը՝ մարմնին զուգահեռ, ձգված է օդում։ Քանդակն իրականացված է հարթ մշակումով։Զինանշանի շրջանակի երկրորդ հարկի քարի վրա կլոր շրջանակ-փոս է փորված, ինչը փոխարինում է գնդին՝ իշխանության նշանին։ Երկրորդ հարկի շրջակալի կենտրոնից դեպի վեր, ինչպես եկեղեցու գմբեթի վրա, գունավոր, ռոմբավոր խաչ է դրված։ Խաչը հենված է եռանկյունաձև ռոմբի վրա։ Խաչի կենտրոնական ռոմբի կենտրոնում ևս շրջանակ-փոսիկ է փորված՝ որպես իշխանության նշան։Այն, որ միայն հովազն է մնացել այս հայոց մայրաքաղաքի զինանշանից, վկայում է 1273 թվականին Անիում պատրաստված փորագրազարդ գրակալը։ Կենդանին այստեղ գլխով ուղղված է դեպի աջ և դարձյալ պատկերված է վարգի պահին։ Գլուխը ուղղահայաց դիրքով է, վզի գնդավոր օղակը, ինչպես նաև առջևի աջ թաթի վրա պատկերված գունդը, իշխանության նշան են։ Հովազի մեջքին հենված հիմքի վրա փորագրված է շրջանակավոր վարդյակ, որ փոխարինում է կենաց ծառին և խորհրդանշում է հավերժությունը։

  • Համեմատել Աշոտ Առաջինի և Սմբատ Առաջինի ներքին , արտաքին քաղաքականությունը:

862թ Աշոտ Բագրատունին ճանաչվեց իշխանաց իշխան,նրան տրվեց հարկեր հավաքելու իրավունքը և խիստ կրճատվեց խալիֆայությանը վճարվող հարկերը,հայրենիք վերադարձան գերեվարված հայ իշխանները:Նա վերակազմեց բանակը և իր եղբայր Աբասին նշանակեց սպարապետ:Աշոտ առաջինը մահացավ 890թ և իր հաջորդ Սբատ առաջինին թողեց ամուր և միավորված երկիր:Սմբատը ավարտեց հայկական հողերի  միավորման գործը,առևտրական պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ:893թ Դվինում տեղի ունեցավ ուժեղ երկրաշարժ,զոհվեցին բազմաթիվ մարդիկ և այս աղետին գումարվեց Հայաստանի քաղաքական վիճակի վատթարացումը:Արաբները ներխուժեցին Հայաստան ,գրավեցին Նախճավանը,ապա ավերված Դվինը:894թ հայերը վտարեցին արաբներին Հայաստանից:

Աղբյուրը ՝Հայոց պատմություն ,7-րդ դասարանի դասագիրք, էջ 78-85, /պատմել/

Արքայացանկ

  1. Աշոտ Ա  885-890
  2. Սմբատ Ա 890-914
  3. Աշոտ Բ Երկաթ 914-928
  4. Աբաս 928-953
  5. Աշոտ Գ Ողորմած953-977
  6. Սմբատ Բ Տիեզերակալ 977-990
  7.  Գագիկ Ա 990-1020
  8.  Հովհաննես-Սմբատ 1020-1041
  9.  Գագիկ Բ 1042-1045
Рубрика: պատմություն

Մարտի 8-12-ը

Առաջադրանք 1 Առաջադրանք 2

Հարցեր և առաջադրանքներ
1. Ինչո՞ւ  է այս տեքստում Աշոտ Ա-ին անվանել Խաղաղարար։ Ի՞նչ այլ պատվանուններով կարելի
է կոչել Աշոտ Ա-ին նրա գործունեությանը ծանոթանալուց հետո։

Նա իր հոգու վրա ազդում էր բարվոք կերպով՝ բոլորի հետ հաստատելով սերտ սեր։ Թշնամիների դեմ հակառակություն կամ կռիվ չէր մղում, այլ բարի խոսքերի օգնությամբ նրանց բերում էր ճիշտ ուղղության ու իր կողմը։  Նրան կարելի է կոչել Աշոտ բարեխոս

2. Ի՞նչ տվյալներ կան թեմայի տեքստում, որոնց հիման վրա կարելի է պնդել, որ արաբական խալիֆայությունը չէր ցանկանում թույլ տալ Հայաստանում անկախ թագավորության ստեղծումը։

Խալիֆը ձգձգում էր Աշոտի թագավորական իշխանության ճանաչումը։ Խալիֆայությունը փորձեց ոչնչացնել առավել զորեղ հայ իշխաններին և նրանց ձեռք բերած ազմաքաղաքական հզորությունը։
Հայաստան ուղարկված նոր ոստիկան Ահմադը որոշեց դավադրություն կազմակերպել հայ իշխանների դեմ։ Նա, գալով Հայաստան, տեղի արաբ ամիրաների օգնությամբ փորձեց բարեկամանալու պատրվակով Դվին հրավիրել հայ իշխաններին և ձերբակալել նրանց: 


3. Փորձի՛ր ներկայացնել այն զգացողությունները, որ կարող էին ունենալ Հայաստանի տարբեր բնակավայրերի մարդիկ՝ իմանալով անկախ թագավորության վերականգնման և Աշոտ Ա-ի՝ թագավոր օծվելու մասին։ Կարող ես գրել նկարագրությունը, նկարել կամ ներկայացնել այլ կերպ։

Իմ կարծիքով բոլոր մարդիք իմանալով անկախության մասին շատ ուրախացան։


4. Փորձի՛ր ներկայացնել այն պահը, երբ Աբաս սպարապետը մտնում է վրան և Ահմադին ցույց տալիս նրա իսկ գրած նամակը դավադրության մասին։ Կարող ես գրել նկարագրությունը, նկարել կամ ներկայացնել այլ կերպ։


5. Ինչպե՞ս կարող է յուրաքանչյուր մարդ Աշոտ Ա-ի դրական հատկանիշներն իր մեջ նույնպես ձևավորել։ Աշոտ Ա-ի հատկանիշը ունենալու համար մարդուն պետք է գիտելիքներ։


6. Որո՞նք են լավագույն թագավորի և լավագույն թագավորության հատկանիշները քեզ համար։ Ինչպիսի՞ն պետք է լինեն դրանք ։ Իմ համար ամենալավ թագավորը գիտելիք ոնեցող , բարի և հնարամիտ թագավորն է

Рубрика: պատմություն

Առաջադրանք 2

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՅՔԱՐՆ ԸՆԴԴԵՄ
ԱՐԱԲԱԿԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ
ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՈՒՆ
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՄԱՆ

Մեծ հրդեհ՝ փոքր կայծից
VIII դարի երկրորդ կեսից արաբական տիրապետությունը հայ ժողովրդի համար դառնում է անչափ ծանր։ Արաբական պաշտոնյաները հատկապես մեծ ապօրինություններ էին թույլ տալիս հարկահավաքության
ժամանակ։ Այդ պատճառով ժողովուրդը հետզհետե
ունեզրկվում էր և հայտնվում սոցիալ-տնտեսական անելանելի վիճակում։
Այս պայմաններում, երբ ամենուր կարելի էր ականատես լինել արաբ պաշտոնյաների կողմից Հայաստանի կողոպուտի, հայ երիտասարդ իշխաններից մեկը՝ Արտավազդ Մամիկոնյանը, որոշում է պատժիչ գործողություն իրականացնել արաբ հարկահանների նկատմամբ։ Նա իր ռազմաջոկատով 774 թ. ժամանում է Դվին և ոստիկանից սպառազինություն խնդրում իր զինվորների համար։ Երիտասարդ իշխանն իր խնդրանքը պատճառաբանում է այն պնդմամբ, թե ցանկանում է կռվել արաբների թշնամիների դեմ։ Ոստիկանը վստահում է նրան և զենք ու այլ սպառազինություն տրամադրում նրա զորաջոկատին։
Դվինից Արտավազդն իր զորաջոկատով շարժվում է դեպի հյուսիս և Կումայրի գյուղի մոտ հարձակվում արաբների գլխավոր հարկահանի վրա։ Արաբները չեն
կարողանում դիմադրություն ցույց տալ, և Արտավազդը
նրանցից խլում է հավաքված հարկը։ Այս գործողությունից հետո նա հեռանում է հյուսիս՝ Վիրքի սահմանները։
Դվինի ոստիկանը, տեղեկանալով այդ մասին, անմիջապես զորաջոկատով շարժվում է Սամցխե գավառի կողմերը (ժամանակակից Ախալցխայի 
Այստեղ նրան հաջողվում է Արտավազդից ետ խլել
հարկի մեծ մասը, սակայն ըմբոստության առաջնորդին
և նրա զինակիցներին չի հաջողվում ձերբակալել։
Թվում է, թե Արտավազդի այս քայլը անարձագանք
պետք է անցներ և ոչ մի հետևանք չունենար, բայց կրկին
հիշենք, որ ժողովուրդը, չափազանց ծանր վիճակում
գտնվելով, անսահման դժգոհ էր անօրեն արաբ պաշտոնյաներից և առիթի էր սպասում արաբների դեմ իր զայրույթն արտահայտելու համար։ Արտավազդի արարքը լայն արձագանք է գտնում:Հայաստանի տարբեր շրջաններում։ Ստեղծված ծանր պայմաններում ժողովրդի մի ստվար մասը և իշխաններից շատերը միակ ելքը համարում էին արաբական տիրապետությունը տապալելը:
Քանի որ Արտավազդի դեմ կռիվներում զոհվել էին արաբ պաշտոնյաներ ու զինյալներ, արաբ զինյալների փոքր խմբեր շարժվում են դեպի Տարոն՝ Մամիկոնյանների կալվածքները։ Նրանք Մամիկոնյան տան իշխաններից Մուշեղ Մամիկոնյանից արյան վրեժ են պահանջում զոհված արաբների համար։ Մուշեղ Մամիկոնյանը, սակայն, արագ հարձակումներով ոչնչացնում է Տարոն
ժամանած արաբական խմբերին և ամրանում Արտագերս անառիկ ամրոցում։ Բազմաթիվ հայ իշխաններ իրենց զորաջոկատներով աջակցություն են հայտնում Մուշեղ Մամիկոնյանին։ Մուշեղ Մամիկոնյանի զորաջոկատներին միանալու են շտապում բազմաթիվ խաղաղ բնակիչներ։
Այսպիսի իրադրությունում տեղի է ունենում հայ նախարարների ժողով, որում քննարկվում է ապստամբություն բարձրացնելու հարցը։ Այս գաղտնի ժողովում
որոշվում է ապստամբել արաբների իշխանության դեմ։ Ապստամբությանը միանում է նաև հայոց սպարապետ Սմբատ Բագրատունին, և այս փաստն ավելի է ոգևորում ապստամբության մասնակիցներին։ Չնայած այս ոգևորությանը՝ ոչ բոլոր իշխաններն են միանում ապստամբությանը։ Օրինակ, Սմբատ Բագրատունու ազգական Աշոտ Բագրատունին, համարելով, որ
ապստամբների ուժերը, միևնույն է, բավարար չեն լինի արաբական զորքերին հաղթելու համար, հրաժարվում է միանալ ապստամբությանը։
Ավելին՝ նա նույնիսկ կոչ է անում դադարեցնել
ըմբոստությունները արաբական իշխանության դեմ՝ նշելով, որ արաբների դեմ պայքարում պարտվեց անգամ Բյուզանդիայի հզոր կայսրությունը:
Այսպիսի իրավիճակում 774 թ. սկսվում է հակաարաբական հերթական ապստամբությունը։ Արաբական զորագնդերը տարբեր կողմերից փորձում են
մոտենալ և պաշարել Արտագերս ամրոցը, սակայն հայ ապստամբ ուժերը, Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ, անակնկալ հարձակումներով պարտության են մատնում արաբական ուժերին, այդ թվում՝ Դվինի
ոստիկանի զորագնդերին։ Ապստամբությունն ավելի է
ծավալվում, ապստամբների թիվն աճում է աշխարհազորայինների շնորհիվ։
Չնայած այս հանգամանքին՝ որոշ նախարարներ
փակվում են սեփական ամրոցներում՝ պահպանելով
չեզոքություն։ Վրա է հասնում 774 թ. ձմեռը։ Ապստամբները որոշում են ազատագրել Կարին քաղաքը։ Կարինի ազատագրումը կարևոր նշանակություն
կարող էր ունենալ ապտամբության համար, քանի որ
այն Բյուզանդիայի սահմանի վրա էր և կայսրության համար մեծ նշանակություն ուներ խալիֆայության դեմ պայքարում։
Ապստամբները կարողանում են պաշարել քաղաքը, ու թեև չի հաջողվում անմիջապես գրավել այն, սակայն խրամատներ փորելով պարիսպների շուրջը՝ սկսում են բաբաններով (քարանետ սայլ) վնասել քաղաքի
պատերը։ Ներսում գտնվող արաբական կայազորը ծանր վիճակում է հայտնվում, քանի որ որոշ ժամանակ անց սովի վտանգ է առաջանում։ Տեղեկանալով
Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ խալիֆը վճռական քայլ է ձեռնարկում ապստամբներին հաղթելու և ապստամբությունը ճնշելու
համար։ Նա Հայաստան է ուղարկում 30 հազարանոց զորք, որը հաստատվում է Խլաթ քաղաքում և սկսում տեղեկություններ հավաքել ապստամբության ղեկավարների, զորքի քանակի և սպառազինության վերաբերյալ։
Իմանալով այսպիսի մեծ զորքի Հայաստան մտնելու մասին՝ Աշոտ Բագրատունին, որ ինքն էլ Խլաթում էր, նամակով տեղեկացնում է ապստամբներին արաբական մեծաթիվ զորքի մասին։ Նա առաջարկում է
թողնել Կարին քաղաքի պաշարումը և շարժվել դեպի
Խլաթ՝ միավորվելու իր և մյուս նախարարների զորքերին։ Ստանալով Աշոտի նամակը՝ ապստամբները, սակայն, չեն վստահում նրա անկեղծությանը և շարունակում են մնալ Կարինի մատույցներում։
Այդ ժամանակ ապստամբությանը միանում են նոր իշխաններ, որոնք իրենց զորաջոկատներով և աշխարհազորայինների ուժերով, շարժվում են ազատագրելու մեկ այլ քաղաք՝ Արճեշը։ Արճեշից եկած մարդիկ տեղեկացնում են ապստամբներին, որ քաղաքի մոտակայքում արաբական մեծաթիվ ուժեր կան։ Զորքին առաջնորդող իշխան Համազասպ Արծրունին, այնուամենայնիվ, հրամայում է շարունակել ընթանալ դեպի Արճեշ։ Արաբական զորքի առաջնորդը, տեղեկանալով Արճեշին մոտեցող հայկական ուժերի մասին, իր
զորքի մի մասին հրամայում է դարանակալել քաղաքի
մատույցներում։ Երբ հայկական ուժերը, տեղ հասնելով, սկսում են գրոհը քաղաքի վրա, դարանակալած արաբական զորաջոկատները հանկարծակի հարձակվում են հայկական ուժերի վրա և պարտության մատնում նրանց։ Ապստամբներից շատերը խեղդվում են Վանա լճի ջրերում։ Կարինը պաշարած ապստամբները, տեղեկանալով Արճեշի մոտ տեղի ունեցած դեպքերի մասին, որոշում են շարժվել արաբական զորքերին ընդառաջ և վճռական ճակատամարտ տալ։
Արաբական և հայկական ուժերը հանդիպում են Արածանի գետի ափին՝ Արձնի գյուղի մոտակայքում։ Հայկական 5000-անոց զորքը և աշխարհազորայինները միմյանց քաջալերում էին այսպիսի խոսքերով. «Քաջությամբ մեռնենք մեր աշխարհի և մեր ազգի համար, և թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների
և մեր Աստծո փառաբանման վայրերի ոտնակոխ լինելն ու պղծվելը…»։
Հայերի գրոհն այնքան հուժկու է եղել, որ արաբների զորքի շարքերում մի պահ խուճապ է սկսվել։ Ճակատամարտի սկզբում իրենց զինվորների շրջանում
առաջացած խուճապը արաբները կարողանում են հաղթահարել թվական գերակշռության շնորհիվ։ Նրանք հակահարձակման են անցնում, և ապստամբները ծանր
պարտություն են կրում այս խոշոր ճակատամարտում,
որը տեղի ունեցավ 775 թ. ապրիլի 25-ին։
Ճակատամարտում ընկան Մուշեղ Մամիկոնյանը,
սպարապետ Սմբատ Բագրատունին և շատ այլ իշխաններ։ Այս ապստամբությունն ավարտվեց անհաջողությամբ, սակայն հայ ժողովրդի պայքարն ընդդեմ արաբների և հանուն անկախության նոր լիցքեր ստացավ։
Ապստամբությանը հաջորդած մի քանի տարում
արաբական իշխանությունը որոշակիորեն թեթևացրեց հարկերը և սկսեց առավել մեղմ քաղաքականություն վարել Հայաստանում։
Անկախ պետականության վերականգնման ճանապարհին
Թվում է, թե VIII դարի ամբողջ ընթացքում մղված
հակաարաբական ապստամբություններում կրած պարտությունները հուսալքություն էին բերելու հայ ժողովրդի
շրջանում։ Սակայն այդ ապստամբությունները, անկախ
դրանց ելքից, մարտական ոգու բարձրացման և անկախության ձգտման առումով հաղթանակներ էին, քանի
որ նախապատրաստում էին հայ ժողովրդի՝ արաբական տիրապետությունից ազատագրումն ու անկախ
պետության վերականգնումը։ Միևնույն ժամանակ
սկսեց թուլանալ արաբական խալիֆայությունը։ Խալիֆայության թուլացման պատճառները տարբեր էին.
ապստամբություններ, գահակալական կռիվներ, անջատողական տրամադրություններ։ Սակայն թուլացած
արաբական խալիֆայությունը չէր ցանկանում թույլ տալ
Հայաստանի անկախացումը, և IX դարում նույնպես փորձում է ռազմական ճանապարհով հպատակեցնել հայ ժողովրդին։
Հաշվի նստելով հայ իշխանական տների հզորացման հետ՝ խալիֆը 804 թ. հայոց իշխան է ճանաչում Բագրատունյաց տոհմի ներկայացուցիչ Աշոտ իշխանին, որը նաև հայտնի է Աշոտ Մսակեր անունով։ Նա իր եղբայր Շապուհին նշանակում է հայոց սպարապետ, իսկ իր նստավայրը դարձնում Բագարան բերդաքաղաքը:
Աշոտ Մսակերից հետո՝ 826 թ., Հայոց իշխան դարձավ նրա ավագ որդին՝ Տարոնի տեր Բագարատը: Աշոտ Մսակերի և Բագարատի օրոք զգալի նվազում է խալիֆայությանը տրվող հարկը: Աշոտ Մսակերի և Բագարատ Բագրատունու գործողությունները և խալիֆայությանը տրվող հարկի չափի նվազումը հնարավորություն են տալիս եզրակացնել, որ IX դարի սկզբում Հայաստանը գտնվում էր արտոնյալ կարգավիճակում։ Դրա պատճառներից էր նաև այլ իշխանական տների, մասնավորապես, Արծրունիների, Սյունիների և Արցախի
հայ իշխանական տոհմերի հզորացումը։
Հայ նախարարական տների հզորացումն անմիջապես դրականորեն անդրադարձավ նաև ամբողջ ժողովրդի վիճակի վրա։ Հարկահանությունը սկսեցին կատարել հայ իշխանները, և այդպիսով վերացան
արաբ պաշտոնյաների կամայականություններն ու
հարստահարությունները։ Հարկ է նշել, որ Բագարատ
Բագրատունին խալիֆի կողմից արժանացել էր իշխանաց իշխան տիտղոսին, ինչը նշանակում էր, որ նրա գերիշխանությունը պետք է ընդունեին նաև Աղվանքի և Վիրքի իշխանները։
Այսպիսի իրավիճակ էր հաստատվել Հայաստանում,
երբ 849 թ. խալիֆը Հայաստան է ուղարկում նոր ոստիկանի, որպեսզի որպեսզի վերջինս վերացնի հայ նախարարների
արտոնյալ վիճակը և անձամբ իրականացնի հարկահանությունը։ Իշխանաց իշխան Բագարատ Բագրատունին, խախտելով ընդունված կարգը, ընդառաջ չի գնում
նոր ոստիկանին և չի դիմավորում նրան սահմանի մոտ:
Դրանով, փաստորեն, ցույց է տալիս ինքնուրույնության
հասնելու իր ձգտումը: Ավելին, հայ իշխանների կողմից
արդեն իսկ հավաքված հարկը փոխանցելով արաբ
ոստիկանին՝ Բագարատը թույլ չի տալիս նրան իրականացնել խալիֆի հանձնարարությունը։
Տեսնելով հայ իշխանների համախմբվածությունը և
Բագարատի հզորությունը՝ արաբ ոստիկանը ձևացնում
է, թե իբր Հայաստան էր ժամանել արդեն հավաքված
հարկը տանելու համար։ Վերադառնալով խալիֆայության մայրաքաղաք՝ ոստիկանը Բագարատ Բագրատունուն և նրա մտերիմ իշխան Աշոտ Արծրունուն
ներկայացնում է որպես խալիֆայության թշնամիներ։ Զայրացած խալիֆը մեծ զորքով ետ է ուղարկում ոստիկանին՝ հրամայելով հնազանդեցնել հայ իշխաններին։
Հայաստան գալու ճանապարհին, սակայն, ոստիկանը
մահանում է, և խալիֆը զորքի հրամանատար է նշանակում մահացած ոստիկանի որդուն՝ Յուսուֆին։ Վերջինս, մտնելով Հայաստան, ասպատակում է Վասպուրականի մի շարք բնակավայրեր, ապա նամակ
հղում Աշոտ Արծրունուն՝ առաջարկելով հանդիպել
ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Սակայն
Աշոտ Արծրունին մերժում է հանդիպման առաջարկը,
և 850 թ. սկսվում հակաարաբական հերթական ապստամբությունը։
Չկարողանալով հանդիպել Աշոտ Արծրունու հետ՝
Յուսուֆն իր մոտ է հրավիրում Բագարատ իշխանաց
իշխանին՝ խոստանալով նրան հանձնել ոստիկանի
պաշտոնը։ Այդ պաշտոնը ինքը՝ Բագարատն էր պահանջել շնորհել իրեն։ Վստահելով Յուսուֆի խոստմանը՝
Բագարատը գալիս է հանդիպման, սակայն Յուսուֆը,
դրժելով տված խոստումը, ձերբակալում է նրան և
ուղարկում խալիֆայության մայրաքաղաք։
Բագարատին ձերբակալելուց հետո Յուսուֆն
ամրանում է Մուշում՝ որոշելով այնտեղ ձմեռելուց
հետո գարնանը վերսկսել հայ իշխանների հնազանդեցման գործողությունները։ Գերեվարված իշխանաց
իշխան Բագարատի որդիները՝ Աշոտն ու Դավիթը,
զինում են Խութի և Սասունի լեռնականներին, որոնք
հայտնի էին մեծ խիզախությամբ, և պատրաստվում
հարձակվել Յուսուֆի զորքի վրա։ Ապստամբ լեռնականների գլուխ է կանգնում Հովնան Խութեցին՝ կրկին
Բագրատունի տոհմից։
Ապստամբները անակնկալ հարձակմամբ ներխուժեցին Մուշ քաղաք և հաղթանակի հասան քաղաքի
արաբական կայազորի նկատմամբ։ Յուսուֆը փախչում
է՝ փորձելով ապաստան գտնել Բագարատ Բագրատունու կառուցած Սուրբ Փրկիչ եկեղեցու գմբեթում։
Նրան նկատում է սասունցիներից մեկը և սպանում
աշտեով։
Այս իրադարձությունների լուրերը լայն տարածում
են ստացել ժողովրդի շրջանում, պատմվել և, ի վերջո,
արտացոլվել «Սասնա ծռեր» էպոսում։

Չհաշտվելով այս անհաջողությունների հետ՝
852 թ. խալիֆը հայերի դեմ է ուղարկում նոր բանակ՝
թյուրք վարձկան Բուղայի գլխավորությամբ: Սա աչքի
էր ընկնում իր բացառիկ դաժանությամբ: Հսկայական
զորքի գլուխն անցած՝ նա մտնում է Տարոն գավառ,
դաժանորեն հալածում է մի շարք բնակավայրերի
խաղաղ բնակիչներին: Այնուհետև անցնում է Վասպուրական և փորձում ավերածություններ գործել այստեղի
բնակավայրերում: Սակայն վասպուրականցիները
հերոսական դիմադրություն են ցուցաբերում Նկան
ամրոցում, իսկ Արյան լճի մոտ 852 թ. տեղի ունեցած
հերոսական ճակատամարտում մեծ հաղթանակ են
տանում:
Այս ճակատամարտում Գուրգեն Արծրունի իշխանը
900 ռազմիկով կռվում է Բուղայի 15000-անոց զորքի դեմ
և հերոսական հաղթանակ տանում: Բուղան անմիջապես չի հեռանում Հայաստանից և հաջորդ տարի շարժվում է դեպի Սյունիք, Արցախ
և Վիրք: Արցախում Քթիշ ամրոցի զորականները,
Եսայի իշխանի գլխավորությամբ, շուրջ մեկ տարի
դիմադրում են Բուղայի զորքին, որն ավելի քան
28 անգամ գրոհում է ամրոցի վրա: Տեսնելով, որ զենքի ուժով չի կարողանում գրավել ամրոցը՝ Բուղան
բանակցությունների է հրավիրում բերդի զորականների հրամանատար Եսայուն, ապա նրան բերդի այլ պաշտպանների հետ ուղարկում է խալիֆայության
մայրաքաղաք: Ազատության շունչն ու խանդավառությունը, սակայն,
ամենուր էին, և Վասպուրականում իրենց հաղթարշավն են շարունակում ապստամբական ուժերը, որոնց գլխավորում է Գուրգեն Արծրունին: Բուղան փորձում է պարտության մատնել Գուրգեն Արծրունու զորքերին,
սակայն կրկին պարտություն է կրում։ Այս ձախողումներից հետո՝ 855 թ., խալիֆը Բուղային՝ իր զորքով հանդերձ, հետ է կանչում:
850-855 թթ. ապստամբությունը լրջորեն թուլացրեց
արաբների դիրքերը Հայաստանում: Ապստամբությունն
իր տևողությամբ ամենաերկարն էր և չճնշվեց:
Հայոց իշխանական տներն ամրապնդեցին
իրենց դիրքերը և ներքին ինքնուրույնությունը: Այս ապստամբության շնորհիվ նպաստավոր պայմաններ ստեղծվեցին, որպեսզի հետագայում Բագրատունիների գլխավորությամբ վերականգնվի հայոց պետականությունը:


Հարցեր և առաջադրանքներ
1. Քո կարծիքով՝ հակաարաբական ո՞ր ապստամբությունն էր.
ա. առավել կազմակերպվածը.
բ. առավել լայնածավալը.
գ, առավել վտանգավորը արաբական իշխանության
համար։
Հիմնավորի՛ր պատասխաններդ՝ հիմնվելով թեմայի
տեքստի վրա։
2. Այս թեմայում դու ուսումնասիրեցիր VIII-IX դարերի
հակաարաբական ապստամբությունների պատմությունները։ Ինչպե՞ս ես քեզ համար սահմանել «ապստամբություն» հասկացությունը, եթե բառարաններում
փնտրել ես բառի, հասկացության բացատրությունները, ապա դրանք կարող են նպաստել քո սահմանման ձևակերպմանը։
3. Փորձի՛ր թեմայի տեքստից հասկանալ և նշել, թե արաբ
պաշտոնյաների, ոստիկանների, ամիրաների ո՞ր գործողություններն էին պատճառ դառնում Հայաստանում ապստամբությունների ծագման համար։
4. Հովհան Օձնեցուն իր մոտ հրավիրած Օմար Բ
խալիֆը, ինչպես տեսանք մեջբերված հատվածում,
շատ զարմացավ՝ տեսնելով Հովհան Օձնեցու՝ այծի
մորթուց կարված հագուստը։ Սակայն սկզբում նա
դրա մասին չգիտեր և կարծում էր, թե հայոց կաթողիկոսը պարզապես սիրում է շքեղ հագնվել։ Փորձիր
նկարագրել կամ նկարել կամ այլ կերպ պատկերել
Օմար Բ-ի զարմանքը, հիացմունքը Հովհան Օձնեցու
անձի և իմաստնության նկատմամբ: