Рубрика: Մաթեմատիկա առանց բանաձևերի

Մաթեմ․ ԱԲ

1.Աննան ցանկանում է իր խաղալիքները հավասար քանակությամբ դասավորել տուփերի մեջ: Եթե յուրաքանչյուր տուփի մեջ  12 խաղալիք դասավորի ,ապա  5 խաղալիք կավելանա , իսկ  15 խաղալիք դասավորելու  դեպքում  13 խաղալիք կպակասի:  Աննան որոշեց վերցնել ևս մեկ տուփ։ Քանի՞ խաղալիք պետք է հիմա Աննան դասավորի յուրաքանչյուր տուփի մեջ, որ տուփերում խաղալիքները  լինեն հավասար քանակով։

2.Աշոտը, Արամը և Հայկը գնում են դպրոց: Մինչ Հայկը 3 քայլ է անում, Աշոտը՝ 5 ։ Մինչև Աշոտը 3 քայլ է անում, Արամը՝ 5 ։ Աշոտը ու Արամը հաշվել են, որ միասին 400 քայլ են արել։ Քանի՞ քայլ է արել Հայկը:

3. Մարկը իր բաժնետոմսերի 7/10-ը վաճառել է 30% շահույթով, իսկ մնացած բաժնետոմսերը վաճառել է 10% վնասով։ Գտնել ամբողջ բաժնետոմսերի վաճառքի տոկոսային շահույթը: 

4. 250 հայելի տեղափոխելու համար վարձվեց բեռնակիր, որի հետ պայմանավորվեցին վճարել 15 դրամ յուրաքանչյուր անվնաս տեղափոխված հայելու համար և գանձել 50 դրամ յուրաքանչյուր կոտրված հայելու դիմաց։ Քանի՞ անվնաս հայելի է տեղափոխել բեռնակիրը, եթե նրան վճարել են ընդամենը 3100 դրամ։

5. Առաջին վարպետը 1 մուշտակը կարում է 5 օրում, իսկ երկրորդ վարպետը՝ 3 ։ Ինչպե՞ս բաժանել նրանց մեջ 9 մուշտակ կարելու պատվերը, որպեսզի յուրաքանչյուրը կարի ամբողջ թվով մուշտակ, և պատվերը ավարտվի հնարավոր ամենակարճ ժամկետում։

6.Տրված է ABCD քառակուսին, որի վրա կառուցված է EBF եռանկյունը (տե՛ս նկարը)։ Եռանկյան EB և BF կողմերը հավասար են քառակուսու AC անկյունագծին։ Գտնել x անկյունը։

Captionless Image

7. Երեխան ամեն օր սովորում էր նույն քանակի բառեր։ Իր ծննդյան օրը երեկոյան նա գիտեր 1000 բառ։ Նույն ամսվա առաջին օրը, երեկոյան, նա գիտեր 820 բառ, իսկ այդ ամսվա վերջին օրը՝ 1100 բառ։ Ե՞րբ է երեխայի ծննդյան օրը։

8.ABCD քառանկյան մեջ տարված է AC անկյունագիծը, որը հավասար է DC կողմին։ Քառանկյան AD և BC կողմերը հավասար են։ ACD անկյունը հավասար է BAC անկյան կրկնապատիկին, իսկ ACB անկյունը՝ BAC անկյան քառապատիկին։ Գտնել BAC անկյան աստիճանային չափըպօլ։

Captionless Image

9.Վերմիշելի տուփի վրա գրված է․«Զուտ զանգվածը (այսինքն՝ առանց տարայի) 500գ՝ 13% խոնավության դեպքում»։ Որքա՞ն է վերմիշելի զանգվածը, եթե այն պահվում է 25% խոնավությամբ միջավայրում։

10. 6 ընկերով որոշեցին Երևանից ՈՒրցաձոր գնալ, որոնց միջև հեռավորությունը 39 կմ է։ Նրանք ունեին գնալու 2 տարբերակ. կա՛մ պատվիրել երկու սովորական տաքսի, կա՛մ մեկ մեծ տաքսի։ Սովորական տաքսիով երթևեկելու նվազագույն արժեքը 800 դրամ է՝ յուրաքանչյուր կիլոմետրի համար ավելանալով 100 դրամ։ Մեծ տաքսիով երթևեկելու նվազագույն արժեքը 1800 դրամ է՝ յուրաքանչյուր կիլոմետրի համար ավելանալով 180 դրամ։ Պարզե՛լ, թե որ տարբերակը պետք ընտրեն ընկերները , որ  ավելի շահավետ լինի։

Оставьте комментарий