
Քիմիական զենքը զանգվածային ոչնչացման զենքի տեսակ է, որի մեջ օգտագործվում են թունավոր քիմիական նյութեր մարդկանց, կենդանիների կամ բույսերի վնասելու կամ ոչնչացնելու համար։ Այս նյութերը կարող են տարածվել գազի, հեղուկի կամ աերոզոլի ձևով և ազդել շնչառական համակարգի, մաշկի կամ նյարդային համակարգի վրա։Քիմիական զենքը լայնորեն կիրառվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այդ տարիներին օգտագործվել են թունավոր գազեր, որոնք մեծ վնաս են հասցրել զինվորներին։ Պատերազմից հետո շատ երկրներ սկսեցին պայքարել նման զենքերի արգելման համար։1993 թվականին ընդունվել է Քիմիական զենքի արգելման մասին միջազգային պայմանագիր, որը արգելում է քիմիական զենքի արտադրությունը, պահպանումը և կիրառումը։ Այսօր քիմիական զենքը համարվում է շատ վտանգավոր և արգելված միջազգային իրավունքով, քանի որ այն սպառնում է մարդկության անվտանգությանը։Զարինը չափազանց թունավոր, անգույն և անհոտ նյարդապարալիտիկ թունավոր նյութ է (հեղուկ կամ գազ), որն ազդում է նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով կաթվածահարություն։ Այն դասակարգվում է որպես զանգվածային ոչնչացման զենք։ Պաշտպանության հիմնական միջոցը հակագազն է։
Ազդեցությունը. Նյարդակաթվածահարական ներգործության թունավոր նյութ է։
Ֆիզիկական հատկություններ. Անգույն և շարժուն հեղուկ է։
Պաշտպանություն. Հուսալի պաշտպանական միջոցը հակագազն է։
Կիրառում. Օգտագործվում է որպես քիմիական զենք։
Վտանգավորություն. Համարվում է շատ վտանգավոր նյարդապարալիտիկ թունավոր նյութ։