Рубрика: Հասարակագիտություն 1-ին կուրս

ՓԵՏՐՎԱՐ 16-25


Ավանդական հայ ընտանիքը և նրա ձևավորած մտածողությունը
Առաջադրանք՝

  • Ավանդական հայ ընտանիքը և նրա ձևավորած մտածողությունը: Կնոջ դերն ընտանիքում և հասարակությունում /զրույցներ ընտանիքի ավագների հետ/

Ավանդական հայ ընտանիքը եղել է միասնական և մեծահարգ։ Մեծերի խոսքը կարևոր էր, պահպանվում էին ավանդույթներն ու ընտանիքի պատիվը։

Կինը համարվում էր տան սիրտը՝ զբաղվելով երեխաների դաստիարակությամբ։ Այսօր նրա դերը ավելի լայն է։

Ավանդական մտածողությունը ունի թե՛ լավ, թե՛ սահմանափակող կողմեր, ու պետք է պահպանել լավը և զարգանալ։

  • Ավանդական հայ ընտանիքի ձևավորած մտածողությունը և մեր օրերը /ավանդական մտածողության դրական ու բացասական կողմերը/

Ավանդական հայ ընտանիքի ձևավորած մտածողությունը մեզ սովորեցնում է հարգել մեծերին, պահպանել ավանդույթները և լինել միասնական։ Սա դրական կողմն է։

Սակայն երբեմն այն կարող է սահմանափակել ազատությունը կամ ստիպել ապրել «ինչ կասեն մարդիկ» մտածողությամբ։ Պետք է պահել լավ արժեքները և քայլել ժամանակի հետ։