1․ Ներգործական կառույցի նախադասությունները դարձնել կրավորական։
1677 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Էջմիածնում գաղտնի ժողով է գումարում։
Կարգապահության այս նոր խախտումը նորակոչիկը կատարեց։
Այդ մարդը շատ է հաղթել սատանային, չարին։
Ու հանկարծ իշխանավորը նկատեց, շուկաների ամայությունը, քաղաքում տիրող համաճարակը, քաղաքի դատարկությունը։
1677 թվականին Էջմիածնում գաղտնի ժողով գումարվեց Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի կողմից։
Կարգապահության այս նոր խախտումը կատարվեց նորակոչիկի կողմից։
Սատանան և չարը շատ են հաղթվել այդ մարդու կողմից։
Ու հանկարծ շուկաների ամայությունը, քաղաքում տիրող համաճարակը և քաղաքի դատարկությունը նկատվեցին իշխանավորի կողմից։
2․Գրել հետևյալ բառերի հականիշները։
շատախոս — լռակյաց
տեղյակ — անտեղյակ
շնորհալի — անշնորհք
բարձրանալ — իջնել
հաղթանակ — պարտություն
սուր — բութ
սահմանադրական — հակասահմանադրական
զառիվեր — հարթ
հեղափոխական — պահպանողական
բարեբախտաբար — դժբախտաբար
մակընթացություն — տեղատվություն
տեղատվություն — մակընթացություն
բախտավոր — դժբախտ
3․Առանձնացրեք այն բառերը, որոնցում հնչյունափոխված արմատներ կան։
Արիակամ, ջրային, լծկամ, հնչերանգ, մայրաբար, իջնել, համբուրել, ընձուղտ, չարագույժ, սրտատրոփ, սրընթաց, մեղմօրոր, գունանկար, մթնշաղ, ապօրինի, կիսադեմ, զինվոր, մամռապատ։
ջրային
իջնել
համբուրել
ընձուղտ
սրտատրոփ
սրընթաց
գունանկար
մթնշաղ
զինվոր
մամռապատ