Рубрика: Ինֆորմատիկա 1-կուրս

Բլոգային աշխատանք

  • Նկարագրեք ձեր երազանքի աշխատանքը։

Իմ երազանքի աշխատանքը կապված է ֆուտբոլի հետ։ Ես ցանկանում եմ լինել ֆուտբոլի մեկնաբան, որովհետև սիրում եմ ֆուտբոլը և խաղերի ընթացքում ապրում եմ մեծ էմոցիաներ։ Այդ աշխատանքում պետք է պատմել խաղի ամեն պահը, վերլուծել թիմերի խաղաոճը և խաղացողների քայլերը։ Մեկնաբանը պետք է արագ մտածի, լավ խոսի և ճիշտ փոխանցի իր զգացումները հեռուստադիտողին։ Այս աշխատանքը ինձ համար հետաքրքիր է, որովհետև ամեն խաղ տարբեր է և երբեք ձանձրալի չէ։ Իմ երազանքի աշխատանքը ինձ թույլ կտա զբաղվել այն բանով, ինչ իսկապես սիրում եմ։

  • Դուրս գրեք ձեր կոշտ և փափուկ հմտությունները (անձնական)։ Առանձնացնել այն հմտությունները, որոնք վերաբերվում են ձեր ընտրած մասնագիտությանը։

Կոշտ հմտություններ

  • Ֆուտբոլի կանոնների լավ իմացություն
  • Ֆուտբոլային թիմերի և խաղացողների մասին գիտելիքներ
  • Խաղերի վերլուծության կարողություն
  • Տեքստ կազմելու կարողություն
  • Լեզուների իմացություն
  • Վարելու ունակություն
  • Գեղեցիկ և գրագետ խոսք

Փափուկ (անձնական) հմտություններ

  • Լավ հաղորդակցման հմտություններ
  • Արագ մտածելու կարողություն
  • Թիմային մտածողություն
  • Ինքնավստահություն
  • Սեր և նվիրվածություն ֆուտբոլի հանդեպ
Рубрика: Պատմություն 1 կուրս

ՓԵՏՐՎԱՐ 2-6

Հարցեր պատմությանը

Դասանյութ՝ Համլետ Դավթյան   «Թե ինչու հայաստանյաց եկեղեցին երբեք չկոչվեց վասն թագավորի»

Առաջադրանք՝

  • Կարդալ ներկայացված նյութի 1–10 էջերը։
  • Տեքստից դուրս բերել այն հատվածները, որոնք՝
    • տարբերվում են դասագրքերում կամ հանրային դիսկուրսում տարածված մեկնաբանություններից։

1«Ազգափրկի՞չ էր, արդյոք, 301 թվականը… իսկ ի՞նչ կապ ուներ հայ ժողովուրդը կրոնափոխության այս ակցիայի հետ։ Ոչ մի։ Հաստատ ոչ մի կապ։»

2«Գրիգորի կողմից հաջող բժշկվելու շնորհիվ Տրդատի քրիստոնյա դառնալու եկեղեցական առասպելը ստիպված պիտի մի կողմ դնենք»

3«III դարում Հայաստանը … ոչ թե իր անկախության տիրապետության, այլ համաարևելյան տիրապետության համար էր պայքարում»

  • Յուրաքանչյուր ընտրված հատվածի հիման վրա ձևակերպել հնարավորինս շատ հարցեր՝ ուղղված պատմական իրադարձությունների, դերակատարների և պատճառահետևանքային կապերի բացահայտմանը։

1

  • Արդյո՞ք 301 թ․-ը փրկեց հայ ժողովրդին ֆիզիկական ոչնչացումից
  • Ինչպե՞ս էր հայ ժողովրդի վիճակը մինչև քրիստոնեության ընդունումը
  • Կարո՞ղ էր Հայաստանը գոյատևել առանց կրոնափոխության
  • Որքանո՞վ էր հայ ժողովուրդը ներգրավված 301 թ․-ի որոշման մեջ
  • Ո՞վ էր իրականում որոշում կայացնողը՝ ժողովուրդը, թե թագավորը
  • Ինչպե՞ս է այս մոտեցումը տարբերվում դասագրքերում ներկայացվածից
  • Արդյո՞ք կարելի է խոսել համազգային կամքի արտահայտման մասին
  • Ինչու՞ է հեղինակը շեշտում ժողովրդի «ոչ մի կապ» չունենալը
  • Ինչ հետևանքներ ունի 301 թ․-ի սխալ մեկնաբանությունը ազգային ինքնագիտակցության վրա

2

  • Կարո՞ղ էր Տրդատ Գ․-ի քրիստոնեություն ընդունումը պայմանավորված լինել անձնական բժշկմամբ
  • Ինչո՞ւ է հեղինակը այս պատմությունը համարում առասպել
  • Որքա՞ն վստահելի են եկեղեցական աղբյուրները քաղաքական պատմության համար
  • Ինչո՞ւ է Տրդատի պատմությունը համեմատվում Աբգար թագավորի հետ
  • Եթե Գրիգորը պարզապես բժշկել էր թագավորին, ի՞նչ այլ լուծումներ կային
  • Կարո՞ղ էր թագավորը հավատափոխ լինել շնորհակալությունից ելնելով
  • Ինչ քաղաքական նպատակներ կարող էին թաքնված լինել այս ավանդության հետևում
  • Ինչու՞ էր անհրաժեշտ ստեղծել հրաշապատում դարձի պատմություն
  • Ինչ դեր է խաղացել այս ավանդությունը եկեղեցու հեղինակության բարձրացման մեջ

3

  • Ինչո՞ւ է հեղինակը պնդում, որ Հայաստանը պայքարում էր տիրապետության համար
  • Ի՞նչ է նշանակում «համաարևելյան տիրապետություն»
  • Որքա՞ն իրական էին հայ Արշակունիների հավակնությունները
  • Ինչ դեր ուներ հայոց բազմահազարանոց բանակը տարածաշրջանում
  • Կարո՞ղ էր Հայաստանը դառնալ գերիշխող ուժ Իրանում
  • Ինչո՞ւ դասագրքերում Հայաստանը ներկայացվում է միայն որպես պաշտպանվող
  • Ինչ ազդեցություն ունի այդ պատկերացումը ազգային մտածողության վրա
  • Ինչպե՞ս են հաղթանակի բացակայությունը և հնարավորությունների չիրականացումը ազդել պատմության գնահատման վրա
Рубрика: Հայոց լ․ 1 կուրս

Առաջադրանք

Գրիր ե խոնարմաբմբ 10-ը բայ

Գրել, սիրել, լսել, խոսել, աշխատել, սովորել, մտածել, հիշել,տեսնել, սպասել

Գրիր ա խոնարմաբմբ 10 բայ

Կարդալ, խաղալ, վազել,լողալ, մոռանալ,դողալ,հազալ,փռշտալ

Գրիր ինչ անել հարցին պատասխանող 10-ը բայ

Գրել, խաղալ, սովորել, աշխատել,վազել, լողալ, մտածել, խոսել,լսել

Գրիր ինչ լինել հարցին պատասխանող 10-ը բայ

Կանաչել, ծաղկել, կարմրել, լուսանալ, թառամեց,գունատվել, անձրևել, բացվեց,շողշողել,մթնել