1. Երկու բնական թվեր 7-ի բաժանելիս մնացորդում ստացվում են 3 և 4: Ի՞նչ մնացորդ կստացվի այդ թվերի արտադրյալը 7-ի բաժանելիս:
5
2. Մարդը 3 օրում անցավ 53կմ։ Առաջին և երկրորդ օրերում անցած ճանապարհները հարաբերվում են՝ ինչպես 4:3, իսկ երկրորդ և երրորդ օրերի անցածը` 5:6։ Քանի՞ կմ է անցել մարդը առաջին օրը։
20 կմ
3. Դիցուք a,b-ն դրական այնպիսի թվեր են, որ a²+b²=49, իսկ ab=16: Գտեք (a+b)-ն:
a+b=9
4. Հեծանվորդը երկու վայրերի միջև հեռավորությունն անցնում է 40 րոպեում։ Ինչքա՞ն ժամանակում հետիոտնը կանցնի այդ հեռավորությունը, եթե նրա արագությունը 2,5 անգամ փոքր է հեծանվորդի արագությունից։
100 րոպե
5. Եռանիշ թվի վերջին թվանշանը 5 է, իսկ առաջին երկու թվանշանները նույնն են: Հայտնի է նաև, որ ինչ-որ միանիշ թվի բաժանելիս մնացորդում ստացվում է 8: Գտեք այդ թվի թվանշանների արտադրյալը:
0
6. Գտեք 101 * 9 + 16 * 101-ի բաժանարարների քանակը:
6
7. Տուրիստն առաջին օրը անցավ ամբողջ ճանապարհի 20%-ը և էլի 2կմ։ Երկրորդ օրը մնացածի 50%-ը և 1կմ։ Երրորդ օրը մնացածի 25%-ը և 3կմ։ Չորրորդ օրը մնացած 18կմ-ը։ Քանի՞ կմ անցավ տուրիստը չորս օրում:
40 կմ
8. Թարմ սունկը պարունակում է 90% ջուր, իսկ չորացրածը՝ 12% ։ Քանի՞ կգ չորացրած սունկ կստացվի 11կգ թարմ սունկը չորացնելիս։
1,32 կգ
9. Աշխատողը մեկ ամսվա (30 օր) համար կնքել է պայմանագիր հետևյալ պայմաններով․ յուրաքանչյուր աշխատած օրվա համար նա ստանում է 5000 դրամ։ Եթե նա բացակայում է աշխատանքից, ապա ոչ միայն աշխատավարձ չի ստանում, այլ նաև տուգանվում է՝ յուրաքանչյուր բացակայության օրվա համար 1250 դրամ։ Երեսուն օր անց պարզվում է, որ աշխատողի ընդհանուր եկամուտը կազմել է 0 դրամ։ Քանի՞ օր է աշխատողը իրականում աշխատել։
20օր
10. Տրված է ABCD ուղղանկյունը, որի կողմերն են՝ AB=6սմ, BC=3սմ: AB կողմի վրա ընտրված է E կետն այնպես,որ ED ճառագայթը AEC անկյան կիսորդն է: Գտե՜ք AED անկյան աստիճանային չափը:
45°






