Рубрика: Աշխհարագրություն 1-ին կուրս

Արարատի մարզի ընդհանուր բնութագիրը

Արարատի մարզի մշակույթի և սպորտի հաստատություններ - ՀՀ ԿԳՄՍՆ

Արարատի մարզ
Տարածքը՝ 2096քկմ
Բնակչությունը՝ 258,0 հազար (2017թ.)
Կենտրոնը՝ ք․ Արտաշատ

Արարատի մարզը գրեթե ամբողջությամբ, ֆիզիկաաշխար-հագրական տեսակետից, գտնվում է Արարատյան գոգավորության հատակային հատվածում՝ Արարատյան դաշտում (սարահարթ)։ Արարատյան գոգավորությունում գտնվող Արարատը տարածքի փոքրությամբ երկրորդն է, բայց խիտ բնակեցված մարզ է:

Դրա համար զարգացման բարենպաստ գործոններ են մերձերևանյան և տրանսպորտային բարենպաստ աշխարհագրական դիրքը, տարածքի հարթ մակերևույթը, բերրի հողերը և ջերմության առատությունը, ոռոգման հնարավորությունները, ազատ աշխատանքային ռեսուրսների առկայությունը, ինչպես նաև ճանապարհների և բնակավայրերի խիտ ցանցը: Ընդհանուր է նաև գյուղատնտեսության մասնագիտացումը (բանջարաբոստանային, խաղողագործական և պտղաբուծական ուղղվածության բուսաբուծություն), որը հիմք է ծառայում պահածոների և գինու-կոնյակի արտադրության զարգացման համար:

Տարածքը, սահմանները, աշխարհագրական դիրքը: Արարատի մարզը կազմավորվել է Մասիսի, Արտաշատի և Արարատի վարչական նախկին շրջանների միավորումից: Արարատի համար կարևոր հանգամանք է Երևանին անմիջական հարևանությունը: Սա տարանցիկ տրանսպորտային աշխարհագրական դիրք է գրավում ՀՀի հյուսիսային և հարավարևելյան մարզերի միջև ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության համար:

Բնական պայմանները և ռեսուրսները— Արարատի մարզի տարածքների մեծ մասը հարթավայրային է (սարահարթ) և գտնվում է 800-1000 մ բարձրություններում: Արարատի մարզի լեռնային մասը զբաղեցնում են Գեղամա լեռների լանջերը և Ուրծի, Դահնակի Երանոսի միջին բարձրության լեռները: Վերջիններիս նախալեռներում ՝ չորային կլիմայի պայմաններում, հիմնականում ջրամերժ ապարների վրա գոյացել է լանդշաֆտի յուրահատուկ տիպ ՝ վատահողեր ( բեդլենդներ ): Այստեղ մակերևույթը խիստ մասնատված է, հողաբուսական ծածկույթից համարյա զուրկ: Վատահողերը երկրագործության համար պիտանի տարածքներ չեն: Արաքսի Ազատ ու Վեդի վտակների վերին հոսանքում առանձին կղզյակներով պահպանվում է հայոց Խոսրով Կոտակ թագավորի IV դարում հիմնած անտառը։ Այստեղ մթնոլորտային տեղումները նախալեռների ճեղքոտված ջրաթափանց ապարներով համարյա ամբողջությամբ ներծծվում են և հոսելով ստորգետնյա հուներով սնում են Արարատյան արտեզյան ավազանը: Լավայատակ ջրերի ելք արդյունք է նաև Այղր (Մեծամոր) լիճը։

Կլիման խիստ ցամաքային է: Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը չի գերազանցում 300 մմ: Ամառը շոգ է, տևական (45 ամիս): Հաճախ ջերմաստիճանը բարձրանում է մինչև +40°C+42°C: Բնորոշ են լեռնահովտային քամիները: Ձմեռը ցուրտ է, անամպ, անհողմ: Գարունը կարճատև է: Առաձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասնանում են այգիների ու դաշտերի բարիքները: Մարզի հարթավայրային մասի բնական կիսաանապատային լանդշաֆտները խիստ փոփոխված են: Ներկայումս տիրապետում են մարդածին լանդշաֆտները: Բնական հողածածկը, որը հումուսով աղքատ գորշահողերն են, հազարամյակների ընթացքում ոռոգովի երկրագործության պայմաններում վերածվել է կուլտուր-ոռոգելի հողերի: Հարթության ցածրադիր մասերում գոյացել են ճահճուտներ: Կան նաև աղուտներ և աղտուտներ:

Արարատի մարզում է գտնվոuմ Խոր Վիրապի վանքը, ուր, ըստ ավանդության, աքսորված է եղել Սբ. Գրիգոր Լուսավորիչը: Մարզի Զանգակատուն գյուղում ականավոր բանաստեղծ Պարույր Սևակի տուն – թանգարանն է:

Բնակչությունը:

Արարատի մարզը բնակչության թվով և խտությամբ ՀՀ մարզերի շարքում գրավում է երկրորդ տեղը: Բնակչության թիվը կտրուկ ավելացել է, երբ Արևելյան Հայաստանը միացել է Ռուսաստանին և Պարսկաստանից ու Արևմտյան Հայաստանից տասնյակ հազարավոր հայեր վերաբնակվել են այս տարածքներում:

Արարատի մարզի հարթավայրային մասում են գտնվում գրեթե բոլոր բնակավայրերը. այստեղ բնակչության խտությունը շատ բարձր է՝ 300-400 մարդ/քկմ: Դրան հակառակ՝ մարզի լեռնային մասում խորհրդային տարիներին տասնյակ գյուղերի վերացման հետևանքով չնչին բնակչություն է մնացել:

Մարզի հարթավայրային մասի տարաբնակեցման կարևոր առանձնահատկությունն այն է, որ գյուղական բնակավայրերի խտությունը մեծ է, տարաբնակեցումը՝ համատարած, այսինքն՝ հաճախ չի նկատվում, թե որտեղ է վերջանում մի բնակավայրը և սկսվում մյուսը:

Արարատի մարզն ունի չորս քաղաք՝ Արտաշատը (20679 մարդ /2016 թ.), Արարատը (20366 մարդ /2016 թ.), Մասիսը (20484 մարդ /2016 թ.) և Վեդին (11579 մարդ /2016 թ.): Մարզկենտրոն Արտաշատը գտնվում է Երևան-Գորիս-Ստեփանակերտ ավտոխճուղու վրա, հայոց պատմական մայրաքաղաք Արտաշատից 10 կմ հյուսիս-արևելք, որից և ստացել է իր անվանումը: Արտաշատն ունի բազմաճյուղ արդյունաբերություն: Այն այդպիսին է դարձել վերջին 4-5 տասնամյակների ընթացքում, երբ կառուցվեցին սննդի, շինանյութերի և մշակող արդյնաբերության այլ ճյուղերի ձեռնարկություններ:

Տնտեսությունը: 

Արարատի մարզը Հայաստանի Հանրապետության առավել զարգացած գյուղատնտեսություն ունեցող մարզերից է: Արարատի մարզը տալիս է ՀՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքի 14,7%-ը, տնտեսության հիմքը կազմող գյուղատնտեսությունը ձեռք է բերել մերձքաղաքային տնտեսության ուղղվածություն: Բուսաբուծության համախառն արտադրանքը մի քանի անգամ գերազանցում է անասնաբուծությանը: Վարելահողերը Արմավիրի մարզում կազմում են տարածքի 12,2%-ը։

Արարատի մարզում գյուղատնտեսության զարգացման գլխավոր նախադրյալը արհեստական ոռոգումն է: Բուսաբուծության առաջատար ճյուղերը՝ բանջարաբուծությունը, պտղաբուծությունը և խաղողագործությունը, հիմնվում են Հրազդանից և Արաքսից սնվող մայր ջրանցքների, արտեզյան ավազանի տասնյակ ջրհորների, ինչպես նաև հզոր պոմպակայանների և Ազատի ջրամբարի ջրերով ոռոգման վրա: Ոռոգման հետ կապված՝ առաջանում են բնապահպանական այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են գյուղատնտեսական հողերի երկրորդային աղակալումը և արտեզյան ավազանի աղտոտման վտանգը:

Բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածություններով, բերքատվությամբ և համախառն բերքով Արարատը երկրորդ տեղն է գրավում ՀՀ մարզերից: Արարատը երկրորդ տեղն է զբաղեցնում նաև խաղողագործության և պտղաբուծության զարգացման մակարդակով, արտադրելով ՀՀ խաղողի և պտղի համախառն բերքի 57%-ը։ Արհեստական լճակներում զարգանում է ձկնաբուծությունը:

Մարզում արդյունաբերության առաջատար ճյուղը տեղական գյուղատնտեսական հումքի՝ խաղողի, պտուղների և բանջարեղենի վերամշակման ու սննդի արդյունաբերության ճյուղերն են: Գինու-կոնյակի և պահածոների արտադրության կենտրոններն են Արտաշատ, Արարատ, Մասիս քաղաքները: Գինու-կոնյակի գործարաններ կան նաև մի շարք գյուղերում: Գործարանների արտադրանքը լայն սպառում ունի նաև արտասահմանում:

Արարատի մարզի տարածքում շահագործվող կրաքարի բազայի վրա Արարատ քաղաքում գործում է ցեմենտի խոշոր  գործարան: Այստեղ է գտնվում նաև ոսկու կորզման միակ ֆաբրիկան ՀՀ-ում:

Առաջադրանքներ․

  1. Նկարագրեք Արարատի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Արարատի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևմուտքում։ Այն հիմնականում զբաղեցնում է Արարատյան դաշտավայրը, որը հարթ և բերրի է։ Մարզը սահմանակից է մի քանի մարզերի և այլ պետությունների, ունի տաք կլիմա և նպաստավոր պայմաններ գյուղատնտեսության համար։

  1. Բնութագրեք և գնահատեք մարզի գլխավոր բնական հարստությունները։

Արարատի մարզի հիմնական բնական հարստություններն են բերրի հողերը, ջրային պաշարները և տաք կլիման։ Դրանք նպաստավոր են գյուղատնտեսության զարգացման համար և ունեն մեծ տնտեսական նշանակություն։

  1. Ինչի՞ վրա կարող է հենվել մարզի հեռանկարային զարգացումը։

Արարատի մարզի հեռանկարային զարգացումը կարող է հենվել գյուղատնտեսության, սննդի վերամշակման, առևտրի և զբոսաշրջության վրա՝ շնորհիվ բերրի հողերի, տաք կլիմայի և շահավետ դիրքի։

  1. Նկարագրե՛ք Արարատի մարզի դերը ռազմական աշխարհագրության մեջ։

Արարատի մարզը կարևոր է ռազմական աշխարհագրության մեջ, քանի որ սահմանակից է Թուրքիային և Նախիջևանին։ Նրա դիրքը, ճանապարհները և տարածքի առանձնահատկությունները ռազմավարական նշանակություն ունեն երկրի պաշտպանության համար։

  1. Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել Արարատի լեռնագրական միավորները, ջրագրական ցանցը և խոշոր քաղաքները։ Էլ․ քարտեզ․

  1. Ներկայացրեք Արարատի մարզը SWOT (ռազմավարություն) վերլուծության միջոցով։

Ուժեր: Բերրի հողեր, տաք կլիմա, ջրային ցանց, ռազմավարական դիրք։
Թուլություններ: Սահմանային լարվածություն, հնացած ենթակառուցվածքներ։
Գործող հնարավորություններ: Գյուղատնտեսություն, սննդի վերամշակում, զբոսաշրջություն, առևտուր։Սպառնալիքներ: Սահմանային կոնֆլիկտներ, կլիմայական փոփոխություններ, բնական աղետներ։

Рубрика: Պատմություն 1 կուրս

ՀՈՒՆՎԱՐ 12-16


Պատմությւոն՝ հայոց թագուհիներ «Պատմական կերպարից՝ ժամանակակից կերպար»

Հայոց թագուհիներ
Նախագիծը՝ Հայ ականավոր թագուհիներ
Առաջադրանք՝

Փարանձեմ

IV դարում Արշակունյաց թագավորության ամենահայտնի հայոց թագուհին Փարանձեմն էր, Արշակ II թագավորի կինը։ Փառանձեմն ոչ միայն Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության ամենահայտնի թագուհին է, այլև մեր պատմության ամենաակնառու դեմքերից մեկը։ Նրա մասին մատենագիրները տեղեկություններ են հաղորդում մինչամուսնական տարիքից մինչև նահատակությունը։

Առաջին վկայությունները վերաբերում են նրա ծագմանը։ Նա Սյունյաց տոհմից էր։ Արշակ Բ արքան սպանեց իր եղբորորդի Գնելին, ապա ամուսնացավ նրա այրի Փառանձեմ Մյունու հետ։

Ըստ Փավստոս Բյուզանդի՝ Փառանձեմն ականատես եղավ ամուսնու դեմ կատարված դավադրությանը։ Սիրող կինը փորձեց փրկել իր ամուսնուն՝ դիմելով կաթողիկոսի միջնորդությանը։ Սակայն Արշակ արքան կանգ չառավ անգամ Ներսես Մեծի միջամտության պարագայում։

Փավստոս Բյուզանդը գրել է ՝ սպանվածի կինը՝ Փառանձեմը, զգեստները պատառոտած, վարսերը արձակած, կուրծքը բացած, սգում էր, բարձր ճչում, աղիողորմ ողբով ու արտասուքով բոլորին լացացնում։

Մատենագիրների հաղորդումներից պարզ է դառնում , որ Փառանձեմը գեղեցիկ, ուժեղ, կամային և հայրենասեր կին էր, որը պատրաստ էր մինչև վերջ պայքարել իր ժողովրդի և երկրի համար։ Նա վրեժխնդիր է լինում նաև իր սպանված ամուսնու համար։

Նա Արշակ թագավորին և հայոց ազգին պարգևեզ արքայազն Պապին։ Նա թագավոր դարձավ 16 տարեկանում ու շատ լուրջ քայլեր ձեռնարկեց թուլացած հայրենիքի հզորացման համար։

Փառանձեմ թագուհին մեր պատմության մեջ առավել հայտնի է իր միանձնյա իշխանության ժամանակահատվածով։ Պարսից Շապուհ արքան խաբեությամբ իր մոտ բանակցելու հրավիրեց Արշակ արքային։ 368 թվականին Արշակ II-ը բանտարկվեց և վախճանվեց Անհուշ բերդում։ Շապուհը փորձեց խաբեությամբ գերել նաև Փառանձեմ թագուհուն և հրավիրեց Պարսկաստան։ Սակայն հեռատես թագուհին չհավատաց Շապուհին և չընդունեց նրա հրավերը։ Սեփական երկիրը պարսկական նվաճումից պաշտպանելու նպատակով նա զորքով ամրացավ անմատչելի Արտագերս ամրոցում, ուր տեղափոխեց նաև արքունի գանձարանը։

Նա չէր վախենում վտանգից, չէր հանձնվում, նույնիսկ երբ իրավիճակը շատ ծանր էր։ Սա ցույց է տալիս նրա խիզախությունը և կամքի ուժը։Փարանձեմը ոչ միայն թագուհի էր, այլ նաև մայր, որը պայքարում էր իր երեխայի ապագայի համար։ Նրա կերպարը խորհրդանշում է կնոջ ուժը, տոկունությունը և հայրենիքի հանդեպ հավատարմությունը։

Տեսանյութեր՝

Рубрика: Ինֆորմատիկա 1-կուրս

Ֆիլմի դիտում

1. Ամենազարմանալին տեսանյութում
Զարմացրեց ու մի քիչ վախեցրեց այն, որ մեր մասին տվյալները հավաքվում են նույնիսկ առանց մեր գիտակցության, և դրանք կարող են երկար ժամանակ մնալ ինտերնետում։

2. Ի՞նչ է թվային հետքը
Թվային հետքը այն ամբողջ տեղեկատվությունն է, որը մնում է իմ մասին ինտերնետում՝ հրապարակումներ, նկարներ, մեկնաբանություններ, որոնումներ։

3. Ակտիվ և պասիվ հետքեր
Ակտիվ՝ այն, ինչ ես եմ հրապարակում։
Պասիվ՝ այն, ինչ հավաքվում է իմ մասին առանց իմ ուղիղ մասնակցության։

4. Իմ թվային դիմանկարը
Ցույց է տալիս իմ հետաքրքրությունները, բայց միշտ չէ, որ ամբողջությամբ ներկայացնում է իմ իրական կերպարը։

5. Իմ անունը Google-ում
Հայտնվում են սոցցանցեր և համանուն մարդիկ։ Պատկերը ամբողջովին չի համապատասխանում իրական ինձ։

6. Սոցցանցերի տպավորություն
Գործատուն կարող է ինձ տեսնել որպես ակտիվ, բայց երբեմն նաև չափազանց անձնական բաներ հրապարակող։

7. Վարքագիծը մեկնաբանություններում
Փորձում եմ լինել բարեկիրթ, հարգալից, ոչ toxic։

8. Անձնական տվյալների պաշտպանություն
Դեռ պետք է ավելի լավ պաշտպանեմ իմ տվյալները։

9. Թվային լավ քաղաքացի՞
Փորձում եմ լինել, բայց ունեմ բարելավման տեղ։

10. Եզրակացություն
Իմ թվային վարքը կարող է ազդել ապագայիս վրա։

11. Իմ կանոնները

  1. Մինչև հրապարակելը՝ կմտածեմ
  2. Կփոխեմ գաղտնիության կարգավորումները
  3. Կջնջեմ հին հրապարակումները
  4. Կլինեմ հարգալից
  5. Կօգտագործեմ ուժեղ գաղտնաբառեր

12. Checklist – Ինչպես մաքրել թվային հետքը
Ջնջել հին հրապարակումները
Ստուգել գաղտնիության կարգավորումները
Չհրապարակել անձնական տվյալներ
Օգտագործել ուժեղ գաղտնաբառեր

Рубрика: Без рубрики

Առաջադրանք

Լինում է, չի լինում՝ մի մարդ ու մի չար կին է լինում։ Մարդը մտածում է, թե ինչ անի, որ ապրուստ ճարի։ Կնոջն ասում է. — Ինձ համար հաց պատրաստիր (թխիր), պիտի գնամ աշխատելու։

Կնիկը առավոտյան հացը պատրաստում է, մարդուն ճամփա դնում։ Մարդը գնում է, գնում, հասնում է մի ծերունու։ Ծերունին հարցնում է այս մարդուն. — Այդ ո՞ւր ես գնում։

Մարդն ասում է. — Գնում եմ աշխատելու, աղքատ մարդ եմ։

Ծերունին ասում է. — Որ աղքատ մարդ ես, ա՛ռ այս երկանքը (ձեռքի ջրաղացը), տար ձեր տունը, բայց ճանապարհին չասես. «Երկան՛ք ջան, երկա՛նք, քեզ տեսնեմ, երկա՛նք»։

Այս մարդը երկանքն առնում է ու գալիս տուն։ Ճանապարհին չի համբերում, ասում է. — Երկա՛նք ջան, երկա՛նք, քեզ տեսնեմ, երկա՛նք։

Հենց որ ասում է, երկանքը սկսում է ալյուր աղալ։ Ասում է. — Հերի՛ք է։

Ուրախանում է ու բերում տուն։ Կնիկն ասում է. — Այս ի՞նչ ես բերել։

Рубрика: Հասարակագիտություն 1-ին կուրս

ՀՈՒՆՎԱՐ 7-15

Հայոց դրամաշրջանառության պատմությունը
Առաջադրանք՝ /դիտել տեսանյութի 30-50 րոպե/

  • Ե՞րբ են ստեղծվում առաջին թղթադրամները:

Առաջին թղթադրամները ստեղծվել են Չինաստանում՝ մոտավորապես 8–9-րդ դարերում։

  • Ե՞րբ են ստեղծվել արևմտաեվրոպական թղթադրամները:

Արևմտաեվրոպական առաջին թղթադրամները ստեղծվել են 17-18-րդ դարում։

  • Հայ իրականության մեջ ե՞րբ են կիրառվել արևմտաեվրոպական թղթադրամները:

Հայ իրականության մեջ արևմտաեվրոպական թղթադրամները սկսել են կիրառվել հիմնականում 18-րդ դարում հայ առևտրականների կողմից միջազգային առևտուրների ժամանակ։

  • Ե՞րբ են թվագրվում հայ առաջին թղթադրամները: Ինչպե՞ս էին կոչվում և որտե՞ղ էին շրջանառվում:

Հայ իրականության մեջ ամենավաղ թղթադրամները սկսել են կիրառվել հիմնականում 19-րդ դարում, դրանք կոչվում էին փարա և օգտագործվում էին եկեղեցում մանր առևտուր անելու հմար, օրինակ առնում էին զարդեր և մոմեր։

  • Ինչու՞ և ե՞րբ է փակվել Երևանի դրամահատարանը:

Երևանի դրամահատարանը փակվել է , երբ Արևելյան Հայաստանը մտավ Ռուսաստանի կազմի մեջ

  • Ե՞րբ է ստեղծվել մերօրյա ազգային արժույթը և ի՞նչ միավորներ ունի:

Մերօրյա ազգային արժույթը՝ հայկական դրամը, ստեղծվել է 1993 թվականին՝ նոյեմբերի 22-ին Հայաստանի անկախությունից հետո։ Դրամն ունի հետևյալ միավորները՝ թղթադրամներ և մետաղադրամներ։ Դրամի մանր միավորը կոչվում է լումա։

  • Ե՞րբ են շրջանառվել հայկական դրամները:

Հայկական դրամը շրջանառվել է 1993 թվականին՝ նոյեմբերի 22-ից

Տեսանյութ՝
Դրամապատում. Հայոց դրամաշրջանառության պատմությունը

Рубрика: Գրականություն 1-ին կուրս

Առաջադրանք

Թագավորն ու տերտերը

Մի քահանա թագավորին դուր չէր գալիս: Թագավորը ցանկանում էր քահանային հեռացնել կենտրոնից, հնարավորություն էր փնտրում: Եվ այդ հնարավորությունը գտավ: Մի օր կանչեց մոտը, ասեց.

-Քահանա, ես քեզ երեք բան պետք է ասեմ, թե կարողացար պատասխանել՝ կազատվես, թե չէ՝ գլուխդ կտրել կտամ:

Քահանան ասաց.

-Թագավորն ապրած կենա, ես թագավորի ծառան եմ, պատրաստ եմ, ասա՝ կանեմ:

Թագավորն ասաց.

-Առաջին հարցս սա է՝ երկնքից մինչև գետինը քանի՞ արշին է, երկրորդը՝ ես ի՞նչ արժեմ, երրորդը՝ մտքումս ի՞նչ կա:

Рубрика: Գրականություն 1-ին կուրս

Առաջադրանք

<Թագավորն ու ճգնավորը>հեքիաթի այս հատվածը փոխադրիր։

Թագավորը հրամայեց երկու մեծ գերան տանել ու գցեն ճգնավորի ճանապարհի վրա։Նա հրամայեց յուրաքանչյուր գերանի ծայրին մի-մի զույգ եզ լծել և ասաց. «Թող ամեն մեկը իր կողմը քաշի»։

Հետո այս կողմ նա կանգնեցրեց մի մարդու, դրեց մի մեծ ժայռաբեկոր և մի պարկ կաղին և ասաց․-«Որ ճգնավորը գա, կաղինները մեկ-մեկ կվերցնես,կխփես ժայռին, տեսնենք ճգնավորը ինչ կասի»։

Այդտեղից այն կողմ մի ջրաղաց կառուցեց ու ամբարը ցորեն լցրեց,ալյուրի համար ամբարում տեղը բաց թողեց, Ջրաղացպանին էլ ասաց․-«Երբ ճգնավորը գա, ջրաղացը կաշխատեցնես, թող աղա, ջուրը ալյուրը տանի․Տեսնենք ի՞նչ կասի։

Ճգնավորը եկավ ,դեմ առավ գերաններին ու եզներին։Ասաց․-«Այդ ինչու եք հակառակ ու շրջված քաշում, լծեք երկու ջուխտն էլ մի գլխով, որ քաշեք տանեք»։

Рубрика: Քիմյա 1-ին կուրս

Կալցիում

Կալցիումը քիմիական տարր է, որի քիմիական նշանն է Ca։ Այն պատկանում է ալկալահողային մետաղների խմբին և մետաղ է։ Կալցիումը արծաթասպիտակ գույնի է, բավականին փափուկ և շատ ակտիվ, այդ պատճառով բնության մեջ մաքուր վիճակում գրեթե չի հանդիպում։ Այն հիմնականում հանդիպում է տարբեր միացությունների ձևով, օրինակ՝ կավիճի, կրաքարի և մարմարի մեջ։ Կալցիումը մեծ նշանակություն ունի մարդու օրգանիզմի համար, քանի որ մասնակցում է ոսկրերի և ատամների ձևավորմանը և ամրացմանը, օգնում է մկանների կծկմանը, սրտի ճիշտ աշխատանքին և արյան մակարդմանը։Շինարարություն, բժշկություն, սննդի արդյունաբերություն։ Կալցիումը ակտիվ մետաղ է. հեշտությամբ է ռեակցիայի մտնում այլ տարրերի հետ։Մթնոլորտի թթվածնի հետ կապվելիս տալիս է կալցիում օքսիդ (CaO).Օրինակ՝ 2Ca+O22CaO2Ca + O_2 → 2CaO2Ca+O2​→2CaO։Բարձր ակտիվություն ունի, ջրի ու թթուների հետ։Կալցիումը շատ կարևոր է բնության համար։ Այն կազմի մեջ է կրաքարում, մարմարում, կավիճում և կոշտացնում հողի հանքանյութերը։ Կալցիումը օգնում է բույսերին ուժեղանալ ու լավ աճել, նաև մասնակցում է ջրի և հողային գործընթացների կարգավորմանը։Շինարարությունում – ցեմենտ, քար, շենքերի կառուցում

Բժշկությունում – ոսկորների, ատամների բուժում, դեղամիջոցներում

Սննդի արդյունաբերությունում – կաթ, պանիր, հավելումներ

Արդյունաբերությունում – լամպերի, ստվարաթղթի, սիմենտի արտադրություն

Բնության մեջ – հողի ամրացում, բույսերի աճ