Рубрика: Անգլերեն 1-ին կուրս

14.01.2026

Քերականություն – ներկա ժամանակ

Սովորել հետևյալ բայերը անգիր՝

  • have – ունենալ
  • live – ապրել
  • eat – ուտել
  • drink – խմել
  • play – խաղալ
  • write – գրել
  • read – կարդալ
  • do – անել
  • make – պատրաստել
  • go – գնալ
  • come – գալ
  • speak – խոսել
  • open – բացել
  • close – փակել
  • like – սիրել
  • see – տեսնել
  • listen – լսել
  • watch – նայել
  • work – աշխատել
  • study – սովորել

Հիշի՜ր՝ անգլերենում բայերը ներկա ժամանակում խոնարհելիս միայն he / she / it դեմքերի դեպքում բայի վերջում ավելացնում ենք -s կամ -es, մնացած դեմքերի դեպքում (I, you, we, they) բայը մնում է անփոփոխ, օրինակ՝

I read – ես կարդում եմ, you read – դու կարդում ես, we read – մենք կարդում ենք, they read – նրանք կարդում են, բայց he reads, she reads – նա կարդում է։

Եթե բայը ավարտվում է -s, -sh, -ch-ով վերջում ավելանում է ոչ թե -s այլ -es, he finishes, he watches, he passes.

Եթե բայը ավարկվում է –y-ով, որից առաջ բաղաձայն է, –y-ը փոխվում է –ies, fly – he flies, study – he studies.

Հիշիր՝ do – he does, go – he goes

Ներկա ժամանակը ցույց է տալիս հաճախ կրկնվող գործողություն, սովորաբար օգտագործվում է հետևյալ ժամանակի պարագաների հետ՝ always – միշտ, sometimes – երբեմն, usually – սովորաբար, never – երբեք, often – հաճախ, every – ամեն և այլն, օրինակ՝

Every morning I go to college. He usually eats a lot of fruit.

Տանը՝ Essential Grammar in Use էջ 21, վ. 5.1, 5.2, 5.4, սովորել անգիր վերևում նշված բայերի թարգմանությունները

Рубрика: Աշխհարագրություն 1-ին կուրս

Արարատի մարզի ընդհանուր բնութագիրը

Արարատի մարզի մշակույթի և սպորտի հաստատություններ - ՀՀ ԿԳՄՍՆ

Արարատի մարզ
Տարածքը՝ 2096քկմ
Բնակչությունը՝ 258,0 հազար (2017թ.)
Կենտրոնը՝ ք․ Արտաշատ

Արարատի մարզը գրեթե ամբողջությամբ, ֆիզիկաաշխար-հագրական տեսակետից, գտնվում է Արարատյան գոգավորության հատակային հատվածում՝ Արարատյան դաշտում (սարահարթ)։ Արարատյան գոգավորությունում գտնվող Արարատը տարածքի փոքրությամբ երկրորդն է, բայց խիտ բնակեցված մարզ է:

Դրա համար զարգացման բարենպաստ գործոններ են մերձերևանյան և տրանսպորտային բարենպաստ աշխարհագրական դիրքը, տարածքի հարթ մակերևույթը, բերրի հողերը և ջերմության առատությունը, ոռոգման հնարավորությունները, ազատ աշխատանքային ռեսուրսների առկայությունը, ինչպես նաև ճանապարհների և բնակավայրերի խիտ ցանցը: Ընդհանուր է նաև գյուղատնտեսության մասնագիտացումը (բանջարաբոստանային, խաղողագործական և պտղաբուծական ուղղվածության բուսաբուծություն), որը հիմք է ծառայում պահածոների և գինու-կոնյակի արտադրության զարգացման համար:

Տարածքը, սահմանները, աշխարհագրական դիրքը: Արարատի մարզը կազմավորվել է Մասիսի, Արտաշատի և Արարատի վարչական նախկին շրջանների միավորումից: Արարատի համար կարևոր հանգամանք է Երևանին անմիջական հարևանությունը: Սա տարանցիկ տրանսպորտային աշխարհագրական դիրք է գրավում ՀՀի հյուսիսային և հարավարևելյան մարզերի միջև ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության համար:

Բնական պայմանները և ռեսուրսները— Արարատի մարզի տարածքների մեծ մասը հարթավայրային է (սարահարթ) և գտնվում է 800-1000 մ բարձրություններում: Արարատի մարզի լեռնային մասը զբաղեցնում են Գեղամա լեռների լանջերը և Ուրծի, Դահնակի Երանոսի միջին բարձրության լեռները: Վերջիններիս նախալեռներում ՝ չորային կլիմայի պայմաններում, հիմնականում ջրամերժ ապարների վրա գոյացել է լանդշաֆտի յուրահատուկ տիպ ՝ վատահողեր ( բեդլենդներ ): Այստեղ մակերևույթը խիստ մասնատված է, հողաբուսական ծածկույթից համարյա զուրկ: Վատահողերը երկրագործության համար պիտանի տարածքներ չեն: Արաքսի Ազատ ու Վեդի վտակների վերին հոսանքում առանձին կղզյակներով պահպանվում է հայոց Խոսրով Կոտակ թագավորի IV դարում հիմնած անտառը։ Այստեղ մթնոլորտային տեղումները նախալեռների ճեղքոտված ջրաթափանց ապարներով համարյա ամբողջությամբ ներծծվում են և հոսելով ստորգետնյա հուներով սնում են Արարատյան արտեզյան ավազանը: Լավայատակ ջրերի ելք արդյունք է նաև Այղր (Մեծամոր) լիճը։

Կլիման խիստ ցամաքային է: Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը չի գերազանցում 300 մմ: Ամառը շոգ է, տևական (45 ամիս): Հաճախ ջերմաստիճանը բարձրանում է մինչև +40°C+42°C: Բնորոշ են լեռնահովտային քամիները: Ձմեռը ցուրտ է, անամպ, անհողմ: Գարունը կարճատև է: Առաձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասնանում են այգիների ու դաշտերի բարիքները: Մարզի հարթավայրային մասի բնական կիսաանապատային լանդշաֆտները խիստ փոփոխված են: Ներկայումս տիրապետում են մարդածին լանդշաֆտները: Բնական հողածածկը, որը հումուսով աղքատ գորշահողերն են, հազարամյակների ընթացքում ոռոգովի երկրագործության պայմաններում վերածվել է կուլտուր-ոռոգելի հողերի: Հարթության ցածրադիր մասերում գոյացել են ճահճուտներ: Կան նաև աղուտներ և աղտուտներ:

Արարատի մարզում է գտնվոuմ Խոր Վիրապի վանքը, ուր, ըստ ավանդության, աքսորված է եղել Սբ. Գրիգոր Լուսավորիչը: Մարզի Զանգակատուն գյուղում ականավոր բանաստեղծ Պարույր Սևակի տուն – թանգարանն է:

Բնակչությունը:

Արարատի մարզը բնակչության թվով և խտությամբ ՀՀ մարզերի շարքում գրավում է երկրորդ տեղը: Բնակչության թիվը կտրուկ ավելացել է, երբ Արևելյան Հայաստանը միացել է Ռուսաստանին և Պարսկաստանից ու Արևմտյան Հայաստանից տասնյակ հազարավոր հայեր վերաբնակվել են այս տարածքներում:

Արարատի մարզի հարթավայրային մասում են գտնվում գրեթե բոլոր բնակավայրերը. այստեղ բնակչության խտությունը շատ բարձր է՝ 300-400 մարդ/քկմ: Դրան հակառակ՝ մարզի լեռնային մասում խորհրդային տարիներին տասնյակ գյուղերի վերացման հետևանքով չնչին բնակչություն է մնացել:

Մարզի հարթավայրային մասի տարաբնակեցման կարևոր առանձնահատկությունն այն է, որ գյուղական բնակավայրերի խտությունը մեծ է, տարաբնակեցումը՝ համատարած, այսինքն՝ հաճախ չի նկատվում, թե որտեղ է վերջանում մի բնակավայրը և սկսվում մյուսը:

Արարատի մարզն ունի չորս քաղաք՝ Արտաշատը (20679 մարդ /2016 թ.), Արարատը (20366 մարդ /2016 թ.), Մասիսը (20484 մարդ /2016 թ.) և Վեդին (11579 մարդ /2016 թ.): Մարզկենտրոն Արտաշատը գտնվում է Երևան-Գորիս-Ստեփանակերտ ավտոխճուղու վրա, հայոց պատմական մայրաքաղաք Արտաշատից 10 կմ հյուսիս-արևելք, որից և ստացել է իր անվանումը: Արտաշատն ունի բազմաճյուղ արդյունաբերություն: Այն այդպիսին է դարձել վերջին 4-5 տասնամյակների ընթացքում, երբ կառուցվեցին սննդի, շինանյութերի և մշակող արդյնաբերության այլ ճյուղերի ձեռնարկություններ:

Տնտեսությունը: 

Արարատի մարզը Հայաստանի Հանրապետության առավել զարգացած գյուղատնտեսություն ունեցող մարզերից է: Արարատի մարզը տալիս է ՀՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքի 14,7%-ը, տնտեսության հիմքը կազմող գյուղատնտեսությունը ձեռք է բերել մերձքաղաքային տնտեսության ուղղվածություն: Բուսաբուծության համախառն արտադրանքը մի քանի անգամ գերազանցում է անասնաբուծությանը: Վարելահողերը Արմավիրի մարզում կազմում են տարածքի 12,2%-ը։

Արարատի մարզում գյուղատնտեսության զարգացման գլխավոր նախադրյալը արհեստական ոռոգումն է: Բուսաբուծության առաջատար ճյուղերը՝ բանջարաբուծությունը, պտղաբուծությունը և խաղողագործությունը, հիմնվում են Հրազդանից և Արաքսից սնվող մայր ջրանցքների, արտեզյան ավազանի տասնյակ ջրհորների, ինչպես նաև հզոր պոմպակայանների և Ազատի ջրամբարի ջրերով ոռոգման վրա: Ոռոգման հետ կապված՝ առաջանում են բնապահպանական այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են գյուղատնտեսական հողերի երկրորդային աղակալումը և արտեզյան ավազանի աղտոտման վտանգը:

Բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածություններով, բերքատվությամբ և համախառն բերքով Արարատը երկրորդ տեղն է գրավում ՀՀ մարզերից: Արարատը երկրորդ տեղն է զբաղեցնում նաև խաղողագործության և պտղաբուծության զարգացման մակարդակով, արտադրելով ՀՀ խաղողի և պտղի համախառն բերքի 57%-ը։ Արհեստական լճակներում զարգանում է ձկնաբուծությունը:

Մարզում արդյունաբերության առաջատար ճյուղը տեղական գյուղատնտեսական հումքի՝ խաղողի, պտուղների և բանջարեղենի վերամշակման ու սննդի արդյունաբերության ճյուղերն են: Գինու-կոնյակի և պահածոների արտադրության կենտրոններն են Արտաշատ, Արարատ, Մասիս քաղաքները: Գինու-կոնյակի գործարաններ կան նաև մի շարք գյուղերում: Գործարանների արտադրանքը լայն սպառում ունի նաև արտասահմանում:

Արարատի մարզի տարածքում շահագործվող կրաքարի բազայի վրա Արարատ քաղաքում գործում է ցեմենտի խոշոր  գործարան: Այստեղ է գտնվում նաև ոսկու կորզման միակ ֆաբրիկան ՀՀ-ում:

Առաջադրանքներ․

  1. Նկարագրեք Արարատի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Արարատի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևմուտքում։ Այն հիմնականում զբաղեցնում է Արարատյան դաշտավայրը, որը հարթ և բերրի է։ Մարզը սահմանակից է մի քանի մարզերի և այլ պետությունների, ունի տաք կլիմա և նպաստավոր պայմաններ գյուղատնտեսության համար։

  1. Բնութագրեք և գնահատեք մարզի գլխավոր բնական հարստությունները։

Արարատի մարզի հիմնական բնական հարստություններն են բերրի հողերը, ջրային պաշարները և տաք կլիման։ Դրանք նպաստավոր են գյուղատնտեսության զարգացման համար և ունեն մեծ տնտեսական նշանակություն։

  1. Ինչի՞ վրա կարող է հենվել մարզի հեռանկարային զարգացումը։

Արարատի մարզի հեռանկարային զարգացումը կարող է հենվել գյուղատնտեսության, սննդի վերամշակման, առևտրի և զբոսաշրջության վրա՝ շնորհիվ բերրի հողերի, տաք կլիմայի և շահավետ դիրքի։

  1. Նկարագրե՛ք Արարատի մարզի դերը ռազմական աշխարհագրության մեջ։

Արարատի մարզը կարևոր է ռազմական աշխարհագրության մեջ, քանի որ սահմանակից է Թուրքիային և Նախիջևանին։ Նրա դիրքը, ճանապարհները և տարածքի առանձնահատկությունները ռազմավարական նշանակություն ունեն երկրի պաշտպանության համար։

  1. Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել Արարատի լեռնագրական միավորները, ջրագրական ցանցը և խոշոր քաղաքները։ Էլ․ քարտեզ․

  1. Ներկայացրեք Արարատի մարզը SWOT (ռազմավարություն) վերլուծության միջոցով։

Ուժեր: Բերրի հողեր, տաք կլիմա, ջրային ցանց, ռազմավարական դիրք։
Թուլություններ: Սահմանային լարվածություն, հնացած ենթակառուցվածքներ։
Գործող հնարավորություններ: Գյուղատնտեսություն, սննդի վերամշակում, զբոսաշրջություն, առևտուր։Սպառնալիքներ: Սահմանային կոնֆլիկտներ, կլիմայական փոփոխություններ, բնական աղետներ։