Պատմությւոն՝ հայոց թագուհիներ «Պատմական կերպարից՝ ժամանակակից կերպար»
Հայոց թագուհիներ
Նախագիծը՝ Հայ ականավոր թագուհիներ
Առաջադրանք՝
Փարանձեմ

IV դարում Արշակունյաց թագավորության ամենահայտնի հայոց թագուհին Փարանձեմն էր, Արշակ II թագավորի կինը։ Փառանձեմն ոչ միայն Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության ամենահայտնի թագուհին է, այլև մեր պատմության ամենաակնառու դեմքերից մեկը։ Նրա մասին մատենագիրները տեղեկություններ են հաղորդում մինչամուսնական տարիքից մինչև նահատակությունը։
Առաջին վկայությունները վերաբերում են նրա ծագմանը։ Նա Սյունյաց տոհմից էր։ Արշակ Բ արքան սպանեց իր եղբորորդի Գնելին, ապա ամուսնացավ նրա այրի Փառանձեմ Մյունու հետ։
Ըստ Փավստոս Բյուզանդի՝ Փառանձեմն ականատես եղավ ամուսնու դեմ կատարված դավադրությանը։ Սիրող կինը փորձեց փրկել իր ամուսնուն՝ դիմելով կաթողիկոսի միջնորդությանը։ Սակայն Արշակ արքան կանգ չառավ անգամ Ներսես Մեծի միջամտության պարագայում։
Փավստոս Բյուզանդը գրել է ՝ սպանվածի կինը՝ Փառանձեմը, զգեստները պատառոտած, վարսերը արձակած, կուրծքը բացած, սգում էր, բարձր ճչում, աղիողորմ ողբով ու արտասուքով բոլորին լացացնում։
Մատենագիրների հաղորդումներից պարզ է դառնում , որ Փառանձեմը գեղեցիկ, ուժեղ, կամային և հայրենասեր կին էր, որը պատրաստ էր մինչև վերջ պայքարել իր ժողովրդի և երկրի համար։ Նա վրեժխնդիր է լինում նաև իր սպանված ամուսնու համար։
Նա Արշակ թագավորին և հայոց ազգին պարգևեզ արքայազն Պապին։ Նա թագավոր դարձավ 16 տարեկանում ու շատ լուրջ քայլեր ձեռնարկեց թուլացած հայրենիքի հզորացման համար։
Փառանձեմ թագուհին մեր պատմության մեջ առավել հայտնի է իր միանձնյա իշխանության ժամանակահատվածով։ Պարսից Շապուհ արքան խաբեությամբ իր մոտ բանակցելու հրավիրեց Արշակ արքային։ 368 թվականին Արշակ II-ը բանտարկվեց և վախճանվեց Անհուշ բերդում։ Շապուհը փորձեց խաբեությամբ գերել նաև Փառանձեմ թագուհուն և հրավիրեց Պարսկաստան։ Սակայն հեռատես թագուհին չհավատաց Շապուհին և չընդունեց նրա հրավերը։ Սեփական երկիրը պարսկական նվաճումից պաշտպանելու նպատակով նա զորքով ամրացավ անմատչելի Արտագերս ամրոցում, ուր տեղափոխեց նաև արքունի գանձարանը։
Նա չէր վախենում վտանգից, չէր հանձնվում, նույնիսկ երբ իրավիճակը շատ ծանր էր։ Սա ցույց է տալիս նրա խիզախությունը և կամքի ուժը։Փարանձեմը ոչ միայն թագուհի էր, այլ նաև մայր, որը պայքարում էր իր երեխայի ապագայի համար։ Նրա կերպարը խորհրդանշում է կնոջ ուժը, տոկունությունը և հայրենիքի հանդեպ հավատարմությունը։
Տեսանյութեր՝
- Կադրանիդե II թագուհի. Հայոց աշխարհի թագուհիները
- Մարիոն. Քաղաքագետ արքայուհին
- Կեռան ( Աննա). Բարեգործ արքայուհին
- Զապել I. Ուսյալ արքայուհին
- Մլքե (Թամար). Հայոց աշխարհի թագուհի
- Փառանձեմ. Ռազմիկ արքայուհին
- Թագակիրները. Արքայական հարսանիք
- Թագակիրները. Հաց մեծաց
- Թագակիրները. Օծյալ արքայուհին
- Թագակիրները. Հայոց աշխարհի թագուհիները
