Рубрика: Հասարակագիտություն 1-ին կուրս

ՀՈՒՆՎԱՐ 7-15

Հայոց դրամաշրջանառության պատմությունը
Առաջադրանք՝ /դիտել տեսանյութի 30-50 րոպե/

  • Ե՞րբ են ստեղծվում առաջին թղթադրամները:

Առաջին թղթադրամները ստեղծվել են Չինաստանում՝ մոտավորապես 8–9-րդ դարերում։

  • Ե՞րբ են ստեղծվել արևմտաեվրոպական թղթադրամները:

Արևմտաեվրոպական առաջին թղթադրամները ստեղծվել են 17-18-րդ դարում։

  • Հայ իրականության մեջ ե՞րբ են կիրառվել արևմտաեվրոպական թղթադրամները:

Հայ իրականության մեջ արևմտաեվրոպական թղթադրամները սկսել են կիրառվել հիմնականում 18-րդ դարում հայ առևտրականների կողմից միջազգային առևտուրների ժամանակ։

  • Ե՞րբ են թվագրվում հայ առաջին թղթադրամները: Ինչպե՞ս էին կոչվում և որտե՞ղ էին շրջանառվում:

Հայ իրականության մեջ ամենավաղ թղթադրամները սկսել են կիրառվել հիմնականում 19-րդ դարում, դրանք կոչվում էին փարա և օգտագործվում էին եկեղեցում մանր առևտուր անելու հմար, օրինակ առնում էին զարդեր և մոմեր։

  • Ինչու՞ և ե՞րբ է փակվել Երևանի դրամահատարանը:

Երևանի դրամահատարանը փակվել է , երբ Արևելյան Հայաստանը մտավ Ռուսաստանի կազմի մեջ

  • Ե՞րբ է ստեղծվել մերօրյա ազգային արժույթը և ի՞նչ միավորներ ունի:

Մերօրյա ազգային արժույթը՝ հայկական դրամը, ստեղծվել է 1993 թվականին՝ նոյեմբերի 22-ին Հայաստանի անկախությունից հետո։ Դրամն ունի հետևյալ միավորները՝ թղթադրամներ և մետաղադրամներ։ Դրամի մանր միավորը կոչվում է լումա։

  • Ե՞րբ են շրջանառվել հայկական դրամները:

Հայկական դրամը շրջանառվել է 1993 թվականին՝ նոյեմբերի 22-ից

Տեսանյութ՝
Դրամապատում. Հայոց դրամաշրջանառության պատմությունը

Рубрика: Գրականություն 1-ին կուրս

Առաջադրանք

Թագավորն ու տերտերը

Մի քահանա թագավորին դուր չէր գալիս: Թագավորը ցանկանում էր քահանային հեռացնել կենտրոնից, հնարավորություն էր փնտրում: Եվ այդ հնարավորությունը գտավ: Մի օր կանչեց մոտը, ասեց.

-Քահանա, ես քեզ երեք բան պետք է ասեմ, թե կարողացար պատասխանել՝ կազատվես, թե չէ՝ գլուխդ կտրել կտամ:

Քահանան ասաց.

-Թագավորն ապրած կենա, ես թագավորի ծառան եմ, պատրաստ եմ, ասա՝ կանեմ:

Թագավորն ասաց.

-Առաջին հարցս սա է՝ երկնքից մինչև գետինը քանի՞ արշին է, երկրորդը՝ ես ի՞նչ արժեմ, երրորդը՝ մտքումս ի՞նչ կա: