
Կալցիումը քիմիական տարր է, որի քիմիական նշանն է Ca։ Այն պատկանում է ալկալահողային մետաղների խմբին և մետաղ է։ Կալցիումը արծաթասպիտակ գույնի է, բավականին փափուկ և շատ ակտիվ, այդ պատճառով բնության մեջ մաքուր վիճակում գրեթե չի հանդիպում։ Այն հիմնականում հանդիպում է տարբեր միացությունների ձևով, օրինակ՝ կավիճի, կրաքարի և մարմարի մեջ։ Կալցիումը մեծ նշանակություն ունի մարդու օրգանիզմի համար, քանի որ մասնակցում է ոսկրերի և ատամների ձևավորմանը և ամրացմանը, օգնում է մկանների կծկմանը, սրտի ճիշտ աշխատանքին և արյան մակարդմանը։Շինարարություն, բժշկություն, սննդի արդյունաբերություն։ Կալցիումը ակտիվ մետաղ է. հեշտությամբ է ռեակցիայի մտնում այլ տարրերի հետ։Մթնոլորտի թթվածնի հետ կապվելիս տալիս է կալցիում օքսիդ (CaO).Օրինակ՝ 2Ca+O2→2CaO։Բարձր ակտիվություն ունի, ջրի ու թթուների հետ։Կալցիումը շատ կարևոր է բնության համար։ Այն կազմի մեջ է կրաքարում, մարմարում, կավիճում և կոշտացնում հողի հանքանյութերը։ Կալցիումը օգնում է բույսերին ուժեղանալ ու լավ աճել, նաև մասնակցում է ջրի և հողային գործընթացների կարգավորմանը։Շինարարությունում – ցեմենտ, քար, շենքերի կառուցում
Բժշկությունում – ոսկորների, ատամների բուժում, դեղամիջոցներում
Սննդի արդյունաբերությունում – կաթ, պանիր, հավելումներ
Արդյունաբերությունում – լամպերի, ստվարաթղթի, սիմենտի արտադրություն
Բնության մեջ – հողի ամրացում, բույսերի աճ
