Рубрика: Աշխհարագրություն 1-ին կուրս

Արմավիրի մարզի ընդհանուր բնութագիրը

Արմավիրի մարզ
Տարածքը՝ 1242ք․կմ
Բնակչությունը՝267 հազար(2017թ.)
Կենտրոնը՝ ք․ Արմավիր

Բնաշխարհը

Արմավիրի մարզը տարածքի մեծությամբ ամենափոքրն է Հայաստանի Հանրապետությունում: Այստեղ է գտնվում Արաքս գետի միջին հոսանքում կառուցված առայժմ միակ ավտոճանապարհային կամուրջը (Մարգարա գյուղի մոտ), որը Հայաստանի Հանրապետությունը միացնում է Թուրքիային:

Բնական պայմանները և հարստությունները

Արմավիրի մարզի կլիման խիստ չորային է: Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները:

Միակ գետը, որ սկսվում է մարզի սահմաններում, Մեծամորն է (Սևջուրը), որը սնվում է Այղր լճից ու նրա մերձակա աղբյուրներից: Մեծամորի միակ խոշոր վտակը Քասաղն է: Գարնանը սահմանային Արաքսի, ինչպես նաև Քասաղի հորդացած ջրերը դուրս են գալիս ափերից ու ավերածությունների պատճառ դառնում:

Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով: Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:

Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշթիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը:

Դրանից քիչ արևմուտք` Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի` Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի` Երվանդաշատի փլատակները:

Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է ներկայացնում նաև Սարդարապատի հուշահամալիրը:

Բնակչությունը

Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, ուստի և նրա մեծ մասը ապրում է գյուղերում:

Քաղաքները

Արմավիրի մարզկենտրոնն է Արմավիրը (նախկինում` Սարդարապատ, ապա Հոկտեմբերյան): Այն Հայաստանի երիտասարդ ու արագ զարգացող քաղաքներից է: Մարզի աբողջ տարածքի նկատմամբ կենտրոնական դիրք ունի, գտնվում է Երևան-Վաղարշապատ-Արագած-Գյումրի կարևոր ավտոխճուղու վրա: Քաղաքում գործում են երկու տասնյակից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ, կրթամշակութային ու առողջապահական` մարզային նշանակության հիմնարկներ:

Մարզում, ամբողջ երկրում և համայն հայության կյանքում իր բացառիկ նշանակությամբ առանձնանում է Վաղարշապատ (1945-1995թթ. կոչվել է Էջմիածին) քաղաքը: Բացառիկ է նրա հոգևոր մշակութային նշանակությունը: Այդ առումով Վաղարշապատը ոչ միայն համահայաստանյան, այլև համահայկական կենտրոն է: Շնորհիվ այն բանի, որ այստեղ գտնվում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, Վաղարշապատը համայն հայության հոգևոր-կրոնական կենտրոնն է և Ամենայն Հայոց կաթողիկոսության ու Հայոց կաթողիկոսի աթոռանիստը: Մայր տաճարին կից գործում է Հոգևոր ճեմարանը, որը Հայ Առաքելական եկեղեցու ծառայողներ է պատրաստում Հայաստանի և սփյուռքի համար:

Երկրի էկոնոմիկայում Արմավիրի մարզի տեղը և դերը որոշող գլխավոր ճյուղը էլեկտրաէներգետիկան է` հանձին Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանի: Դա գտնվում է մարզկենտրոնից ոչ հեռու, Մեծամոր քաղաքում, որը կառուցվել է ատոմային էլեկտրակայանին սպասարկելու համար:

Տնտեսությունը

ՀՀ Արմավիրի մարզը հանրապետությունում առանձնանում է իր զարգացած
գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ: Մարզի աշխարհագրական դիրքը և
բնակլիմայական պայմանները նպաստավոր են, ինչպես բուսաբուծության (բազմամյա
տնկարկներ, բանջարեղեն), այնպես էլ անասնաբուծության զարգացման համար:
Անասնաբուծության բնագավառում հիմնականում զարգացած է խոշոր և մանր
եղջերավոր անասնաբուծությունը, խոզաբուծությունը և թռչնաբուծությունը, իսկ
բուսաբուծության մեջ պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարաբուծությունը և բուսաբուծությունը։ Հիմնականում մշակվում են հացահատիկային և բանջարաբոստանային մշակաբույսեր։

Արդյունաբերությունը մասնագիտացված է էլեկտրաէներգիայի, սննդանյութերի, ըմպելիքի, ալկոհոլային խմիչքների արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման ուղղություններում։ Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային տրանսպորտով։ 2015թ․-ին մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները ՀՀ համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են․

  • արդյունաբերություն 4․3%
  • գյուղատնտեսություն 17․5%
  • շինարարություն 3․5%
  • մանրածախ առևտուր 3․8%
  • ծառայություններ 1․7 %

Առաջադրանքներ․

  1. Նկարագրեք Արմավիրի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Արմավիրի մարզը գտնվում է Հայաստանի արևմտյան մասում՝ Արարատյան դաշտում։ Այն սահմանակից է Թուրքիային և մի քանի մարզերի։ Տարածքը հիմնականում հարթ է, կլիման՝ տաք ու չոր, ինչը նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը։

  1. Բնութագրեք և գնահատեք մարզի գլխավոր բնական հարստությունները։

Արմավիրի մարզի գլխավոր բնական հարստությունները բերրի հողերն ու ջրային ռեսուրսներն են։ Դրանք կարևոր են գյուղատնտեսության զարգացման համար, սակայն չոր կլիմայի պատճառով պահանջում են խնայող օգտագործում։

  1. Ինչի՞ վրա կարող է հենվել մարզի հեռանկարային զարգացումը։

Մարզի հեռանկարային զարգացումը կարող է հենվել գյուղատնտեսության արդյունավետ զարգացման, ջրային ռեսուրսների ճիշտ օգտագործման, սննդարդյունաբերության զարգացման և բարենպաստ աշխարհագրական դիրքի շնորհիվ տրանսպորտային ու տնտեսական կապերի ընդլայնման վրա։

  1. Նկարագրե՛ք Արմավիրի մարզի դերը ռազմական աշխարհագրության մեջ։

Արմավիրի մարզը կարևոր է ռազմական աշխարհագրության մեջ, քանի որ սահմանակից է Թուրքիային։ Նրա հարթ ռելիեֆը և հաղորդակցման ուղիները նպաստում են արագ զորաշարժին և երկրի պաշտպանության կազմակերպմանը։

  1. Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել Արմավիր մարզի լեռնագրական միավորները, ջրագրական ցանցը և խոշոր քաղաքները։ Էլ․ քարտեզ․

  1. Ներկայացրեք Արմավիրի մարզը SWOT (ռազմավարություն) վերլուծության միջոցով։

Ուժեղ կողմեր: բերրի հող, հարթ ռելիեֆ, բարենպաստ դիրք։
Թույլ կողմեր: ջրի պակաս, չոր կլիմա։
Հնարավորություններ: գյուղատնտեսության և արտահանման զարգացում։
Սպառնալիքներ: կլիմայական փոփոխություններ, սահմանային լարվածություն։

Рубрика: Русски 1 курс

10 интересных фактов об Ованесе Туманяне

Ованес Туманян родился 19 февраля 1869 года в селе Дсех, Лорийского края.

Его называют национальным поэтом Армении.

Туманян писал не только стихи, но и сказки, поэмы, басни и прозу.

Многие его сказки, такие как «Гикор» и «Ануш», стали классикой армянской литературы.

Произведения Туманяна переведены на десятки языков мира, включая русский.

Он активно занимался общественной и благотворительной деятельностью.

Во время трагических событий начала XX века Туманян помогал беженцам и сиротам.

Поэт очень любил народный фольклор и часто использовал его в своих произведениях.

В Ереване существует Дом-музей Ованеса Туманяна.

Его имя носят улицы, школы и культурные центры в Армении и за её пределами։

Рубрика: Русски 1 курс

Волшебные очки

Вопросы и задания

1. Почему девочка купила очки вместо тетрадей? Что это говорит о её характере?
Она купила очки из любопытства и желания увидеть что-то необычное. Это говорит о её мечтательности, стремлении к чуду, фантазии и том, что для неё важнее внутренний мир, чем бытовые обязанности.

2. Как изменилось восприятие мира девочки после того, как она надела волшебные очки?
Мир стал для неё гораздо шире и сложнее. Она начала видеть не только то, что доступно обычным людям, но и скрытую сторону реальности: микробы, далёкие планеты, неизвестные звёзды. Реальность стала одновременно и прекрасной, и пугающей.

3. Что девочка увидела с помощью очков в окружающей среде и на далёких планетах? Какие эпизоды запомнились больше всего?
Она видела:

  • микробов повсюду — в воде, на мыле, на полотенце, на еде;
  • далёкие планеты, поезда на них, таяние льдов, звёздные туманности;
  • жизнь, недоступную обычному зрению.

Особенно запоминаются сцены с микробами на еде и момент, когда она наблюдала другие планеты и чувствовала себя путешественницей.

4. Почему девочке было сложно жить с волшебными очками? Какие трудности она испытывала?
Потому что она видела слишком много. Мир оказался грязным, опасным, страшным. Она не могла спокойно есть, мыть руки, жить обычной жизнью. Её никто не понимал, её считали странной и больной.

5. Как родители, брат и учителя относились к поведению девочки? Почему?
Они считали её ненормальной, странной, капризной.

  • Мама жалела, но не понимала.
  • Папа ругал.
  • Брат издевался.
  • Учителя думали, что она издевается или сумасшедшая.

Потому что они не знали о волшебных очках и не могли поверить в её рассказы.

6. Почему девочка решила прыгнуть с крыши? Как она передумала это делать?
Она чувствовала себя одинокой, ненужной, непонятой. Её пугали слухами о психбольнице, её постоянно унижали.
Она передумала, когда увидела несчастье другой женщины — потерявшей ребёнка. Это переключило её внимание с себя на других.

7. Как волшебные очки помогли девочке спасти ребёнка?
С помощью очков она увидела, что коляску украла «слепая» старушка. Она проследила её путь, указала направление матери, нашла дом и подъезд, где находился ребёнок. Без очков это было бы невозможно.

8. Почему девочка придумала хитрость со списками бесплатной водки? Как это помогло?
Она знала, что старушка не удержится и выйдет из квартиры. Так и случилось: старуха сама себя выдала. Это был умный, смелый и находчивый поступок.

9. Какие черты характера девочки проявились в её действиях?

  • Смелость — она не испугалась и пошла спасать ребёнка.
  • Доброта — ей стало жалко мать.
  • Находчивость — она придумала хитрость со списками.
  • Наблюдательность — она замечала то, что другие не видели.
  • Чувствительность — она остро переживала несправедливость.

10. Что символизируют волшебные очки?
Очки символизируют особый взгляд на мир — способность видеть правду, скрытую сторону жизни, чувствовать глубже, чем другие. Они показывают, что слишком много знания может быть тяжёлым, и не всё в мире нужно видеть буквально.

Рубрика: Անգլերեն 1-ին կուրս

Homework

Գրիր տեքստի բայերը Present Simple ժամանակաձևով, դուրս գրիր անծանոթ բառերը և սովորիր։

A Day at School

Every day I wake up at 7 o’clock. In the morning I have breakfast with my family.
My brother Tom usually gets up at 8 o’clock. He does not eat breakfast at home in the morning.

We go to school together every day. In the morning we go by bus. Sometimes we walk to school.
Our school starts at 9 o’clock on weekdays.

Our teacher Anna teaches English every day. She likes her job very much.
She gives homework after class.

In class we listen to the teacher and write in our notebooks.
We do not talk a lot during the lesson.

After school my friends usually play football, but I do not play on weekdays.
In the afternoon I do my homework at home.

In the evening we watch TV together.
At night we do not go to bed late.

Պատասխանիր տեքստի վերաբարյալ հարցերին և տեղադրիր բլոգում։

What time does he wake up every day?
→ He wakes up at 7 o’clock.

When does he have breakfast?
→ He has breakfast in the morning.

What time does Tom usually get up?
→ Tom usually gets up at 8 o’clock.

Does Tom eat breakfast at home in the morning?
→ No, he does not.

How do they go to school in the morning?
→ They go to school by bus.

When does the school start on weekdays?
→ The school starts at 9 o’clock.

What does Anna teach every day?
→ She teaches English.

When does Anna give homework?
→ She gives homework after class.

What do the students do during the lesson?
→ They listen to the teacher and write in their notebooks.

Do they talk a lot during the lesson?
→ No, they do not.

What do the friends usually do after school?
→ They usually play football.

When does the person do homework?
→ He does homework in the afternoon.

What do they do in the evening?
→ They watch TV.

Do they go to bed late at night?
→ No, they do not.

Рубрика: Հայոց լ․ 1 կուրս

Ես՝ 20 տարի հետո

20 տարի հետո ես կլինեմ մեծ և պատասխանատու մարդ, կունենամ իմ ընտրած մասնագիտությունը և կաշխատեմ այն ոլորտում, որը շատ եմ սիրում։ Ես կդառնամ ֆուտբոլային մեկնաբան, որովհետև ֆուտբոլը իմ ամենասիրելի խաղն է, և ես շատ եմ սիրում խոսել խաղերի մասին։ Կսովորեմ ճիշտ, գեղեցիկ և հստակ խոսել, որպեսզի մարդիկ ինձ հաճույքով լսեն, կիմանամ բոլոր թիմերի պատմությունները, ֆուտբոլիստների անունները և խաղի կանոնները։ Երբ խաղը սկսվի, ես կպատմեմ ամեն ինչ հետաքրքիր ձևով, որպեսզի լսողները զգան խաղի ուրախությունն ու լարվածությունը։ Ես կմեկնաբանեմ կարևոր և մեծ խաղեր։ Կացելեմ տարբեր երկրներ, կտեսնեմ մեծ ստադիոններ և կհանդիպեմ հայտնի ֆուտբոլիստների։

Рубрика: Без рубрики

Առաջադրանք

 էրկու ախպար  հեքիաթի տրված հատվածը թարգմանել գրական հայերեն։

Լինում է չի լինում մի եղբայր է լինում,մեկը հարուստ,մեկը աղքատ։Աղքատի ալյուրը վերջացել էր,գնում է հարուստ եղբոր մոտ, և մի մաղ ալյուր է ուզում,ասում է․-Եղբայր,մի մաղ ալյուր տուր,պանդխտության պետքա գնամ,գամ հետ կտամ։Եղբայր ասում է թե․-Դու եղած չեղածտ ծախսել վերջացրել ես,հիմա ո՞րտեղից պիտի տաս։Աղքատ եղբայրը տուն է գնում, կնոջն ասում է
— Աղջ՛, վեր կաց, ամբարի անկյունները ավլիր ու մի երկու հաց արա, ես բախտս փոխել եմ, պանդխտության պիտի գնամ, փող վաստակեմ։Կինը ավլում է ամբարի անկյունները և մի հաց է թխում. մարդն առնում է այդ հացն ու ընկնում ճանապարհ։Գնում է, գնում, հասնում է մի անտառի, ելնում է մի ծառի վրա։ Մի քիչ մնում է, տեսնում է, որ մի արջ, մի գայլ ու մի մուկ գալիս են այդ ծառի տակ։ Նրանք մի քիչ հանգստանում են, սկսում են զրուցել, ու արջն ու գայլն ասում են մկանը— Դու ի՞նչ ունես, մո՛ւկ եղբայր։Մուկն ասում է
Կոտով մի ոսկի ունեմ այս ծառի տակ գայլին ասում են— Դու ինչ ունես։ Գայլն ասում է— Այնտեղ մի հոտ ոչխար ունեմ, նրանց մեջ մի մաքի կա, բայց այնպիսի մաքի է, որ ինչ հիվանդ էլ լինի, եթե նրա թոքը ուտի, մեկից մեկ կառողջանա, կլավանա

Рубрика: Անգլերեն 1-ին կուրս

14.01.2026

Քերականություն – ներկա ժամանակ

Սովորել հետևյալ բայերը անգիր՝

  • have – ունենալ
  • live – ապրել
  • eat – ուտել
  • drink – խմել
  • play – խաղալ
  • write – գրել
  • read – կարդալ
  • do – անել
  • make – պատրաստել
  • go – գնալ
  • come – գալ
  • speak – խոսել
  • open – բացել
  • close – փակել
  • like – սիրել
  • see – տեսնել
  • listen – լսել
  • watch – նայել
  • work – աշխատել
  • study – սովորել

Հիշի՜ր՝ անգլերենում բայերը ներկա ժամանակում խոնարհելիս միայն he / she / it դեմքերի դեպքում բայի վերջում ավելացնում ենք -s կամ -es, մնացած դեմքերի դեպքում (I, you, we, they) բայը մնում է անփոփոխ, օրինակ՝

I read – ես կարդում եմ, you read – դու կարդում ես, we read – մենք կարդում ենք, they read – նրանք կարդում են, բայց he reads, she reads – նա կարդում է։

Եթե բայը ավարտվում է -s, -sh, -ch-ով վերջում ավելանում է ոչ թե -s այլ -es, he finishes, he watches, he passes.

Եթե բայը ավարկվում է –y-ով, որից առաջ բաղաձայն է, –y-ը փոխվում է –ies, fly – he flies, study – he studies.

Հիշիր՝ do – he does, go – he goes

Ներկա ժամանակը ցույց է տալիս հաճախ կրկնվող գործողություն, սովորաբար օգտագործվում է հետևյալ ժամանակի պարագաների հետ՝ always – միշտ, sometimes – երբեմն, usually – սովորաբար, never – երբեք, often – հաճախ, every – ամեն և այլն, օրինակ՝

Every morning I go to college. He usually eats a lot of fruit.

Տանը՝ Essential Grammar in Use էջ 21, վ. 5.1, 5.2, 5.4, սովորել անգիր վերևում նշված բայերի թարգմանությունները