Рубрика: Հայոց լ․ 1 կուրս

Առաջադրանքներ

Ուրիշի ուղղակի խոսքը փոխակերպի՛ր անուղղակի խոսքի։

1․ -Այսպիսի երջանկության ես երբեք չեմ հանդիպել իմ կյանքում,-խոստովանեց Գարեգինը։

2․Դերասանն ասաց. որ ինքը ստանձնել էր այդ դերը, որպեսզի բեմից ասեր այն, ինչ կյանքում չէր ասել։

-Ես ստանձնեցի այս դերը, որպեսզի բեմից ասեմ այն, ինչ չեմ ասել կյանքում։

3․Ասատուրն ասաց. որ վաղուց էր փնտրում Բագրատին, որովհետև համոզված էր, որ նա իր համար կանի այն, ինչ պարտադրում է պատանեկան տարիների բարեկամությունը։

-Բագրա՛տ, վաղուց էի քեզ փնտրում, որովհետեւ համոզված էի, որ դու ինձ համար կանես այն, ինչ պատանեկան տարիների բարեկամությունն է պարտադրում։

4․Օտարազգի գիտնականը խոստովանեց.

-Վախենում էի, թե Հայաստանում կհանդիպեմ մի հինավուրց երկրի ծերացած ժողովրդի, բայց օր օրի համոզվում եմ, որ այս հնադարյան հողի վրա ապրում է կենսունակ մի ժողովուրդ։

5․Իսրայելն ասաց որդուն.

-Հրաշքի չպիտի սպասենք, մենք մեր ձեռքով պիտի փրկվենք, իսկ եթե մեռնենք՝ միայն հերոսի մահով։

6.Առանց քեզ, ես դժվար եմ պատկերացնում իմ երջանկությունը, – ասաց տղան Գոհարին:

7.Հայրը մեղադրում է որդուն.
-Դու փախչում ես քո մասնագիտությունից և քեզ արդարացնելու համար, փորձում ես մեղավորներ փնտրել:

8.Վիկտոր Համբարձումյանը պատասխանեց.
-Երբ կարոտում եմ երկինքը, գալիս եմ Բյուրական, բայց ոչ թե աստղադիտակից եմ նայում, այլ նստում եմ տանս առջև և հիանում երկնքով:

Рубрика: Պատմություն 1 կուրս

ԴԵԿՏԵՄԲԵՐ11-17


ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ. ՏՐԴԱՏ ԱՌԱՋԻՆ

Լուսանկարում՝ Մեծ Հայքի արքա Տրդատ Ա-ի մարմարակերտ արձանը՝ կանգնեցված Հռոմում 66թ., կայսր Ներոնի կողմից (Լուվր, Փարիզ)

Առաջադրանք՝

1-ին դարում Հռոմն ու Պարթևստանը պայքարում էին Արևելքում իշխանության համար։ Այդ պայքարի կենտրոնում գտնվում էր Հայաստանը, քանի որ ուներ կարևոր ռազմավարական դիրք։ Երկու տերություններն էլ փորձում էին իրենց ազդեցությունը հաստատել Հայաստանում։

Տրդատ Ա-ն 66 թ․ մեկնեց Հռոմ, որպեսզի լուծի իր գահակալության հարցը։ Կայսր Ներոնը նրան թագադրեց Մեծ Հայքի արքա։ Այսպես Հռոմը ճանաչեց Տրդատի իշխանությունը։

Տրդատ Առաջինը ցույց տվեց, որ կարելի է համագործակցել մեծ տերությունների հետ՝ առանց կորցնելու ազգային արժանապատվությունն ու անկախությունը։ Այս միտքը կարևոր է նաև այսօր։