Рубрика: Без рубрики

Ֆլեշմոբ

3.Հայոց այբուբենի բոլոր տառանունները ունեն մեկ օրինաչափություն։ Միայն մեկ տառ չի ենթարկվում այդ օրինաչափությանը։ Ի՞նչ օրինաչափության մասին է խոսքը, և ո՞ր տառի անունը չի ենթարկվում այդ օրինաչափությանը։

4.Բառերը տեղադրիր ճիշտ բացատրությամբ․
1․սկիհ- օջախ 
2․կնգուղ- էգ թռչուն   
3․խոյակ — եկեղեցական արծաթյա թաս     
4․մարի — քանդակազարդ սյունագլուխ     
5․ակութ — բամբակենու չբացված պտուղը

5.Ո՞ր բառարանը քեզ կօգնի փոխաբերություններ և բազմիմաստություններ ուսումնասիրելու համար։
Ուղղագրական, համանունների, հարանունների, բացատրական, բառակազմական։

6.Ողղի՛ր սխալները․1․Նա ակնոցներ է կրում։  2․Քեզ հետ ինչ-որ բա՞ն է պատահել։  3․Անունդ ո՞նց է 4․Ո՞նց ես կարծում, նա կհաղթի՞։

7.Ո՞ր բառն է նշանակում երեք անգամ․Երրորդ․ երեքական, երիցս, երեց։

8.Ո՞ր բառերի հոգնակին է կազմվում ներ-ով։  Հենակետ, սահմանակետ, տեսակետ, բարձրակետ, բուժկետ, նստացույց, քաղաքապետ, նամականիշ, ոտնաձայն, բաղաձայն, խորհրդանիշ։

9.Գ․Սունդուկյանի «Պեպո» կատակերգությունում Զիմզիմովի կերպարի բնութագիրը ազգանվան մեջ է, բացատրի՛ր։

10.Քառատողում գտի՛ր տրված բառերի հոմանիշները։ Ո՞ր բառը դուրս մնաց։ Գրի՛ր հեղինակի անունը և ստեղծագործության վերնագիրը։
Հիրավի, երկինք, զարմ, ցոլք, երբեք։
Երկինք չի տեսել թուփն այդ, հիրավի,
Երկինքն էլ երբեք չի տեսել նրան,
Միայն գետի մեջ բեկված արևի
Գունատ ցոլքերն են դողացել վրան։

11.Արևմտահայերեն բանաստեղծությունը փոխադրի՛ր արևելահայերեն։
Կէս գիշերին պատուհանիդ լոյսը չըլլայ որ մարես
Վարագոյրին ինկած շուքդ դիտեմ գոնէ կարօտով
Ու նուէրդ զոր ամառուան արեւներէն փրցուցի
Ձգեմ սեմիդ ու հեռանամ լուսայորդ
Կէս գիշերին երազներուս լոյսը չըլլայ որ մարես․․․․

12.Մի քանի նախադասությամբ գրի՛ր 2025թ․քո ձեռքբերումների, առաջընթացի մասին։ Ամանորյա քո բարեմաղթանքը։