Էթնոգույներ. Հույներ
Առաջադրանք
- Ովքե՞ր են հույները որպես ազգային փոքրամասնություն Հայաստանում։
Հույները Հայաստանում հին հունական ծագում ունեցող փոքր ազգային փոքրամասնություն են, որոնք ունեն երկար պատմություն երկրում և ձևավորել են փոքր, բայց կայուն համայնք՝ հիմնականում զբաղվելով հանքարդյունաբերությամբ, առևտրով ու արհեստներով։
- Երբ և ինչպես են նրանք հայտնվել Հայաստանում։
Հույները Հայաստանում հայտնվել են դեռ հին ժամանակներում՝ ք.ա. 1-ին հազարամյակից սկսած, երբ հունական առևտրականներն ու արհեստավորները գալիս էին Արևելք։ Ավելի մեծ գաղթելեր տեղի ունեցան 18–19-րդ դարերում, երբ Պոնտոսի (Սև ծովի հարավային ափ) հույները տեղափոխվեցին Կովկաս և ապաստան գտան նաև Հայաստանում՝ հիմնականում հանքավայրերում աշխատելու համար։
- Որո՞նք են նրանց հիմնական բնակավայրերը։
Հայաստանում հույները հիմնականում բնակվում են Հանքավանում, Յաղդանում, Ալավերդիում և Երևանում։ Հանքավանը համարվում է ամենախոշոր և հայտնի հունական համայնքը, իսկ Լոռու մարզում գտնվող Յաղդանն ու Ալավերդին նույնպես պահպանել են իրենց հունական բնակչությունը։ Երևանում էլ գործում է փոքր համայնք, որը կապ է պահում մյուս բնակավայրերում ապրող հույների հետ։
- Ինչպե՞ս են պահպանում իրենց լեզուն, կրոնը և մշակույթը։
Հույները պահպանում են իրենց ինքնությունը՝ տանը օգտագործելով հունական լեզվի բարբառը, պահպանելով ուղղափառ կրոնը և շարունակելով իրենց ազգային երգերը, պարերը ու տոնական ավանդույթները։