Рубрика: Հանրահաշիվ 1-ին կուրս

Շաբաթվա առաջադրանք 03․11 — 07․11։ Մաթեմատիկա

182.
ա) cos(2π/7) + cos(4π/7) + cos(6π/7) = –1/2
բ) cos(π/5) + cos(3π/5) = 1/2
գ) sin(3π/10) – sin(π/10) = 1/2

183.
ա) 8cos10°·cos20°·cos40° = ctg10°
բ) 16cos20°·cos40°·cos60°·cos80° = 1

184.
ա) √(1 + sinx) + √(1 – sinx) = 2cos(x/2)
բ) √(1 + sinx) – √(1 – sinx) = 2sin(x/2)

185.
ա) (tg(α+β) – tgα – tgβ) / (tgα·tgβ·(tgα+tgβ)) = tgβ
բ) (tg(45°+α) – tg(45°–α)) / (tg(45°+α) + tg(45°–α)) = sin2α

186.
ա) (sinα + cosα) / cos³α = 1 + tgα + tg²α + tg³α
բ) (tg2α – 2tgα)(ctgα – tgα) = 2tg²α

Рубрика: Հայոց լ․ 1 կուրս

Առաջադրանքներ

1․Ընդգծի՛ր փոխաբերական իմաստով գործածված բառերը։

Վարդագույն վանքը ձորափին լռել էր ինքնամփոփ, խոր ու մեղմ շշնջում էր օդը։
Քամին հալածում էր մառախուղի թանձր քուլաները։
Նա մռայլ նայում էր նիրհած լեռներին, համր արևակեզ ժայռերին։
Մշուշը փաթաթվում էր հինավուրց անտառներին և թավալվում բլուրների փեշերին։
Քամին մռնչում էր, և անձրևի տարափը ծեծում էր նրա դեմքը։
Կրակը արհամարհանքով ծիծաղում էր ջրի հոսանքի վրա։
Մեծ խորհուրդ կա այս ալեհեր լեռան մեջ։
Մռայլ ու անհյուրընկալ նայեց ամրոցը եկվորներին։
Ձայները անէացան, հալվեցին․ քնած էին և՛ ամրոցը, և՛ մարդիկ, և՛ անդնդախոր ձորը։

2․Շարունակ՛իր նախադասությունները

Երկու օր է, որ անընդհատ անձրև է գալիս։
Մի իշխան երկար ճանապարհ էր կտրել և հասել էր լեռների մեջ թաքնված ամրոցը։
Ձմեռն անցավ, բայց սառը քամին դեռ չէր անցնում։
Մեկ էլ մի կրակոց լսվեց, և բոլորը քարացան տեղում։
Երբ նա կռացավ, տեսավ փայլող մի բան խոտերի մեջ։
Նա անմիջապես գուշակեց, թե ինչ է տեղի ունեցել։
Հուզված էի լսածս պատմությունից, չէ՞ որ այն հիշեցնում էր իմ մանկությունը։

Рубрика: Ինֆորմատիկա 1-կուրս

Ինֆորմատիկա

Հարցումը տեղեկատվություն հավաքելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է։ Այն օգնում է պարզել մարդկանց կարծիքները, նախընտրությունները կամ գիտելիքները որևէ թեմայի վերաբերյալ։ Ճիշտ կազմված հարցումը ապահովում է հստակ և օգտակար տվյալների ստացում։

Հարցումներ կազմելու կանոններ․

  1. Հարցերը պետք է լինեն հստակ և հասկանալի։
  2. Պետք չէ օգտագործել բարդ կամ երկիմաստ արտահայտություններ։
  3. Յուրաքանչյուր հարց պետք է վերաբերի մեկ կոնկրետ թեմայի։
  4. Խուսափել է պետք ուղղորդող հարցերից, որոնք կարող են ազդել պատասխանողի կարծիքի վրա։
  5. Հարցերը պետք է լինեն կարճ և տրամաբանական հերթականությամբ։

Բաց և փակ հարցեր․

  • Բաց հարցերը հնարավորություն են տալիս պատասխանողին ազատ արտահայտել իր կարծիքը։ Օրինակ՝ «Ինչպե՞ս եք գնահատում դպրոցի նոր համակարգը»։
  • Փակ հարցերը ունեն պատրաստի տարբերակներ, որոնցից պետք է ընտրել։ Օրինակ՝ «Գոհ ե՞ք դպրոցի համակարգից»՝ այո/ոչ։

Միակի և բազմակի ընտրությամբ հարցեր․

  • Միակի ընտրությամբ հարցերում պետք է ընտրել միայն մեկ պատասխան։ Օրինակ՝ «Ձեր տարիքը՝ 10–12, 13–15, 16–18»։
  • Բազմակի ընտրությամբ հարցերում հնարավոր է ընտրել մի քանի տարբերակ։ Օրինակ՝ «Որ սոցիալական ցանցերն եք օգտագործում՝ Facebook, Instagram, TikTok, YouTube»։

Ազատ պատասխանով հարցերի դերն ու նշանակությունը․
Այս տեսակի հարցերը կարևոր են, երբ անհրաժեշտ է ստանալ անձնական կարծիք կամ մանրամասն բացատրություն։ Դրանք օգնում են խորությամբ հասկանալ պատասխանողի մտածելակերպը և տրամադրությունը տվյալ թեմայի վերաբերյալ։

Եզրակացություն․
Լավ պատրաստված հարցումը հեշտացնում է տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը։ Այն պետք է լինի հստակ, տրամաբանական և նպատակային՝ ապահովելով ճիշտ արդյունքներ հետազոտության համար։