Рубрика: Պատմություն 1 կուրս

ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-31

Նկարում պատկերված է հին հայկական մայրաքաղաք Արտաշատը։
Այն հիմնադրել է Արտաշես Ա-ն մ.թ.ա. 2-րդ դարում՝ Արարատի դաշտում, որտեղ միանում են Արաքս և Մեծամոր գետերը։Ժամանակի պատմիչները (օրինակ՝ Պլուտարքոսը և Ստրաբոնը) Արտաշատը նկարագրել են որպես
«գեղեցիկ, ամուր և շահավետ դիրք ունեցող քաղաք», որը երբեմն անվանել են նաև «Հայաստանի Կարթագեն», ընդգծելով նրա հզորությունը և զարգացածությունը։

Հին Արտաշատը կառուցված էր ուղղանկյուն փողոցներով, կենտրոնում հրապարակներով, բնակելի շենքերը երկհարկանի էին, հասարակական կառույցներ ու տաճարներ կային, քաղաքը շրջապատված էր պարիսպներով։ Այսօր քաղաքներն էլ նման են՝ հստակ պլանավորում, բազմահարկ շենքեր, հրապարակներ և անվտանգության միջոցներ։

Հին Արտաշատը կապ ունի մերօրյա քաղաքների հետ՝ իր հստակ փողոցների ցանցով, կենտրոնական հրապարակներով և հասարակական տարածքների ձևավորմամբ, որը կրկնվում է նաև այսօր։

  • Նկարագրե՛լ պատմական իրադարձությունը, որը պատկերված է նկարում։
    Աղբյուրը՝՝ Հայոց պատմության էջեր -էջ 37 /իտալացի նկարիչների գրաֆիկական աշխատանքներում/