Рубрика: Բնագիտություն

Գետեր

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է գետը:Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը: Գետը  ջրի  բնական և  մշտական հոսք  է, որն ընթանում է իր  մշակած հունով:
2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունը, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:
Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք
3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Անձրևաջրերով սնվող գետերից հայտնի են Ամազոնը, Կոնգոն: Ձնհալքային սնում ունեն Օբը, Ենիսեյը: Սառցադաշտերի հալոցքային ջրերից են սնվում բարձր լեռնային գետերը՝ Ամուդարյա, Սիրդարյա: Ստորերկրյա սնմամբ գետերը հիմնականում գտնվում են հրաբխային շրջաններում և համեմատաբար փոքր են: Տիպիկ ստորերկրյա սնմամբ գետ է Սևջուրը՝ Հայաստանում:
4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև:Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ՝  Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումը՝ տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:

Рубрика: Մաթեմատիկա

Դասարանական առաջադրանքներ

1․ 83, 12, 129, 6534, 5355թվերից առանձնացրե՛ք նրանք, որոնք բաժանվում են 3-ի։  12, 129,6534, 5355

2․ Որոշե՛ք, թե 91917, 56574, 828 թվերից որոնք են բաժանվում 9-ի։ 56574, 828

3․    230, 1200, 5250, 324, 535160, 73489138  թվերից առանձնացրե՛ք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։ 1200, 324, 5250, 535160,

4․ Կբաժանվի՞ արդյոք 3-ի այն թիվը, որը բաժանվում է 9-ի։  այո

Տնային առաջադրանքներ

1 65, 1025, 8371, 893 թվերից առանձնացրե՛ք նրանք, որոնք բաժանվում են 3-ի։ 

2․ Որոշե՛ք, թե 65382, 63, 567 թվերից որոնք են բաժանվում 9-ի։ 63, 567

3․ 15, 32, 100, 124, 266, 348, 5000, 301 թվերից առանձնացրե՛ք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։ 32, 100, 124, 348,5000,

4․ Գրե՛ք հինգ թիվ, որոնք բաժանվում են և՛ 3-ի, և՛ 9-ի։  63,567, 4581,45693, 19746

Рубрика: Без рубрики

Թվերի բաժանելիությունը 3-ի, 9-ի և 4-ի  

Բաժանելիության հյտանիշները կանոններ են, որոնք օգնում են պարզելու, թե տրված թիվը բաժանվում է արդյոք մի ուրիշ թվի։ Սովորաբար այդ կանոնները տրված թվի բաժանելիության հարցը հանգեցնում են մի ավելի փոքր թվի բաժանելիության հարցի։ 

Դիտարկենք 36, 219, 5643, 891645 թվերը։ Այս բոլոր թվերը բաժանվում են 3-ի։ 

36:3=12 

219:3=73 

5643:3=1881 

891645:3=297215 

Բացի դրանից՝ նրանք մի ընդհանուր հատկություն էլ ունեն․ այդ թվերից յուրաքանչյուրի կարգերում եղած թվերի գումարը ևս բաժանվում է 3-ի․ 

(3+6):3=9:3=9 

(5+6+4+3):3=18:3=6 

(2+1+9):3=12:3=4 

(8+9+1+6+4+5):3=33:3=11 

Այս հատկությունն ընդհանուր է 3-ի բաժանվող բոլոր թվերի համար։ Բանն այն է, որ ցանկացած թիվ կարելի է ներկայացնել մի գումարի տեսքով, որում վերջին գումարելին հավասար է այդ թվի կարգերում եղած թվերի գումարին,  իսկ մնացած բոլոր գումարելիները բաժանվում են 3-ի։ Եթե գումարելիներից վերջինը նույնպես բաժանվում է 3-ի, ապա նրանց գումարը, այսինքն՝ տրված թիվը, կբաժանվի 3-ի։ 

Թվի բաժանելիությունը 3-ի։ 

Եթե թվի կարգերում եղած թվերի գումարը բաժանվում է 3-ի, ապա թիվը ևս բաժանվում է 3-ի։ Եթե թվի կարգերում եղած թվերի գումարը 3-ի չի բաժանվում, ապա թիվը նույնպես չի բաժանվում 3-ի։ 

Թվի բաժանելիությունը 9-ի։

Եթե թվի կարգերում եղած թվերի գումարը բաժանվում է 9-ի, ապա թիվը ևս բաժանվում է 9-ի։ Եթե թվի կարգերում եղած թվերի գումարը 9-ի չի բաժանվում, ապա թիվը նույնպես չի բաժանվում 9-ի։ 

Թվի բաժանելիությունը 4-ի։ 

Եթե թվի գրառման մեջ վերջին երկու թվանշանները 0-ներ են կամ կազմում են 4-ի բաժանվող թիվ, ապա տրված թիվը բաժանվում է 4-ի։