Рубрика: Մաթեմատիկա

Բաժանելիության հայտանիշներ

Դասարանական առաջադրանքներ 

1․ Առանց բաժանում կատարելու՝ գտե՛ք 101, 204, 340, 535, 821 թվերը 10-ի բաժանելիս ստացվող մնացորդները։ 1մնացորդ , 4 մնացորդ , մնացորդ չունի , 5 մնացորդ ,  1մնացորդ։

2․ Առանց բաժանում կատարելու՝ գտե՛ք 73, 241, 189, 700, 384, 445 թվերը 5-ի բաժանելիս ստացվող մնացորդները։ 3մնացորդ, 1մնացորդ, 4մնացորդ, մնացորդ չունի, 4մնացորդ, մնացորդ չունի

3․ 3, 87, 26, 839, 1000, 562, 98443, 380064, 235, 566678 թվերը բաժանե՛ք երկու խմբի՝ զույգ թվերի և կենտ թվերի։  զույգ թվերի — 26, 1000, 562, 380064, 566678

կենտ թվեր- 3, 87, 839, 98443, 235։

4․ Երկու հնգանիշ թվերից մեկի գրառման մեջ նվազման կարգով մեկը մյուսին են հաջորդում բոլոր զույգ թվեր նշանակող թվանշանները, մյուսի գրառման մեջ՝ կենտ թվեր նշանակողները։ Այդ թվերից ո՞րն է ավելի մեծ։ կենտ թիվը ավելի մեծ է

6․ Առաջին 50 զույգ թվերի գումարը որքանո՞վ է մեծ առաջին 50 կենտ թվերի գումարից։ 1-ով

7․ 30, 634, 200, 555, 625, 730, 1020, 85 թվերից առանձնացրե՛ք այն թվերը, որոնց բաժանարարներն են միաժամանակ 2-ը, 5-ը, 10-ը։ 30,200, 730,1020

8․Գրե՛ք այն թվերը, որոնք միաժամանակ և՛ 18-ի, և՛ 96-ի բաժանարար են։ 6,3

9․ Թիվը 34-ի բաժանելիս ստացված թերի քանորդը 17 է, իսկ մնացորդը՝ 3։ Գտե՛ք այդ թիվը։ 34×17+3=581

Տնային առաջադրանքներ 

1․ Առանց բաժանում կատարելու՝ գտե՛ք 601, 508, 260, 325, 913 թվերը 10-ի բաժանելիս ստացվող մնացորդները։  1մնացորդ, 8 մնացորդ, մնացորդ չունի , 5մնացորդ, 3մնացորդ

2․ Առանց բաժանում կատարելու՝ գտե՛ք 67, 351, 289, 600, 748, 935 թվերը 5-ի բաժանելիս ստացվող մնացորդները։ 2մնացորդ, 1մնացորդ, 3մնացորդ, 4մնացորդ,

3․ 2, 9, 124, 1680, 3333, 7, 249640, 249650, 65, 647113 թվերը բաժանե՛ք երկու խմբի՝ զույգ թվերի և կենտ թվերի։  զույգ թվեր- 2, 124, 1680, 249640, 249650,647113

կենտ թվեր — 9,3333,65,647113

4․ Գրե՛ք 3-ից մեծ որևէ հինգ զույգ թվեր և դրանք ներկայացրե՛ք՝ 4,6,8,10,12,

ա․երկու հավասար գումարելիների գումարի տեսքով2+2=4 3+3=6 4+4=8 5+5=10 6+6=12

բ․երկու անհավասար գումարելիների գումարի տեսքով3+1=4 2+4=6 5+3=8 4+6=10 9+3=12

5․ Զբոսաշրջիկները շրջագայության են դուրս եկել երեք միատեսակ ավտոբուսներով։ Առաջինում կա 48 զբոսաշրջիկ, երկրորդում՝ 39, իսկ երրորդում՝ 33։ Կարելի՞ է արդյոք բոլոր զբոսաշրջիկներին հավասար քանակներով տեղավորել այդ ավտոբուսներում։  40 

6․ Գտնել օրինաչափությունը և լրացնել բաց թողնված թիվը. 45,30,18,9,6,0

7․Գրե՛ք այն թվերը, որոնք միաժամանակ և՛ 125-ի, և՛ 35-ի բաժանարար են։ 5

8․ Թիվը 48-ի բաժանելիս ստացված թերի քանորդը 11 է, իսկ մնացորդը՝ 5։ Գտե՛ք այդ թիվը։ 533

9․ Ճամփորդը հեծանիվով 12 ժամում անցավ որոշ ճանապարհ։ Որքա՞ն ժամանակում նա կանցնի այդ նույն ճանապարհը մեքենայով, եթե մեքենայի արագությունը հեծանիվի արագությունից երկու անգամ մեծ է։ 6

10․ Նարեկը պահարանում ունի 3 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ հատ կոշիկ պետք է հանի նա, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է։4

Рубрика: Մայրենի

Փետրվարի 8

Պատմի՛ր  Հ.Թումանյանի  Ինքնակենսագրությունը:
Կարդա ՛ Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն…» բանաստեղծությունը:

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր բանաստեղծությունը:
  2. Ըստ բանաստեղծության պատմի՛ր մոր մասին: Մայրիկը միշտ նույն տեղում էր նստում և անվերջ ու արագ գործ անում։ Նրա ձեռքը կնճռոտ են։ Երբ գրկում ես մայրկին, ինչպես կարծես դրախտում։
  3. Գտի՛ր բնությունը պատկերող տողերը: Արևը հանգչում է հեռվում, Գետից բարձրանում է մշուշ, մաշված ձեռքեր — ծերացած ձեռքեր
  4. Բացատրի՛ր պարզկա լեզու, մաշված ձեռքեր մակդիրները: պարզկա լեզու — պարզ խոսացող
  5. Բացատրի՛ր հստևյալ փոխաբերությունները`

Ա)Արևը  հանգչում է հեռվում: Արևը  մայր է մտնում

Բ)Իլիկդ խոսում է անուշ: Իլիկը անուշ ձայն է հանում

Գ) Դրախտ է նորից իմ հոգում: քեզ լավ ես ըզգում